Приветствую Вас, Гость Փայլածու, 15.05.2024, 03:37
RSS

ՄՈՒՏՔ

Մենյու

...Նյութեր
Գ. Նժդեհ [44]
Ցեղակրօն
Հայկ Ասատրյան [19]
Տարոնականություն
Ուխտագիրք Արորդյաց [57]
Արորդիների Ուխտ
Մշակույթ [22]
ՀԱՅԵՐԸ [47]
հոդվածներ, տեսանյութեր
Պարույր Սևակ [17]
Բանաստեղծություններ
A.S.A.L.A Հ.Ա.Հ.Գ.Բ. [12]
Ուխտ Արարատի
Սասնա Ծռեր [6]
Մեր Սրբազան Էպօսը
Ազգային Ապրանքանիշ [1]
օգտակար կայքեր [2]
Կուր-Արաքս Միջագետք [2]
Ջավախք [4]
Գրադարան [12]
էլեկտրոնային գրքեր
Հայագիտություն-Հայոց պատմություն [8]
Հայագիտություն-Հայոց պատմություն
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք [1]
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք

Տեսանյութեր

ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

Օրացույց
«  Օգոստ 2011  »
ԼուսինՀրատՓայլածուԼուսնթագԱրուսյակԵրևակԱրեգակ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Գրառումների արխիվ

Հարցումներ
Оцените мой сайт
Всего ответов: 344

People Group

Ստատիստիկա

այս պահին կայքում էն 1
հյուր 1
գրանցված 0

  
Главная » 2011 » Օգոստ » 30 » ԳԻԼԳԱՄԵՇ - IV ՊՆԱԿԻՏ
20:17
ԳԻԼԳԱՄԵՇ - IV ՊՆԱԿԻՏ
ԳԻԼԳԱՄԵՇ ||
| ՉՈՐՐՈՐԴ ՊՆԱԿԻՏ |

Երբ քսան երկժամ քայլեցին, քիչ մը նստան եւ կերան։ Երեսուն երկժամ ճամփա երթալե հետո պառկեցան, քնեցան։ Մեկ օրվան ընթացքին հիսուն երկժամ քայլեցինմեկ ամսվան եւ տասնեւհինգ օրվան ճամփան երեք օրեն կտրեցին։ Իրիկունը պառկելե առաջ ջրհոր մը բացին, տիկերը մաքուր ջրով լեցուցինք որպեսզի արեւ-աստվպծ Շամաշին պաղ ջուր մատուցեն։
Գիշերվան կիսուն Գիլգամեշ քունեն կարթննա եւ Էնկիդուին կը պատմե.

Ի՞նչ կա բարեկամս, ինչո՞ւ քունս խանգարեցիր։ Ինչո՞ւ քունս փախավ։ Բարեկամս, տես, թե գիշերը երազումս ինչ տեսա. լուսնակ գիշերով հովազ մը կը հալածեիք, որ միշտ առջեւես կը փախչեր, եւ չէի կրնար զգետնել զայն։ Հանկարծ տեսա, որ փոս մը ինկավ, ուրկե իզուր կը ջանար դուրս ելլել. կարծես անտեսանելի պարիսպներով շրջապատված ըլլար։ Ես շուտափույթ վազեցի եւ հովազը զգետնեցի. բայց տեսա, որ զարկածս հովազ չէ, այլ հսկա մը։

Էնկիդուն բերանը բացավ եւ ըսավ Գիլգամեշին.

Բարեկամս, երազդ լավ եւ բարի է։ Հովազը Խումբաբան է, որ պիտի բռնենք ու սպանենք։ Երազդ ինձի ուրախացուց, եւ սիրտս բացվեց։

Երկար եւ դժվարին ճամփաներ կտրելե ետք, անոնք երեկոյան ճաշը ըրին եւ գետնախշտի պառկեցան ու քնեցան։ Գիշերվան կիսուն Գիլգամեշ քունեն ընդոստ վեր թռավ եւ իր երազը պատմեց Էնկիդուին.

- Ո՛վ, բարեկամս, ի՞նչ պատահեցավ: Ինչո՞ւ քունս խանգարեցիր։ Ինչո՞ւ արթնացա։. Էնկիդու, իմ բարեկամ, դարձյալ երազ մը տեսա, չարագուշակ երազ մը։ Առաջին երազես հետո երկրորդ մըն ալ տեսա։. Բարձրաբերձ եւ սեպ լեռան մը ստորոտը կեցած էինք։ Մեր առջեւ ցցված լեռը հանկարծ գլորվելով վրաս ինկավ, ուժգնորեն զիս գետին կռեց ու ոտքերս կաշկանդեց։ Մենք անոր քով եղեգնուտի մժեղներուն կը նմանեինք։ Հանկարծ շլացնող լույս մը ծագեցավ, ինձի մարդ մը երեւցավ. որն աշխարհիս ամենագեղեցիկն Էր, անոր գեղեցկությունը ուրուրեք ոչ մի տեղ չկար։ Ան քաշեց, լեռան տակեն զիս հանեց, ինձի ջուր խմցուց, սիրտս զովացավ եւ ցավերս մեղմացան։

Լեռնադաշտը ծնած քաջ Էնկիդուն, երեսը բարեկամին դարձնելե ետք, այսպես կը մեկնե երազը,

Բարեկամս, երազդ բարենշան է եւ հրաշալի։ Լեռը, որ տեսար, սիրելիս,Խումբաբան է։ Պիտի բռնենք Խում բաբան, պիտի սպանենք չարության այդ դեւին, ոճրագործին, դիակը լեռը պիտի նետենք։

Առավոտյան աղջամուղջին, խարխափելով լեռն ի վեր ելան։ Քսան երկժամ ճամփա կտրելե ետք, կանգ առին, որպեսզի ճաշեն։ Երբ երեսուն երկժամ ճամփա կտրեցին, իրիկվան հանգստի գնացին միասին։ Շամաշի աչքին առջեւջրհոր մը բացին եւ ձեռքերը արեւ-ստծուն բարձրացուցին։ Գիլգամեշ, փորված հողակույտին վրա ելլելով, ցորենի հատիկ ցանեց եւ ըսավ.

Լեռ, երազ մը տուր։

Լեռը նախանշան մը տվավ։ Պաղ հով մը անցավ ծառերուն մեջեն. հետո քամի բարձրացավ. Էնկիդուն պառկեց քուն մտավ. Գիլգամեշը արթուն մնաց։ Ան հիմա լեռան քաղված ցորենի խուրձի նման էր։ Գիլգամեշ ծունկի եկավ, գավազանին վրա հենելով եւ թաղվեցավ խոր քունի մեջ։ Գիշերվան կիսուն Գիլգամեշին քունը փախավ։ Ընդոստ վեր թռավ եւ սկսավ բարեկամին պատմել.

Բարեկա՛մս, դուն զիս չկանչեցի՞ր, ինչո՞ւ արթնցա. դուն ինձի չմշտեցի՞ր արդյոք։ Ինչո՞ւ այսպես սոսկացի։ Արդյոք աստված մը չանցա՞վ ասկե։ Ինչո՞ւ մարմինս կը դողա։ Բարեկամս, երրորդ երազ մըն ալ տեսա եւ այս երազը, որ տեսա, սոսկալի էր եւ ահեղ. երկինքը կը գոռար եւ երկիրը կը թնդար։ Սեւաթույր ամպեր կուտակվեցան. խավարը պատեց։ Հանկարծ կայծակ մը փայլատակեց. հրդեհ մը բռնվեցավ, բոցավառվեցավ։ Կրակի խուրձերը կը տեսնվեին եւ վերեն մահ կը տեղար։ Հետո փայլատակումը դադրեցավ. կրակը մարեցավ եւ մեկը, որ կայծակնահար ինկած էր, մոխիր դարձավ։ Եկուր երթանք դաշտը եւ հոն խորհուրդ ընենք։

Էնկիդու Գիլգամեշին երազը լսելե հետո, բերանը բանալով, ըսավ բարեկամին.

- Գիլգամեշ, երազդ բարին է եւ իմաստը անոր ուրախալի։

Այնժամ էնկիդուն ըսավ Գիլգամեշին.

Մտածե, թե ի՞նչ ըսիր Ուրուկի մեջ։ Մոտը գնա, որպեսզի սպանես Խումբաբան։ Թող աշխարհն իմանա Ուրուկի որդի Գիլգամեշի ուժը:

Գիլգամեշ այս խոսքերը լսելե հետո, վերստին խիզախությամբ եւ քաջությամբ լցվեցավ։

Աճապարէ եւ իրեն մոտեցիր, որպեսզի չի փախչի, անտառին խորքը մտնելով, չպահվի։ Այդ արյունռուշտ ճիվաղին մարմինը յոթը դյութական վերարկուներովպատված է. որեւէ զենք անոնցմե չի թափանցեր։ Այս վայրկյանիս միայն մեկը հագած է, մյուս վեցը հանած՝ իր ոտքերուն քով գետինը դրած է։

Կատաղութենեն փրփրած, վայրի ցուլի մը նման անտառապահին վրա հարձակվելու պատրաստվեցավ անտառին մուտքին առջեւ։ Անտառապահը սարսափեցավ եւ փախուստի դիմեց, փորձելով ձեռքեն ազատվել։ Կը պոռար ու օգնություն կը կանչեր Խումբաբան, ինչպես տղա մը օգնության կը կանչն իր հայրը։
Բայց այդ պահուն Էնկիդուն տկարություն մը զգաց, մարմինը թուլացավ եւ թեւերը թմրեցան։ Էնկիդուն բերանը բացավ եւ ըսավ Գիլգամեշին.

Բարեկամս, չիջնենք մայրիներու անտառը, ուր աստվածները կը բնակին։ Թեւերս թմրեցան։

Գիլգամեշ, բերանը բանալով, ըսավ Էնկիդուն.

-  Ինչո՞ւ բարեկամս, մի՞թե այդպես վախկոտ ենք։ Հաջողությամբ անցանք բոլոր բարձրաբերձ լեռներուն վրայեն, բայց տակավին մեր նպատակին չենք հասած։ Բարեկամս, կռիվներու մեջ սնած ու ճակատամարտերու փորձառու ով հերոս,-եթե պատմուճանիս դպչիս, այլեւս մահեն չպիտի վախնաս։ Իբրեւ հերոս, քովս կեցիր. կռվի մեջ արիաբար կողքիս կեցիր։ Զեռքերուդ թմրությունը թող անցնի, տկարությունը թող դադրի ու հեռանա։ Բարեկամս, կեցիր, միասին անտառին խորը երթանք, սիրտդ թող ոգեւորվի կռվով, մոռացիր մահը, բարեկամս։ Բանե մը մի վախենար։ Եթե կռվի դաշտը զորավոր մարդ մը զգուշությամբ առջեւեն երթա, թե ինքզինքը եւ թե ընկերը կը պաշտպանն։ Եթե մարդ կռվի ընթացքին իյնա, կանմահանա։

Երկուքն ալ կանաչ լեռը հասան եւ իրենց խոսակցությունը դադրեցավ։

Просмотров: 488 | Добавил: PanArmenizm | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Конструктор сайтов - uCoz
Copyright MyCorp © 2024