Приветствую Вас, Гость Հրատ, 14.05.2024, 20:44
RSS

ՄՈՒՏՔ

Մենյու

...Նյութեր
Գ. Նժդեհ [44]
Ցեղակրօն
Հայկ Ասատրյան [19]
Տարոնականություն
Ուխտագիրք Արորդյաց [57]
Արորդիների Ուխտ
Մշակույթ [22]
ՀԱՅԵՐԸ [47]
հոդվածներ, տեսանյութեր
Պարույր Սևակ [17]
Բանաստեղծություններ
A.S.A.L.A Հ.Ա.Հ.Գ.Բ. [12]
Ուխտ Արարատի
Սասնա Ծռեր [6]
Մեր Սրբազան Էպօսը
Ազգային Ապրանքանիշ [1]
օգտակար կայքեր [2]
Կուր-Արաքս Միջագետք [2]
Ջավախք [4]
Գրադարան [12]
էլեկտրոնային գրքեր
Հայագիտություն-Հայոց պատմություն [8]
Հայագիտություն-Հայոց պատմություն
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք [1]
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք

Տեսանյութեր

ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

Օրացույց
«  Նոյ 2011  »
ԼուսինՀրատՓայլածուԼուսնթագԱրուսյակԵրևակԱրեգակ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Գրառումների արխիվ

Հարցումներ
Оцените мой сайт
Всего ответов: 344

People Group

Ստատիստիկա

այս պահին կայքում էն 2
հյուր 2
գրանցված 0

  
Главная » 2011 » Նոյ » 30 » Հայաստանը Ք.ա. 2-րդ հազարմայակում
19:34
Հայաստանը Ք.ա. 2-րդ հազարմայակում

Հայաստանը Ք. 2-րդ հազարմայակում

 

աՀայկական լեռնաշխարհը Ք.ա. XX-XVIII դարերումՔ.ա. XX-XVIII դարերում Առաջավոր Ասիայի հյու­սիսում գործում էր մետաղի առևտրի մայրուղին, որը ձգվում էր Քանեշից (քաղաք Փոքր Ասիայի արևելքում) մինչև Աշուր: Մայրուղու հետ կապի մեջ են եղել Հայկական լեռնաշխարհի ա­վելի քան երեք տասնյակ բնակավայրեր, որոնցից արտահանվում էին զանազան մետաղներ` ոս­կի, արծաթ, պղինձ, անագ և այլն: Քանեշից գտնված սեպագիր արձանագրություններում հիշա­տակ­վում են հայաստանյան տասնյակ իշխանություններ` Ծուփանա (Ծոփք), Թեգարամա (Թոգարմա, Թորգոմա տուն), Խախ(ում), Տուգրիշ և այլն:


բ. Միտաննի թագավորությունըՔ. ա. XVI դարում Հայկական լեռնաշխարհի հարավ-արևմուտ­քում և Միջագետքի հյուսիսում ստեղծվեց հնդեվրոպական Միտաննի թագավորությունը` Վաշ­շու­­գանե մայրաքաղաքով: Այս թագավորությունը էական դերակատարում է ունենում Առա­ջա­վոր Ասիայում` սկսած Ք.ա. XVI դարի վերջերից: Եգիպտական, բաբելական, խեթական տիրա­կալ­­ների նման Միտաննիի արքաները կրում էին <<Մեծ թագավոր>>  տիտղոսը:

Մի­­­տան­նիի արքաների ազդեցությունը տարածվել է արևելքում մինչև Բոհտան և Մեծ Զաբ գե­­տե­րի հովիտները, արևմուտքում` մինչև Միջերկրականի ծովեզերքը և Կիլիկյան Տավրոսի լեռ­ները:

Միտաննիի թագավորները հնդեվրոպական ծագում ունեին: Այդ մասին են վկայում ոչ միայն նրանց անունները, այլև հնդեվրոպական աստվածների պաշտամունքը:

Միտաննիին վիճակված էր լուրջ ռազմական բախման մեջ մտնել Եգիպտոսի հետ, քանի որ վերջինս հիքսոսների դեմ վրիժառու պատերազմ սկսելով` հարվածներն ուղղել էր հենց Միտաննիի դեմ: Միտաննին երկարատև ռազմական բախումների մեջ է եղել Փոքր Ասիայում գտնվող Խեթական տերության հետ: Նա անկում է ապրել Ք.ա. XIII դարում` հզորացող Ասորես­տանի հարվածներից:

 

գ. Հայասա թագավորությունըԽեթական սեպագիր արձանագրություններում Ք.ա. XV-XIII դա­րե­րի իրադարձությունների կապակցությամբ հիշատակվում է Հայասա երկիրը: Երկրանվան հիմ­քում հայ ժողովրդի ինքնանվանումն է: Խեթերենում (ա)սա մասնիկով են կազմվում տե­ղա­նուն­ները, այսինքն` <<Հայասա>> նշանակում է <<Հայք, Հայաստան>>: Հայասան հիշատակվում է Հայ­կա­­կան լեռնաշխարհի արևմտյան շրջաններում: Հայասայի կարևոր կենտրոններից էր Կու­մա­խան` հետագա Բարձր Հայք աշխարհի Անի-Կամախը, որտեղ գտնվում էր հայոց թագավոր­նե­րի դամբարանը:

Հայասան վերջին անգամ հիշատակվում է Ք.ա. XIII դարի վերջին: Գիտության մեջ Հայա­սա­յի պատմության ավարտի մասին կա երկու տեսակետ: Մեկի համաձայն Հայասան պետք է ան­կում ապրած լինի Ք.ա. XIII դարավերջին: Մյուս տեսակետի կողմակիցները գտնում են, որ այն շա­րու­նակել է իր գոյությունը, պարզապես այլևս չի հիշատակվում <<Հայասա>> խեթերեն անվամբ, քանի որ Ք.ա. XII դ. անկում էր ապրել Խեթական տերությունը:

Հայասան ուներ իր արքունիքը, բանակը և դիցապաշտական կենտրոնները: Հայասան ռազ­մադաշտ էր դուրս բերում 700 մարտակառքից և 10 հազարանոց հետևազորից բաղկացած բա­նակ, որն այդ ժամանակաշրջանի համար նշանակալից ուժ էր:

Այն ուներ նաև իր դիցարանը: Դատելով խեթական սկզբնաղբյուրներում խեթա-հայաս­ական նամակագրության հիշատակությունից` Հայասան ուներ արքունի դիվան` իր դպիրներով, որոնք վարել են պետական գրագրությունը:

 

դ. Նաիրյան <<երկրները>>: Ասորեստանյան աղբյուրներում Վանա լճի շրջանը և դրանից դեպի հա­րավ ու արևմուտք ընկած ընդարձակ տարածությունները ընդհանրական անունով կոչվում են <<Նաիրի>>: Այդ ընդարձակ տարածքում ապրում էին դաշնային հիմունքներով միավորված բազ­մա­թիվ ցեղապետություններ, որոնք ասուրական աղբյուրներում անվանվում են <<երկրներ>>: <<Նաիրի>> երկրանունն առաջին անգամ հիշատակում է Ասորեստանի Սալմանասար I թագա­վորը (Ք.ա. XIII դ. առաջին կես):

Ք.ա. XIII դ. Նաիրյան <<երկրների>> հզորության մասին է վկայում այն փաստը, որ Սալմա­նա­սար I-ը ստիպված էր սահմանամերձ մի քանի քաղաքներում նշանակել հատուկ պա­հա­կա­զո­րեր` Ասորեստանի տիրապետության շրջանների վրա նաիրյան հարձակումները կանխելու նպա­տակով:

Նաիրյան <<երկրները>> և դրանց 40 առաջնորդները (որոնք աղբյուրներում կոչվում են <<թա­գավորներ>>) հիշատակվում են Սալմանասար I-ի հաջորդի` Թուկուլթի-Նինուրտայի (Ք.ա. XIII դ.), իսկ մեկուկես դար անց` Թիգլաթպալասար I-ի (Ք.ա. XII-XI դդ.) արձանագրություններում: Ուշագ­րավ է, որ չնայած իր նախորդները գրում են, թե իբր գրավել ու հպատակեցրել են Նաիրյան <<երկրներ>>, Թիգլաթպալասար I-ը Նաիրին անվանում է <<ընդարձակ, հպատակություն չճա­նա­չող և անծանոթ երկիր>>:

Ասորեստանյան արքաների արձանագրություններում հիշատակվում են Նաի­րիի <<մե­ծա­մեծ քաղաքները>>, <<նրանց հարըստությունը>>, <<նրանց բազմաթիվ ձիերի, ջորիների երա­­մակները, երինջների հոտերը և նրանց երկրագործական անթիվ ունեցվածք>>, որոնք խոսում են այդ շրջանում երկրի հզորության և հարստության մասին:

Երկու դար անց` Ասորեստանի արքա Աշշուրնասիրապալ II թագավորի (Ք.ա. IX դար) ար­ձա­նագրություններից տեղեկանում ենք, որ նա չորս խոշոր արշավանք է կատարել Նաիրի երկրի դեմ, ընդ որում այնտեղ ոչ թե խոսվում է մի քանի <<երկրների>> դաշինքի կամ համադաշնության մա­­սին, այլ մեկ միասնական երկիր-պետության մասին: Հիշատակվում են <<Նաիրի երկրում 250 քա­­­ղաք` իրենց զորավոր պարիսպներով>>... և այլն:

Նաիրին որպես մեկ միասնական պետություն է հիշատակվում նաև նրա հաջորդի` Սալ­մա­նասար III-ի (Ք.ա. IX դար) արձանագրություններում: <<Նաիրի>> անվամբ են իրենց երկիրը կո­չում Վանի թագավորության (Բիայնիլի, Ուրարտու, Արարատ) տիրակալները ասուրերենով գրված իրենց արձանագրություններում:

 

Մովսիսյան Ա.

Категория: Հայագիտություն-Հայոց պատմություն | Просмотров: 850 | Добавил: PanArmenizm | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Конструктор сайтов - uCoz
Copyright MyCorp © 2024