Приветствую Вас, Гость Հրատ, 14.05.2024, 16:49
RSS

ՄՈՒՏՔ

Մենյու

...Նյութեր
Գ. Նժդեհ [44]
Ցեղակրօն
Հայկ Ասատրյան [19]
Տարոնականություն
Ուխտագիրք Արորդյաց [57]
Արորդիների Ուխտ
Մշակույթ [22]
ՀԱՅԵՐԸ [47]
հոդվածներ, տեսանյութեր
Պարույր Սևակ [17]
Բանաստեղծություններ
A.S.A.L.A Հ.Ա.Հ.Գ.Բ. [12]
Ուխտ Արարատի
Սասնա Ծռեր [6]
Մեր Սրբազան Էպօսը
Ազգային Ապրանքանիշ [1]
օգտակար կայքեր [2]
Կուր-Արաքս Միջագետք [2]
Ջավախք [4]
Գրադարան [12]
էլեկտրոնային գրքեր
Հայագիտություն-Հայոց պատմություն [8]
Հայագիտություն-Հայոց պատմություն
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք [1]
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք

Տեսանյութեր

ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

Օրացույց
«  Նոյ 2011  »
ԼուսինՀրատՓայլածուԼուսնթագԱրուսյակԵրևակԱրեգակ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Գրառումների արխիվ

Հարցումներ
Оцените мой сайт
Всего ответов: 344

People Group

Ստատիստիկա

այս պահին կայքում էն 3
հյուր 3
գրանցված 0

  
Главная » 2011 » Նոյ » 15 » ՀԱՅՐԵՆԻ ՀՈՂԸ
21:18
ՀԱՅՐԵՆԻ ՀՈՂԸ
ՀԱՅՐԵՆԻ  ՀՈՂԸ

   Մտատանջվում էր տիտանյան Խաթունը:  Նա ոչ մի կերպ չէր կարողանում մտնել Հայկի հոգու մեջ և իմանալ նրա խոհերը:  Հայկը լուռ էր, ոչինչ չէր խոսում, ոչինչ չէր հարցնում:  Նա հնազանդ էր Խաթունին և Բելին, ոչնչով չէր հակադրվում նրանց, բայց և չէր բացում իր սիրտը նրանց մոտ:
   ԵՎ դա ավելի էր անհանգստացնում Խաթունին:  Նա չէր կարողանում պարզել, թե ինչ գիտի Հայկը և ինչ չգիտի:  Բայց համոզված էր, որ եթե Հայկը այլևս հարց չի տալիս, ուրեմն նա ավելին գիտի, քան պետք է:  ԵՎ զգում էր Խաթունը, որ Հայկը օրեցօր օտարանում էր տիտաններից:
   Խաթունը սիրում էր Հայկին, բայց նա սիրում էր նաև Բելին:  Բելին նա սիրում էր ավելի:  Չէ՞ որ Բելը իր ծնունդն էր և իր նպատակների ծնունդը:  Խաթունը ուզում էր, որ Հայկը մեծանա որպես տիտան և թև ու թիկունք լինի Բելին:  Արիները հավատացել են, որ Հայկը չկա, և Բելը մնացել է Թորգոմի միակ ժառանգորդը, և իր ժառանգական իրավունքով նա կպահանջի Արարատը:  Տիտան Հայկը կօգներ Բելին:  Իսկ աստվա՞ծ Հայկը:
   Որպես մայր, Խաթունը սիրում էր Հայկին:  Բայց որպես տիտան, նա զգում էր, որ աստված Հայկը շատ է վտանգավոր:  Հայկը կամ պետք է լինի տիտան, կամ չպետք է լինի:  Դա էր պահանջում տիտանյան Ցեղի շահը, դա էր պահանջում նրա Աստված Վիշապը, դա էր պահանջում ահեղ Բելը:
-   Մարե՜, - պնդում էր Բելը, - Հայկը տիտան չի լինի, նա աստված է:  Իսկ աստված Հայկը ինձ եղբայր չի լինի, նա ինձ թշնամի է:
- Որդի՜ս, - համոզում էր մայրը, - Հայկը իմ ձեռքում է մեծացել:  Գուցե նա քեզ եղբայր չլինի, բայց թշնամի էլ չի լինի:
   - Կլինի՜, մա՜յր, - ասաց Բելը, - թեկուզ նա մեծացել է քո ձեռքում, բայց նրա մեջ Արի արյունն է, որ խոսում է հիմա:  Այդ արյունը նրա մեջ խոսելու է միշտ և զորավոր է խոսելու:  Իսկ զորավոր Արին Չարիին երբեք չի հնազանդվի:
   - Լսի՜ր ինձ, որդի՜ս, - ասաց Խաթունը, - իմ ամուսինը եղբայրության ուխտ էր արել Թորգոմի հետ:  Կեղծ էր այդ ուխտը:  Բայց այդ կեղծ ուխտից ես երկու որդի ունեցա՝ մեկը տիտան, մյուսը՝ աստված, երկուսդ էլ միևնույն հոր զավակները:  Գուցե Արարչի կա՞մքն է, որ եղբայրության կեղծ ուխտը ձեր միջոցով անկեղծ դառնա, և ապրեք այդ ուխտով աստված Հայկը Արարատում և տիտան Բելը Անապատում:
   - Մա՜յր, - բարկացավ Բելը, - դու չէի՞ր, որ ինձ ծնեցիր որպես ավերումի արքա, դու չէի՞ր, որ ինձ նվիրեցիր քո Աստված Վիշապին, դու չէի՞ր, որ սնեցիր ինձ չարությամբ Արիների դեմ:  ԵՎ  ես ուխտեցի Չարի Աստված Վիշապին՝ ավերել Արարատը, կործանել Արի Ցեղը՝ իմ հոր Ցեղը:  Հիմա եղբայրության ո՞ւխտ ես նյութում:  Ո՜չ, մա՜յր:  Ես ատում եմ Արիներին և հատկապես Հայկին:  Հայկը լիարժեք աստված է, իսկ ես աստծո որդի եմ միայն:  Հենց դրա համար էլ ատում եմ նրան:  Ես ատում եմ նաև քեզ, մա՜յր, որ գողացել ես աստված Թորգոմի սերմը և ծնել ես մի այլանդակ էակ, որը ո՜չ աստված է, ո՜չ՝ տիտան:  Դե ասա՝ ո՞վ եմ ես՝ Չարի աստվա՞ծ, թե՞ Արի տիտան:  Ես ամենաանկատարն եմ աստվածների մեջ և ամենակատարյալն եմ տիտանների մեջ:  Հենց դրա համար էլ սիրում եմ տիտաններին և ատում եմ աստվածներին:  ԵՎ Աստված Վիշապի օգնությամբ ես ավերելու եմ Արարատը և երկրային աստվածներին ստրուկ եմ դարձնելու ինձ:  Դրանով անկատար աստվածը, որպես կատարյալ տիտան, կբազմի Արարատի գահի վրա:  Բայց իմ ճանապարհին Հայկն է կանգնած:
   - Որդի՜ս, - ասաց Խաթունը, - մեղմիր քո մեղադրանքը:  Ես մեղանչել եմ քո առջև, բայց դա իմ կամքը չէր, դա Աստված Վիշապի կամքն էր:  Գիտցիր, որդի՜ս, որ Արիների դեմ միայն իրենց արյունով կարող ենք կռվել:  Ուստի մեր Աստվածը տիտան ռազմիկներից շատ ավելի մեծ դեր է հատկացրել տիտան կանանց:  ԵՎ դու ծնվել ես երկրային աստծուց, բայց ծնվել ես իմ Աստված Վիշապի կամքով, և դու պատկանում ես իմ Աստծուն:  Դու պիտի կատարես Վիշապի կամքը, և նա ապավեն կլինի քեզ:  Գիտցիր, որ Հայկը թեև աստված, բայց նրան էլ եմ ես նվիրել մեր Աստծուն:
   - Իսկ եթե Հայկի Արի արյունը ավելի զորավոր լինի, քան մեր Աստվա՞ծը, - հարցրեց Բելը:
   - Այդ դեպքում մեր Աստվածը կպատժի նրան:  ԵՎ այդ պատիժը կլինի մահը, - ասաց Խաթունը:
   Կանչեցին տիտան իշխաններին և իմաստուններին որոշելու, թե ինչպես ստուգեն՝ Հայկի մեջ Վիշապ Աստվա՞ծն է զորավոր, թե՞ Արի արյունը:  ԵՎ իմաստուններից ամենաիմաստունը ասաց.
   - Արարատից բերել տվեք երկու բեռ հող և մի աման ջուր:  Բակի կեսի վրա շաղ տվեք արարատյան հողը և վրան ցանեք արարատյան ջուրը:  Բելը թող Հայկի հետ զբոսնի բակում:  Նախ թող քայլեն բնական հողի վրա, և Բելը թող հարց ու փորձ անի Հայկին:  Հետո թող տանի արարատյան հող ու ջուր շաղ տված տեղը և լսի, թե ինչպես կխոսի Հայկը:  Այն ժամանակ կիմանանք, թե Հայկի մեջ մեր Աստվա՞ծն է զորավոր, թե՞ նրա Արի արյունը:
   Այդպես էլ արին:  Արարատից երկու բեռ հող և մի աման ջուր բերեցին ու ցանեցին բակի մի մասում:  Ապա Բելը Հայկին թևանցուկ արած, տարավ բակ:  Նախ նրանք քայլեցին Անապատի բնական հողի վրա:  ԵՎ այսպես խոսեց Բելը.
   - Հա՜յկ, մեր մայրը քեզ նվիրել է մեր Աստծուն:  ԵՎ մեր Աստվածը սիրում է քեզ ու հովանավորում:  Իսկ դու մեղանչում ես մեր Աստծո դեմ և չես երկրպագում նրան:
   ԵՎ Հայկը պատասխանեց.
   - Թե մեղանչել եմ մեր Աստծո առաջ, ես կապաշխարեմ:  Բայց ես տարբեր եմ բոլորից և վախենում եմ, որ մեր Աստված չընդունի իմ երկրպագումը:
   Բելը Հայկին տարավ շաղ տված հողի վրա:  Հենց որ Հայկը իր ոտքը դրեց արարատյան հողի վրա, միանգամից կերպարանափոխվեց, հպարտ կեցվածք ընդունեց և հանդուգն ասաց.
   - Վիշապը ինձ ի՞նչ Աստված, երբ ինքս եմ աստված՝ Արայից սերված Արորդի եմ ես:
   Լսեց Բելը Հայկի խոսքերը, ձայն չհանեց և նրան տարավ բնական հողի վրա:  ԵՎ Հայկը զղջաց իր հանդուգն խոսքերը.
   - Ների՜ր ինձ, Բե՜լ, ես հիմարություն դուրս տվեցի, բոլորին նման չլինելու զգացողությունը մոլորեցրել է ինձ և խելքս տարել:  Ես անպայման կաղոթեմ մեր Աստծուն և ներում կխնդրեմ:
   Բելը նորից Հայկին տարավ արարատյան հողի վրա, և Հայկը իսկույն փոխվեց և հանդուգն խոսքեր ասաց:
   Այդպես մինչև մայրամուտ Բելը Հայկին տանում էր այս և այն հողերի վրա և միամիտ ձևանալով, հարցուփորձ էր անում:  ԵՎ Հայկը Անապատի իսկական հողի վրա հնազանդ էր լինում, իսկ արարատյան հողի վրա վերափոխվում էր և հանդուգն ու ըմբոստ պատասխաններ տալիս Բելին:
   Այս բոլորին թաքուն հետևում էին Խաթունն ու բոլոր իշխանները:  ԵՎ երեկոյան խորհուրդ արեցին:  Բոլորը ընդունեցին, որ Հայկի արիական արյունը շատ ուժեղ է. և որոշեցին սպանել նրան:  Խաթունը համաձայնվեց և ասաց.
   - Դա մեր Աստծո կամքն է:  Միայն թե թողեք այս վերջին գիշերն էլ ես վայելեմ իմ մայրությունը, և առավոտյան տարեք սպանեք Հայկին:
   Գիշերը, անտեղյակ իր դեմ կատարված դատավճռին, Հայկը հանգիստ քնած էր:  Իսկ Խաթունը չէր քնել:  Նա հաճախ գալիս էր Հայկի սենյակը, ծածկում նրան, շոյում մազերը, համբուրում ճակատը և ապա գնում էր իր սենյակը ու լաց լինում:
Категория: Ուխտագիրք Արորդյաց | Просмотров: 697 | Добавил: PanArmenizm | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Конструктор сайтов - uCoz
Copyright MyCorp © 2024