Приветствую Вас, Гость Փայլածու, 15.05.2024, 07:50
RSS

ՄՈՒՏՔ

Մենյու

...Նյութեր
Գ. Նժդեհ [44]
Ցեղակրօն
Հայկ Ասատրյան [19]
Տարոնականություն
Ուխտագիրք Արորդյաց [57]
Արորդիների Ուխտ
Մշակույթ [22]
ՀԱՅԵՐԸ [47]
հոդվածներ, տեսանյութեր
Պարույր Սևակ [17]
Բանաստեղծություններ
A.S.A.L.A Հ.Ա.Հ.Գ.Բ. [12]
Ուխտ Արարատի
Սասնա Ծռեր [6]
Մեր Սրբազան Էպօսը
Ազգային Ապրանքանիշ [1]
օգտակար կայքեր [2]
Կուր-Արաքս Միջագետք [2]
Ջավախք [4]
Գրադարան [12]
էլեկտրոնային գրքեր
Հայագիտություն-Հայոց պատմություն [8]
Հայագիտություն-Հայոց պատմություն
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք [1]
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք

Տեսանյութեր

ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

Օրացույց
«  Օգոստ 2011  »
ԼուսինՀրատՓայլածուԼուսնթագԱրուսյակԵրևակԱրեգակ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Գրառումների արխիվ

Հարցումներ
Оцените мой сайт
Всего ответов: 344

People Group

Ստատիստիկա

այս պահին կայքում էն 1
հյուր 1
գրանցված 0

  
Главная » 2011 » Օգոստ » 25 » Գրիգոր <<Լուսավորչի>> նամակը Եղիազար եպիսկոպոսին
22:41
Գրիգոր <<Լուսավորչի>> նամակը Եղիազար եպիսկոպոսին
«Հայ» եկեղեցական պատմագրության մեջ կա 301-ին վերաբերող մի փաստ, որի վրա հայ պատմագիտությունը պատշաճ ուշադրություն չի դարձրել, ինչը եւ հնարավորություն չի տվել այդ ժամանակաշրջանի ամբողջական պատկերը վերհանել: Խոսքը Հովհ. Մամիկոնյանի «Տարոնի պատմության» մեջ բերված Գրիգորիս «լուսավորչի» նամակի մասին է՝ հասցեագրված Կեսարիայում գտնվող իր դավանակից քրիստոնյաներին (սրանք, ամենայն հավանականությամբ, ասորի կամ եբրայացի են եղել): Մեջբերենք այդ շատ բան ասող նամակը գրեթե ամբողջությամբ: «…Ամեն ոք, ով հանձն է առնում աստծո կամքին ծառայելը, պարտավոր է հալածական լինել, որովհետեւ նրա քարոզչությունը ոչ բոլորի համար է ընդունելի: Ինչպես որ այժմ ձեր մասին իսկ լսեցինք, թե հալածական եք ձեր բնակության վայրերից. հանձն եք առել լինել օտարական հարազատ երկրի (Իսրայելի-Ս.Մ.) եւ բարեկամների (իսրայելցիների-Ս.Մ.) համար, առ ոչինչ համարելով պանդխտության վիճակը, այլեւ թափառական գնացիք եւ չգիտենք էլ, թե ու՞մ մոտ եւ ու՞ր հանգրվանեցիք: Ահա, երանի ենք տալիս ձեզ աստանդական կյանքի համար, բայց ձեր իմաստությունը՝ ո՛չ: Մանավանդ գիտեիք, որ թագավորն մեր (Տրդատը-Ս.Մ.) լի է քրիստոնեական հավատով եւ մեր աշխարհն էլ (նկատի է առնում ի բնե ո՛չ իր, բայց իրենը դարձրած աշխարհը՝ Հայաստանը…-Ս.Մ.)՝ աստվածապաշտությամբ, հապա էլ ինչու՞ եղաք փախստական դեպի այդ հեռավոր եւ օտար երկիրը: Գիտեիք նաեւ, որ մեր բոլոր գավառներին եպիսկոպոս ու քահանաներ են հարկավոր, իսկ սրանք (Հայաստանում եղած կամ Հայաստան եկած՝ իր ջհուդական շրջապատը-Ս.Մ.), որ զանազան կողմերից եկել-հավաքվել են, ի՞նչ են (սրանք) հայոց վեց հարյուր քսան գավառների համար. ամեն մի գավառի մեկ կամ ամենաշատը երկու քահանա հազիվ թե հասնի: Որովհետեւ այստեղ մանուկները դեռ դպրանոցի են եւ ոչ մեկը նրանցից հասուն չի քահանայության: Մինչդեռ դուք (բազում) կրոնավորների առած դեպի օտար ու հեռավոր կողմերը գնացիք:  Ուստի, եթե չեք ուզում այլեւս ձեր երկիրը (Իսրայել կամ նման մեկ այլ սեմական երկիր-Ս.Մ.) դառնալ, աղաչում ենք՝ մեզանից մի՛ հրաժարվեք, այլ ամենայն վստահությամբ, այն մարդկանց հետ, որոնց ձեզ մոտ ենք ուղարկում, փութացե՛ք գալ: Ով եթե գաք, Հարքի եւ Եկեղյաց գավառները բովանդակ ձեր առջեւ կդնենք, ուր կամենաք բնակվել, ձերը թող լինի ու ձեր հետնորդներին՝ որքան ժամանակ, որ կենդանի ենք մենք եւ դուք: Իսկ Մամիկոնյան աշխարհը, թե հաճո է քեզ, ինչպես որ ինքդ էիր ասում, թե Իննակնյան կողմերն ինձ բաշխիր, այնտեղ հենց քո եղբորը (ըստ երեւույթին նկատի է առնվում այս նամակը իր «պատմության» մեջ զետեղող՝ ջհուդական կամ ասորական ծագում ունեցող պատմիչին՝ Հովհանին-Ս.Մ.) ինքս ձեռնադրեցի եպիսկոպոս: Եվ նրա չափազանց թախանձանքների համար այդտեղի անունն էլ փոխեցինք ու նրա անունը Գլակա վանք դրինք: Այնքան ջերմեռանդ է սպասավորությունը սբ. Կարապետում, որ մինչեւ անգամ ամբողջ վանքը քար ու կրով կառուցեցինք: Եվ ինձ թվում է, թե մինչեւ մահ ոչ մեկին չի կամենա տալ, իսկ մեզ էլ վայել չէ վերցնել իրենից, որովհետեւ առանց ուրիշների օգնության մեծ ջանք է թափում… Բայց եթե ինքը կամենա տալ, մենք ուրախ կլինենք եւ դեռ, ի հավելումն, դաստակերտն էլ ես կտամ: Իսկ թե այդ էլ չեղավ, ապա երկիրն ամբողջ ձեր առջեւն է, որտեղ որ վայելուչ եք գտնում, թող ձերը լինի, որպեսզի ձեր ցանկացածներից ոչինչ թերի չգտնենք մեզանում:   Ողջ լինե՛ք ի տեր…»:     ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դոցենտ Ս. Մանուկյան:
Просмотров: 470 | Добавил: PanArmenizm | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Конструктор сайтов - uCoz
Copyright MyCorp © 2024