Приветствую Вас, Гость Փայլածու, 15.05.2024, 07:47
RSS

ՄՈՒՏՔ

Մենյու

...Նյութեր
Գ. Նժդեհ [44]
Ցեղակրօն
Հայկ Ասատրյան [19]
Տարոնականություն
Ուխտագիրք Արորդյաց [57]
Արորդիների Ուխտ
Մշակույթ [22]
ՀԱՅԵՐԸ [47]
հոդվածներ, տեսանյութեր
Պարույր Սևակ [17]
Բանաստեղծություններ
A.S.A.L.A Հ.Ա.Հ.Գ.Բ. [12]
Ուխտ Արարատի
Սասնա Ծռեր [6]
Մեր Սրբազան Էպօսը
Ազգային Ապրանքանիշ [1]
օգտակար կայքեր [2]
Կուր-Արաքս Միջագետք [2]
Ջավախք [4]
Գրադարան [12]
էլեկտրոնային գրքեր
Հայագիտություն-Հայոց պատմություն [8]
Հայագիտություն-Հայոց պատմություն
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք [1]
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք

Տեսանյութեր

ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

Օրացույց
«  Օգոստ 2011  »
ԼուսինՀրատՓայլածուԼուսնթագԱրուսյակԵրևակԱրեգակ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Գրառումների արխիվ

Հարցումներ
Оцените мой сайт
Всего ответов: 344

People Group

Ստատիստիկա

այս պահին կայքում էն 1
հյուր 1
գրանցված 0

  
Главная » 2011 » Օգոստ » 30 » «ԳԻԼԳԱՄԵՇ» - ՊՆԱԿԻՏ VI
20:25
«ԳԻԼԳԱՄԵՇ» - ՊՆԱԿԻՏ VI
«ԳԻԼԳԱՄԵՇ»

| ՎԵՑԵՐՈՐԴ ՊՆԱԿԻՏ |

Գիլգամեշ լվացվեցավ, զենքերը փայլեցուց, իր գանգուր մազերը ծոծրակն ի վար ձգեց, հանեց կեղտոտ հագուստները, հագավ նորերը, պատմուճանն ալ վրան առավ եւ գոտին կապեց։ Երբ Գիլգամեշ խույրն ալ գլուխը գրավ. աստվածածին քաջի մը պես գեղեցկացավ։ Իշտար՝ սիրո դիցուհին Գիլգամեշի գեղեցկությամբ հմայված, բռնկեցավ կրքով եւ անոր ցանկացավ։

Գիլգամեշ, եկուր, սիրեկանս եղիր։ Ինձի նվիրե սաղմդ, ո՜հ, ինձի նվիրե։ Դուն ինձի ամուսին եղիր, ես ալ քու կինդ ըլլամ։ Քեզ համար կառք մը լծել կուտամ, լազվարթե եւ ոսկեղեն կառք մը, անիվները կարմիր եւ ոսկեղեն, զարդարված ազնվագույն քարերով։ Երկու սրընթաց ջորի պիտի լծվին կառքիդ։ Մայրիի բուրմունքով օծված տունս պիտի մտնես։ Մեր տունը մտած ատենդ իշխաններն ու թագավորները ոտքերդ պիտի համբուրեն։ Արքաներն ու տիրակալները քո առաջ պիտի ծունկ չոքեն, երկրին բերքը, իբրեւ տուրք, քեզի պիտի բերեն։ Այծերդ երրվորյակներ, իսկ մարիներդ երկվորյակներ պիտի ծնին: Բեռնակիր էշդ ջորիի պես թող քայլե։ Նժույգդ հրեղեն ձիու մը պես սրընթաց թող ըլլա եւ լծած ջորիդ իր նմանը չունենա։

Գիլգամեշ բերանը բացավ խոսելու համար եւ ըսավ փառապսակ Իշտարին.

Ինչո՞ւ կուզես, որ քեզ առնեմ։ Մարմինիդ համար օծանելիք եւ հագուստ կուտամ, ուտելու համար հաց եւ աստվածային կերակուր եւ բազմապիսի արքայական ըմպելիք։ Քո տունը ես կզարդարեմ, քո շտեմարանը ցորենով կլցնեմ, քո կուռքերը կհագցնեմ, բայց քեզի կին չեմ առներ։ Դուն վառարան մըն ես, որ ցուրտին դեմ չի տաքցներ, դուն դըռնակ մըն ես, որ ցուրտին ու հովուն դեմ չի պաշտպաներ, պալատ մըն ես, ուրկե ներս մտնող հերոսը այլեւս դուրս չի գար, ջրհոր մըն ես, որ իր ծածկոցը կը խորտակե, ձյութ մըն ես, որ կրողին կը փակչի, տիկ մըն ես, որ բռնողին կը թրջե, քար մըն ես, որ պատերը չի պահեր, վահան մըն ես, որ երկիրը թշնամի զորքին կը հանձնե, կոշիկ մըն ես, որ հագնողին ոտքը կը սեղմե։

Ո՞ր սիրողիդ երկար ատեն սիրեցիր. ո՞ր հովիվդ երկար ատեն քեզի հաճելի եղավ։ Ահա քեզի հաշվեմ քու բոլոր սիրեկաններդ ու սերերդ. 
 Մանկությանդ սիրահար Դումուզին էր, որուն տարեց տարի լաց ու մահ վիճակվեցավ։ Սիրեցիր վառվռուն հովիվըկապույտ ագռավը, զարկիր կոտրեցիր անոր թեւերը եւ հիմա անտառները կը թափառե՝ «ա՜խ, թեւե՜րս» կանչելով։ Սիրեցիր առյուծը, գազաններուն ամենազորը, բայց իրեն երկու անգամ յոթնական հոր փորեցիր։ Սիրեցիր կռվի մեջ սարսափ ազդող եւ հաղաթանակող նժույգը, բայց մտրակը եւ խարազանը անոր համար իբրեւ պատիժ սահմանեցիր։ Որոշեցիր, որ յոթը երկժամ վազե եւ պղտոր ջուր խմե։ Նաեւ անոր մորը՝ Սիլիլիին լաց ու արցունք տվիր։ Սիրեցիր խաշնարածը, որ մոխիրի տակ եփված պղակունդ դիզեց առջեւդ եւ ամեն օր գառնուկ մը զոհեց քեզի, բայց դուն զայն ծեծեցիր եւ գայլի վերածեցիր։ Այսօր հոտաղին հարազատ զավակները զինքը կը հալածեն եւ իր սեփական գամփռները անոր ոտքը կը խածնեն։ Իշուլլանուն՝ այգեպանին ալ վերջապես սիրեցիր, որ քեզի միշտ արմավի ողկույզ կը բերեր, որպեսզի սեղանդ ճոխ ըլլա. դուն անոր ալ ցանկացար, քովը գնացիր ու ըսիր. «Սիրելի Իշուլլանուս, եկուր, ուտենք աստվածներուն հացեն, վայելենք ուժդ, ձեռքերդ բաց եւ մեջքս գրկե»։ Այգեպան Իշուլլանուն քեզի պատասխանեց.

 «Ինձմե ի՞նչ կը պահանջես, ի՞նչ կը ցանկաս։ Ինչ որ մայրս չեփեց, այն ես չկերա, էլ ինչպես դյութական եւ թովիչ կերակուրներեն ուտեմ եւ փորձության մեջ իյնամ»։ 

Երբ դուն անոր այս խոսքերը լսեցիր, զինքը գանածեծի ենթարկեցիր ու կերպարանափոխեցիր, հրամայեցիր, որ ոստայնի մեջ բնակի, ոչ վեր ելլե, ոչ վար իջնա։ Եվ եթե զիս ալ սիրես, ինձի ալ անոնց պես պիտի ընես:

Իշտար Գիլգամեշի խոսքերեն նեղացավ, շատ զայրացավ եւ, երկինք բարձրանալով, իր հայր Անուի եւ իր մայր Անտումի քովը գնաց եւ ըսավ.

Հայրիկ, Գիլգամեշը զիս անարգեց, նզովեց, բոլոր իմ կախարդանքներս ու սերերս երեսիս տվավ:

Աստվածահայր Անուն, բերանը բանալով, ըսավ դուստրին, տիրուհի Իշտարին.

Անշուշտ գրգռեցիր Ուրուկի արքան, անոր համար հրապուրանքներդ, քու բոլոր դյութանքներդ ու սադրանքներդ երեսիդ տվավ:

Իշտար բերանը բացավ եւ ըսավ իր հայր Անուին.

Հա՜յր իմ, երկնային ցուլը երկիր ղրկե, որպեսզի Գիլգամեշ արքային սպանե։ Եթե թույլ չտաս, որ երկնային ցուլը երկիր գա, այն ատեն սանդարամետինդռները կը բանամ, մարդակները կը քանդեմ, դարպասները բաց կընեմ, որպեսզի մեռելները հարություն առնեն եւ կենդանի եղածները լափեն։ Աշխարհիս վրա մեռյալները առավել կըլլան, քան ապրողները։

Անուն բերանը բացավ եւ ըսավ իշխանավոր Իշտարին,

Դուստր իմ, փափագդ կը կատարեմ, բայց այս բանը յոթը տարի սովի պատճառ կը դառնա։ Մարդոց համար բավականաչափ հացահատիկ եւ նախիրների համար հարկավորաչափ խոտ հավաքա՞ծ ես։

Եվ Իշտարը, բերանը բանալով, ըսավ իր հայր Անուին.

Հայրիկ, մարդոց համար' բավականաչափ հացահատիկ եւ անասուններուն համար ալ հարկավորաչափ խոտ հավաքել եմ, որպեսզի այդ յոթը սովի տարիներուն ուտեն եւ կշտանան։ Դուն միայն երկնային վայրի ցուլը երկիր ղրկե։

Երբ Անուն իր աղջկա ըսածները լսեց, երկնային ցուլին կապը Իշտարի ձեռքը դրավ։ Առավ, որպեսզի հետը երկիր բերե եւ Ուրուկ քաղաքի դաշտին մեջ արձակե։
Երկնային ցուլը հազիվ վար իջած էր, ամենուրեք ահ եւ սարսափ տարածեց։ Իր առաջին շնչով ու բառաչումով հարյուր ուրուկցի գետին տապալեց, իր երկրորդ շնչով երկու հարյուր ուրուկցի եւս զգետնեց։ Իր երրորդ շնչով Էնկիդուին վրա հարձակվեցավ։ Էնկիդուն, հարմարագույն դիրք ընդունած երկնային ցուլին վրա խոյացավ եւ եղջյոյրներեն բռնեց։ Երկնային ցուլին բերանն ահեղապես փրփրեցավ եւ շողիքը վազեց. իր հաստ պոչով զարկավ էնկիդուն։

Էնկիդուն բերանը բացավ եւ ըսավ Գիլգամեշ արքային. 

Բարեկա՛մս, կը պարծենայինք, ուրեմն ահա փորձենք: Ես քեզի սորվեցնել կուզեմ, ինչպես պետք է ընել։ Աշխատանքը պետք է մեր մեջ բաժնենք, բարեկամս։ Ես ցուլին պոչեն կը բռնեմ, դուն անոր գլխուն եւ ծոծրակին միջեւ կը մխրճիս դաշույնդ։

Խորհուրդ տալե ետք Էնկիդուն անհապաղորեն երկու ձեռքով բռնեց երկնային ցուլին պոչեն: Հերոս Գիլգամեշը վարժ ռազմիկի մը պես իր սուրը ուժով խրեց երկնային ցուլին ծոծրակին եւ եղջյուրներուն միջեւ։
Երբ երկնային ցուլը սպանեցին, նրա ջերմ սիրտը մարմինեն հանելով,Շամաշին առջեւ դրին։ Մեծագույն երկյուղածությամբ երկրպագեցին Շամաշին, հետո ետ քաշվելով, երկու եղբայրները նստան իրարու քով։
Իշտար ուրուկի պարիսպներուն վրայեն անցնելով, տաճարին կատարը ելավ եւ սկսավ անիծել.

Վա՜յ քեզի, Գիլգամեշ, որ զիս նախատեցիր. Վա՜յ քեզի, որ երկնային ցուլը սպանեցիր։

Էնկիդուն, Իշտարի նզովքը լսելով, երկնային ցուլին դիակեն խոշոր ճուռը քաշեց, հանեց եւ իրեն նետեց.

Եթե քեզ ալ բռնեի, քեզի ալ այսպես կընեի։ Անոր աղիքները ալ հրապուրիչ թեւերուդ կանցընեի։ 

Եվ Իշտար այն ատեն բոլոր քրմուհիները իր շուրջը հավաքեց՝ պոռնիկները՝ անառակ ու քծնող կանանց, անոնց հետ միասին սկսավ ողբալ երկնային ցուլին ճուռին, վրա։
Երբ Գիլգամեշ կանչել տվավ մասնագետները, զինագործները եւ բոլոր վարպետները, որոնք զարմացան ցուլին եղջյուրներուն մեծության վրա։ Երեսունմինա¹ կշռող լազվարթե էին կերտված, անոնց պատյանին հաստությունը երկու մատ էր։ Երկու կոտոշներուն պարունակությունը վեց կուռու² յուղ, Գիլգամեշ իր պաշտպան աստվածին՝ Լունգալբանգային նվիրեց իբրեւ օծանելիք, ու եղջյուրները արքունիքին իր ննջարանը կախեց։

Եփրատ գետին մեջ ձեռքերնին լվացին եւ հետո իրարու ձեռք բռնելով, պարսպապատ Ուրուկի փողոցներեն հպարտությամբ անցան։ Ուրուկի ժողովուրդը հավաքված Էր զանոնք դիտելու համար։
Գիլգամեշ ըսավ Ուրուկի ժողովրդին.

Ո՞վ է տղամարդկանց մեջ ամենագեղեցիկը։ Ո՞վ Է հերոսներուն ամենաքաջը։

Գիլգամեշն է տղամարդկանց մեջ ամենագեղեցիկը. Էնկիդուն է հերոսներուն ամենաքաջը։

Գիլգամեշ իր շքեղ պալատին մեջ այդ օրը ցընծութ յան տոնակատարություն մը սարքած էր, ուր այսպես կը գեղգեղեր վարդաժպիտ կիներու խումբը:

1. Մինա - ծանրության չափ մըն է, հավասար է 0,5 կգ
2. Կուռու - տարողության չափ մըն է, հավասար է մոտավորապես 250 լիտրի։

 Սրինգ եւ պարերգ կը հնչեին լուսաշող սրահին մեջ։
Հետո երկու հերոսները իրենց անկողինը մտան եւ քնեցան։
Էնկիդուն հանկարծ վեր թռավ, երազը մտաբերեց եւ սկսավ պատմել իր բարեկամ Գիլգամեշին:

Просмотров: 716 | Добавил: PanArmenizm | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Конструктор сайтов - uCoz
Copyright MyCorp © 2024