Приветствую Вас, Гость Լուսնթագ, 16.05.2024, 05:33
RSS

ՄՈՒՏՔ

Մենյու

...Նյութեր
Գ. Նժդեհ [44]
Ցեղակրօն
Հայկ Ասատրյան [19]
Տարոնականություն
Ուխտագիրք Արորդյաց [57]
Արորդիների Ուխտ
Մշակույթ [22]
ՀԱՅԵՐԸ [47]
հոդվածներ, տեսանյութեր
Պարույր Սևակ [17]
Բանաստեղծություններ
A.S.A.L.A Հ.Ա.Հ.Գ.Բ. [12]
Ուխտ Արարատի
Սասնա Ծռեր [6]
Մեր Սրբազան Էպօսը
Ազգային Ապրանքանիշ [1]
օգտակար կայքեր [2]
Կուր-Արաքս Միջագետք [2]
Ջավախք [4]
Գրադարան [12]
էլեկտրոնային գրքեր
Հայագիտություն-Հայոց պատմություն [8]
Հայագիտություն-Հայոց պատմություն
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք [1]
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք

Տեսանյութեր

ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

Օրացույց
«  Օգոստ 2011  »
ԼուսինՀրատՓայլածուԼուսնթագԱրուսյակԵրևակԱրեգակ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Գրառումների արխիվ

Հարցումներ
Оцените мой сайт
Всего ответов: 344

People Group

Ստատիստիկա

այս պահին կայքում էն 1
հյուր 1
գրանցված 0

Главная » 2011 » Օգոստ » 30 » «ԳԻԼԳԱՄԵՇ» - ՊՆԱԿԻՏ V
20:22
«ԳԻԼԳԱՄԵՇ» - ՊՆԱԿԻՏ V
«ԳԻԼԳԱՄԵՇ» ||
| ՀԻՆԳ ԵՐՈՐԴ  ՊՆԱԿԻՏ |

Այնտեղ կեցած, հանդարտորեն անտառին կը նայեին։ Կը զմայլեին մայրիներու բարձրությամբ։ Նաեւ անտառին մուտքը իրենց զարմանք կը պատճառեր։ Ուրկե Խումբաբան անցած էր, ոտքերուն հետքը դեռ հայտնի էր՝ ուղիղ եւ գեղեցիկ էին ճամփաները: Կը տեսնեին մայրիներու լեռը, աստվածներուն բնակավայրըԻրնինիինվիրական սուրբ տաճարը։ Լեռան փեշերուն վրա կը բարձրանային հաստաբուն մայրիները, որոնց շուքը բերկրանքով ու զովությամբ լեցուն էր։ Մայրիներուն տակը ծածկված էր խոլորձներով, լվիճներով, բաղեղներով, անուշահոտ ծաղիկներով, թավուտներով ու մացառներով։
Էնկիդուն տապարը ձեռք առավ, ուրագ ալ ունեին, եւ սկսավ ընկերոջը հետ մայրիները ջարդել։ Բայց երբ Խումբաբան անոնց հարվածներուն աղմուկը լսեց, զայրացավ.

Այդ ո՞վ է, որ եկեր լեռան նվիրական ծառերը կը՝ պղծե. մայրիները կը կտրե: 

Եվ անոր ձայնը փոթորիկի մը նման թնդաց ու տարածվեցավ։
Երկնքեն արեւ-աստված Շամաշ ըսավ անոնց.

Մի վախենաք, էլ ավելի մոտեցեք։

Գիլգամեշ, բերանը բացավ եւ ձայնը դեպի երկինք բարձրացուց,

Միշտ հնազանդած եմ իրեն, երկնքի տեր հերոսին, քայլած եմ այն ճամփեն, զոր ինձի համար որոշած է։

Երկնազոր Շամաշը, լսելով Գիլգամեշի պաղատանքը, կատաղի քամիներ բորբոքեց Խումբաբայի ճամփուն վրա՝ հյուսիսային հողմխորշակմրրիկ,փոթորիկավազաբեր քամիցրտաշունչ քամի եւ տաք քամի։ Անոր դեմ ութըտեսակ հողմեր հանեց, որոնք Խումբաբային քթինբերնին եւ աչքերուն կը փչեին։ Առաջ գնալն անկարելի էր, ետ դառնալն ալ կարելի չէր Խումբաբային համար։
Արդ Խումբաբան ըսավ Գիլգամեշին.

Քաջ Գիլգամեշ, թող ինձի։ Դուն իմ տերս եղիր, ես ալ ստրուկդ կըլլամ։ Ես քեզ համար կը ջարդեմ ծառերը, լեռներուս ձեռնասունները, եւ մայրիի քաղցրաբույր փայտերով քեզի տուներ ու շենքեր կը կառուցեմ։

Քաջ Էնկիդուն ըսավ Գիլգամեշին.

Մի լսիր, մի հավատա Խումբաբային խոսքերուն։ Պետք չէ, որ ողջ մնալեռներուն չար ոգին՝  Խումբաբան: 

Ու միասին Խումբաբային դեմ ելան: Ճիվաղը ծառերուն տակը տեսան. գլուխըվայրի ցուլի նման եղջյուրներ ուներմետաղյա ձուլվածքով ծածկված էր մարմինը. առյուծի թաթ եւ անգղի մագիլ ուներ, պոչը օձի կը նմաներ։

Ելիր Էնկիդու։ Արեւ-աստված Շամաշը թող մեզի կյանք պարգեւե։

Նիզակներով ու աղեղներով Խումրաբային վրան կը հարձակին։ Նետերը անոր մարմինին մեջ չէին թափանցեր, ետ կը նետվին եւ ան կը մնար անհողդող եւ անվթար։ Հիմա իրեն առջեւ կեցած է լեռան հսկան եւ ճիրանավոր թաթերով բռնած Էնկիդուն։ Բայց Գիլգամեշ արքան մարտական տապարը անոր գլուխին կիջեցնե եւ Խումբաբան գետին կը փռվի։ Դեռ քանի մը վայրկյան վիթխարի մարմինը կը գալարվի. ոտքերը եւ պոչը կատաղորեն կը շարժե օդին մեջ։ Գիլգամեշ տապարով մը գլուխը վիզեն կը բաժանե։ Հսկա մարմինը կը տանին, ժայռեն վար կը գլորեն, որպեսզի անգղներուն կեր դառնա։ Եղջուրավոր գլուխը երկար նիզակի մը վրա կամրացնին հետեվնին կը տանին, իբրեւ հաղթական ավար։ Խումբաբայի հնամյա ծառերուն մեջեն նեղ կածաններե ու խութ կիրճերե անցնելով՝ վերջապես կը տեսնեն մայրիներով շրջապատված լեռը, ուր կը կգտնվեր մեծազոր աստվածներուն բնակավայրը։ Երբ Իրնինի դիցուհիինձյունաթույր, շողշողուն ու նվիրական աշտարակին կը մոտենային, հանկարծ աստվածային ձայն, մը կըլսվի լեռան կատարեն։ Ան Իրնինին էր, որ կըսեր.

Ետ դարձէք։ Զեր գործը վերջացավ։ Քայլերնիդ դարձուցեք դեպի Ուրուկ՝ քաղաքը, որ ձեր գալուն կը սպասե։ Եվ ոչ մի մահկանացու չկրնար ոտք դնել այս լեռան նվիրական կատարը, ուր աստվածները կը բնակին։ Քանզի ով երկնային աստվածներուն երեսը նայի, կը մահանա։ Տուն վերադարձեք։

Գիլգամեշ եւ Էնկիդու քայլերնին դեպի տուն դարձուցին։ Անցան, անմատչելի անտառներե, լեռներու գահավեժ կիրճերեն. սեպ անդունդներե ու տափաստաններն, ուր վայրի գազանները կը վըխտային։ Իրենց վրա հարձակվող զարհուրելի առյուծներուն եւ հովազներուն հետ հաճախ կռվի բռնվելով կը սպանեին, եւ անոնց մորթը կառնեին։ Գիշեր ցերեկ անդնդախոր կիրճերե, ահեղավազ գետերը անցնելե եւ դժվարամատույց երկար ճամփաներ կտրելե ետք, վերջապես կը հասնին պարսպապատ Ուրուկ, որուն բնակչությունը ցնծագին աղաղակներով կընդունի էնկիդուին եւ Գիլգամեշը, որ Խումբաբայի սարսափազդու գլուխը նիզակին ծայրը անցուցած, ուսին վրա դրած կբերեր։

Просмотров: 702 | Добавил: PanArmenizm | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Конструктор сайтов - uCoz
Copyright MyCorp © 2024