Приветствую Вас, Гость Փայլածու, 15.05.2024, 12:04
RSS

ՄՈՒՏՔ

Մենյու

...Նյութեր
Գ. Նժդեհ [44]
Ցեղակրօն
Հայկ Ասատրյան [19]
Տարոնականություն
Ուխտագիրք Արորդյաց [57]
Արորդիների Ուխտ
Մշակույթ [22]
ՀԱՅԵՐԸ [47]
հոդվածներ, տեսանյութեր
Պարույր Սևակ [17]
Բանաստեղծություններ
A.S.A.L.A Հ.Ա.Հ.Գ.Բ. [12]
Ուխտ Արարատի
Սասնա Ծռեր [6]
Մեր Սրբազան Էպօսը
Ազգային Ապրանքանիշ [1]
օգտակար կայքեր [2]
Կուր-Արաքս Միջագետք [2]
Ջավախք [4]
Գրադարան [12]
էլեկտրոնային գրքեր
Հայագիտություն-Հայոց պատմություն [8]
Հայագիտություն-Հայոց պատմություն
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք [1]
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք

Տեսանյութեր

ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

Օրացույց
«  Օգոստ 2011  »
ԼուսինՀրատՓայլածուԼուսնթագԱրուսյակԵրևակԱրեգակ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Գրառումների արխիվ

Հարցումներ
Оцените мой сайт
Всего ответов: 344

People Group

Ստատիստիկա

այս պահին կայքում էն 1
հյուր 1
գրանցված 0

  
Главная » 2011 » Օգոստ » 31 » Կոստան Զարյան - Տիրացուն եւ խանութպանը (ՆԱՎԱՏՈՄԱՐ)
21:28
Կոստան Զարյան - Տիրացուն եւ խանութպանը (ՆԱՎԱՏՈՄԱՐ)

Հայ իրականության պայմաններր միշտ էլ շփոթ եւ դժնդակ են եղել։ Այսօր այդ պայմանները ավելի մառախուղված են, քան երբեք։ Հանգուցյալ Պեգին Հրեաներին բնորոշում էր իբրեւ 60 դար հիստերիայի արդյունք... Անցյալի եւ ներկայի բռնությունները մեզ եւս ենթարկել են հոգեբանական քանդիչ փորձությունների եւ մեզ արմատախիլ արել մեր բուն բնույթից։ Դրամը, պետությունը, օտարի պարտադրած գաղափարախոսությունները մեր ազատությունը կաշկանդել են, մեր միտքը եւ թռիչքը շղթայել:

  Պատմությունից մեզ հայտնի է, այսպիսի պարագաներում ասպարեզ են գալիս՝  դրական հոգեբանական տիպարների հետ զուգընթաց՝ շատ բացասական, երբեմն քանդիչ եւ հրեշային արքետիպարներ։ Նրանցից ամենավտանգավորներն են տիրացուն եւ խանութպանը:

Շնացած, վտանգավոր, քանդիչ։ Տիրացուն, որին դարերի ընթացքին հանդիպել են մեր Խորենացիները, Դավիթ Անհաղթները, Աբովյանները, Չարենցները, Բակունցները, տափակաոտն, նեղ ճակատ, շրթները չոր եւ սեղմ, քիթը ստորակետների մեջ սեղմած, աչքերը պարապին գամված, նախանձից եւ ոխից դեղնած այն էակն է, որ իր մտքի փոքրությունը եւ սրտի խեղճությունը սողալով ի սպաս [է] դնում ուժեղի եւ իշխանավորի առջեւ։ Նա տառ ուտող է, ընդհանուր տեղերի խոտը կրծող, ստոր եւ վրիժառու։ Նա միշտ էլ հլու հպատակն է տիրող հասարակարգի, պետության, կուսակցության վերջին որոշումների։ Այդ ողորմելիությունը անցյալում պաշտպանում էր եկեղեցին,

ավետարանը, առաջնորդ եպիսկոպոսի հրամանները, այսօր՝ նա ավելի մարքսիստ է, քան Մարքսը, ավելի տալմուդական, քան Տալմուդը, ավելի չեկաբարո, քան Չեկան։ Մեջքի վրա պառկած, տոտիկները վեր, արեւը վայելող շնիկի նման, նա իրեն զգում է աշխարհի կենտրոնում։ Նա ամեն բան գիտի, որովհետեւ ամեն բան մեքենաբար կրկնում է, ամեն բան տեսնում է, դիտում, խուզարկում։ Նա ի ծնե ոստիկան է, լրտես,

մատնող, ամբոխավար, ստրուկ։ Անցյալում նա աբեղա էր, վարդապետ, այսօր նա կոմիսար է։

Թերթի խմբագիր է, գրական քննադատ, հրամայված գծով ոտանավոր գրող։ Նա այն չար ոգին է, որ տառապում է, գույնը նետում, գալարվում, երբ հանդես է գալիս մի իսկական տաղանդ, մի անկաշկանդ հանճար։ Նա իրեն զգում է նսեմացած, փոքրացած, շուքի վերածված։ Ու նա ամեն ինչ գործ է ածում՝ բամբասանք, զրպարտություն, բարոյական վիրավորանք՝ որպեսզի այդ տաղանդը չքանա։ Նա կարծում է, որ եթե այդ ուժեղ անհատի շուրջը անապատ եւ լռություն տիրի, ինքը կմնա իր փխրուն պատվանդանի վրա։

Եվ այդ՝ այստեղ եւ այնտեղ։ Եվ կա նաեւ խանութպանը։ Այն, որի մասին դառնությամբ երգում էր Նաղաշ

Հովնաթանը։ Լեւոն Շանթը, այդ տոկուն գրագետը1, որ իր ամբողջ կյանքը նվիրել էր իր ազգին,

մահամերձ պառկած էր, երբ, Բեյրութ հասնելուս՝ գնացի նրան տեսնելու։ «Եկել ես, - ասաց,- բայց խանութ ունե՞ս, որ եկել ես»։

Մեզ մոտ ամեն ինչ խանութի է վերածված եւ ամեն ինչ խանութպանների ձեռքումն է։ Փողը, հաշիվը, տնտեսականը, լինի պետական կապիտալիզմի տնտեսականը թե լինի նպարավաճառների, խալիճիների, ադամանդավաճառների, գաղտնի ոսկի փախցնողների տնտեսականը՝ սեզամկի իրենց թեւերի տակ ծածկում են ամբողջ հայ կյանքը։

Փորը միշտ էլ ատել է միտքը։

Ռւ տիրացու մտավորականը՝ տեսաբանը, ուսուցիչը, ջրալի երգիծաբանը, սողում են նրանց առջեւ, լափում նրանց սեղանից նետված փշրանքները, ստրկանում, արժանապատվությունից գրկվում։

Ե՛տ քաշվեցեք, անցնում է Աբիսողոմ Աղան։

 

Просмотров: 536 | Добавил: PanArmenizm | Рейтинг: 5.0/2
Всего комментариев: 1
1 Arthur Armin  
1
Հանճարեղ բնորոշում է:

Имя *:
Email *:
Код *:
Конструктор сайтов - uCoz
Copyright MyCorp © 2024