Приветствую Вас, Гость Լուսնթագ, 16.05.2024, 05:56
RSS

ՄՈՒՏՔ

Մենյու

...Նյութեր
Գ. Նժդեհ [44]
Ցեղակրօն
Հայկ Ասատրյան [19]
Տարոնականություն
Ուխտագիրք Արորդյաց [57]
Արորդիների Ուխտ
Մշակույթ [22]
ՀԱՅԵՐԸ [47]
հոդվածներ, տեսանյութեր
Պարույր Սևակ [17]
Բանաստեղծություններ
A.S.A.L.A Հ.Ա.Հ.Գ.Բ. [12]
Ուխտ Արարատի
Սասնա Ծռեր [6]
Մեր Սրբազան Էպօսը
Ազգային Ապրանքանիշ [1]
օգտակար կայքեր [2]
Կուր-Արաքս Միջագետք [2]
Ջավախք [4]
Գրադարան [12]
էլեկտրոնային գրքեր
Հայագիտություն-Հայոց պատմություն [8]
Հայագիտություն-Հայոց պատմություն
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք [1]
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք

Տեսանյութեր

ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

Օրացույց
«  Օգոստ 2011  »
ԼուսինՀրատՓայլածուԼուսնթագԱրուսյակԵրևակԱրեգակ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Գրառումների արխիվ

Հարցումներ
Оцените мой сайт
Всего ответов: 344

People Group

Ստատիստիկա

այս պահին կայքում էն 1
հյուր 1
գրանցված 0

  
Главная » 2011 » Օգոստ » 29 » Կոստան Զարյան - Ցեղը եւ Հոգին (ՆԱՎԱՏՈՄԱՐ)
23:27
Կոստան Զարյան - Ցեղը եւ Հոգին (ՆԱՎԱՏՈՄԱՐ)

«Կան երկու հավիտենականություններ, - գրում էր Ուիլյամ Բատլեր Իետսը, - Ցեղը եւ Հոգին.. Հինավուրց Իռլանդիան այդ երկուսն էլ ունեցել է»։

Ցեղը մեր իսկությունն է։ Այն խորքը, ուր ամբարված են բոլոր շինիչ կարելիությունները, սկզբնասկիզբ ուժերի բոլոր աղբյուրները, արժեքների բոլոր շերտերը։

Ցեղը մեր անսահմանությունն է։ Լինելու եղանակը, գոյանալու ուղղությունը։ Նա այմեծղի արմատն է, որ ծծած պահած է հայրենի հողերի նրբագին հյութերը, այն ծառը,որ, տեղափոխվելով իսկ, չի կորցնում արեւի ջերմությունր եւ անձրեւների զովությունր խմելու իր ձեւը, քամիների հետ զրուցելու իր խշխըշանքը, ճյուղերը լոuնո լույսում լվալու իր ներքին թրթռանքը։

Ցեղը դարերով կազմված խորհրդավոր այն գոյակերպն է, որ ընդունում եւ կանոնավորում է մեզ շրջապատող տիեզերական ներկան։ Պատմությունը արորում է երկրի մակերեսը, ցնցում եւ չարչարում ժողովրդի

մարմինը, սլանում, կորչում փոշիների ամպերում, բայց ցեղը մնում է։ Նա այն բովանդակ քարայրն է, ուր դեռ եւ միշտ ապրում են դյուցազներգական քաջերը։

Ու ցեղը հոգի է։ Աշխարհը լուսավորող ներքին արեւը։ Հզորությունը, որ մասնակցում

է տիեզերաշինության։ 

 

Մենք ապրում ենք Եվրոպական օրհասական մշակույթի վերջին օրերում։ Ամեն կողմից խուժող մեռելաթաղները՝ հսկայական մեքենական բրիչներ շարժելով՝ պատրաստում են մի մեծ գերեզման։ Բնությունը եւ հոգին ապահարզան են տված։ Մարդկային անհատը հավասարված զուտ նյութական արժեքի թիվ է, քանակ, շահագործման առարկա։ Նա աշխարհի դիմաց կանգնած, «առարկայական» պայմաններից անկախ ինքնություն, առնական արժանապատվություն չէ, այլ տնտեսական միավոր, կերպընկալ մոմացում, շուք։ Արդ, մտքերի եւ խիղճերի հարբած այդ խավարը պետք է խարազանել լույսով։ Պահել հոգու անկախությունը, չենթարկվել արտաքին կույր ուժերի բռնության, կրել մեկուսացման դժվարին եւ սրբազան բեռը, չընդունել «անելու» եւ «ունենալու»

պարտադրված լուծը, այլ լինել ամբողջապես, հիմնապես եւ ճակատագրականորեն։ Ա՛յս է առնական արժանապատվությամբ տոգորված ստեղծագործ անհատի դերը։

 

 

Просмотров: 629 | Добавил: PanArmenizm | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Конструктор сайтов - uCoz
Copyright MyCorp © 2024