Приветствую Вас, Гость Հրատ, 14.05.2024, 04:01
RSS

ՄՈՒՏՔ

Մենյու

...Նյութեր
Գ. Նժդեհ [44]
Ցեղակրօն
Հայկ Ասատրյան [19]
Տարոնականություն
Ուխտագիրք Արորդյաց [57]
Արորդիների Ուխտ
Մշակույթ [22]
ՀԱՅԵՐԸ [47]
հոդվածներ, տեսանյութեր
Պարույր Սևակ [17]
Բանաստեղծություններ
A.S.A.L.A Հ.Ա.Հ.Գ.Բ. [12]
Ուխտ Արարատի
Սասնա Ծռեր [6]
Մեր Սրբազան Էպօսը
Ազգային Ապրանքանիշ [1]
օգտակար կայքեր [2]
Կուր-Արաքս Միջագետք [2]
Ջավախք [4]
Գրադարան [12]
էլեկտրոնային գրքեր
Հայագիտություն-Հայոց պատմություն [8]
Հայագիտություն-Հայոց պատմություն
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք [1]
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք

Տեսանյութեր

ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

Օրացույց
«  Նոյ 2011  »
ԼուսինՀրատՓայլածուԼուսնթագԱրուսյակԵրևակԱրեգակ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Գրառումների արխիվ

Հարցումներ
Оцените мой сайт
Всего ответов: 344

People Group

Ստատիստիկա

այս պահին կայքում էն 1
հյուր 1
գրանցված 0

  
Главная » 2011 » Նոյ » 29 » Հայաստանը Ք.ա. 3-րդ հազարամյակում.<<Արմենիա>> անվան հնագույն հիշատակությունները. Արմի, Արման(ում), Արամ
21:10
Հայաստանը Ք.ա. 3-րդ հազարամյակում.<<Արմենիա>> անվան հնագույն հիշատակությունները. Արմի, Արման(ում), Արամ
Հայաստանը  Ք.ա. 3-րդ հազարամյակում.<<Արմենիա>> անվան հնագույն հիշատակությունները. Արմի, Արման(ում), Արամ

 

Հայկական լեռնաշխարհում նախնադարից անցումը քաղաքակրթությանը և վաղ պետական կազմավորումներին տեղի է ունեցել վաղ բրոնզի դարում (Ք.ա. 4-րդ հազարամյակի կեսերից մինչև Ք.ա. XXIV դար): Այդ ընթացքում ողջ Հայկական լեռնաշխարհը միավորված էր մեկ մշակութային գոտու մեջ: Դա խոսում է լեռնաշխարհի բնակիչների ազգակցության մասին:


Հայկական լեռնաշխարհում վաղ բրոնզի դարաշրջանի հնավայրերից հայտնաբերվել են կիսաթանկարժեք քարերից պատրաստված գուրզեր, որոնք, հավանաբար, եղել են իշխանության խորհրդանշաններ: Ժամանակի գիտության բացառիկ նվաճում է Մեծամորի աստղադիտարանը, որտեղից աստղային երկինքը դիտարկել են Ք.ա. 2800-2600 թվականներին: Այդ փաստը եկավ հիմնավորելու եվրոպական աստղագետ-պատմաբանների դեռևս XIX դարավերջին կատարած եզրահանգումները, որոնց համաձայն կենդանակերպի (զոդիակի) համաստեղությունների անվանակոչումը կատարվել է Հայկական լեռնաշխարհում Ք.ա. մոտ XXVIII դարում:

 


Հայաստանի վաղբրոնզեդարյան խեցեղենը հարուստ է խորհրդանշաններով և գաղափարագրերով, որոնք հետագայում դարձան հայկական մեհենագրության հիմքը:

Ք.ա. XXVI-XXIII դարերում ներկայիս Սիրիայի տարածքում բարձրանում է Էբլա պետությունը, որն առևտրական լայն ցանցով կապված է եղել շրջակա երկրների հետ: Էբլայի բնագրերը Հայկական լեռնաշխարհում և հարակից տարածքներում հիշատակում են երկու տասնյակից ավելի բնակավայրեր: Դրանցից առանձնապես կարևորվում է Արմին, որը համանուն թագավորության մայրաքաղաքն էր: Ք.ա. XXIV - XXIII դարերի բնագրերում հիշատակվում են Արմի երկրում բնակված  <<Հայայի որդիները>> (հայորդիները), որոնք գործուն փոխհարաբերություններ են ունեցել Էբլայի հետ:
 

 

Ք.ա. 3-րդ հազարամյակի սկզբին Արաբական թերակղզուց Միջագետք ներթափանցած սեմական ցեղերը Ք.ա. XXIV դարի երկրորդ կեսին ստեղծում են պատմությանը հայտնի առաջին բռնակալությունը: Պետության հիմնադիր Սարգոնը, հաստատվելով Միջագետքի կենտրոնում` Աքադ քաղաքում, ստեղծեց պատմության մեջ մինչ օրս հայտնի առաջին մշտական մասնագիտացված բանակը և շուրջ 10 տարի տևած պատերազմների ընթացքում հիմնեց նախադեպը չունեցող մի աշխարհակալություն: Նրա զորքերը հյուսիսում հասան մինչև Հայկական լեռնաշխարհի հարավային փեշերը, բայց անհաջողություն կրեցին այնտեղ:  Մեզ է հասել Սարգոն Աքադացու տերության աշխարհագրությունը ներկայացնող մի արձանագրություն, որում առաջին անգամ ներկայացված է <<Արմենիա>> անվան նախաձևը` Արման(ում) երկրանունը:


Աքադի չորրորդ տիրակալ Նարամ-Սուենը (Նարամ-Սին, Ք.ա. XXIII դար) Եփրատի և Տիգրիսի հոսանքներն ի վեր ձեռնարկել է բազմաթիվ ռազմական արշավանքներ: Նա 
Վանա և Ուրմիո լճերի միջնատարածքում հիշատակում է Արամ երկիրը: Այդ տարածքը Վանի թագավորության ժամանակաշրջանում ևս հիշատակվում է գրեթե նույն տեսքով (Արամալի, Արմարիլի): Հիշենք, որ ըստ Մովսես Խորենացու տեղեկության <<արմեն>> և <<Արմենիա>> անունների հիմքում ընկած է  <<Արամ>> անունը:


Նարամ-Սուենը կատարեց մի քանի արշավանք դեպի 
Եփրատի վերին հոսանքի շրջանը: Այդ մասին է պատմում նրա ամենածավալուն արձանագրություններից մեկը, որում Արման(ում)ը ներկայանում է իբրև մի երկիր, որը <<երբևէ` մարդկության արարումից ի վեր, ոչ մի թագավոր չէր նվաճել>>:  Նա Դիարբեքիրի շրջանում թողել է իր պատկերաքանդակով և արձանագրությամբ մի կոթող, որը հուշում է, որ Արման(ում) երկիրը գտնվել է Աղձնիքի տարածքում:


Նարամ-Սուենի դեմ ձևավորվում է 
Հայկական լեռնաշխարհի և հարակից 17 պետական կազմավորումների դաշինքը` Արման(ում) երկրի գլխավորությամբ: Հետագայում տասնյոթ երկրների դաշինքի ղեկավարումը Արման(ում)ից անցավ Կուտիական երկրին (Կորդվաց աշխարհ), որն էլ վերջ դրեց Նարամ-Սուենի բռնակալական իշխանությանը:

 

Մովսիսյան Ա. 

Категория: Հայագիտություն-Հայոց պատմություն | Просмотров: 1600 | Добавил: PanArmenizm | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Конструктор сайтов - uCoz
Copyright MyCorp © 2024