Приветствую Вас, Гость Հրատ, 14.05.2024, 05:28
RSS

ՄՈՒՏՔ

Մենյու

...Նյութեր
Գ. Նժդեհ [44]
Ցեղակրօն
Հայկ Ասատրյան [19]
Տարոնականություն
Ուխտագիրք Արորդյաց [57]
Արորդիների Ուխտ
Մշակույթ [22]
ՀԱՅԵՐԸ [47]
հոդվածներ, տեսանյութեր
Պարույր Սևակ [17]
Բանաստեղծություններ
A.S.A.L.A Հ.Ա.Հ.Գ.Բ. [12]
Ուխտ Արարատի
Սասնա Ծռեր [6]
Մեր Սրբազան Էպօսը
Ազգային Ապրանքանիշ [1]
օգտակար կայքեր [2]
Կուր-Արաքս Միջագետք [2]
Ջավախք [4]
Գրադարան [12]
էլեկտրոնային գրքեր
Հայագիտություն-Հայոց պատմություն [8]
Հայագիտություն-Հայոց պատմություն
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք [1]
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք

Տեսանյութեր

ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

Օրացույց
«  Նոյ 2011  »
ԼուսինՀրատՓայլածուԼուսնթագԱրուսյակԵրևակԱրեգակ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Գրառումների արխիվ

Հարցումներ
Оцените мой сайт
Всего ответов: 344

People Group

Ստատիստիկա

այս պահին կայքում էն 1
հյուր 1
գրանցված 0

  
Главная » 2011 » Նոյ » 29 » Հայաստանը հին աշխարհի հոգևոր ընկալումներում
20:58
Հայաստանը հին աշխարհի հոգևոր ընկալումներում

Հայաստանը հին աշխարհի հոգևոր ընկալումներում

 

Աստվածաշնչում Հայաստանի մասին տեղեկություններն ունեն բացառիկ կարևորություն,քանի որ վերաբերում են մարդկության ամենաճակատագրական իրադարձություններին` արարչագործությանը և Համաշխարհային ջրհեղեղից հետո մարդկության վերածննդին: Աստվածաշնչի առաջին` Ծննդոց գրքում պատմվում է, որ Աստված մարդկությանն արարեց Եդեմ–դրախտում, որից դուրս էին գալիս չորս գետեր`Եփրատը, Տիգրիսը, Գեհոնը  և Փիսոնը: Գիտնականները դեռևս շարունակում են վիճել, թե որոնք են նշված վերջին երկու գետերը,որոնցից մեկն, անշուշտ, Արաքսն է: Սակայն աներկբա է, որ Եփրատ և Տիգրիս գետերի ակունքի շրջանը Հայկական լեռնաշխարհն է: Այսինքն` Աստվածաշնչի համաձայն` Հայաստանն է Եդեմ–դրախտաշխարհը, որտեղ արարվել են մարդկության առաջնեկները, և որտեղ պահվում էին անմահության ու իմաստության խորհրդանշանները` երկու սրբազան ծառերը (Կենաց և Բարու ու չարի իմացության): Ծննդոց գրքում պատմվում է նաև, որ ժամանակներ անց մեղսագործությունների պատճառով Աստված որոշեց ոչնչացնել մարդկությանը Համաշխարհային ջրհեղեղով, որից հետո Նոյն իր ընտանիքով հանգրվանեց <<Արարատի լեռների վրա>>,այսինքն` Հայկական լեռնաշխարհում: Փաստորեն, Աստվածաշնչի համաձայն` Հայաստանը սրբազան մի տարածք է, որտեղ արարվել է մարդկությունը, որտեղ պահվել են անմահության ու իմաստության խորհրդանշանները, և որն էլ Համաշխարհային ջրհեղեղից հետո դարձել է մարդկության վերածննդի երկիրը: Միևնույն պատկերացումները գտնում ենք նաև Հին աշխարհի գրավոր այլ սկզբնաղբյուրներում: Մասնավորապես, արդեն ասվել է, որ հնագույն միջագետքյան դիցաբանության մեջ պաշտվում էր իմաստության Հայ(ա) աստվածը, որը Մայր դիցուհու հետ միասին արարեց մարդկությանըՀայկական լեռնաշխարհում: Շումերական դյուցազնավեպում Արատտա երկիրը մշտապես մեծարվում է աստվածային սուրբ օրենքների երկիր և անմահների երկիր պատվանուններով: Հատկանշական է, որ միջագետքյան դյուցազնավեպում անմահություն փնտրող հերոս Գիլգամեշը բռնում է <<ճանապարհ դեպի Արատտա>>, գնում Եփրատի հոսանքն ի վեր և ճանապարհին հաղթահարում Մաշու (Մասու) լեռները, որոնք Հայկական լեռնաշխարհի հարավը եզերող Մասիուս կամ Մասիոն լեռներն են: Նույն պատկերացումը գտնում ենք Ալեքսանդր Մակեդոնացուն նվիրված վիպերգում, որն առաջին անգամ գրի է առնվել դեռևս Ք.ա. 240 թվականին: Ըստ այդմ` Ալեքսանդր Մեծը ձգտում էր անմահության և կրկնում է Հին Արևելքի ամենանշանավոր հերոս Գիլգամեշի ճանապարհը: Իրականում երբևէ Հայաստան չմտած Ալեքսանդրը բռնում է ճանապարհը <<դեպի Հայոց աշխարհ, որտեղ ակունքներն են Տիգրիսի ու Եփրատի>>, իսկ ճանապարհին հաղթահարում է Մասիս լեռնաշղթան: Այսինքն` այնքան խորն էին Հայաստանի` իբրև անմահության երկրի մասին պատկերացումները Հին աշխարհում, որ անմահության որոնման աշխարհահռչակ սյուժեում Հին Արևելքի ամենահայտնի հերոս Գիլգամեշին փոխարինում է անտիկ աշխարհի ամենանշանավոր հերոս Ալեքսանդր Մեծը: Ընդ որում` երկուսի նպատակակետն էլ Անմահության երկիրը` Հայոց աշխարհն էր, ուր պահվում էր առասպելական <<Անմահության ծաղիկը>>, որը համապատասխանում է Աստվածաշնչի Կենաց ծառին: Աստվածաշնչյան Եդեմ–դրախտի երկրորդ` Բարու և չարի իմացության ծառը իմաստության խորհրդանիշն է: Որ Հայաստանը Հին Արևելքի հոգևոր ընկալումներում ներկայանում էր նաև իբրև իմաստության երկիր, նախ և առաջ ակնառու է իմաստության Հայ(ա) աստծո մասին Առաջավոր Ասիայում տարածված դիցաբանական պատկերացումներից: Դրանցից բացի, հնագույն շումերական մի բնագրի համաձայն` <<Իմաստությունն ու արվեստը ցած են բերվել Արատտա երկրից>>: Մի շարք ժողովուրդների դիցաբանական պատկերացումներում Հայոց լեռնաշխարհը ներկայանում է որպես աստվածների բնակատեղի, որպես սրբազնագույն մի տարածք: Նման պատկերացումները տարածված են եղել նաև լեռնաշխարհի բնիկ տերերի` մեր նախնիների հավատալիքներում, որոնցից առանձին բեկորներ են պահպանվել հայոց քրիստոնեական մատենագրության էջերում: Ահա թե ինչպես է Մեծ Հայքի Բարձր Հայք նահանգը, որը նախաքրիստոնեական Հայաստանի գլխավոր հոգևոր կենտրոնն էր, ներկայացվում <<Աշխարհացույցում>>. <<Այս երկրամասը, իրապես, ինչպես ցույց է տալիս իր իսկ անունը, բարձր է ոչ միայն Մեծ Հայքի մնացած մասերից, այլև ողջ աշխարհից, այդ պատճառով էլ նրան աշխարհի գագաթ են կոչել: Նա գետեր է արձակում աշխարհի չորս կողմերը. (Բարձր Հայքից) սկիզբ ենառնում չորս խոշոր գետեր>>: <<Աշխարհի գագաթ>> կոչվելը հիշողությունն է հնագույն շրջանում այդ տարածքի` աստվածների բնակատեղի համարվելու, իսկ այնտեղից դեպի աշխարհի չորս կողմերը հոսող չորս գետերը ակնհայտորեն հիշեցնում են աստվածաշնչյան Եդեմ–դրախտից սկիզբ առնող չորս գետերը: Եդեմը հիշատակվում է <<արևելյան կողմում>>, ինչն արժանի է հատուկ ուշադրության: Ծննդոց գրքի մեկ այլ մասում պատմվում է, որ Հայաստանի տարածքում մարդկության վերածննդից հետո դեռևս մեկ լեզվով խոսող մարդիկ <<արևելքից>> գնացին Սենաարի երկիր (Շումեր) և որոշեցին կառուցել երկնահաս <<Բաբելոնյան աշտարակը>>: Երկու դեպքում Հայաստանը ներկայացված է իբրև <<արևելքի>> երկիր, մինչդեռ այն Հին Կտակարանը գրի առած հրեաների երկրից դեպի հյուսիս էր: Նույն գրքի մեկ այլ դրվագում երրորդ անգամ է կրկնվում միևնույն պատկերացումը: Հայկական լեռնաշխարհի` արևի հանգրվանը լինելու մասին պատկերացումը պահպանվել է նաև խեթական աղբյուրներում, որոնց համաձայն` արեգակը ծագում էր <<Արևելյան ծովից>>` Վանա լճից: Դա լիովին համահունչ է հայկական ավանդազրույցներին, որոնց համաձայն` արևի ոսկյա ննջարանը Վանա լճի հատակին էր, որտեղից ամեն առավոտ ելնում և ուր ամեն գիշեր վերադառնում էր ցերեկվա լուսատուն: Վերոնշյալ բոլոր փաստերը խորհելու տեղիք են տալիս ամեն հայ մարդու: Հայաստանը արարչագործության, ջրհեղեղից հետո մարդկության վերածննդի, անմահության ու իմաստության, արևի երկիր են համարում ոչ միայն մեր նախնիները, այլև մեզ հետ անգամ հեռավոր ազգակցություն չունեցող ժողովուրդները: Ուրեմն վաղնջական ժամանակներում կար վերազգային, վերկրոնական սրբազան մի գաղափարախոսություն, որում առանցքային դերակատարում ուներ մեր լեռնաշխարհը: Ինչո՞ւ հենց Հայկական լեռնաշխարհը: Ո՞րն է մեր երկրի խորհուրդը, ո՞րն է մեր հայրենիքի սրբազնության գաղտնիքը…

Категория: Հայագիտություն-Հայոց պատմություն | Просмотров: 763 | Добавил: PanArmenizm | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Конструктор сайтов - uCoz
Copyright MyCorp © 2024