Приветствую Вас, Гость Փայլածու, 15.05.2024, 20:22
RSS

ՄՈՒՏՔ

Մենյու

...Նյութեր
Գ. Նժդեհ [44]
Ցեղակրօն
Հայկ Ասատրյան [19]
Տարոնականություն
Ուխտագիրք Արորդյաց [57]
Արորդիների Ուխտ
Մշակույթ [22]
ՀԱՅԵՐԸ [47]
հոդվածներ, տեսանյութեր
Պարույր Սևակ [17]
Բանաստեղծություններ
A.S.A.L.A Հ.Ա.Հ.Գ.Բ. [12]
Ուխտ Արարատի
Սասնա Ծռեր [6]
Մեր Սրբազան Էպօսը
Ազգային Ապրանքանիշ [1]
օգտակար կայքեր [2]
Կուր-Արաքս Միջագետք [2]
Ջավախք [4]
Գրադարան [12]
էլեկտրոնային գրքեր
Հայագիտություն-Հայոց պատմություն [8]
Հայագիտություն-Հայոց պատմություն
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք [1]
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք

Տեսանյութեր

ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

Օրացույց
«  Օգոստ 2011  »
ԼուսինՀրատՓայլածուԼուսնթագԱրուսյակԵրևակԱրեգակ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Գրառումների արխիվ

Հարցումներ
Оцените мой сайт
Всего ответов: 344

People Group

Ստատիստիկա

այս պահին կայքում էն 1
հյուր 1
գրանցված 0

  
Главная » 2011 » Օգոստ » 17 » Հայոց մեհենագրերն ապրում են ցայսօր
17:54
Հայոց մեհենագրերն ապրում են ցայսօր

Հայոց մեհենագրերն ապրում են ցայսօր

 

Համաձայն պ.գ.թ., դոցենտ Ա. Մովսիսյանի, դատելով մատենագրական տեղեկություններից՝ Ք.ա. VI դարից մինչև քրիստոնեության պետականացումն ընկած ժամանակամիջոցում հայկական մեհենագրությունն ունեցել է ավելի լայն գործածություն, քան պարզապես կրոնա-հմայական գրչաձև: Որպես ապացույց՝ Ա. Մովսիսյանը բերում է Հիպոլիտոսի՝ 234-235 թթ. գրված «Ժամանակագրությունը», որտեղ հայերը նշվում են՝ որպես սեփական դպրություն ունեցողներ, Ագաթանգեղոսի հաղոդումները նախաքրիստոնեական Հայաստանում դպրության աստծո՝ Տիրի պաշտամունքի, Մ. Խորենացու տեղեկությունը II-III դդարերում Դարանաղյաց Անի ամրոցում մեհենական պատմագրության արխիվի մասին, որից ասորի մատենագիր Բարդածանը թարգմանություններ է կատարել և այլն [1]:

 

Այս առումով, բնականաբար, շատ հետաքրքրական պետք է լինի հայոց մեհենագրերի ճակատագիրը քրիստոնեության՝ պետական կրոն ընդունումից հետո: Ինչպես նշում է հեղինակը, քանզի «մեհենագրությունն ընկալվում էր իբրև նախաքրիստոնեական պաշտամունքի հիմնական կրողը, ուստի պատահական չէ, որ քրիստոնյաների կողմից կործանվածներից առաջինը եղավ դպրության Տիր աստծո տաճարը» [2]: Սակայն հատկանշական է, որ այդկերպմեհենագրությունը ոչ թե իսպառ վերացվեց, ոչնչացվեց, այլ սկսվեց նրա պատմության գաղտնի փուլը, որը տարբեր դրսևորումներով շարունակվում է մինչև մեր օրերը: Դրա արտահայտություններից են.

 

ա. հմայագրերը, որոնք բովանդակում են կախարդական և մոգական նշանակությամբ աղոթքներ, հմայանքի, թովչանքի բանաձևեր և նշանագրեր: Չնայած հմայագրության դեմ ՀԱԵ ակտիվ պայքարին՝ այն գոյություն ունի ցայսօր՝ հմայագրերով «կախարդություն» կատարող անձանց մոտ, թեև, հեղինակի վկայությամբ, իր հանդիպած այդ «կախարդները» չէին հասկանում իրենց իսկ արտագրած հմայագրերի, նշանների իմաստը: Հատկանշական է նաև, որ թեև հմայագրերը վերծանված չեն, նրանց մեկնաբանմանն օգնում են մեսրոպատառ հայերենով զուգահեռ գրված աղոթքներն ու բացատրագրերը:

 

բ. «Նշանագիրք իմաստնոց»-ը: Քրիստոնեական դարաշրջանում հայկական մեհենագրության դրսևորման կարևոր արտահայտություններից է միջնադարյան հայկական մատյաններում նշանագրերի ցանկերի առկայությունը, որոնցում ամեն նշանի դիմաց տրվում է նրա բացատրությունը [*]:

 

գ. Արհեստագործ վարպետների նշանները, որոնք կապված են դրոշմների կամ տոհմական նշանների ի հայտ գալու հետ: Ինչպես նշում է Ա. Մովսիսյանը, դրանք ներկվում, խզվում կամ փորագրվում էին տների պատերին, իրերի վրա: Այդկերպ ձևավորվեցին արհեստագործ վարպետների նշանները, որոնք դարեր շարունակ ժառանգաբար փոխանցվում էին նույն տոհմի ներկայացուցիչներին: Հատկանշական է, որ միջնադարյան այդպիսի նշանների մի մասը նույնությամբ առկա է նաև Վանի թագավորության ժամանակաշրջանում:

 

դ. Նշաններ դրամների վրա: Դեռևս Վարդան Արևելցին (XII-XIII դդ.) վկայում էր Մաշտոցի գյուտից առաջ հայաստանում սեփական գրի և դպրության առկայության մասին: Ըստ նրա, Լևոն Մեծ արքայի օրոք (1187-1219 թթ.) Կիլիկյան Հայաստանում գտնվել է դրամ՝ հեթանոս հայ արքաների հայերեն գրությամբ: Կիլիկյան դրամների ուսումնասիրության հիման վրա հեղինակը մի ուշագրավ դիտարկում է կատարում. «հենց Լևոն Մեծի ժամանակներից սկսած կիլիկահայ դրամների վրա հայտնվում են են նշաններ, որոնք կապ չունեն ո՛չ հայկական, ո՛չ եվրոպական, ո՛չ Առաջավոր Ասիայում այդ ժամանակաշրջանում գործածված այբուբենների հետ» [3]: Հավաքելով մինչ օրս հայտնի չորս տասնյակի հասնող դրամների նշանները, համադրելով դրանք հայկական մեհենագրության բոլոր փուլերի և դրսևորումների գրային միավորների հետ՝ հեղինակը փաստել է հայկական մեհենագրության և Կիլիկյան Հայաստանի դրամանշանների ժառանգական կապը:

Եվս մի ուշագրավ հանգամանք: Այդ նշանները կրող իրերը մինչև XII-XIII դդ. կարող էին հասնել Հայաստանում պահպանված նախաքրիստոնեական հավատքին ու ավանդույթներին հավատարիմ մնացած համայնքների միջոցով, ինչպիսին էր, օրինակ Ներսես Շնորհալու կաթողիկոսության շրջանում Հայաստանի հարավ-արևմտյան Սամոսատ քաղաքում պահպանված արևորդիների համայնքը:

 

ե. Մարմնին դաջված մոգական նշաններ: Հանրահայտ բանահավաք-ազգագրագետ Գարեգին Սրվանձտյանցը հաղորդում է, որ անգամ մինչև XIX դ. վերջերը Հայաստանի հարավ-արևմուտքում՝ Տիգրանակերտի շրջանում պահպանվել էին նախաքրիստոնեական շրջանից եկող շատ ավանդույթներ, որոնցից մեկը մարմնի տարբեր մասերին մոգական համարվող նշանների դաջումն էր: Սա ևս կարելի է համարել հմայական գրչության դրսևորման ձև [4]:

Просмотров: 457 | Добавил: PanArmenizm | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Конструктор сайтов - uCoz
Copyright MyCorp © 2024