Приветствую Вас, Гость Արեգակ, 05.05.2024, 05:55
RSS

ՄՈՒՏՔ

Մենյու

...Նյութեր
Գ. Նժդեհ [44]
Ցեղակրօն
Հայկ Ասատրյան [19]
Տարոնականություն
Ուխտագիրք Արորդյաց [57]
Արորդիների Ուխտ
Մշակույթ [22]
ՀԱՅԵՐԸ [47]
հոդվածներ, տեսանյութեր
Պարույր Սևակ [17]
Բանաստեղծություններ
A.S.A.L.A Հ.Ա.Հ.Գ.Բ. [12]
Ուխտ Արարատի
Սասնա Ծռեր [6]
Մեր Սրբազան Էպօսը
Ազգային Ապրանքանիշ [1]
օգտակար կայքեր [2]
Կուր-Արաքս Միջագետք [2]
Ջավախք [4]
Գրադարան [12]
էլեկտրոնային գրքեր
Հայագիտություն-Հայոց պատմություն [8]
Հայագիտություն-Հայոց պատմություն
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք [1]
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք

Տեսանյութեր

ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

Օրացույց
«  Ապրիլ 2012  »
ԼուսինՀրատՓայլածուԼուսնթագԱրուսյակԵրևակԱրեգակ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Գրառումների արխիվ

Հարցումներ
Оцените мой сайт
Всего ответов: 344

People Group

Ստատիստիկա

այս պահին կայքում էն 1
հյուր 1
գրանցված 0

  
Главная » 2012 » Ապրիլ » 29 » ՀԱՅՐԵՆԻՔ ԵՒ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹԻՒՆ
20:22
ՀԱՅՐԵՆԻՔ ԵՒ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹԻՒՆ
Երբե՛ք եւ ոչ մի տեղ՝ առանց հոգեւոր Հայրենիքի

Քրքրի՛ ազգերի պատմութիւնը եւ երես առ երես պիտ հանդիպես հետեւեալ ճշմարտութեան. ժողովուրդները նախ եւ առաջ իրենց ամենաընտիր որդիների արիւնով կը սրբեն իրենց երկիրը եւ ապա այդ սրբացած հողի վրայ կը բարձրացնեն շէնքն իրենց անկախութեան:
Այո՛, նախ հերոսների եւ նահատակների գերեզմանատուն, ապա՝ ազատ եւ երջանիկ Հայրենիք:
Այլ կերպ չի ստեղծւել եւ ոչ մի հայրենիք, այլ կերպ չի ստեղծւելու եւ
եօթնիցս սրբազան քո՛ Հայրենիքը:
* * *
Որո՞նք են լինելու վաղւայ Հայաստանի սահմանները:
- Անոնք, որ պիտ գծեն հայ զինւորի արիութիւնն ու հայրենասիրութիւնը:
Ուիլսըն, բախտ, հայկական սւին - սրանցից միայն վերջինի գծած սահմանները կը լինեն իրական եւ կայուն: 
Ինչպիսի՞ Հայրենիք կ՚ունենանք վաղը:
- Ինչպիսին որ կառուցւում է այսօր մեր մտքի եւ հոգու մէջ: Երբ որ մեր սիրտը եւ ուղեղը լցնողը ապառաժահիմն ու յաղթական հայրենիքի գաղափարն է՝ վաղւայ Հայաստանը չի կարող աւազահիմն, ապազօր եւ դժբախտ լինել:
* * *
Ազգերն ունեցել են, ունեն ու պիտ ունենան իրենց արժանի ճակատագիրը: Արի եւ հայրենապաշտ, որ ասել է՝ հզօր - ահա՛ անկախութեան արժանի ժողովուրդը:
Քեզնից զատ - խրատում է պատմութիւնը - ո՛չ ոք կարող է բարեփոխել քո դրութիւնը:
Ինքնափրկութիւն - ահա՛ պատմութեան թելադրանքը: Հայը հասկացա՞ւ այդ - նա կանգնած կը լինի փրկութեան անշեղ ճամբին: 
Բայց կան, դեռ կան որոշ տարրեր մեզանում, միամիտ, «յիմա՛ր սրբութեան աստիճան», որ կարծում են, թէ կարելի է ե՛ւ ազգ կոչւել, ե՛ւ քաղաքական մուրացիկ մնալ, թէ կարելի է մուրալ անգամ պետականօրէն անկախ ապրելու իրաւունքը: Սրանք կ՚ուզէին, որ աշխարհի ուժեղները ե՛ւ շնորհ անէին իրենց, ե՛ւ պաշտպանէին այդ շնորհը արտաքին վտանգից: Սրանք դժբախտութիւն ունեն ուժեղ համարելու հայութիւնից զատ բոլորին, բոլոր ժողովուրդներին: Չեն հասկանում, թէ հզօրութիւնն ու տկարութիւնը յարաբերական հասկացողութիւններ են, թէ ժողովուրդներից եւ ոչ մէկն է առանձինն բացարձակօրէն ուժեղ, ինչպէս եւ ոչ մէկն է նոյն ձեւով ամենաթոյլը: Գոյութիւն ունեցող զանազան դաշինքների դրութիւնը թւապէս տկար ժողովուրդներից շատերին է դարձրել ուժեղ եւ ապահով: Տկարացնել ուժեղ հարեւաներին եւ պաշտպանութիւն ցոյց տալ տկարներին ի գին սրանց զէնքի բարեկամութեան - ահա՛, յաճախ, պետութեանց արտաքին քաղաքականութիւնը: Հեռատես ժողովրդի քաղաքականութիւնը իր գործունէութեան համար ընդգրկում է մի առաջնորդող նպատակ եւ, նրա համաձայն, որոշում իր հաւանական թշնամին եւ զինակիցը - նպատակ, որի ուղութեամբ առաջանում է յամառ ու վճռական քայլերով, եւ, օգտւելով սեփական եւ զինակից ոյժերից՝ չէզոքացնում է խոչ ու խոչընդոտներն իր ճամբին: Նա նախապատրաստում է բարեյաջող պայմաններ իր ռազմագիտութեան համար, երբ պէտք է զէնքի դիմել: Դաշինքների միջոցաւ նա ապահովում է այս կամ այն պետութեան զինակցութիւնը կամ չէզոքութիւնը, օգտագործում հասարակական կարծիքն իր դատի համար, երբ պէտք է պատերազմել: Նա չի արհամարհում ամենատկար զինակցին անգամ, բայց միշտ էլ գերադասում է ուժեղը, այդպիսին համարելով ոչ թէ թւով մեծ ժողովուրդը, այլ նկարագրով, մշակոյթով եւ ռազմունակութեամբ գերազանցը:
Միեւնոյն նպատակի համար աշխատում են երբեմն մէկից աւելի սերունդներ: Յաջողութիւնը կախւած է լինում պայքարը վարողի ծայրայեղ հետեւողականութիւնից եւ յամառանքից:
Քաղաքականութեան մէջ պարտւում, ձախողում են այն ժողովուրդները, որոնք չունեն որոշ եւ յստակ նպատակ, կամ երբ ունեցածը խստօրէն ազգային չէ:
* * *
Պատերազմը - դա քաղաքականութեան շարունակութիւնն է եւ մի վճռական միջոց քաղաքականութեան համար: «Նա այնպէս է զարգանում քաղաքականութեան մէջ, ինչպէս երեխան՝ մօր արգանդի մէջ»:
Քաղաքականութիւնն է վարում աշխարհի եւ անհատ պետութեանց բախտը, մեծապէս հեշտացնելով վերջինների սրի գործը:
Ուզում եմ կրկնել, թէ իմաստուն քաղաքականութիւնից մեծապէս շահել են եւ շահում են թւապէս, թեքնիկ տեսակէտով եւ աշխարհագրօրէն տկար ժողովուրդները:
Ուրեմն, մեզ մնում է որոշ ոյժ եւ արժէք ներկայացնել միջազգային փոխյարաբերութիւնների մէջ, ողբերգօրէն մենակ եւ տկար չմնալու համար:
Այդ նպատակին պիտ ձգտի հայութիւնը, խորապէս գիտակցելով, թէ ազգերն այն են, ինչպէս որ կը զգան իրենց - եթէ չեն՝ կը դառնան վաղը. թէ աղիտալի է տկարութեան ինքնաներշնչումը, որից պիտ ազատւի մեր ժողովուրդը. այլապէս նա կը մնայ անյուսօրէն տկար, ինչպէս որ զգում է իրեն, այլապէս կը մնայ անհայրենիք, այսինքն՝ պարարտացուցիչ աղբ իրենից ուժեղ ժողովուրդների համար:
* * *
Հայրենի՛ք: Այդ հասկացողութիւնը կը պատկանի աւելի բարոյական իրերի կարգին, քան նիւթական:
Դա, հայրենի հողը լինելուց զատ, «որին նախախնամութիւնը շղթայել է մեր մարմինը ու հոգին», միութիւնն է նաեւ նրանց, որոնք ապրել են, որոնք կ՛ապրեն եւ որոնք պիտ ապրեն:
«Մեռելների աճիւնն է ստեղծում Հայրենիքը»,- ասել է Լամարտինը: «Ուր հայրեր՝ այնտեղ Հայրենիք»,- պատգամել է Նիցշէն: «Դուք,- ասել է ժօրէսը,- դուք կապւած էք այդ հողին այն ամէնով, որ գոյութիւն է ունեցել ձեզնից առաջ, այն ամէնով, որ ստեղծել է ձեզ, այն ամէնով, որ դուք կը ստեղծէք, անցեալով եւ ապագայով, գերեզմանների անշարժութեամբ եւ օրօրոցների երգով»:
* * *
Հայրենի՛ք: Երկիւղած սէր եւ յարգանք դէպ մեր նախահայրերի յիշատակը, դէպ մեր կրօնը, որ ցեղի սիրտն է, դէպ մայրենի լեզուն, որ հայրենասիրութեան թթխմորն է, դէպ տոհմիկ գրականութիւնը եւ արւեստները, որ ցեղի մտքի եւ հոգու կեանքն են, ազգային պատմութիւնը, որ «ցեղի հոգին ամրացնելու ճիգերի պատմութիւնն է», իրար յաջորդող սերունդների հայրենի հողի վրայ թափած քրտինքն ու արիւնը, գեղջուկի հորովելն ու Տիգրան աշխարհակալի սուրը, դէպ Անիի աւերակներն ու Հայկայ եռաթեւ աղեղը, դէպ մեր հեթանոս աստւածներն ու փառատաճարները, անսասան հաւատը դէպ մեր մեծ յոյսը... Գումարի՛ր, ընթերցո՛ղ, գումարի՛ր այդ բոլորը եւ կը ստացւի հոգեւոր Հայրենիքը:
Նւաճելի է նիւթական Հայրենիքը, հոգեւորը՝ գրեթէ ոչ: Երբ կորցնելով իրենց անկախութիւնը, շատ անգամ՝ եւ հայրենի երկիրը, ժողովուրդները կը շարունակեն իրենց հոգու մէջ ապրեցնել աննիւթեղէն, միստիկ Հայրենիքը - նրանց աշխարհագրական Հայրենիքը երկար չի մնար օտարների ձեռքին:
Երբ թրքութիւնն այսօր կաշւից դուրս է գալիս սրբելու մեր ցեղագրական հետքերն իսկ մեր պատմական Հայրենիքում, ես ծիծաղում եմ նորա անյատակ տգիտութեան վրայ եւ հարց տալիս. - Պիտ կարողանա՞ս սպանել հայ ժողովրդի պատմական յիշողութիւնը: - Ո՛չ,- նրա փոխարէն պատասխանում է իրականութիւնը: Ասել է՝ իմ երկիրը ժամանակաւորապէս մնալով օտար լծի տակ, չի կարող դառնալ այդ օտարի Հայրենիքը, քանզի Արեւելքի անուղղայ խուժը, որ թրքութիւն կը կոչւի, ոչինչ ունի տւած այդ երկրին - ո՛չ մեծ մեռելներ, ո՛չ միտք, ո՛չ զգացում... այն ամէնը, որ աննիւթեղէն Հայրենիքը կը ստեղծէ:
* * *
Այո՛, մարդկային ոյժերից վեր է մի ժողովրդի պատմութիւնն սպանել, մի ժողովրդի հոգեւոր Հայրենիքը նւաճել: Սակայն, եթէ նոյնիսկ դա հնարաւոր լինէր, արդեօք թոյլատրելի՞ է դա: Ո՛չ, հազար անգամ ո՛չ: Որովհետեւ սպանել մի ժողովրդի ազգայնութիւնը, կը նշանակի սպանել նրա ցեղային հանճարը, կը նշանակի մարդկութիւնը զրկել քաղաքակրթական մի ստեղծագործ ազդակից, որպիսին կը հանդիսանան ազգութիւնները: Աշխարհն ու իր խաղաղութիւնը ոչինչ կը շահին, եթէ միայն մենք վայր դնենք սուրը, որ մերկացրել ենք յանուն մեր ազգային անկախութեան եւ ի պաշտպանութիւն մեր ցեղի առանձնայատուկ հանճարի: Չկայ միաիդէալ եւ միակամ մարդկութիւն: Կան ինքնանկախ ու ինքնիշխան ազգեր միայն - մի դրութիւն, որ պիտ շարունակւի մնալ նոյնը եւ մեր՝ որպէս ուրոյն ազգութիւն չքանալուց յետոյ: Միջազգային մրցումներն ու բախումները պիտ շարունակւեն տեղի տւած ազգութեան գերեզմանի վրայ: Մեր օրերում, երբ մեծագոյն թագաւորութիւնները բաժանում են ճակատագիրն «այն նաւերի, որոնք չափից աւելի են բեռնաւորւած», երբ մեծ պետութիւնները դատապարտւած են կորչելու, վերածւելով ազգային ուրոյն միաւորների, հայ համայնավարները, որոնք ճգնում են սպանել հայ ազգայնութեան գաղափարը, կամենալով, որ Հայաստան երկիրը բաժանւած մնայ Ռուսիոյ եւ Թուրքիոյ միջեւ, կատարում են միաժամանակ եւ հակաքաղաքակրթական մի քստմնելի դեր:
Իսկ մենք, դաւանելով անկախ Հայրենիքի գաղափարը, պաշտպանում ենք քաղաքակրթական մի լուրջ ազդակ:
Ազգերի հանճարը ստեղծագործ, իսկ նրա արտայայտութիւնը յորդաբուխ է լինում միայն բացարձակ անկախութեան մթնոլորտում: Ահա՛ թէ ինչու մարդկութեան աւելի օգտակար լինելու համար, ժողովուրդները պիտ լինեն ինքիշխանօրէն ազատ եւ անկախ:
Անկախութիւնը, անկախ Հայրենիքը, ինչպէս տեսնում ես, հա՛յ երիտասարդ, իրաւունք լինելուց զատ եւ պարտականութիւն է, որից խուսափող ժողովուրդները կորցնում են իրենց բարոյական գոյութեան իրաւունքը:
* * *
Չկան մեծ ու փոքր ազգեր: Կան հաւասար իրաւունքներով անդամները մարդկութեան ընտանիքի: Եւրոպական դիւանագիտութեան կեղծ լեզուն է ստեղծել «մեծ» եւ «փոքր» անունները: ճշմարիտ մեծութիւն չի թւական գերազանցութիւնը: Փոքրիկ Հելլադան կ՚իշխէր պարսից անծայրածիր թագաւորութեան վրայ: Այսօր էլ երկայնամազ Չինաստանը չի համարւում ազգերից մեծագոյնը: Կարմիր լաթը երկրպագող սակաւաթիւ հայերի համար գուցէ եւ թրքութիւնը «մեծ» ազգ է, որին պիտ ծառայի «փոքրիկ» հայութիւնը. մեզ համար սակայն, Անիի փլատակների մէջ աւելի մեծութիւն կայ, քան թուրք ցեղի խուժական հոգու մէջ:
* * *
Զինւորական եմ, չեմ սիրում երկարաբանել. - թող, ընթերցո՛ղ, թող միտքերս հայրենասիրութեան մասին արտայայտեմ աֆորիզմների ձեւով.-

-      Վաղը պիտ անասնանան ու կործանւեն այն ժողովուրդները, որոնց որդիներն այսօր ուսումնասիրում են իրենց պատմութիւնը Մարքսից կամ Լենինից եւ ոչ իրենց նախահայրերից սկսած:

- Չկա՞յ հայրենասիրութիւն - չկայ հոգեւոր Հայրենիք: Եղածը լոկ աշխարհագրական սահմաններ են, իսկ նմանը աւազահիմն է, դիւրակործան, անապագայ:

- Չկայ հրէշ, որ կարողանար գերազանցել անհայրենասէրին, որ հոգեբանօրէն անտարբեր է դէպ իր երկիրն ու ժողովուրդը:

- Անհայրենասէր ժողովուրդը, եթէ այսօր չէ, անհայրենիք կը դառնայ վաղը:

- Սուրբ, հերոս, բարեգործ - սրանք կենդանի անհեթեթութիւններ են մեր կեանքում, եթէ միաժամանակ հայրենասէր եւ արի չեն:

- Անհայրենասէր Հայ - այդ դժբախտը կը նմանի այն թագաւորին, որի մասին պատմութիւնն ասում է հեգնանքով, - «միայն գահ բարձրացաւ»:

- ժողովուրդների մէջ մի ստոր տարր կայ՝ անհայրենասէրները:

- Անհայրենասէր ժողովուրդ, ասել է՝ անիդէալ եւ աննպատակ ժողովուրդ, որ իրենից կը ներկայացնի մի տրցակ, բայց ոչ թէ մի մարմին, «անհատների փոշի», բայց ոչ գրանիտէ ժայռ, որպիսին պիտ լինեն ժողովուրդները՝ միջազգային արնոտ փոթորիկներից պաշտպանւելու համար:

- Հերիք է որ մի ժողովուրդ դառնայ անհայրենասէր, որպէսզի համարւի պատրաստի որս եւ նրա երկիրը բաժանւի իր հարեւանների միջեւ:

- Ապագան վտանգւած ժողովուրդը, ինչպիսին է մերը, նորանոր աղէտներից խուսափելու համար մի հատիկ միջոց ունի - բարձր հայրենասիրութիւնը, այնպիսին, որով քաղցրանում են մեր հաւաքական թէ անձնական ցաւերը:

- Հայրենասիրութիւնը ժողովուրդներին ներշնչում է առաքինութիւններ, որոնց շնորհիւ նրանք դառնում են եւ մնում ապահով եւ յարգւած:

- Գինետնային հայրենասիրութիւնը, որ բաւականին դաւանողներ ունի մեր մէջ, այնքան էլ հեռու չէ անհայրենասիրութիւնից:

- Դատապարտելի է նաեւ պայմանական հայրենասիրութիւնը: Հայրենիքը պիտ սիրել անկախ իր քաղաքական րէժիմից, ինչպէս եւ անկախ մեր քաղաքական համոզումներից:

- Կան այնպիսիները, որոնք իբրեւ թէ սիրում են Հայրենիքը, բայց որովհետեւ սիրում են եւ մարդկութիւնը, գործնականում մնում են անտարբեր թէ՛ դէպի մէկը եւ թէ՛ դէպի միւսը: Հակազգային ոյժ են ե՛ւ սրանք: Սխալւում են ազգային պարտականութեանց դասալիքները՝ կեղծ ընկերվարականը, համայնավարը, անիշխանականը: Հայրենասէր լինել՝ չի նշանակում օտար ժողովուրդների թշնամին լինել: Դա նշանակում է, թէ այդ օտարները կարող են մեր թշնամին դառնալ:

- Հզօրանալու մի իմաստուն ճիգ է հայրենասիրութիւնը:

-      Ինքնապաշտպանութեան բնազդից մղւած՝ ժողովուրդները ոյժի եւ կորովի նորանոր աղբիւրներ կը փնտռեն, որովհետեւ գիտեն, որ «Աստւածներն իսկ անցան ուժեղի, յաղթողի կողմը»:

Категория: Գ. Նժդեհ | Просмотров: 790 | Добавил: PanArmenizm | Теги: Njdeh | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Конструктор сайтов - uCoz
Copyright MyCorp © 2024