Приветствую Вас, Гость Հրատ, 14.05.2024, 15:36
RSS

ՄՈՒՏՔ

Մենյու

...Նյութեր
Գ. Նժդեհ [44]
Ցեղակրօն
Հայկ Ասատրյան [19]
Տարոնականություն
Ուխտագիրք Արորդյաց [57]
Արորդիների Ուխտ
Մշակույթ [22]
ՀԱՅԵՐԸ [47]
հոդվածներ, տեսանյութեր
Պարույր Սևակ [17]
Բանաստեղծություններ
A.S.A.L.A Հ.Ա.Հ.Գ.Բ. [12]
Ուխտ Արարատի
Սասնա Ծռեր [6]
Մեր Սրբազան Էպօսը
Ազգային Ապրանքանիշ [1]
օգտակար կայքեր [2]
Կուր-Արաքս Միջագետք [2]
Ջավախք [4]
Գրադարան [12]
էլեկտրոնային գրքեր
Հայագիտություն-Հայոց պատմություն [8]
Հայագիտություն-Հայոց պատմություն
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք [1]
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք

Տեսանյութեր

ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

Օրացույց
«  Նոյ 2011  »
ԼուսինՀրատՓայլածուԼուսնթագԱրուսյակԵրևակԱրեգակ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Գրառումների արխիվ

Հարցումներ
Оцените мой сайт
Всего ответов: 344

People Group

Ստատիստիկա

այս պահին կայքում էն 1
հյուր 1
գրանցված 0

  
Главная » 2011 » Նոյ » 6 » Հ. Օլկոտը և հայկական տառերը
19:01
Հ. Օլկոտը և հայկական տառերը
Հ. Օլկոտը և հայկական տառերը
Բոմբեյի քաղաքային ռատուշայում 1882թ. փետրվարի 14-ին զրադաշտ պարսիկների համար ՙԶրադաշտականության ոգին՚ թեմայով ունեցած իր ելույթում Հ. Օլկոտը հայտնել է.
ՙ "… Հայաստանում գտնվող հին մատյաններից շատ կարևոր գաղտնիքներ կարելի է կորզել: Հավանաբար դրանց կարելի է հասու լինել, եթե դուք միավորեք Ձեր ճիգերը և Թիֆլիսի հնագիտական ընկերության հետ համագործակցելու համար այնտեղ ուղարկեք ուսումնասիրության առարկան հիմնովին իմացող մի քանի պարսիկ գիտնականների: Տեսեք, քրիստոնեաները կազմակերպել են Պաղեստինի հետազոտման Ընկերություն` փնտրելու համար այն ամենը, ինչը կարող է ապացույց ծառայել իրենց Սրբ. գիրքի հաստատմանը: Մի քանի տարի է նրանց օգնում են ինժեներները և հնագետները: Միթե՞ Ձեր կրոնը քիչ կարևոր է ձեզ համար: Կամ էլ դուք պատրաստվում եք նստել Ձեր ոսկե դրամների վրա, քանի դեռ վերջին հնագույն մատյանը Հայաստանում չօգտագործվի վառարանները վառելու կամ կոնֆետ և հաբ փաթաթելու թղթի համար, համանման քրիստոնեական Սրբ. գրքերին, որոնք, ինչպես ես եմ տեսել, հենց այդ նպատակով են օգտագործում Հնդկաստանում և Ցեյլոնում հեթանոս բորխերը": Ըստ նրա ՙԶրադաշտի և նրա կրոնի ճշմարիտ պատմությունը առայսօր չի գրված: Պարսերը կորցրել են նրա բանալին, ինչպես հրեաներն ու քրիստոնեաներն են կորցրել իրենց կրոնի բանալին, ինչպես նաև, իմ կարծիքով, հարավային բուդիստները՚: Հ. Օլկոտը համոզված է, որ այդ բանալին ունի Գաղտնի ուսմունքը, ՙորի մասերը պեք է որ գտնվեն հայերի ձեռքում` Էջմիածնում (ռուսական Կովկասի հնագույն եկեղեցում) գտնվող մի քանի շատ հին հազվագյուտ մատյաններում՚: Նրանք հայտնի են մեսրոպյան մատյաններ անվամբ՚:
Թե այդ շատ հին ու հազվագյուտ մեսրոպյան մատյաններն ինչ կապ ունեն մեր արևապաշտական ազգային հավատքի հետ, որոշակիորեն պարզել ենք: Սակայն հետաքրքիրն այն է, որ այդ նախաքրիստոնեական մատյաները Հ. Օլկօտը մեսրոպյան է անվանում: Պարզ է, որ այդ մատյանների հեղինակը Մեսրոպ Մաշտոցը չի կարող լինել, հետևաբար պետք է պարզել, թե դրանք Սուրբ Մեսրոպի հետ ինչ առնչություն ունեն:
Նախ բացահայտենք, թե վարդապետ Մեսրոպին ինչու են Մաշտոց անվանել, քանզի հայտնի է, որ ՙՄԱՇՏՈՑ, ծիսարան: Հավանաբար ծագում է մ.թ.ա. I հազարամյակի սկզբին Հայաստանում գործածվող ՙմաշտու՚ ՙսուրբ՚, ՙսրբազան՚ և նույն հազարամյակի 2-րդ կեսին Աքեմենյան Իրանում տարածված ՙմազդա՚ անունից: Հին Հայաստանում Մաշտոց է կոչվել հեթանոսական ձոների, ծեսերի, օրհնությունների, աղոթքների գիրքը: Քրիստոնեկան մուտքից (301) հետո Հայոց եկեղեցին նույն անունով կոչեց իր ծիսական կարգերի, օրհնությունների, աղոթքների գիրքը՚ (տես ՀՍՀ, հ. 7, Ե., 1981, էջ 261, ՄԱՇՏՈՑ ծանոթագրությունը): Հետևաբար նշանակում է, որ Մեսրոպ վարդապետը Հայոց նոր եկեղեցու համար ծիսական կարգերի, օրհնությունների և աղոթքների գիրքը գրելիս իր ձեռքի տակ ունեցել է հին հայկական հեթանոսական ձոների, ծեսերի, օրհնությունների և աղոթքների գիրքը` Մաշտոցը: Այդ գործը Մեսրոպն է իրականացրել, քանի որ հայոց հին գրերի մոռացված այբուբենական համակարգը նրա հանճարի շնորհիվ բացահայտվեց ու վերականգնվեց: Նա է հայերեն գրել-կարդալ սովորեցրել Սահակ Պարթև կաթողիկոսին, Վռամշապուհ թագավորին և մյուս մեծամեծերին: Նա է Տիրի Մաշտոց կոչված Սրբազան Մատյանների օգնությամբ հայոց եկեղեցու ծիսարանը կազմել:
Մենք հակված ենք այդպես մտածելու, քանի որ ինչպես Ռ.Իշխանյանն է ասում ՙԿան մի շարք հին վկայություններ այն մասին, որ Մաշտոցից առաջ հայերեն գիր ու գրականություն է եղել: Օրինակ, 3-րդ դարի հույն հեղինակ Հիպոլիտոսն իր ՙԺամանակագրություն՚ աշխատության մեջ բերել է գիր ու գրականություն ունեցող ժողովուրդների ցուցակը, որի մեջ նշված են նաև հայերը: Մի ուրիշ հույն պատմիչ` Փիլոստրատոսը, Մաշտոցից շատ առաջ գրել է մի հովազի մասին, ՙորի ոսկյա մանյակի վրա գրված էր հայերեն տառերով հետևյալը. Արշակ թագավոր` Նյուսիա աստծուն, այսինքն` Նյուսիա աստծուն նվեր Արշակ թագավորից՚: Մովսես Խորենացու ՙՀայոց պատմության՚ մեջ խոսվում է… Ողյումպ քրմի մասին, որը Դարանաղյաց Անի ամրոցի հեթանոսական մեհյանում պատմություն էր գրում: Խորենացին նշում է, որ այդ պատմությունը հետո թարգմանել են ասորերեն և հունարեն: Ուրեմն, քուրմը գրել է ոչ հունարեն, ոչ էլ ասորերեն, ամենայն հավանականությամբ նա գրել է հայերեն: Այնուհետև, հեթանոս հայերն ունեցել են արվեստի, ուսման, գիտության և գրականության աստված` Տիր անունով: Իրոք, եթե այդպիսի աստվածություն է եղել, ուրեմն պետք է լիներ նաև հայերեն գրականություն: Կարևոր վկայություն է նաև Կորյունի ու Խորենացու հիշատակած Դանիել եպիսկոպոսի մոտ հայկական հին գրեր լինելու և այդ գրերը Հայաստան բերելու մասին:՚: 
Այսպիսով շատ հնարավոր է, որ 1880-ականների սկզբին Էջմիածնի մատենադարանում գոյություն ունեցած Հ. Օլկոտի նշած հին ու հազվագյուտ մեսրոպյան մատյաններն իրականում Տիրի քահանայության մազդեական` մաշտոցյան մատյաններ են եղել: Մենք հայագետների և Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրինության ուշադրությունն ենք հրավիրում այդ վերը վկայված նախամեսրոպյան մաշտոցյան մատյանների վրա, որոնց գտնելու դեպքում վերջնականապես կհաստատվի մեր թվականությունից առաջ հայոց գրի և գրականության գոյության բազմաթիվ անգամ վկայված փաստը:
 
Աղբյուրը՝ http://www.kyanq.com/blog/history/140.html#comment144
Категория: ՀԱՅԵՐԸ | Просмотров: 726 | Добавил: PanArmenizm | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Конструктор сайтов - uCoz
Copyright MyCorp © 2024