Приветствую Вас, Гость Փայլածու, 15.05.2024, 01:33
RSS

ՄՈՒՏՔ

Մենյու

...Նյութեր
Գ. Նժդեհ [44]
Ցեղակրօն
Հայկ Ասատրյան [19]
Տարոնականություն
Ուխտագիրք Արորդյաց [57]
Արորդիների Ուխտ
Մշակույթ [22]
ՀԱՅԵՐԸ [47]
հոդվածներ, տեսանյութեր
Պարույր Սևակ [17]
Բանաստեղծություններ
A.S.A.L.A Հ.Ա.Հ.Գ.Բ. [12]
Ուխտ Արարատի
Սասնա Ծռեր [6]
Մեր Սրբազան Էպօսը
Ազգային Ապրանքանիշ [1]
օգտակար կայքեր [2]
Կուր-Արաքս Միջագետք [2]
Ջավախք [4]
Գրադարան [12]
էլեկտրոնային գրքեր
Հայագիտություն-Հայոց պատմություն [8]
Հայագիտություն-Հայոց պատմություն
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք [1]
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք

Տեսանյութեր

ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

Օրացույց
«  Նոյ 2011  »
ԼուսինՀրատՓայլածուԼուսնթագԱրուսյակԵրևակԱրեգակ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Գրառումների արխիվ

Հարցումներ
Оцените мой сайт
Всего ответов: 344

People Group

Ստատիստիկա

այս պահին կայքում էն 1
հյուր 1
գրանցված 0

  
Главная » 2011 » Նոյ » 20 » Հայկականություն
22:02
Հայկականություն
Առանձնակի ուշադրության է արժանի հայրենի աստվածների ու պետության կապի մասին պատկերացումը մեր նախնյաց աշխարհընկալումներում: Պետական իշխանությունը ճանաչվել է աստվածաստեղծ, պետության գլուխ կանգնած արքաները` աստվածազուն: Հնագույն պատկերացման համաձայն` դյուցազուն արքաների հոգիները մահվանից հետո փոխադրվում էին աստվածների աշխարհ, որի արտացոլումն է թագավորական նախնիների պաշտամունքը հին Հայաստանում: Հատկանշելի է հին հայոց մեջ տարածված այն հավատամքը, որ թշնամիների դեմ պատերազմելիս նախ հայրենի աստվածներն էին հաղթանակում, հետո միայն արքան առաջնորդում էր բանակը` տիրանալու սրբագործված հաղթանակին: Այդ պատկերացումն արտահայտված է Վանի թագավորության բազմաթիվ արձանագրություններում, որոնց սկզբնամասում նշվում է Խալդի գերագույն աստծո հաղթարշավի, մի շարք երկրներ իր զենքին ենթարկելու մասին, ապա նույնը վերապատմվում է արշավող արքայի մասին, որն այդ մեծագործությունները կատարել է «Խալդյան զորությամբ»: Այս հավատամքի ձևակերպումը, կատարված հայոց վերջին` Արձան քրմապետի որդու կողմից, մեզ են հասել Հովհան Մամիկոնյանի «Տարոնի պատմության՚» էջերում . «… այս 40 տարի է, ինչ ծառայում ենք մեր մեծ աստվածներին և քաջ գիտենք զորությունը նրանց: Գիտենք, որ իրենց սպասավորների, պաշտողների թշնամիների դեմ իրենք են մարտնչում»…
Աստված-ժողովուրդ-անհատ հարաբերության մեջ ժողովուրդը դիտվել է իբրև աստվածազուն հսկայից /Հայկ նահապետից/ սերված ազգակից, արյունակից անհատների ընդհանրություն: Ժողովրդի յուրաքանչյուր ներկայացուցիչ իր երկրային կյանքի ընթացքում հովանավորվում էր որևէ աստծուց կամ ոգուց /աստվածությունից/, որի նկատմամբ էլ նա ուներ որոշակի պարտավորություններ, մի տեսակ անհատական առաքելություն: Այս հավատքի արտահայտություններից է Վանի թագավորության սեպագիր սալիկներում հանդիպող «թո’ղ հաճելի լինի կյանքը քո աստծուն» բարեմաղթանքի բանաձևը:
Հայոց նախաքրիստոնեական հավատքի ուսումնասիրությամբ պարզ է դառնում բարու և չարի հոգևոր ընկալման կարևոր մի առանձնահատկությունը մեր նախնյաց մոտ: Հարևան ժողովուրդների դիցարաններում հանդիպում ենք բազմաթիվ չար ու չարագործ աստվածների, իսկ հայերին այնքան մոտ պարսիկների զրադաշտական կրոնում գերագույն բարի աստված Ահուրա Մազդային հավասար դիրք ուներ գերագույն չար աստված Ահրիմանը: Հայոց դիցաբանության մեջ ոչ միայն հավասար չեն ընկալվել բարին ու չարը, այլև ընդհանրապես չկան չար կամ չարագործ աստվածներ: Մեր հին հավատքում կային միայն չար ոգիներ, որոնց հակակշիռ էին բարի ոգիները: Հատկանշական է, որ անգամ անդրաշխարհի աստվածը չի կրում բացասական գծեր: Վաղ միջնադարյան մատենագրության մեջ նա հայտնի է Ս/պ/անդարամետ անունով, որն ակնհայտ պարսկական փոխառություն է /Սպենտա Արմաիտիից/. այն, որ միջագետքյան ստորերկրյա թագավորության տիրակալ ներգալի անունը Աստվածաշնչի հայերեն թարգմանության մեջ փոխարինված է Անգեղով /իր համարժեքով/, թույլ է տալիս եզրակացնելու, որ վերջինս եղել է անդրաշխարհի աստվածը հայոց հին հավատքում: Իսկ Տորք Անգեղը /Անգեղյան/, չնայած իր կոպիտ ու տգեղ արտաքինին, վիթխարի ուժի տեր հսկա էր, որը ժայռեր էր նետում Հայոց երկրի դեմ պատերազմի եկած թշնամի նավերի վրա` խորտակելով դրանք /սա ևս աստված-հայրենիք կապի դրսևորման ուշագրավ մի փաստ է/: Հայոց հին աստվածները իրենց ժողովրդին շնորհում էին բարօրություն, լիություն, արիություն, սեր, գեղեցկություն, արդարություն, անմար լույս ու կրակ, հովանավորում ընտանեկան օջախը, դպրությունն ու ամենայն բարիք: /Սա, թերևս, Հայաստանում քրիստոնեության ընդունմանը նպաստող կարևոր հոգևոր նախադրյալներից էր/: Հայոց դիցարանում չկային չար աստվածներ. չարը չէր կարող աստվածացվել հայի կողմից…
Թերթելով հայ և օտար մատենագրության էջերը` տեսնում ենք, որ մեր նախնիներին հնագույն շրջանում բնորոշ է եղել ազգի ազատության բացարձակ ըմբռնումը, իսկ հանդուրժողականությունը, օտարամոլությունը, «որտեղ հաց, այնտեղ կաց» ու նման ցածրակարգ ընկալումները հետագա դարերի խեղումների արդյունք են: Հայը, որ չէր հանդուրժում անգամ հարևան երկրում աստված-ընդդեմ երևույթները, չէր կարող իր երկրի ու ժողովրդի ազատությունը չդարձնել բացարձակ արժեք: Հայկ նահապետը մերժում է համընդհանուր գերիշխանության հասած Բելի առաջարկը` արտոնյալ պայմաններով ապրելու իր տերության սահմաններում, և բնակվում իր հայրերի երկրում /Հարք/: Արամ նահապետը «լավ էր համարում հայրենիքի համար մեռնել, քան տեսնել, թե ինչպես օտարացեղ ազգերը ոտնակոխ են անում իր հայրենիքի սահմանները և օտարները տիրում են իր արյունակից հարազատների վրա» /Խորենացի/: Իսկ հույն պատմիչ Քսենոֆոնի /Ք. ա. 5-4-րդ դդ./ հաղորդման համաձայն` հայոց արքան, որը միայն հարկատու էր Մարաստանին, ապստամբել էր վերջինիս դեմ` պատճառաբանելով. «Ես ազատության էի ձգտում, որովհետև լավ էի համարում, որ թե ինքս ազատ լինեմ և թե որդիներիս ազատություն թողնեմ»: Վկայակոչված երեք փաստերն էլ բավական են հասկանալու, որ մեր նախնիների համար հավասարապես մերժելի են եղել թե’ օտարության մեջ բնակվելը` անգամ ամենաարտոնյալ պայմաններով, թե’ 
հայրենի երկրում ամենափոքր իսկ հպատակությունն օտարին, իսկ հանուն հայրենիքի ազատության պայքարը մղվել է անվերապահ սկզբունքով` «կամ հաղթություն, կամ հաղթական մահ» /Գարեգին Նժդեհ/…
Ավարտելով այս հակիրճ հաղորդումը` կրկին շեշտենք, որ այսօր հնարավոր է վերականգնել հին Հայաստանում գոյություն ունեցած գաղափարախոսական համակարգի բազմաթիվ հիմնադրույթներ: Դրանցից միայն յոթին համառոտակի անդրադարձանք այստեղ:

Արտակ Մովսիսյան
Категория: ՀԱՅԵՐԸ | Просмотров: 464 | Добавил: PanArmenizm | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Конструктор сайтов - uCoz
Copyright MyCorp © 2024