Приветствую Вас, Гость Հրատ, 14.05.2024, 22:29
RSS

ՄՈՒՏՔ

Մենյու

...Նյութեր
Գ. Նժդեհ [44]
Ցեղակրօն
Հայկ Ասատրյան [19]
Տարոնականություն
Ուխտագիրք Արորդյաց [57]
Արորդիների Ուխտ
Մշակույթ [22]
ՀԱՅԵՐԸ [47]
հոդվածներ, տեսանյութեր
Պարույր Սևակ [17]
Բանաստեղծություններ
A.S.A.L.A Հ.Ա.Հ.Գ.Բ. [12]
Ուխտ Արարատի
Սասնա Ծռեր [6]
Մեր Սրբազան Էպօսը
Ազգային Ապրանքանիշ [1]
օգտակար կայքեր [2]
Կուր-Արաքս Միջագետք [2]
Ջավախք [4]
Գրադարան [12]
էլեկտրոնային գրքեր
Հայագիտություն-Հայոց պատմություն [8]
Հայագիտություն-Հայոց պատմություն
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք [1]
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք

Տեսանյութեր

ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

Օրացույց
«  Նոյ 2011  »
ԼուսինՀրատՓայլածուԼուսնթագԱրուսյակԵրևակԱրեգակ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Գրառումների արխիվ

Հարցումներ
Оцените мой сайт
Всего ответов: 344

People Group

Ստատիստիկա

այս պահին կայքում էն 3
հյուր 3
գրանցված 0

  
Главная » 2011 » Նոյ » 25 » ԳԻՐՔ ԵՐՐՈՐԴ Ա Վ Ե Տ Ա Ր Ա Ն
21:36
ԳԻՐՔ ԵՐՐՈՐԴ Ա Վ Ե Տ Ա Ր Ա Ն
ԳԻՐՔ  ԵՐՐՈՐԴ
Ա Վ Ե Տ Ա Ր Ա Ն

   Բնությունը կենդանի որակական Ամբողջություն է, անսահման Ամբողջություն է, օրգանական Ամբողջություն է: ԵՎ Բնությունն ու Աստվածությունը նույնանում են իրար: ԵՎ այն ամենը, ինչ գոյություն ունեն Բնության մեջ՝ Աստվածության օրգանական մասեր են:
   Բնություն-Աստվածությունը իր բոլոր օրգանական մասերի՝ բնական Տեսակների, ամբողջություն է: ԵՎ յուրաքանչյուր բնական Տեսակ իր որոշակի դերն է կատարում Բնության Ամբողջության մեջ: ԵՎ Տեսակն իր բնական դերը կատարում է այնքանով, որքանով  ընկալում է բնական օրինաչափությունների խորհուրդները: ԵՎ այդ բնական Խորհուրդների համակարգն է ԱՎԵՏԱՐԱՆԸ:

ա. ԽՈՐՀՈՒՐԴ  ԱՎԵՏԱՐԱՆԻ


1.      Բնությունը մի օրգանական ամբողջություն է: Մեզ համար -անսահման ամբողջություն է: ԵՎ Երկիր մոլորակը մի օրգանական բջիջ է Բնության օրգանիզմի մեջ: Որպես այդպիսին, Երկիրն ունի իր բնական որակները և իր բնական դերը Բնության օրգանիզմի մեջ: 
2.      Երկիրը օրգանական ամբողջություն է և իր օրգանական մասերի ամբողջություն է: ԵՎ Երկրի ամեն մի  օրգանական մաս իր որոշակի որակական դերն ունի Երկիր մոլորակի ամբողջության մեջ:
3.      ԵՎ Երկիրն անիմանալի է առանց իր օրգանական մասերի: ՈՒստի անհեթեթություն է Երկիր մոլորակի ամբողջության մեջ ինչ-որ օրգանական մասի սկիզբ որոնելը: Բոլոր օրգանական մասերը իսկզբանե գոյություն ունեն Երկիր մոլորակի ամբողջության մեջ: Նաև՝  Մարդկությունը:
4.      Որպես Երկրի ամբողջության օրգանական մաս, Մարդկությունը սկիզբ չունի: Նա կա Երկիր մոլորակի հետ միասին, նրա օրգանական մաս է կազմում և անպայման իր որակական դերն է կատարում Երկիր մոլորակի ամբողջության մեջ:
5.      Մարդկությունն իր բնական դերին համապատասխան ունի իր առանձնահատուկ բնական որակները: Իր այդ բնական որակներով Մարդկությունն ընկալում է բնական խորհուրդները, իմաստավորում դրանք և ապրում ու գործում իր համար իմաստավորված այդ բնական խորհուրդներով:
6.      Բնական խորհուրդները գոյություն ունեն իսկզբանե և անկախ Մարդուց: Մարդկությունը պարզապես ինքն իր համար իմաստավորում է դրանք: Մարդկության կողմից իմաստավորված բնական խորհուրդների համակարգը կոչվում է ԱՎԵՏԱՐԱՆ:
7.      Ավետ - կազմված է ԱՎ /կյանք, խորհուրդ/ և ԷՏ /ամփոփում, խտացում/ բառարմատներով և նշանակում է իմաստավորված խորհուրդ: Ավետարան - իմաստավորված բնական խորհուրդների համակարգ:
8.      Բնական խորհուրդների իմաստավորումը կատարվում է ըստ այն բնական դերի, որ ունի Մարդկությունը Երկիր մոլորակի ամբողջության մեջ:
9.      Երկիր մոլորակի ամբողջության մեջ ամեն տեսակի ստեղծագործում, նյութական և հոգևոր արժեքների ամեն մի արարում իրագործում է Մարդկությունը: Մարդկությունն ինքնին մի ամբողջական օրգանիզմ է և Երկիր մոլորակի ամբողջության մեջ միակ արարող Որակն է:
10.      Ամեն տեսակի արարում մտքի արդյունք է: Իսկ Երկրի ամբողջության միտքն ամփոփված է Մարդկության օրգանիզմի մեջ: Փաստորեն Մարդկությունը Երկիր մոլորակի միտք արտադրող ՙՈՒղեղն՚ է:
11.      Մարդկությունը, որպես Երկիր մոլորակի ՙՈՒղեղ՚, ունի իր ներքին որակները, իր ներքին կառուցվածքը, իր ներքին հարաբերությունները: Այդ իմաստով Երկրի ՙՈՒղեղի՚  օրգանիզմը համեմատելի է մարդ անհատի ուղեղի օրգանիզմի հետ:
12.      Մարդու ուղեղը կազմված է բջջային տեսակներից: Կան ստեղծագործող բջիջներ, հիշողության բջիջներ և մոռացության բջիջներ: Բջիջների այդ բոլոր տեսակներն էլ խիստ անհրաժեշտ են մարդու մտքի օրինաչափ զարգացման համար: 13.      Բջիջների յուրաքանչյուր տեսակ իր առանձնահատուկ բնական դերն ունի և իր դերին համապատասխան ունի իր առանձնահատուկ որակները, իր առանձնահատուկ որակական հարաբերությունները: Ըստ այդմ էլ, յուրաքանչյուր տեսակ ունի իր ապրելակերպի, իր գործելակերպի, իր դերի իմաստավորումը:
14.      Ստեղծագործող բջիջների ապրելակերպն իմաստավորվում է արարումով: Հիշողության բջիջների ապրելակերպն իմաստավորվում է պահպանումով: Մոռացության բջիջների ապրելակերպն իմաստավորվում է ավիրումով:
15.      Ի դեպ, չի կարելի այս տեսակներին արժևորել՝ լավ կամ վատ: Այս երեք որակական տեսակներն էլ հույժ անհրաժեշտ են մտքի նորոգման ու զարգացման համար: ԵՎ եթե այդ տեսակներից որևէ մեկը լիարժեք չի կատարում իր բնական դերը, մարդու միտքը հիվանդանում է:
16.      Նույն օրինաչափությունը գոյություն ունի նաև Երկրի ՙՈՒղեղի՚՝ Մարդկության օրգանիզմի ամբողջության մեջ: Մարդկությունը, որպես միտք արտադրող օրգանական ամբողջություն, ունի իր օրգանական մասերը՝ բնական Տեսակները, որ կոչվում են Ցեղ:
17.      Ամեն մի բնական Տեսակ՝ Ցեղ, ունի իր որոշակի դերը Մարդկության օրգանիզմում: ԵՎ այդ բնական դերին համապատասխան ունի նաև իր բնական որակները:
18.      Մարդկությունը, որպես միտք արտադրող օրգանիզմ, իր մեջ ունի արարելու, ավիրելու և պահպանելու հատկանիշներ: ԵՎ այդ երեք հատկանիշների համաչափ հարաբերությունների միջոցով է Մարդկությունը ապահովում իր մշտական նորոգումն ու պահպանումը:
19.      Ըստ այդմ, Մարդկության օրգանիզմում բնականորեն կա և՜ արարող Տեսակ, և՜ արարումը ավիրող Տեսակ, և՜ արարումը պահպանող Տեսակ: 
20.      Ի դեպ, չի կարելի այդ Տեսակներին արժևորել՝ լավ կամ վատ: Այդ բոլոր Տեսակներն էլ անհրաժեշտ են Մարդկության օրգանիզմի համար: Ամեն մի Տեսակ իր բնական դերն ունի, որ կատարում է համապատասխան  ապրելակերպի միջոցով:  ԵՎ եթե որևէ Տեսակ լիարժեք չի կատարում իր բնական դերը, ապա Մարդկության օրգանիզմը հիվանդանում է:
21.      Իր բնական դերին, իր որակներին համապատասխան ամեն մի Տեսակ յուրովի է ընկալում բնական օրինաչափությունները, յուրովի է ձևավորում իր մեջ իր ծագումի զգացողությունը, իր բնական որակների զգացողությունը, իր բնական դերի զգացողությունը, իր ապրելակերպի զգացողությունը: ԵՎ այդ բոլորը իմաստավորվում են Տեսակի Ավետարանի մեջ:
22.      Ամեն մի բնական Տեսակ՝ Ցեղ, անպայման ունի իր Ավետարանը: ԵՎ ամեն Ցեղի Ավետարանը ձևավորվել է հենց այդ Ցեղի բնական դերի և բնական որակների զգացողությամբ:
23.      Ըստ այդմ, ամեն մի Ավետարան անպայման Ցեղային է: ԵՎ ամեն Ցեղի Ավետարանը միայն ու միայն իր համար է:
24.      Արի Ցեղը, իր արարչական ծագումին համապատասխան, Մարդկության արարող Տեսակն է: Հողածին Տիտանների Ցեղը Մարդկության ավիրող Տեսակն է:
25.      Ըստ այդմ, Արի Ցեղն իր արարող դերը իմաստավորում է Արարումի Ավետարանով: Իսկ հողածին Տիտաններն իրենց բնական դերն իմաստավորում են Ավիրումի Ավետարանով:
26.      Անշուշտ, պատմականորեն ձևավորված տարբեր Կրոններ անպայման ստեղծվել են այս կամ այն Ցեղային Ավետարանի հիմքի վրա: Բայց ոչ մի Կրոն երբեք իր մեջ չի կրում Ցեղային Ավետարանի ամբողջությունը: Ցանկացած  Կրոն, որպես գաղափարախոսություն, Ցեղային Ավետարանի մասնակի արտահայտություն է միայն: Ահա թե ինչու միևնույն Ցեղային Ավետարանի հիմքի վրա կարող են ձևավորվել մի քանի Կրոններ:
27.      Արարումի Ավետարանի հիմքի վրա ձևավորվել են Արիական Կրոններ՝ Զրադաշտություն, Բուդդայականություն, Հինդուիզմ: Ավիրումի Ավետարանի հիմքի վրա ձևավորվել են Հողածինների Կրոններ՝ Հուդաիզմ, Քրիստոնեություն, Մահմեդականություն:
28.      Ավիրումի Ավետարանով են ապրում Հողածին Տիտանները: Դա նրանց ապրելակերպն է: Դա բնական է և ընդունելի Հողածին Տիտանների համար: Դա նրանց բնական դերի իմաստավորումն է:
29.      Սակայն Ավիրումի Ավետարանը անընդունելի է արարող Արիների համար: Արարող Արին պետք է ապրի Արարումի Ավետարանով: Դա է նրա բնական դերի իմաստավորումը:
      Արիներինը  - ԱՐԱՐՈՒՄԻ ԱՎԵՏԱՐԱՆՆ է:
Категория: Ուխտագիրք Արորդյաց | Просмотров: 610 | Добавил: PanArmenizm | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Конструктор сайтов - uCoz
Copyright MyCorp © 2024