Приветствую Вас, Гость Փայլածու, 15.05.2024, 19:38
RSS

ՄՈՒՏՔ

Մենյու

...Նյութեր
Գ. Նժդեհ [44]
Ցեղակրօն
Հայկ Ասատրյան [19]
Տարոնականություն
Ուխտագիրք Արորդյաց [57]
Արորդիների Ուխտ
Մշակույթ [22]
ՀԱՅԵՐԸ [47]
հոդվածներ, տեսանյութեր
Պարույր Սևակ [17]
Բանաստեղծություններ
A.S.A.L.A Հ.Ա.Հ.Գ.Բ. [12]
Ուխտ Արարատի
Սասնա Ծռեր [6]
Մեր Սրբազան Էպօսը
Ազգային Ապրանքանիշ [1]
օգտակար կայքեր [2]
Կուր-Արաքս Միջագետք [2]
Ջավախք [4]
Գրադարան [12]
էլեկտրոնային գրքեր
Հայագիտություն-Հայոց պատմություն [8]
Հայագիտություն-Հայոց պատմություն
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք [1]
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք

Տեսանյութեր

ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

Օրացույց
«  Օգոստ 2011  »
ԼուսինՀրատՓայլածուԼուսնթագԱրուսյակԵրևակԱրեգակ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Գրառումների արխիվ

Հարցումներ
Оцените мой сайт
Всего ответов: 344

People Group

Ստատիստիկա

այս պահին կայքում էն 1
հյուր 1
գրանցված 0

  
Главная » 2011 » Օգոստ » 23 » Հակամարտության Օրենքը Գ. Նժդեհ
21:25
Հակամարտության Օրենքը Գ. Նժդեհ
ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹԵԱՆ ՕՐԷՆՔԸ
«Մի զինուոր սպանում է Արքիմեդին»
ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ժողովուրդների պատմութիւնն այլ բան չէ, քան իրենց գոյամարտի, իրենց յաղթութեանց եւ պարտութիւնների պատմութիւնը:
Պատերազմներն են օրօրել մարդկութեան մանկութիւնը եւ ո՛չ խաղաղութիւնը, որը բնական վիճակը չի եղել, այլ՝ պատերազմների կարճատեւ դադար միայն:
Աշխարհը կառավարում է հակամարտութեան օրէնքը: «Մի զինւոր սպանում է Արքիմեդին»:
Յաղթում է ուժեղը եւ ո՛չ արդարը: Վա՜յ թոյլերին:
Բոլոր ժողովուրդները, լուսաւորեալ թէ վայրենի, ձգտում են արեւի տակ յարմար եւ կայուն մի տեղ գրաւել:
Նրանք զէնքի են դիմում երբեմն ռազմասիրութիւնից, երբեմն մրցակցութիւնից, երբեմն կոյր ատելութիւնից մղւած:
Պատերազմում են, երբ պէտք է նորանոր շուկաներ ձեռք բերել, ծովերի տէր դառնալ, երբ պէտք է ինքնապաշտպանւել կամ ապահովել այս կամ այն երկրի անկախութիւնը:
Քիչ անգամ չեն նրանց իրար դէմ հանում նաեւ ամենաանբնական եւ չնչին պատճառները, օրինակ՝ իրենց միապետների դինաստիական շահերը, նրանց հիւանդոտ փառասիրութիւնը, կրօնների եւ բարութեան մասին ունեցած ըմբռնումների տարբերութիւնը, եւլն.:
Պատերազմի համար են աշխատում եւրոպական իմպերեալիզմը, անգլիական ծովատիրութիւնը, ամերիկեան դոլարապաշտութիւնը, համիսլամականութիւնը, դեղին վտանգը, պանսլավիզմը եւլն.:
Պատերազմ է անվերջ, եւ եթէ երբեմն ժողովուրդները կռւադաշտում չեն, ապա նրանք զօրանոցներում են, ուր խելայեղօրէն պատրաստւում են նորանոր բաղխումների համար: 
Չէզոքութեան են դիմում թոյլերը միայն, յաճախ բաժանելով պարտւածների ճակատագիրը: էապէս չկան չէզոքներ: Եթէ երկուսն այսօր բարեկամ են - նշանակում է թէ նրանք զինակցել են մի երրորդի դէմ:
Ամէն մի պատերազմ երկու նորերի պատճառ է դառնում, որովհետեւ չափւած կողմերից ոչ ոք է իրեն վերջնականապէս պարտւած կամ յաղթական համարում:
Եւ միշտ էլ պարտւած կողմը դեռ իր նահանջի ճանապարհին մշակում է իր փոխվրէժի ծրագիրը:
Մէկը յարձակւում է, միւսը՝ պաշտպանւում. այդ երկուսից ո՞րն է մեղաւոր:
- Եւ ոչ մէկը, իրաւունք ունեն երկուսն էլ, պատերազմն արդար է երկուսի համար էլ,- ասում է ֆրանսացին:
- Ես սիրում եմ թղթախաղում տանողին, ինչպէս եւ կռւում յաղթողին,- ասում է անգլիացին:
- Եթէ մեզ համար օգտակար է, ուրեմն եւ կարելի է,- ասում է գերմանացին:
- Կամ բոլորի բարեկամը, կամ բոլորի թշնամին,- ասում է ամերիկացին: Եւ որովհետեւ հնարաւոր չէ բոլորի բարեկամը լինել, նա գործնականում մնում է բոլորի թշնամին:
Պատերազմի դէմ մարգարէական խանդով ու զայրոյթով խօսել են մարդկութեան ամենաընտիր ներկայացուցիչները, բայց եւ այնպէս նա շարունակում է պահել իր գոյութիւնը, հեգնելով իմաստասէրների ճշմարիտ խօսքը, սրանց ոսկի երազը:
«Գազանների խնճոյք», «ազգամիջեան սպանդ», «խելագար իրերակերութիւն», «մարդկութիւնը կրծող սեւ վէրք», «օրինականացած կողոպուտ», եւլն. - ահա' պատերազմն իր թշնամիների համար:
«Չէ՛,- ասել է անմահ Հիւգոն,- կեանքը չի կարող աշխատել մահւան համար: Սպանութիւնը մնում է սպանութիւն, միեւնոյն է թէ ի՞նչ ես կրում՝ ոճրագործի գլխա՞րկ, թէ՞ ֆրանսիական կայսեր թագը»:
«Չէ՛, չէ՛, նրանք բնաւ կիսաաստւածներ չեն, նրանք մարդ էլ չեն»,- աշխարհակալների մասին ասել է Ֆէնելոնը:
«Լուսաւոր ազգերը նման են որսկան շների: Մի անբարոյական բնազդ գրգռում է նրանց ոչնչացնելու իրար, առանց օգուտի եւ իմաստի»,- ասում է Անատոլ Ֆրանսը:
«Նա,- ասել է Լակտենցին,- որն սպանել է միայն մէկին, դատապարտւած է որպէս յանցագործ: Բայց մորթեցէ՛ք հազար հոգի, արիւնով հեղեղէ՛ք երկիրը, դիակներով վարակէ՛ք գետերը եւ ձեզ տեղ կը տան Ողիմպի վրայ...»:
Պատերազմն ունեցել է եւ ունի իր պաշտպանները, որոնց համար այդ մշտական չարիքը իր բնախօսական եւ բարոյական արդարացումն ունի:
- «Առանց պատերազմների աշխարհը կը վերածւի մի նիւթապաշտական ճահճի», - ասում են սրանք:
- «Պատերազմը - դա լաւերի յաղթանակն է»:
- «Առանց պատերազմների աշխարհը կ՛ընկնի մի վտանգաւոր քնախտի մէջ»:
- «Անբարոյականանում են անմարտունակ ազգերը», եւլն.:
Սրանք ժխտում են պատերազմների պատահական բնոյթը, համարելով վերջինը որոշ ճակատագրական օրէնքների ծնունդ, որպէս մարդկային բարեշրջման բուռն եւ խոշոր արտայայտութիւններից մէկը:
Քսան երկար ու ձիգ դարեր են անցել Գողգոթայից մինչեւ մեր օրերը, եւ, աւա՜ղ, խաղաղութեան, եղբայրութեան ու սիրոյ Ուսուցչի աստւածաշունչ խօսքը շարունակում է մնալ որպէս «ձայն բարբառոյ յանապատի»: Երկու հակամարտ ոյժերի արնոտ պատմութիւնը - սրի եւ սիրոյ խօսքի պայքարը - երկու ոյժեր, որոնցից մէկը երազում է վերացնել սահմանները երկրների եւ ժողովուրդների միջից, իսկ միւսը յամառում է հաստատ պահել այդ սահմանները, ասել է եւ ազգամիջեան թշնամանքը՝ իր գոյութիւնը յաւերժացնելու համար: Եւ դեռ իշխում է վերջինը, դեռ ուժեղ ու յաղթական է վերջինը ու յոյս չկայ թէ մեր դարում սուրը կը վերածւի արօրի:
«Խաղաղութի՞ւն ես ուզում՝ պատրաստւիր կռւի» - ա՛յս է մնում օրւայ հրամայականը:
Եւ՝ կարծէք խաբուսիկ խաղաղութիւնից սարսափած՝ բոլորը, բոլորը պատրաստւում են, զինւում:
Եւ ոչ ոք է ապահով, որ վաղը աշխարհի վրայով վերստին չի անցնի պատերազմի գունատ ճիւաղը՝ արնոտ սուրը ձեռքին: 
Категория: Գ. Նժդեհ | Просмотров: 546 | Добавил: PanArmenizm | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Конструктор сайтов - uCoz
Copyright MyCorp © 2024