Приветствую Вас, Гость Հրատ, 14.05.2024, 18:15
RSS

ՄՈՒՏՔ

Մենյու

...Նյութեր
Գ. Նժդեհ [44]
Ցեղակրօն
Հայկ Ասատրյան [19]
Տարոնականություն
Ուխտագիրք Արորդյաց [57]
Արորդիների Ուխտ
Մշակույթ [22]
ՀԱՅԵՐԸ [47]
հոդվածներ, տեսանյութեր
Պարույր Սևակ [17]
Բանաստեղծություններ
A.S.A.L.A Հ.Ա.Հ.Գ.Բ. [12]
Ուխտ Արարատի
Սասնա Ծռեր [6]
Մեր Սրբազան Էպօսը
Ազգային Ապրանքանիշ [1]
օգտակար կայքեր [2]
Կուր-Արաքս Միջագետք [2]
Ջավախք [4]
Գրադարան [12]
էլեկտրոնային գրքեր
Հայագիտություն-Հայոց պատմություն [8]
Հայագիտություն-Հայոց պատմություն
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք [1]
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք

Տեսանյութեր

ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

Օրացույց
«  Նոյ 2011  »
ԼուսինՀրատՓայլածուԼուսնթագԱրուսյակԵրևակԱրեգակ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Գրառումների արխիվ

Հարցումներ
Оцените мой сайт
Всего ответов: 344

People Group

Ստատիստիկա

այս պահին կայքում էն 1
հյուր 1
գրանցված 0

  
Главная » 2011 » Նոյ » 16 » ՀԱՄԲԱՐՁՈՒՄ
22:37
ՀԱՄԲԱՐՁՈՒՄ
ՀԱՄԲԱՐՁՈՒՄ

   Երկար, շատ երկար էր կառավարում Հայկը Արարատյան Արիներին՝ Հայգ Արմեններին: Հայրական հոգատարությամբ և աստվածադիր օրենքներով էր կառավարում նա: Հայկը սիրում էր ամենքին և ամենը: ԵՎ նրա սիրտն ու տան դուռը միշտ բաց էին բոլորի համար: Արմեններն էլ սիրում ու պաշտում էին Հայկին և Արմենների հայր անվանում: ԵՎ այնքան մեծ էր Արմենների պաշտամունքը Հայկի նկատմամբ, որ ամեն զոհ մատուցելիս, Անմահ Աստվածների հետ մեկտեղ փառաբանում էին նաև Հայկին, որ Հայգ Արիի պատկերը ուներ:
   ԵՎ ահա մի օր Հայկը հրովարտակ է ուղարկում Արարատի բոլոր կողմերը և բոլոր տոհմերի նահապետներին կանչում իր մոտ: Հավաքվեցին Արմենական բոլոր մեծ ու փոքր տոհմերի նահապետները: Հայկի հրավերով եկան նաև Արարատից դուրս Արի Ազգերի առաջնորդներ Արևելքից ու Արևմուտքից, Հյուսիսից ու Հարավից: Երբ բոլորը հավաքվեցին, ներկայացավ նաև ինքը՝ Հայկը, տոնական հագուստով և հանդիսավոր բազմեց իր գահի վրա:
   Հայկի այդ տոնական հագուստը և ընդգծված հանդիսավորությունը զարմանք ու երկյուղ էին առաջացնում հավաքվածների մեջ: Բոլորը զգում էին՝ կա՜մ շատ ուրախալի լուր են լսելու, կա՜մ շատ ողբերգական: Ո՞րն է լինելու: Փորձում էին կռահել. չէին կարողանում և անհամբեր սպասում էին Հայկի խոսքին: Իսկ Հայկը լուռ էր: Նա չէր շտապում խոսել: Նա հայրական ժպիտով և կարոտալի հայացքով շոյում էր ամեն մեկին առանձին-առանձին: Տագնապալի սպասումը տանջում էր բոլորին: Նրանք պատրաստ էին լսել թեկուզ ամենավատ լուրը, միայն թե ազատվեին այդ տագնապալի սպասումից:    Վերջապես Հայկը դիմելով բոլորին, ասաց.
   - Ո՛վ, սիրելինե՜րդ իմ, ես կանչել եմ ձեզ հրաժեշտ տալու: Ես գնում եմ միանալու իմ նախնիներին:
   Մի պահ բոլորը պապանձվեցին. ամեն ինչ կսպասեին, բայց ո՜չ այդ հայտարարությունը: Շուտով ըմբռնեցին Հայկի ասածի էությունը և խոր երկյուղով խառնվեցին իրար: Առաջին անգամ ըդվզեցին Հայկի դեմ: Ոչ ոք չէր ընդունում նրա հրաժեշտը: Տխրեց Հայկը, ձեռքով սաստեց բոլորին և ասաց.
   - Ո՛վ, Արմեննե՜ր, մի՞թե ես այնքան անարժան առաջնորդ եմ եղել, որ դուք այսօր զլանում եք նույնիսկ հրաժեշտի երջանկություն պարգևել ինձ:
   Լռեցին բոլորը, և ամեն մեկն իր շփոթված մտքով խորացավ ինքն իր մեջ: Ծանր, շատ ծանր լռություն էր տիրում, բայց ամենքի մեջ փոթորիկ էր ու պատերազմ՝ անելանելի շփոթ: Տոհմապետերից ամենաիմաստունը վերջապես դիմեց Հայկին ու ասաց.
   - Ո՛վ, Մե՜ծդ Արի Հայկ, դու շատ լավ գիտես, որ բոլոր Հայգ Արմենները սիրում ու պաշտում են քեզ և քեզ Արմենների հայր են անվանում: Դու չես կարող կասկածել մեր սիրուն և նվիրվածությանը: ՈՒստի ես նույն հարցը կտամ քեզ. մի՞թե մենք այնքան անարժան զավակներ ենք եղել քեզ համար, որ վաղաժամ ուզում ես հեռանալ մեզանից:
   Պայծառացավ Հայկը, գոհունակությամբ ժպտաց և ասաց.
   - Ո՛վ, իմ սիրելի Արմեննե՜ր, դուք էլ գիտեք, որ իմ ամբողջ սերը ձեզ եմ տվել: Բայց գիտցեք, որ հրաժեշտի պահը ինձանից չի կախված: ԵՎ ընդհանրապես վաղաժամ կամ ետնաժամ մահեր չեն լինում: Բոլոր մահերը ճիշտ ժամանակին են լինում: Չէ՞ որ մարդ, որ ծնվում է, անպայման իր որոշակի բնական դերն ունի, որ իր ամբողջ կյանքում պիտի կատարի: Դեր չունեցող մարդը՝ կենդանի վիժվածք է. իր դերը չկատարող մարդը՝ կենդանի դիակ է: ԵՎ նույնիսկ նրանց մարմնավոր գոյությունը կյանքի հետ ոչ մի կապ չունի: ԵՎ մարդու ամեն մի կյանքի տևողությունը համապատասխանում է նրա դերի կատարմանը: Ես կատարել և ավարտել եմ իմ դերն այս կյանքում, ուստի իմ այս կյանքի սահմանն ավարտված է: ԵՎ եթե ես աննպատակ կառչեմ այս  կյանքին, ապա կհավասարվեմ կենդանի վիժվածքներին ու կենդանի դիակներին և չարիք կլինեմ կյանքի համար: ԵՎ Հայր Արայի կամքով ես հրաժեշտ եմ տալիս ձեզ: Առավոտյան Արագածի լանջին մի կիզախարույկ կպատրաստեք, որ նախնյաց ավանդույթի համաձայն այրեք իմ մարմինը, և ես, որ հուր էի, նորից հուր դառնամ:
Զարմացան բոլորը, և նահապետներից մեկը տարակուսանքով ասաց.
   - Ո՛վ, Արմենների հա՜յր, մեզ համար սուրբ է քո կամքը, բայց մեր նախնյաց ավանդույթով այրում են անկենդան մարմինը, իսկ դու ողջ ես:
   - Ո՜չ, սիրելի՜ս, - պատասխանեց Հայկը, - ես արդեն ոգի եմ, և իմ մարմինը այլևս պայմանական է: Հայր Արայի կամքով ես ինքս պիտի տեսնեմ իմ կիզումը խարույկի վրա, որն ուղեկցվելու է ճոխ և ուրախ տոնախմբությամբ:
   Առավոտյան արևի առաջին ճառագայթների հետ Հայկը նստեց իր սպիտակ նժույգը և շարժվեց դեպի Արագած: Նրան հետևում էին Արմենական տոհմերի նահապետները և եղբայրական Ազգերի առաջնորդները: Հազար ու հազար Արմեններ ամեն կողմից շտապում էին Արագած, հրաժեշտ տալու իրենց սիրելի առաջնորդին: ԵՎ ամբողջ ճանապարհին բազմագույն և բազմաբույր ծաղիկներ էին շաղ տալիս Հայկի նժույգի ոտքերի տակ: Ամբողջ ճանապարհին փառերգերն ու պարերը ուղեկցում էին Հայկին, երջանկացնելով նրա հրաժեշտը:
   Բազմահազարանոց թափորը հասավ Արագած, որի լանջին կիզախարույկի փայտեր էին դիզված: Կիզախարույկից մի փոքր ներքև Հայկը մի խարույկ վառեց, զոհ մատուցեց, փառաբանեց Հայր Արային ու Անմահ Աստվածներին և ապա դիմեց իր նախնիներին.
   - Ո՛վ, իմ անմահ նախնինե՜ր, ես իմ դերը այս կյանքում ավարտել եմ ու ձեզ մոտ եմ գալիս. թե ես արժանի եմ՝ ընդունեք ինձ:
   ԵՎ ապա շրջվեց իրեն ուղեկցող առաջնորդներին և ասաց.
   - Ո՛վ, Արմենական տոհմերի նահապետնե՜ր, ո՛վ, Արի ազգերի առաջնորդնե՜ր, լսեք իմ վերջին պատգամը: Գիտցեք, որ Թորգոմի ուխտին որպես հետևանք, Տիտանները Երկրային Աստվածներից սերմ գողանալով, աստծո որդիներ կծնեն՝ սարսափելի գենախեղվածներ*: ԵՎ այդ աստծո որդիները՝        գենախեղվածները,     արիական    զորությամբ     և   տիտանյան չարությամբ, ձեր դեմ կառաջնորդեն Տիտաններին և շատ չարիքներ կգործեն: ՈՒստի Հայր Արայի կամքով պատվիրում եմ ձեզ՝ Արի արյունով ճանաչեք իրար և հենց այդ արյունով միայն երկրպագեք ձեր աստվածայնությունը: ԵՎ գիտցեք՝ երբեք վայել չէ, որ աստվածները երկրպագեն աստծո որդիներին:
   Ասաց, վերցրեց ջահը և խարույկի բոցից վառեց այն: Ապա իր մոտ կանչեց ավագ որդուն և ջահը հանձնեց նրան: ԵՎ ինքը դանդաղ ու հանդիսավոր քայլքով գնաց ու բարձրացավ կիզախարույկի վրա:
   Հազարավոր թմբուկներ խփեցին, հազարավոր շեփորներ հնչեցին, հազարավոր ձեռքեր բարձրացան՝ փառաբանելու Հայկին: ԵՎ այդ բոլորի ներքո Հայկի ավագ որդին մոտեցավ և իր ձեռքի ջահով վառեց կիզախարույկը: Խարույկը բոցավառվեց, և կրակը բոլոր կողմերից իր մեջ առավ Հայկին:
   ԵՎ հանկարծ, ի զարմանս բոլորի, բոցավառվող Հայկը պոկվեց խարույկից ու դանդաղ սկսեց բարձրանալ երկինք: Նրա մարմինը ձուլվել էր կրակին և մի ամբողջություն կազմել: ԵՎ Արմեններն արդեն բարձունքից լսեցին Հայկի ձայնը.
   - Ո՛վ, Արմեննե՜ր, ամեն աշնանը բոլոր տոհմերի նախնիների հետ ես էլ կիջնեմ Արարատ: Թող բոլոր տոհմերը հավաքվեն իրենք իրենց մեջ, հանդիպելու իրենց նախնյաց ոգիների հետ: ԵՎ գիտցե՜ք, Արմեննե՜ր, միայն ձեր նախնիների հետ հարաբերվելով դուք կամբողջացնեք ձեր տոհմերը և կզորանաք ինքներդ: Մոռանալով ձեր նախնիներին, դուք կքայքայեք ձեր տոհմերը և ինքներդ էլ կտկարանաք:
   Թմբուկների ձայնը, Արմենների երգն ու պարը երկար ուղեկցում էին համբարձվող հրեղեն Հայկին, մինչև որ Հայկը ձուլվեց երկնի կապույտին:
   ԵՎ այնուհետև Արմենական տոհմերը աշնան Արեգօրերից մեկը նվիրում էին իրենց նախնիներին: Ամեն տոհմի զավակները ամենահեռավոր վայրերից անգամ հավաքվում էին իրար գլխի: Զոհ էին մատուցում, խնջույք սարքում, երգում, պարում և նախնիների հովանավորությամբ նորոգում էին իրենց տոհմային զգացողությունը և առավել հարազատանում իրար:
Категория: Ուխտագիրք Արորդյաց | Просмотров: 414 | Добавил: PanArmenizm | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Конструктор сайтов - uCoz
Copyright MyCorp © 2024