Приветствую Вас, Гость Արուսյակ, 29.03.2024, 09:04
RSS

ՄՈՒՏՔ

Մենյու

...Նյութեր
Գ. Նժդեհ [44]
Ցեղակրօն
Հայկ Ասատրյան [19]
Տարոնականություն
Ուխտագիրք Արորդյաց [57]
Արորդիների Ուխտ
Մշակույթ [22]
ՀԱՅԵՐԸ [47]
հոդվածներ, տեսանյութեր
Պարույր Սևակ [17]
Բանաստեղծություններ
A.S.A.L.A Հ.Ա.Հ.Գ.Բ. [12]
Ուխտ Արարատի
Սասնա Ծռեր [6]
Մեր Սրբազան Էպօսը
Ազգային Ապրանքանիշ [1]
օգտակար կայքեր [2]
Կուր-Արաքս Միջագետք [2]
Ջավախք [4]
Գրադարան [12]
էլեկտրոնային գրքեր
Հայագիտություն-Հայոց պատմություն [8]
Հայագիտություն-Հայոց պատմություն
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք [1]
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք

Տեսանյութեր

ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

Օրացույց
«  Սեպտ 2011  »
ԼուսինՀրատՓայլածուԼուսնթագԱրուսյակԵրևակԱրեգակ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Գրառումների արխիվ

Հարցումներ
Оцените мой сайт
Всего ответов: 344

People Group

Ստատիստիկա

այս պահին կայքում էն 1
հյուր 1
գրանցված 0

  
Главная » 2011 » Սեպտ » 12 » ՀԱՅ ՎՐԻԺԱՌՈՒՆԵՐ. ՍՏԵՓԱՆ ԾԱՂԻԿՅԱՆ (1886-193?)
21:10
ՀԱՅ ՎՐԻԺԱՌՈՒՆԵՐ. ՍՏԵՓԱՆ ԾԱՂԻԿՅԱՆ (1886-193?)

ՀԱՅ ՎՐԻԺԱՌՈՒՆԵՐ.
ՍՏԵՓԱՆ ԾԱՂԻԿՅԱՆ (1886-193?)

Խոտորջուրի Մոխրկուտ գյուղում է ծնվել Ջեմալ Փաշայի ահաբեկման կազմակերպիչ Ստեփան Ծաղիկյանը: Նախնական կրթությունը ստացել է Տրապիզոնում: 1908 թվականին նա մտել է Հայ Հեղափոխական Դաշնակցության շարքերը: 1914 թվականին, որպես կամավորական առաջին ջոկատի մարտիկ, Սեպուհի` Արշակ Ներսիսյանի վաշտում, մասնակցել է Թուրքիայի դեմ մղվող ռազմական գործողություններին` Սալմաստ - Դիլման - Բաշկալե - Վան ուղղությամբ:
Հայաստանի առաջին Հանրապետության օրոք՝ 1918-20թթ., ծառայել է հայկական բանակում: Հայաստանի խորհրդայնացումից հետո ձեռնամուխ է լինում հայ ժողորդի դահիճներից մեկի՝ Ջեմալ փաշայի ահաբեկմանը: Հետագա տարիներին Ստեփան Ծաղիկյանը մեծ օգնություն է ցուցաբերել հայ քաղաքական բանտարկյալներին: Այդ ճանապարհին էլ ձերբակալվել է ու աքսորվել Սիբիր: Առ այսօր անհայտ է նրա հետագա ճակատագիրը: Ենթադրվում է, որ զոհվել է աքսորավայրում:

ՋԵՄԱԼ ՓԱՇԱՅԻ ԱՀԱԲԵԿՈՒՄԸ
1922 թվականին մի խումբ խոտորջուրցիներ Սերոբ Ղուբլարյանի հացի փռում հավաքվում են խորհրդի և մահվան դատապարտում, Արևելքի ժողովուրդների հերթական համագումարին մասնակցելու համար Ստալինի հրավերով Թիֆլիսում գտնվող, Ջեմալ Փաշային` Հայոց մեծ եղեռնի դահիճներից մեկին: Ահաբեկման կազմակերպումը հանձն է առնում Ստեփան Ծաղիկյանը:
Հունական դիցաբանության վրեժի աստծո անվամբ` ՙՆեմեսիս՚ գործողությունը իրագործեցին Ստեփան Ծաղիկյանի հայրենակիցներ Արտաշես Գևորգյանը, Պետրոս Տեր-Պողոսյանը և արցախցի Մելիք-Շահնազարյանը` հուլիսի 25-ին` օրը ցերեկով, ՉԿ-ի շենքի մոտ գնդակահարելով Ջեմալ Փաշային և նրա երկու թիկանապահներին:
Ցավով ավելացնենք, որ ահաբեկումից 15 տարի անց՝ 1937թ., Պետրոս ՏերՊողոսյ անն ու Արտաշես Գևորգյանը գնդակահարվել են ՉԿ-ի կողմից: Վերջինս 1937թվականի հուլիսի 8-ին ՉԿ-ի բանտից տարվել է Զանգվի ձոր ու գնդակահարվել իր մտերիմ ընկերոջ` Ակսել Բակունցի հետ:
Արդար վրեժխնդրության մղումով են հայ վրիժառուները գնդակահարել արյունարբու Ջեմալին, այդ է վկայում նաև Արտաշեսի օրագրության հետևյալ հատվածը. ՙԱյդ պահին, երբ այնքան էինք մոտեցել Ջեմալին, և հաստատ էր, որ նրա համար այլևս ոչ մի փրկություն չկա, այդ վեհ վայրկյանին` այն գիտակցությունը, որ մեզ` ինձ ու Տեր-Պողոսյանին գերագույն բախտ է վիճակվել ի կատար ածել մեր միլիոնավոր նահատակների վերջին կամքը, նրանց կտակը` պատժել, վրիժառու լինել ջեմալներից, էությունս համակեց մի անպատմելի, անհունորեն հաճելի երանությամբ...: Աչքերս վառվեցին մի եզակի, երկնային ջերմությամբ...: Ու քույրս, Ուրֆայի մոտերքը գազանաբար հոշոտված, դեռ 16 տարին չլրացած մեր չքնաղ Աննիկը, աչքերիս առաջ է կանգնում այդ պահին, ձեռքը ծոցին, գլուխը խոնարհ... իմ նահատակված քույրը... Եվ ես գոչում եմ` փաշա՜, փաշա՜, հիշի՜ր Ուրֆան ու Դեր-Զորը...՚:

Категория: A.S.A.L.A Հ.Ա.Հ.Գ.Բ. | Просмотров: 1127 | Добавил: PanArmenizm | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Конструктор сайтов - uCoz
Copyright MyCorp © 2024