Приветствую Вас, Гость Հրատ, 14.05.2024, 19:38
RSS

ՄՈՒՏՔ

Մենյու

...Նյութեր
Գ. Նժդեհ [44]
Ցեղակրօն
Հայկ Ասատրյան [19]
Տարոնականություն
Ուխտագիրք Արորդյաց [57]
Արորդիների Ուխտ
Մշակույթ [22]
ՀԱՅԵՐԸ [47]
հոդվածներ, տեսանյութեր
Պարույր Սևակ [17]
Բանաստեղծություններ
A.S.A.L.A Հ.Ա.Հ.Գ.Բ. [12]
Ուխտ Արարատի
Սասնա Ծռեր [6]
Մեր Սրբազան Էպօսը
Ազգային Ապրանքանիշ [1]
օգտակար կայքեր [2]
Կուր-Արաքս Միջագետք [2]
Ջավախք [4]
Գրադարան [12]
էլեկտրոնային գրքեր
Հայագիտություն-Հայոց պատմություն [8]
Հայագիտություն-Հայոց պատմություն
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք [1]
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք

Տեսանյութեր

ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

Օրացույց
«  Նոյ 2011  »
ԼուսինՀրատՓայլածուԼուսնթագԱրուսյակԵրևակԱրեգակ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Գրառումների արխիվ

Հարցումներ
Оцените мой сайт
Всего ответов: 344

People Group

Ստատիստիկա

այս պահին կայքում էն 1
հյուր 1
գրանցված 0

  
Главная » 2011 » Նոյ » 14 » ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ
21:29
ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ
ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ

Գարուն բերեց Վահագն Աշխարհում, Երկրի վրա՝ նոր պատմություն, իսկ Արարատում՝ նոր տարեգրություն:
   Վահագնի ծնունդից հետո երկար տարիներ էին անցնում: Շատ Արիներ էին ծնվում, շատ Արիներ էին ամուսնանում, և շենանում էր Արարատը:
   Աստվածադիր օրենքներով էր Արիներին կառավարում Մանը: Բոլորը երջանիկ էին: Բայց ինքը՝ Մանը, մեծ հոգս ուներ: Դեռ Մեծ Ջրհեղեղից առաջ Չարիները Վիշապի զորությամբ ավիրել էին Արարատի Հավերժական Քաղաքը, որ ինքը՝ նախահայր Արին էր կառուցել և իր անունով կոչել էր Արիավան՝ Էրեվան: Ջրհեղեղն էլ բոլորովին մաքրել էր այդ քաղաքի հետքերը:
   ԵՎ հաճախ Մանի մոտ գիշերով գալիս էր իր նախահայր Արին և պատվիրում՝ վերականգնել այդ Հավերժական Քաղաքը նույն տեղում և նույն տեսքով: Հենց այդ քաղաքում է անմիջականորեն խտացվելու Աստվածների շունչը, ճառագելով տարածվելու Արարատով մեկ և պահպանելու Արարատի զորությունը:
   Յահվահը, գիտենալով Էրեվանի այդ զորությունը, ստորգետնյա ահավոր ցնցումներով քանդել էր  այն, որ Արարատը զրկվի իր զորության աղբյուրից: Վիշապն էլ մեծ փոթորիկներ սարքելով, ցիրուցան արեց ավերակները, իսկ Մեծ Ջրհեղեղը Էրեվանի հետքն անգամ սրբեց Երկրի երեսից:    ԵՎ Մանը զգում էր, որ պետք է վերականգնվի այդ Հավերժական Քաղաքը որպես Արարատի և Արի Ցեղի զորության Մայր Քաղաք: Բայց Մանը չէր կարողանում գտնել տեղը, որտեղ եղել է այդ քաղաքը և չէր կարողանում գտնել այն ձևը, որով պիտի վերականգնվի քաղաքը:
   Մանը զոհ մատուցեց Հայր Արային և Անմահ Աստվածներին ու խնդրեց պարզել Հավերժական Քաղաքի վերականգնման գաղտնիքը: ԵՎ ճարտարագետ Տիրը, որ  հովանավորն է բոլոր գիտությունների, արվեստների, կառույցների, փարատեց Մանի վիշտը և ասաց.
   - Ո՛վ, Արի Մա՜ն, Արայի կամքով ես քեզ եմ հաղորդում Հավերժական Քաղաքի վերականգնման գաղտնիքը, որ հայտնի է միայն Աստվածներին, մեկ էլ՝ քո նախնիներին: Դու արարելու ես մի որդի, որը քո պապի պապն է: Նա տեսել է Էրեվանը, ապրել է այնտեղ: Նա եղել է հմուտ ճարտարապետ և բարեպաշտ քուրմ: Նա կվերականգնի այդ քաղաքը հենց նույն տեղում և նույն սկզբունքով:
   Մանը Վահագնի ծնունդի հինգ հարյուրերորդ տարում արարեց Արամին: ՈՒշիմ էր Արամը և լուսամիտ, կայտառ էր և զորեղ: ԵՎ Աստվածների սիրելին էր: Իսկ ճարտարագետ Տիրը ուսուցանում էր նրան: Բայց Տիրը Արամին ոչինչ նոր բան չէր ուսուցանում, քանզի Աշխարհում ոչ մի նոր բան գոյություն չունի: Տիրը Արամի մեջ վերականգնում էր նրա անցյալ փորձը, անցյալ գիտելիքները և անցյալ իմաստությունը:
   ԵՎ երբ Արամը հասուն էր ու բազմահմուտ, Մանը պատվիրեց նրան.
   - Դու պիտի վերականգնես Էրեվան Հավերժական Քաղաքը նույն տեղում և նույն ձևով, որ հիմնադրել է մեր նախահայր Արին որպես զորության փարոս ամբողջ Արարատի համար:
   Արամը մտքերի մեջ խորասուզված, շրջում էր ամբողջ Արարատը և փորձում էր վերհիշել այն, ինչ տեսել էր նախորդ կյանքում: Նա եկավ հասավ մի տեղ, ուր բազմաթիվ բլուրներ կային: Սառնորակ աղբյուրներ էին բխում բլուրների տակից, և ձորերի միջով հոսում էր բուռն լեռնային գետը: Նա ջուր խմեց ու նստեց հանգստանալու:
   Նայեց մի կողմ՝ դիմացը իր վեհությամբ երկինք էր խոյանում երկգագաթ Մասիսը՝ Աստվածների կացարանը: Նայեց մյուս կողմ և տեսավ քառագագաթ Արագածը, որտեղ Հայր Արայի փառահեղ գահն էր: ԵՎ ժպտաց Արամը՝ հենց այստեղ է եղել Էրեվան Հավերժական Քաղաքը: Նա փակեց աչքերը և իր հոգու աչքերով տեսավ կանգուն Էրեվանը և տեսավ իրեն այդ քաղաքում:
   Արամը բերեց Մանին հենց այդ տեղը: Շատ և շատ Արիներ հետևեցին նրանց: Արամը մեծ խարույկ վառեց ու զոհ մատուցեց Աստվածներին: Զոհաբերության ծուխն ու հոտը բարձրանում էին երկինք և տարածվում երկու ուղղությամբ՝ մի ուղղությամբ հասնում էին Մասիս, մյուս ուղղությամբ՝ Արագած:
   ԵՎ Արամը ասաց.
   - Հենց այստեղ է եղել Հավերժական Քաղաքը: Հենց այստեղ է, որ զոհաբերության կրակը երևում է և՜ Արայի նստավայր Արագածից, և՜ Աստվածների կացարան Մասիսից:
   ՈՒրախացավ Մանը: Հազար ճարտարապետ տվեց Արամին, հազար քարտաշ, հազար հյուսն, հազար ծեփագործ և հազար-հազար այլ շինարարներ: ԵՎ Արամը սկսեց կառուցել Էրեվանը:
   Երկար տևեց քաղաքի շինարարությունը: ԵՎ երբ քաղաքն արդեն պատրաստ էր, Արամը տեսավ, որ շատ նման է իր նախկին տեսքին և ուրախացավ:   
   Մանը լուր ուղարկեց Արիներին, որ գան նորակառույց Էրեվան, զոհ մատուցեն Աստվածներին և բնակեցնեն քաղաքը:
   Բայց գիշերը ստորգետնյա Արքա Յահվահը, որ չարություն էր տածում Արիի սերունդների դեմ, ուժգին ցնցեց քաղաքը և հիմնովին քանդեց այն:
   Տխրեց Արամը, երկար խորհեց և մտածեց, որ շատ փոքր էին օգտագործած քարերը: ԵՎ որոշեց մեծ ու ծանր քարերով կառուցել քաղաքը, որ Յահվահը չկարողանա քանդել այն:
   Նոր վարպետներ բերեց Արամը, որոնք շատ ուժեղ էին և աժդահա: Հսկա լեռներից հսկա կտորներ էին պոկում, բերում դնում էին իրար վրա և ամենազորավոր շաղախով ծեփում էին իրար:
   Շատ երկար տևեց քաղաքի այս կառուցումը, նայեց Արամը և ուրախացավ: Շքեղ էր քաղաքը և հաճելի, շատ էր նման նախկին Էրեվանին:
   Նորից Մանը կանչեց Արիներին, որ գնան բնակեցնեն այդ քաղաքը: Բայց նորից գիշերով Յահվահը ուժգին ցնցեց ու տապալեց նորակառույց քաղաքը:
   Շատ տխրեց Արամը: Նա այլևս վարպետներ չբերեց: իշեր ու ցերեկ շրջում էր այդ տեղերում, քնում էր այնտեղ և որոնում էր քաղաքի վերականգնման իրական գաղտնիքը:
   Արամը կանչեց իր նախնիներին: ԵՎ գիշերով, երբ բազում աստղեր զարդարում էին չկառուցված Էրեվանի երկինքը, Արամի նախնիների ոգիները հավաքվեցին նրա շուրջը: Արամը խնդրեց նրանց՝ բացել Հավերժական Քաղաքի վերականգնման գաղտնիքը: 
   Նախնյաց ոգիները պատվիրեցին օջախ վառել: Արամը մեծ օջախ վառեց և կրակը պահեց մինչև լուսաբաց: Նախնյաց ոգիները օջախի շուրջ զրուցում էին մինչև լուսաբաց: ԵՎ լուսաբացին նրանք ասացին.
   - Օջա՛խ վառիր, Արա՜մ, օջա՛խ: Մենք ենք պահում տան պատերը կանգուն, մենք ենք պահում քաղաքը կանգուն: Իսկ մենք այնտեղ ենք, ուր օջախ կա:
   Հասկացավ Արամը իր նախնիների իմաստությունը: Հավաքեց իր որդիներին, հարսներին ու թոռներին և բերեց իր մոտ՝ ապրելու այդ բլուրների վրա և քնելու բաց երկնքի տակ, վառվող օջախի մոտ: Արամի որդիներն ու հարսները ամբողջ օրը աշխատում էին՝ վարում, ցանում, հնձում. երեխաները ամբողջ օրը խաղում էին բլուրների վրա, իսկ գիշերը հավաքվում էին օջախի շուրջը և հանգիստ քուն մտնում: 
   ԵՎ Արամը որոշեց մի տուն սարքել, որ թոռները պատսպարվեն քամուց և անձրևներից: ԵՎ հենց այնտեղ, վառվող օջախի շուրջը նա պատեր կանգնեցրեց ու տանիք դրեց: Տունը պատրաստ էր: ԵՎ տան մեջ տաք էր ու չոր: ԵՎ թոռները անվրդով քնում էին տան մեջ:
   Երբ տունն արդեն պատրաստ էր, Յահվահը ուժգին ցնցեց այն, փորձելով կործանել Արամի սարքած տունը, բայց չհաջողվեց: Տունը կանգուն մնաց: ՈՒրախացան երեխաները, ուրախացավ և Արամը: Կանչեց Մանին: Եկավ Մանը, եկան Արամի  եղբայրները: Տեսան, որ տունը կանգուն է, զարմացան: ԵՎ Արամը ասաց.
   - Մեր նախնյաց ոգիները ինձ պատվիրեցին, որ տունը օջախի վրա կառուցեմ:
   Արամի եղբայրները զոհ մատուցեցին Աստվածներին և իրենց նախնիներին: ԵՎ Մանի օրհնությամբ նրանք էլ հավաքեցին իրենց որդիներին, հարսներին ու թոռներին և եկան այդտեղ: Նրանք օջախ վառեցին և ապա այդ օջախների վրա տներ շինեցին:
   Այնուհետև շատ ու շատ Արիներ էին գալիս Էրեվան, գալիս էին ընտանիքներով, վարում էին հողը, ցանում, հաց թխում, օջախ վառում և այդ օջախների վրա տներ կառուցում:
   ԵՎ վերականգնվեց Հավերժական Քաղաքը, կանգուն մնաց Էրեվանը: Բայց և երբեք չավարտվեց քաղաքի կառուցումը: ԵՎ Էրեվանի կառուցումը շարունակվում է մինչև հիմա: Բայց հենց որ հանգչեն օջախները տներում՝ քաղաքը կքանդվի:
   Ապա Մանը հավաքեց Արիներին, մեծ խարույկ վառեց, զոհ մատուցեց: Հայր Արայի կամքով և Աստվածների հովանավորությամբ նա Արամին կարգեց Արիների նահապետ, և ինքը գոհ ու երջանիկ գնաց միանալու իր նախնյաց ոգիներին: Իսկ նրա մարմինը, նախնյաց ավանդույթի համաձայն, այրեցին խարույկի վրա և բաշխեցին ըստ պատկանելության՝ հուրինը հուրին տվին, օդինը՝ օդին, ջրինը՝ ջրին, հողինը՝ հողին:
Категория: Ուխտագիրք Արորդյաց | Просмотров: 566 | Добавил: PanArmenizm | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Конструктор сайтов - uCoz
Copyright MyCorp © 2024