Приветствую Вас, Гость Լուսնթագ, 16.05.2024, 04:59
RSS

ՄՈՒՏՔ

Մենյու

...Նյութեր
Գ. Նժդեհ [44]
Ցեղակրօն
Հայկ Ասատրյան [19]
Տարոնականություն
Ուխտագիրք Արորդյաց [57]
Արորդիների Ուխտ
Մշակույթ [22]
ՀԱՅԵՐԸ [47]
հոդվածներ, տեսանյութեր
Պարույր Սևակ [17]
Բանաստեղծություններ
A.S.A.L.A Հ.Ա.Հ.Գ.Բ. [12]
Ուխտ Արարատի
Սասնա Ծռեր [6]
Մեր Սրբազան Էպօսը
Ազգային Ապրանքանիշ [1]
օգտակար կայքեր [2]
Կուր-Արաքս Միջագետք [2]
Ջավախք [4]
Գրադարան [12]
էլեկտրոնային գրքեր
Հայագիտություն-Հայոց պատմություն [8]
Հայագիտություն-Հայոց պատմություն
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք [1]
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք

Տեսանյութեր

ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

Օրացույց
«  Օգոստ 2011  »
ԼուսինՀրատՓայլածուԼուսնթագԱրուսյակԵրևակԱրեգակ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Գրառումների արխիվ

Հարցումներ
Оцените мой сайт
Всего ответов: 344

People Group

Ստատիստիկա

այս պահին կայքում էն 1
հյուր 1
գրանցված 0

  
Главная » 2011 » Օգոստ » 15 » Հայկական Իռեդենտա
17:34
Հայկական Իռեդենտա

<< Օգտագործել և ոչ աղերսել- ըմբռնեց հայն այս  տարբերությունը-կանգնած է փրկության ուղիղ ճանապարհին>>    Գ. Նժդեհ 1929թ

Նացիոնալ-սոցիալիստներին ի շահս հայ ժողովրդի օգտագործելուց հետո Մեծն Նժդեհը չլքեց Բուլղարիան այլ փորձեց համագործակցել իր գաղափարական հակառակորդ բոլշևիկների հետ և նրանց առաջարկեց մի նոր ռազմա-քաղաքական ծրագիր, որն անվանեց <<Հայկական իռեդենտա>>:

Իռեդենտա իտալերեն բառ է, որ նշանակում է չազատագրված հող, քազաքական իմաստով այն նշանակում է մի շրջան, որը գտնվում է մի ազգի իրավազորության տակ, բայց պատկանում է այլ ազգի:1947 թվականի հունվարին Նժդեհը խորհրդային կառավարությանն ուղարկեց մի հայտարարություն, որում մասնավորապես ասված է` <<Վերջին համաշխարհային պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակում ներկայիս Հայաստանը դարձել է մի դեմարկացիոն գիծ, որը բաժանում է երկու սոցիալ-քաղաքական հակադիր աշխարհներ, որոնք  պատմական զարգացման հետևանքով անխուսափելիորեն կընդհարվեն վաղը, յուրաքանչյուրը ձգտելով ապահովել իր գերակշռությունը>>:<< Ապագա պատերազմում, որը այնքան էլ հեռու չէ, որին տենդօրեն պատրաստվում են կողմերը, մեր հայրենիքը ստրատեգիական անհրաժեշտությամբ կդառնա ռազմաճակատներից կարևորագույնը: Առաջին մահացու հարվածը կհասցվի նրան, քանի որ Հայաստանի կորստյամբ Անդրկովկասը, որպես ստրատեգիական ամբողջություն, կկորցնի իր պաշտպանվելու ունակությունը>><< Հասկանալի պատճառներով ապագա պատերազմի առաջին ժամանակաշրջանում ևս Խորհրդային Միությունը ստիպված կլինի վարել պաշտպանողական պատերազմ: Եւ քանի որ Հայաստանի տարածքը ստրատեգիական տեսակետից ավելի հարմար է հարձակվողի, քան թե պաշտպանվողի համար, քանի որ հայ ժողովուրդը կենտրոնացված է Արարատյան դաշտավայրի փոքրիկ տարածության վրա, քանի որ հակախորհրդային բլոկի ավանգարդը կդառնան թուրքերը` հայ ժողովրդի ֆիզիկական գոյության պատմական թշնամիները, վերջապես , քանի որ վաղվա պատերազմը կլինի ավելի անողոք, անմարդկային ու ավերիչ, հասկանալի է, որ նման հանգամանքներում կարող է անուղղելիօրեն վտանգի ենթարկվել հայ ժողովրդի ֆիզիկական գոյությունը:>>

<< Ելնելով այս վերլուծությունից, ես հարցը դնում էմ միանգամայն պարզ ու կոնկրետ. պատրաստվել դիմադրելու ապագային: Այդ դեպքում գաղափարախոսական և վարչակարգային նախապատվությունները պետք է տեղը զիջեն հարազատ ժողովրդի գոյության մասին հոգացողությանը...

Հայրենիքի դրության նման ըմբռնման դեպքում, մի դրություն, որի հետ սերտօրեն կապված է նաև մեր ժողովրդի կենաց ու մահի հարցը, ես դադարեցրել էմ հակախորհրդային պրոպագանդան, որոշել էմ մնալ, դուրս չգալ Բուլղարիայից, իմ ուժերը, ռազմական փորձն ու իմ կապերը դնել Ձեր տրամադրության տակ: >>

Հարցի նման դրվածքի կապակցությամբ Նժդեհը առաջարկում էր սփյուռքում ստեղծել միանգամայն նոր ռազմաքաղաքական կազմակերպություն << Հայկական իռեդենտա>>:

<< Նոր կազմակերպության ծրագիրը կպարունակի միայն հակաթուրքական հիմնադրույթ` Թուրքահայաստանի ազատագրումը ու նրա վերամիավորումը Խորհրդային Հայաստանի հետ: Ծրագիրը գաղափարախոսական հարցեր չի շոշափի, չի հիշատակի իր գաղափարաքաղաքական կողմնորոշումը, չի նշի, թե բուրժուական է արդյոք այդ կազմակերպությունը, թե սոցիալիստական:>>

Նժդեհի մտահղացմամբ Իռեդենտան պետք է ունենար երկու կարգի գործունէություն:

1<< Վերականգնել մինչև հայկական կոտորածը գոյություն ունեցած Թուրքահայաստանի հայկական քաղաքների ու գյուղերի դեմքը` տեղանքի դասավորությունը, նոր ազգաբնակչությունը, տնտեսական հնարավորությունները, հին և նոր ռազմական ամրությունները, մշակութային պատմական հուշարձանները և այլն: Այդ աշխատանքը կկատարի Իռեդենտայի գիտական ինստիտուտը` մեր գաղութներում գոյություն ունեցող միությունների աջակցությամբ: Ամեն մի հայրենակցական միություն կաշխատի վերականգնել իր գավառի քաղաքների ու գյուղերի դեմքը: Դրա հետ զուգնթաց աշխատանքներ կտարվեն մեր այդ քաղաքների ու գյուղերի ներկայիս պատկերը ճշգրտելու համար. դա արվում է երկու ճանապարհով` լեգալ ու անլեգալ:>><< Առաջին դեպքում օգտվում ենք Թուրքիայում գործող քրիստոնեական կրոնական միսիաներից, առանձին միսիոներներից, արտասահմանցի հայասեր լրագրողներից, առևտրականներից, հայ պատրիարքարանից, արտասահմանում գտնվող ստամբուլցի հայ ուսանողներից և այլն: Այդ ճանապարհով ձեռք բերված տեղեկությունների ստուգման ու կատարման համար Իռեդենտայի ղեկավար մարմինը պարբերաբար անլեգալ կերպով հետախույզներ է ուղարկում Եվրոպական ու Ասիական Թուրքիա: Այս և ուրիշ չնախատեսված եղանակներով կարելի է լրջորեն հետախուզել Թուրքիան, բացահայտելով նրա առավել խոցելի տեղերը>>:2 << Իռեդենտային հարկավոր է տալ այնպիսի ձև ու բովանդակություն, որ նրա ղեկավար մարմինը, ապագա պատերազմի անմիջապես նախօրյակին, տարերային պարտիզանական շարժում ստեղծի Թուրքահայաստանի` մեզ համար մատչելի գոտում: Թուրքահայաստանի տարածքը որպես անչափ հարմար շրջան պարտիզանական մարտերի համար, լայն հնարավորություններ կտա մեզ թշնամուն պահել մշտական տագնապի մեջ և այդ կերպ նրան զրկել որևէ ուղղությամբ վճռական հարձակողական գործողություններ վարելու հնարավորությունից>>:<< Իմ 40ամյա պայքարը Թուրքիայի դեմ, իմ անհաշտելի ու արդարացի թշնամությունը հայերին բնաջնջող թուրք ֆեոդալական պետականության նկատմամբ, իմ ծանոթությունը թուրքական ռազմական դոկտրինային, թուրք զինվորի հոգեբանությանը և երկրի տեղագրությանը, ինձ իրավունք են տալիս հավատալու, որ անհրաժեշտ պահին ինձ հնարավորություն կտրվի Թուրքահայաստանում կազմակերպել պարտիզանական գործողություններ, որոնք կնախորդեն կարմիր բանակի հաղթական առաջխաղացմանը: Իմ բոլոր ուժերն ու ժամանակը նվիրաբերելով այդ նպատակին, ես պետք է աշխատեմ, որ Իռեդենտան ժամանակին դառնա թուրքական բանակի թիկունքը քայքայող հուժկու լծակ>>:<< Նման խնդիր ունենալով Իռեդենտան պետք է դառնա հայրենասիրական մարտական կազմակերպություն, որը իր լեգալ մարմիններից բացի, պետք է ունենա իր ռազմական շտաբը, որի անդամներից մեկի հետ դուք պահպանում եք ձեր կապը: Նախագծվող կազմակերպությունը իր մասնաճյուղերը կունենա բոլոր այն երկրներում, որտեղ ապրում են հայեր` Մերձավոր Արևելքում, Եվրոպայում, Բալկաններում, ԱՄՆ-ում և այլն: Ինքնին հասկանալի է, որ մեր կազմակերպությունը պետք է հարմարվի գոյություն ունեցող քաղաքական իրադրությանը և համապատասխանաբար համակարգի իր գործունէության եղանակները>>:

Սույն փաստաթուղթը տարիներ շարունակ քննվում էր խորհրդային իշխանությունների կողմից ամենատարբեր ատյաններում` քաղաքական, ռազմական, հետախուզական, գիտական և այլն: Սակայն ժամանակն անցնում էր և քանի դեռ կալանավոր Նժդեհը պատասխանի էր սպասում, Խորհրդային Միության արտաքին քաղաքականությունը նորից փոխվեց հօգուտ Թուրքիայի: Նժդեհը մերժում ստացավ իր արած առաջարկության վերաբերյալ, 1953 թվականի Մայիսի 30-ին Խ.Մ. արտգործնախարար Մոլոտովը պաշտոնապես հայտարարեց` << հանուն բարի դրացիական հարաբերությունների պահպանման և խաղաղության ու անվտանգության ամրապնդման Հայաստանի և Վրաստանի կառավարությունները հնարավոր համարեցին հրաժարվել Թուրքիայի նկատմամբ իրենց ունեցած տարածքային պահանջներից... Այսպիսով Խորհրդային Միությունը հայտարարում է, որ տերիտորիալ ոչ մի պահանջ չունի Թուրքիայի նկատմամբ>>:

Դրանից հետո Նժդեհը դադարեցրեց իր բոլոր հարաբերությունները Սովետների հետ, ընդհուպ մինչև իր մահը` արիաբար տանելով սովետական բանտերի սարսափները:

Категория: Գ. Նժդեհ | Просмотров: 675 | Добавил: PanArmenizm | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Конструктор сайтов - uCoz
Copyright MyCorp © 2024