Приветствую Вас, Гость Հրատ, 14.05.2024, 04:00
RSS

ՄՈՒՏՔ

Մենյու

...Նյութեր
Գ. Նժդեհ [44]
Ցեղակրօն
Հայկ Ասատրյան [19]
Տարոնականություն
Ուխտագիրք Արորդյաց [57]
Արորդիների Ուխտ
Մշակույթ [22]
ՀԱՅԵՐԸ [47]
հոդվածներ, տեսանյութեր
Պարույր Սևակ [17]
Բանաստեղծություններ
A.S.A.L.A Հ.Ա.Հ.Գ.Բ. [12]
Ուխտ Արարատի
Սասնա Ծռեր [6]
Մեր Սրբազան Էպօսը
Ազգային Ապրանքանիշ [1]
օգտակար կայքեր [2]
Կուր-Արաքս Միջագետք [2]
Ջավախք [4]
Գրադարան [12]
էլեկտրոնային գրքեր
Հայագիտություն-Հայոց պատմություն [8]
Հայագիտություն-Հայոց պատմություն
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք [1]
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք

Տեսանյութեր

ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

Օրացույց
«  Նոյ 2011  »
ԼուսինՀրատՓայլածուԼուսնթագԱրուսյակԵրևակԱրեգակ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Գրառումների արխիվ

Հարցումներ
Оцените мой сайт
Всего ответов: 344

People Group

Ստատիստիկա

այս պահին կայքում էն 1
հյուր 1
գրանցված 0

  
Главная » 2011 » Նոյ » 30 » ԿԵՂԾԻՔԸ ԶԻՆԱԹԱՓԱԾ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ
20:04
ԿԵՂԾԻՔԸ ԶԻՆԱԹԱՓԱԾ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ

ԿԵՂԾԻՔԸ ԶԻՆԱԹԱՓԱԾ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ

ժողովուրդներն աւելի ուժեղ են, քան ժամանակաւոր դժբախտութիւնը, կարիքը, բռնութիւնը

Քո սկսած պայքարի մէջ, ուղղւած՝ հայրերիդ դէմ, կը զարնւի կեղծիքը: ճշմարտութիւնը կը տօնէ իր յաղթանակը՝ վերագրաւելով իր գահը մեր հասարակական եւ անհատական կեանքում: Նրա արեւը կը լուսաւորէ մեր հոգեւոր կեանքը, փրկելով մեզ մտաւոր կուրութիւնից: Կը բացւին աչքերը, եւ նրանք, որոնք բաց աչքերով կ՚ապրէին աշխարհում, բայց չէին տեսնի - իրերը եւ երեւոյթները տեսնել ու հասկանալ կը սկսին իրենց ճշմարիտ լոյսի մէջ: Շարժւիլ կը սկսին ճշմարտութեամբ օծուն գրիչներ: Ստեղծագործ ոգեւորութեան մի հեղեղ կ՛անցնի հայ աշխարհի վրայով, աճեցնելով հոգիներն ու կամքերը: Հայ մարդը, ծանօթ՝ ինքնաճանաչութեան օրէնքներին, կը զարգացնի իր ներքին թաքուն ոյժերը, իր ներքին մարդը, որի բաղդատմամբ ինքն այժմ թզուկ է միայն: Կը հրապարակախօսեն վսեմ ու խանդավառ շրթունքներ, եւ երէկի, հակասութիւններով այնքան հարուստ մեր կեանքը կ'իմաստնանայ բարոյական ճշմարտութիւններով: Խօսելուց առաջ ամէն ոք ոսկէ կշռով նախ կը կշռի իր խօսքը:
Մայրերը զգաստութեան եւ ուղղութեան կը հրաւիրեն ազգայնօրէն տկարացածներին, դաստիարակելով իրենց զաւակները, նախ հայրենիքի՛ համար:
Դպրոցը կը դառնայ ազգային ոգու եւ ուխտի դպրոց: Մամուլը՝ լոյս եւ ջերմութիւն սփռող: Կինը՝ ընկերն ու օգնականը եւ ոչ աղախինը տղամարդի: Ուսուցիչն ու աշակերտը կ'ունենան իրենց ընդհանուր ուսուցիչը - լուսաւոր ժողովրդասիրութիւնը, այսինքն, որ բաւարարէր անհատի իմացականութիւնը, ջերմացնէր սիրտը, զօրացնէր յոյսը: Վսեմ ժողովրդասիրութիւն, որից հայութիւնը կարողանար ստեղծել մի հրաշագործ ոյժ: Հայը կ՚ունենայ աւելի բարձր ըմբռնում կեանքի մասին: Պարտականութեան գիտակցութիւնը կը հետեւի մարդկանց՝ որպէս խստապահանջ Աստւածութիւն:
Գոյութիւն կ՚ունենայ մրցումի մի հատիկ ձեւ միայն - բարոյական մրցում: Մարդիկ կը պերճախօսեն գործով միայն, հայրենասիրական եւ առաքինի: 
Քննադատութեան լաւագոյն ու արդար ձեւը կը համարւի քննադատելիից աւելի բարձր ու օգտակար լինելը:
Բարեկեցիկ տարրերը եւս, գիտակցած, թէ պէտք է նախ մարդ եւ Հայ լինել եւ ոչ թէ հարուստ՝ կը ձգտեն իրենց երջանկութիւնը ապահովել իրենց ժողովրդի երջանկութեան հոգը տանելով: Ազնիւ փառասիրութիւնից մղւած՝ Հայը կը ճգնի գերազանցել իր հարեւանին արիութեամբ, հայրենապաշտութեամբ ու անձնւիրութեամբ:
Կուսակցականի նշանաբանը կը դառնայ, - կուսակցութեանս հետ, բայց ազգիս համար:
Նւիրո՜ւմ, աւելի՜ նւիրում,- կը լինի մեռնողի վերջին խօսքը: Երկիւղածօրէն կը պաշտւի աճիւնը հայրենապաշտ մեռելների, նւիրական աճիւն, որ Հայրենիք կը ստեղծի:
Եւ որպէս հետեւանք ստեղծւած այդ բարոյաշունչ մթնոլորտի, հայ մարտիկն իր կրծքի տակ կը կրի գիտակցական մահը, ասել է եւ յաղթանակը արտաքին թշնամու հանդէպ, ապահովելով գոյութիւնը զօրեղ, յարգւած եւ երջանիկ Հայրենիքի:
* * *
Թօթափած կեղծիքի լուծը, հայութիւնն այժմ իր ամբողջութեան մէջ խորապէս գիտակցած է մեր դարի եւ օրերի հրամայականը՝ հզօրացիր կամ մեռի'ր: Այժմ նա չի թաքցնում, թէ ինքը պարտւեց ու պատժւեց խստիւ, քանզի չկարողացաւ օգտւել իր ցեղի ոգու անսպառ ոյժերից: Պատմութեան դառնադառն դասերից խրատւած՝ նա գիտի այժմ, որ անիրաւուած ժողովուրդների արիւնն ու արցունքը պիտի չդադարի մինչեւ որ նրանք ինքնօգնութեամբ ոտքի չկանգնեն, մինչեւ չհզօրանան հոգւով:
Նա չի հաշտւել անիրաւուածի իր դրութեան հետ. հակառակը կը նշանակէր գիտակցօրէն ստորագրել իր մահւան դատավճիռը: Նա գիտի, որ ժողովուրդներն աւելի ուժեղ են, քան ժամանակաւոր կարիքը, դժբախտութիւնը, բռնութիւնը: Եւ, ահա', գերմարդկային ճիգեր է կատարում յաղթահարելու իր տառապանքը եւ օրէ ցօր լցւում է ներքին ուրախութեամբ եւ ոյժով:
Նա գիտի, որ դեռ ազգերն ապրում են իրենց կազմակերպւած եսականութեան շրջանը, որոնց «մարդասիրութեան» ապաւինելը միամտութիւն լինելուց զատ եւ վտանգաւոր է: Գիտակցած այդ ճշմարտութիւնը՝ հայութիւնը վճռած է այլեւս չմնալ որպէս նիւթական եւ բարոյական խաղալիք աշխարհի հզօրների ձեռքին, եւ, ահա' գործի է դրել իր ցեղային հանճարը, որի ոյժերը եւ կարողութիւնները յարմար առիթ կը սպասէին՝ զարթնելու եւ ծառայելու իրեն:
Նա խաղաղ է այժմ, բայց ուժեղ: Նա սիրում է խաղաղութիւնը, բայց պատրաստտւմ է կռւի, որովհետեւ գիտի որ ամէն ժամ, այս կամ այն պետութիւնը կարող է «բաց թողնել պատերազմի շները»: Նրա ճակտին այժմ, որպէս արդար դատի տէր եւ մարտնչող ժողովուրդի, կայ եւ կը փայլի կատարւած պարտականութիւնների կնիքը: Կատարելով իր պարտականութիւնները իր հաւաքական անձի նկատմամբ, նա աստիճանաբար ցրում է իր շրջապատի խաւարն ու հոգեկան անհանգստութիւնը: Նա այլեւս կեղծիքի մէջ ապրող դժբախտ ժողովուրդը չէ, որ իր ուժերի կէսից աւելին կը սպառէր վախի եւ անյուսութեան մէջ: Զինաթափ արած կեղծիքը՝ նա գիտի այժմ թէ ի՞նչ է ուզում աշխարհից, եւ թէ դէպի ո՞ւր է ուղղւած իր հերոսական չուն:
ճշմարտութիւնը բուժիչ ջրի նման սրբել, մաքրել է նրա աչքերը, պայծառացրել նրա հոգեւոր տեսողութիւնը:
Այժմ նա տէր է ճշմարտութիւնների, որ սփոփել, հզօրացնել եւ փրկել գիտեն:
Այժմ նա գտնւում է փրկութեան իսկական ճամբին:
* * *
Այլեւս ոչինչ կարող է խախտել իր ժողովրդի գրանիտէ հաւատը: Այժմ ոչինչ կարող է յուսալքել նրան, քանզի խորապէս գիտակցած է, թէ մի ժողովուրդի հայրենի հողը չի կարող ուրիշի մնայուն Հայրենիքը դառնալ: Նա գիտէ, որ Մնայուն Արդարութեան Օրէնքի ոյժով բռնագրաւուած երկրամասերը միշտ էլ, վաղ թէ ուշ, անցնում են իրենց պատմական տէրերի ձեռքը՝ պայմանաւ, որ այդ վերջինի մէջ ժամանակը տկարացրած չլինի
սէրը, կարօտն ու պաշտամունքը դէպ Հայրենի Երկիրը:
* * *
Կայ, հայ երիտասարդութիւն, կայ Մեծ Հայրենիքը, որ քոնը պիտ լինի վաղը:
Բայց ասա՛, օրւայ քո հոգեկան կառուցւածքով պիտ կարողանա՞ս նրան տէր դառնալ ու մնալ: Խոստովանիր, արժանի՞ ես նրան: - Այո՛, եթէ հոգեփոխւեցիր եւ հոգեփոխեցիր ժողովուրդդ:
Категория: Գ. Նժդեհ | Просмотров: 467 | Добавил: PanArmenizm | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Конструктор сайтов - uCoz
Copyright MyCorp © 2024