Приветствую Вас, Гость Հրատ, 14.05.2024, 22:28
RSS

ՄՈՒՏՔ

Մենյու

...Նյութեր
Գ. Նժդեհ [44]
Ցեղակրօն
Հայկ Ասատրյան [19]
Տարոնականություն
Ուխտագիրք Արորդյաց [57]
Արորդիների Ուխտ
Մշակույթ [22]
ՀԱՅԵՐԸ [47]
հոդվածներ, տեսանյութեր
Պարույր Սևակ [17]
Բանաստեղծություններ
A.S.A.L.A Հ.Ա.Հ.Գ.Բ. [12]
Ուխտ Արարատի
Սասնա Ծռեր [6]
Մեր Սրբազան Էպօսը
Ազգային Ապրանքանիշ [1]
օգտակար կայքեր [2]
Կուր-Արաքս Միջագետք [2]
Ջավախք [4]
Գրադարան [12]
էլեկտրոնային գրքեր
Հայագիտություն-Հայոց պատմություն [8]
Հայագիտություն-Հայոց պատմություն
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք [1]
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք

Տեսանյութեր

ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

Օրացույց
«  Նոյ 2011  »
ԼուսինՀրատՓայլածուԼուսնթագԱրուսյակԵրևակԱրեգակ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Գրառումների արխիվ

Հարցումներ
Оцените мой сайт
Всего ответов: 344

People Group

Ստատիստիկա

այս պահին կայքում էն 1
հյուր 1
գրանցված 0

  
Главная » 2011 » Նոյ » 29 » Հնագույն պատմական տեղեկությունները
21:00
Հնագույն պատմական տեղեկությունները

Հնագույն պատմական տեղեկությունները

 

Այսօր հայտնի առաջին պատմական տեղեկությունները Հայկական լեռնաշխարհի մասին պահպանվել են շումերական սեպագիր արձանագրություններում և վերաբերում են Ք.ա. XXVIII-XXVII դարերին: Այդ արձանագրություններում հիշատակվում է Արատտա վաղ պետական կազմավորումը: Արատտա   անունն իրավամբ համադրվում է Արարատի հետ (համարվելով վերջինիս նախաձևը), ինչն առավել ակնառու է Համաշխարհային ջրհեղեղի մասին շումերական և աստվածաշնչյան պատմությունների համեմատությունից: Դրանցում համապատասխանաբար Արատտան և Արարատն են հանդես գալիս իբրև և փրկության վայր: Հնագույն միջագետքյան սեպագրության մեջ հատուկ անունները գրվում էին երկու եղանակով` հնչյունային (վանկային և մեկ ամբողջական գաղափարագիր-նշանով: Հնչյունային գրության պարագայում Արատտա երկրանունը գրվում է երեք վանկով (Ա-րատ-տա), իսկ գաղափարագիր տարբերակում` Սուբուր (Սուբարի, Սուբարտու) երկրանվան գաղափարագրով: Դա նշանակում է, որ այդ երկու երկրանունները միևնույն երկրին տրված անվանումներ են: Սուբուր-Սուբարի-Սուբարտուի մասին հիշատակությունների (որոնցից հնագույնները գտնում ենք Ք.ա. XXVI դ. բնագրերում) վերլուծությունը ցույց է տալիս, որ այն գտնվել է Հայկական լեռնաշխարհում (ավելի որոշակի` Վանա լճի ավազանում և դեպի հարավ-արևմուտք ընկած շրջաններում): Ք.ա. XXVI դարից սկսած` միջագետքյան բնագրերը հիշատակում են Հայ(ա) աստծուն, նույնանուն երկիրն ու ժողովրդին: Հատկանշական է, որ շումերա-աքքադական երկլեզու արձանագրություններում շումերական բաժնի Սուբուրին աքքադերեն բաժնում համապատասխանում է Հայ(ա)ն, ինչը ցույց է տալիս այդ երկրանունների` միևնույն երկրին վերաբերվելը: Փաստորեն, մի կողմից` ունենքԱրատտա-Սուբուր, մյուս կողմից` Սուբուր-Հայ(ա) համապատասխանություն, ինչը նշանակում է, որ Ք.ա. III հազարամյակի առաջին կեսում արդեն Հայաստանը հայտնի էր երեք համարժեք անվանումներով (Արատտա-Հայ(ա)-Սուբուր): Ք.ա. XXIV–XXIII դարերից սկսած` Հայկական լեռնաշխարհում հիշատակվում են <<Արման(ի)>>, <<Արմի>>, <<Արամ>> և այլ երկրանունները, որոնք <<Արմենիայի>> նախաձևերն են: Էբլայի (Հյուսիսային Ասորիք) Ք.ա. XXIV–XXIII դարերի արձանագրություններում հիշատակվում են Արմի երկրում բնակված <<Հայայի որդիները>> (հայորդիները), որոնք գործուն փոխհարաբերություններ են ունեցել շրջակա երկրների հետ: Էբլայի բնագրերի <<Հայայի որդիները>>, շումերական աղբյուրների Հայա աստվածը և երկիրը ծագումնաբանորեն կապվում են միևնույն կենտրոնին` Հայոց բնաշխարհին: Այսպիսով` դեռևս Ք.ա. XXIV–XXIII դդ. Հայկական լեռնաշխարհի առնչությամբ հիշատակվում են Հայաստանին և հայերին տրված հիմնական անվանումները` Արատտա, Հայա, Սուբուր և Արման(ի): Դրանցից Սուբուրը  դադարում է գործածվելուց Ք.ա. I հազարամյակի առաջին կեսին, իսկ մյուսները շարունակում են կենսունակ մնալ որպես ԱրարատՀայք-Հայաստան  և Արմենիա:

 

Категория: Հայագիտություն-Հայոց պատմություն | Просмотров: 557 | Добавил: PanArmenizm | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Конструктор сайтов - uCoz
Copyright MyCorp © 2024