Приветствую Вас, Гость Հրատ, 14.05.2024, 07:30
RSS

ՄՈՒՏՔ

Մենյու

...Նյութեր
Գ. Նժդեհ [44]
Ցեղակրօն
Հայկ Ասատրյան [19]
Տարոնականություն
Ուխտագիրք Արորդյաց [57]
Արորդիների Ուխտ
Մշակույթ [22]
ՀԱՅԵՐԸ [47]
հոդվածներ, տեսանյութեր
Պարույր Սևակ [17]
Բանաստեղծություններ
A.S.A.L.A Հ.Ա.Հ.Գ.Բ. [12]
Ուխտ Արարատի
Սասնա Ծռեր [6]
Մեր Սրբազան Էպօսը
Ազգային Ապրանքանիշ [1]
օգտակար կայքեր [2]
Կուր-Արաքս Միջագետք [2]
Ջավախք [4]
Գրադարան [12]
էլեկտրոնային գրքեր
Հայագիտություն-Հայոց պատմություն [8]
Հայագիտություն-Հայոց պատմություն
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք [1]
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք

Տեսանյութեր

ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

Օրացույց
«  Նոյ 2011  »
ԼուսինՀրատՓայլածուԼուսնթագԱրուսյակԵրևակԱրեգակ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Գրառումների արխիվ

Հարցումներ
Оцените мой сайт
Всего ответов: 344

People Group

Ստատիստիկա

այս պահին կայքում էն 1
հյուր 1
գրանցված 0

  
Главная » 2011 » Նոյ » 14 » ՀԱՎԵՐԺԱՊԱՏՈՒՄ
21:19
ՀԱՎԵՐԺԱՊԱՏՈՒՄ
ՀԱՎԵՐԺԱՊԱՏՈՒՄ

   ԵՎ Արարիչը Բնության մեջ հաստատել է բնական պարբերությունների մշտական հաջորդականություն, որպեսզի  Բնությունն անընդհատ նորոգվի, թարմանա և դրանով ապահովի իր բացարձակությունը: Արարիչը բնական պարբերություններ է սահմանել և Երկրի վրա, որ անվանում ենք տարի:
   Երկրի վրա ամեն պարբերություն՝ տարի, սկսվում է գարնան երկունքով, երբ հալչում է ձմեռվա ձյունը, ողողում է հողը, և կյանքի ծիլերն են բարձրանում հողի կրծքից: ԵՎ գարունը Երկրի վրա արտահայտում է նոր տարվա սկիզբ:
   Տիեզերական ամեն պարբերություն սկսվում է Տիեզերական Գարնան երկունքով, որը Երկրի վրա արտահայտվում է Համաշխարհային Ջրհեղեղով:
   Ջրհեղեղը ողողում է Երկրի Հարաբերական Ցամաքը: ԵՎ Երկրի ամբողջ զգացական կյանքը խտանում է իր արմատների մեջ՝ Կենաց գոտում: Կենաց գոտին շատ բարձր դիրք ունի և արևելքից արևմուտք ձգվող լեռնաշղթաներով պաշտպանվում է ջրի հոսանքից: ԵՎ Կենաց գոտին Երկրի Հավերժական Ցամաքն է: Կենաց գոտու մեջ է գտնվում նաև երկրային աստվածների՝ Արիների Արարատը:
   ԵՎ Տիեզերական գարնան այդ երկունքից ծնվում է Արայի Որդի Վահագնը հենց Արարատում՝ հովանավորելու և առաջնորդելու համար Արայից սերված Արի Ցեղին: Վահագնի  ծնունդը  հաստատում  է  Տիեզերական  Նոր  Տարվա  սկիզբ:    Վահագնի ծնունդով սկսվում է Երկրային կյանքի նոր պարբերություն, նոր պատմություն, իսկ Արարատում՝ նոր տարեգրություն:
   Արարատում միայն ուժեղներն էին վերապրում Ջրհեղեղը: ԵՎ ուժեղներից էին միայն ուժեղներ ծնվում: ԵՎ ապրում էին Արիները որպես աստվածներ՝ երկրային աստվածներ, աստվածային զորությամբ:
   Բարեպաշտ էին Արիները, հետևում էին Անմահ Աստվածներին, զոհ էին մատուցում նրանց: ԵՎ Անմահ Աստվածները հովանավորում էին Արիներին: Արիները երջանիկ էին ու առողջ: Նրանք չգիտեին, թե ինչ է հիվանդությունը և ուժահատ ծերությունը. մշտապես ուժեղ էին ու ամուր: Նրանց երկարատև կյանքին հաջորդող մահը նման էր հանգիստ ու մեղմ երազի:
   Կյանքով լի էին Արիները Տիեզերական գարնանը: Նրանք սիրում էին կյանքը, բայց մահից էլ չէին վախենում, քանզի  հավատում էին իրենց հավերժությանը, որը հաստատվում էր անընդհատ վերածնունդով իրենց սերունդների մեջ:
Տիեզերական գարնանը հաջորդում էր Տիեզերական Ամառը: Երկրի ջուրը նահանջում էր, սառցալեռներ գոյացնելով բևեռներում: ԵՎ աստիճանաբար բացվում էր Հարաբերական Ցամաքը:
   ԵՎ Արարատից՝ Արի տոհմերից գաղթական խմբեր տարածվում էին նոր ցամաքի վրա: ԵՎ այդ բոլորն էլ հենց Արարատում իրենց Հայրական Տոհմերը ունեին, իրենց տոհմական որակներն ունեին, իրենց տոհմական արժեքներն ունեին և՜ սովորույթներ, և՜ ավանդույթներ... այդ ամենը ունեին Մայր Արարատում: ԵՎ այդ ամենը հետներն էին տանում, և նոր Հողերում իրենց Տոհմերի ճյուղերն էին ստեղծում: Հենց այդ ազգակից խմբերը Արի Ազգեր էին կազմում և հենց Հայրական Օջախի կողքին իրենց Ազգային Տներն էին շինում:
   ԵՎ այդ բազմաթիվ Ազգերը Արի՝ նույն ծառի ճյուղեր, ազգակից միմյանց, հենց նույն Արմատից սնունդ էին ստանում, Հայրական Օջախից կրակ էին ստանում: ԵՎ Ազգերն Արի առողջ էին այնքան, որքան սնվում էին իրենց Արմատից և Արարատում իրենց Արմատն էին զգում, որով կապվում էին Հայր Արային և Անմահ Աստվածներին:
   Բայց եկավ Աշուն: Չորանում էր ցամաքը: Նորանոր հողեր էին բացվում ջրի տակից, և պակասում էր Երկրի ջուրը: Վիշապը Երկիր էր իջել, բռնել էր ջուրը, այն հավաքում էր բևեռներում և սառեցնում: ԵՎ ցամաքը զրկվում էր ջրի պաշարից: Ջրի պակասը առանձնապես զգացվում էր Հարաբերական Ցամաքի վրա, Արարատից դուրս: Դժվարանում էր կյանքը: Իսկ Վիշապը զոհ էր պահանջում ջուր տալու համար և ո՜չ պարզապես զոհ, այլ պահանջում էր զոհաբերել Արիներ: ԵՎ Արիները զոհում էին իրար: Արի Ազգերը իրար էին սպանում, իրար հոշոտում և Արի եղբոր արյունով սնում Չարի Վիշապի ստամոքսը անհագ:
   ԵՎ տկարանում էր Արիների աստվածային զորությունը: ԵՎ սաստկանում էին դաժան ու արյունալի պատերազմները: Արի Ազգերը լքում էին իրենց Աստվածներին և մի կում ջուր ստանալու համար երկրպագում էին Վիշապին: Իսկ Չարի Տիտանները զորանում էին, քանզի նրանք ջրի պակասություն չէին զգում. չէ՞ որ նրանք հողածին  էին, և Վիշապն էլ հովանավորում էր նրանց:
   Արի Ազգերը հոգեպես կտրվում էին Արարատից: Նրանք այլևս չէին սնվում իրենց Արմատից ու չէին պահպանում որակներն Արի, չէին պահպանում բարքերը Ցեղի և չէին պահպանում դեմքը ազգային: ԵՎ Ազգերն Արի տերևաթափ էին լինում իրենց Արիական որակներից:
   ԵՎ որքան մոտենում էր Ձմեռը, այնքան սաստկանում էին քամիները, որ հյուսիսից ու հարավից փչում էին Արարատի վրա: ԵՎ օղակվում էր Արարատը Չարի հորդաներով:
   Արարատում Արիները քաջաբար կռվում էին: Նրանց հովանավորում էր Զորության Աստված Վահագնը. և առնական ու անպարտելի էր Արիների բազուկը:
   Բայց եկավ Ձմեռ՝ հարաբերական մահը Երկրի: Չարի Վիշապը ահեղ ոռնոցով արշավում էր Երկրի մի ծայրից մյուսը: ԵՎ Վիշապի հովանավորությամբ զորացած Չարիները հաղթում էին տկարացած Արիներին: ԵՎ Արիները՝ Արարատից դուրս՝ իրենք էին դառնում Վիշապին սպասավոր: Իրենց Արի ծագումը մոռացած, իրենք իրենցից օտարացել էին և մահվան կրոնների հաշիշով հարբած, խարխափում էին խոր թմբիրի մեջ: ԵՎ բթացել էր զգացմունքը նրանց, պղծող էին դարձել արարող Արիք և գազազած իրենք իրենց էին պղծում, իրենց արիությունն էին հալածում իրենց մեջ, իրենք իրենց էին դավում և դավում էին իրենց Արարատին:
   Իսկ Չարին ոչ թե ստեղծածն Արիի, այլ հենց ստեղծողին էր ավիրում արդեն: ԵՎ Արի Ցեղածառի Արմատն էր կտրում հենց Արարատում: Իսկ Արի Ազգերը օգնում էին նրան իրենց սպանելու:
   Իսկ Արիները հենց Արարատում երկար ժամանակ կռիվ էին տալիս աշխարհի բոլոր Չարիների դեմ՝ արյուն էին թափում, վերքեր էին ստանում, ընկնում ջարդված, հառնում հաղթական... Թեև նրանք Արմատն էին Ցեղի, թեև Վահագնյա զորություն ունեին, բայց ոչ թե Ցեղի, այլ Ցեղերի դեմ ինչքա՞ն պայքարեին: Մի Արարատ ողջ աշխարհի դեմ: ԵՎ դեռ կկռվեր, դեռ կպաշտպանվեր Չարիի պղծումից, բայց հենց իր Ցեղից՝ Արի Ազգերից ինչպե՞ս պաշտպանվեր:
   ԵՎ պղծվեց Արարատը: ԵՎ Արիները ուրացան իրենց Հայր Արային, ուրացան Վահագնին... ԵՎ Աստվածները այլևս չէին կարող օգնել Արիներին, քանզի հենց հավատով են զորավոր Աստվածները: Հեռացան բոլոր Աստվածները Արարատից, և միայն մահաշունչ Վիշապը հաղթական բազմեց Արարատում:
   ԵՎ հենց այն օրվանից, երբ Արիները ուրացան իրենց Աստվածներին, վիշտն ու հյուծող աղետները ուղեկցեցին նրանց: Վերացավ նրանց զորությունը, վերացավ սերը, արարումը: Զավակները այլևս պատիվ չէին տալիս ծնողներին, ընկերը հավատարիմ չէր ընկերոջը, սեր չկար եղբայրների մեջ, կինը դուրս էր եկել վերահսկողությունից և կյանքն էր դավում: Արիներն իրենց ձեռքով ավերում էին իրենց քաղաքները, քանդում էին տաճարները, պղծում էին իրենց նախնիների հիշատակը:
   Ամենուրեք Չարի Վիշապի բռնությունն էր տիրում: ԵՎ Վիշապի մահազգեստ սպասավորներն էին ամբոխին առաջնորդում: ԵՎ Արիներին բաժին ընկան միայն հոգեմաշ դժբախտություններ, և նրանք պաշտպանություն չունեին ընդդեմ չարիքի:
   Մահաշունչ Ձմեռ էր Երկրի վրա և Արարատում: Ցուրտն էր պատել Արիների հոգիներն ու մտքերը: 
   Բայց... Ձմեռից հետո գալու է գարուն:

Категория: Ուխտագիրք Արորդյաց | Просмотров: 499 | Добавил: PanArmenizm | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Конструктор сайтов - uCoz
Copyright MyCorp © 2024