Приветствую Вас, Гость Հրատ, 14.05.2024, 10:43
RSS

ՄՈՒՏՔ

Մենյու

...Նյութեր
Գ. Նժդեհ [44]
Ցեղակրօն
Հայկ Ասատրյան [19]
Տարոնականություն
Ուխտագիրք Արորդյաց [57]
Արորդիների Ուխտ
Մշակույթ [22]
ՀԱՅԵՐԸ [47]
հոդվածներ, տեսանյութեր
Պարույր Սևակ [17]
Բանաստեղծություններ
A.S.A.L.A Հ.Ա.Հ.Գ.Բ. [12]
Ուխտ Արարատի
Սասնա Ծռեր [6]
Մեր Սրբազան Էպօսը
Ազգային Ապրանքանիշ [1]
օգտակար կայքեր [2]
Կուր-Արաքս Միջագետք [2]
Ջավախք [4]
Գրադարան [12]
էլեկտրոնային գրքեր
Հայագիտություն-Հայոց պատմություն [8]
Հայագիտություն-Հայոց պատմություն
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք [1]
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք

Տեսանյութեր

ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

Օրացույց
«  Նոյ 2011  »
ԼուսինՀրատՓայլածուԼուսնթագԱրուսյակԵրևակԱրեգակ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Գրառումների արխիվ

Հարցումներ
Оцените мой сайт
Всего ответов: 344

People Group

Ստատիստիկա

այս պահին կայքում էն 1
հյուր 1
գրանցված 0

  
Главная » 2011 » Նոյ » 14 » ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՋՐՀԵՂԵՂ
21:25
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՋՐՀԵՂԵՂ
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ  ՋՐՀԵՂԵՂ


   Հաղթելով Չարի Տիտաններին և Արարատը ազատելով նրանցից, Արի Մանը մեծ զոհ մատուցեց Ամենազոր Վահագնին: ԵՎ Վահագնը ինքը մասնակից եղավ այդ զոհաբերության ծեսին, սիրով վայելեց Մանի նվերը, փառաբանեց Հայր Արային և ապա դիմեց Մանին.
   - Ո՛վ, քաջդ Մա՜ն, իմ երկրային եղբայր Արիի արժանավոր ժառանգ: Հայր Արայի կամքով և քո բազկի զորությամբ դու մաքրեցիր Արարատը Տիտաններից: Աշխարհն էլ ազատվեց Վիշապից: Բայց Վիշապի պղծությունը գարշահոտությամբ դեռ իշխում է Երկրի վրա: Այդ գարշանքը միայն ջրով կմաքրվի: ԵՎ ես Երկրի վրայից Վիշապի գարշանքը մաքրելու եմ Մեծ Ջրհեղեղով: Ամեն ինչ մնալու է ջրի տակ: Միայն Արարատն է ջրից դուրս մնալու:Բայց Արարատում էլ միայն զորավորները կվերապրեն:Միայն զորավորներին եմ հովանավորելու ես:Տկարներին ես չեմ հովանավորի:Տկարները չեն դիմանա գերհզոր հուրի զորությանը, և նրանք կկործանվեն, քանզի ես պետք է պահպանեմ երկրային աստվածների Ցեղը իր բնօրրանում, իսկ տկարներից ասվտածներ չեն ծնվի: Ես պատվիրում եմ քեզ, ո՛վ, Արիների Նահապե՜տ՝ հավաքի՜ր Արիներին և բարձրացի՜ր Մասիս սար` Աստվածների կացարան: իտցի՜ր՝ Մասիս սար կարող են բարձրանալ միայն Տրնդեզի աստվածային կրակով օծված և իրենց աստվածայնությունը զգացած արիները, քանզի Մասիսը Աստվածների կացարան է, և այնտեղ կարող են բարձրանալ միայն աստվածները: Դա է կամքը Արայի:
   ԵՎ Մանը իր մի քանի քաջ զինակիցներով, որոնք զգացել էին արդեն իրենց աստվածայնությունը և իրենց ընտանիքներով, քայլեց դեպի Մասիս սար: Թաքնված Արիները տներից դուրս թափվեցին և աղաչեցին Մանին.
   - Մեզ մի՜ թողնիր  մենակ , մեզ է՜լ տար քեզ հետ   :
   Անիմաստ էր բացատրել նրանց որևէ բան. մահվան սարսափը մթագնել էր նրանց բանականությունը, և նրանք խուճապահար հետևում էին Մանին:
   - Է՛հ,- ասաց Մանը,- Արայի կամքն է, եկեք, եթե կարող եք բարձրանալ Մասիս:
   ԵՎ Արիների մեծ թափորը շարժվեց առաջ ու կանգ առավ Մասիսի ստորոտին:
   Այնտեղ էին հավաքվել արդեն ամեն կողմից փախած շատ կենդանիներ և թռչուններ: Զգալով մոտալուտ վտանգը, նրանք գազազել էին և իրար էին հոշոտում: Տեսնելով մոտեցող Արիներին, հարձակվեցին նրանց վրա: Տկար Արիները խուճապահար այս ու այն կողմ էին վազում և Մանից պաշտպանություն աղերսում:
   Մանը իր աստվածային զորությամբ սաստեց գազազած կենդանիներին:
   Տկար Արիները, անկարող բարձրանալու, վայնասուն բարձրացրին.
   -Գթա՜ մեզ, ո՛վ, Մա՜ն, մի՜ թողնիր մեզ այստեղ անհետ կորչելու, մեզ է՜լ տար քեզ հետ:
   ԵՎ Մանը ասաց.
   - Հայր Արայի կամքով ես պատասխանատու եմ Արի երկրային աստվածների Ցեղը պահպանելու համար: Իսկ ձեզանից աստվածներ չեն ծնվի: Թե ուժ չունեք բարձրանալու, մնացեք  այստեղ. ո՜չ ձեր կյանքն է պետք Արային, ո՜չ էլ ձեր մահը:
   ԵՎ Մանի սակավաթիվ թափորը սկսեց բարձրանալ Մասիսն ի վեր: 
   Մանի թափորը բարձրանում էր, իսկ ներքևից բազմաժխոր վայնասունն ու կաղկանձը ուղեկցում էին նրան:   Վահագնի Զորությամբ Երկրի սառցալեռները շիկացան, հալեցին, ու պատռվեցին ամպերը երկնքի, և ջուրը թափով Երկիրը ողողեց, և Ջրհեղեղի տակ կորան Չարի Վիշապի ամբողջ գարշանքը և նրա երկրպագուները:
   Մասիսի գագաթին` Աստվածների կացարանում հաշտ ու խաղաղ ապրում էին Արիները: ԵՎ Աստվածներն էին հովանավորում նրանց:
Խաղաղ չէր միայն Մանի հոգին: Նա զգում էր, թէ ինչ է կատարվում Արարատում: Տկար Արիները Տիեզերական Հուրի զորությանը չդիմանալով, մահվան սարսափից հենց մահվան մեջ էին փրկություն գտնում: Շատ է տխրում Մանը, բայց ոչինչ անել չէր կարող. դա Աստվածների կամքն էր` տկարները պիտի կործանվեին, քանզի Արարատը միայն աստվածների բնօրրանն է, և այնտեղ միայն աստվածները պիտի ապրեն:
Շուտով մեռելային խաղաղություն տիրեց Արարատում: Աստվածամայր Անահիտի պատվերով աղավնին թռավ եկավ Արի Մանի մոտ, ուռենու ճյուղը բերանին: Դա նշան էր, որ Արարատը կարոտով սպասում է իր զորավոր զավակներին, աստվածային կենաց շարունակելիությունը հաստատելու համար:   
Категория: Ուխտագիրք Արորդյաց | Просмотров: 500 | Добавил: PanArmenizm | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Конструктор сайтов - uCoz
Copyright MyCorp © 2024