Приветствую Вас, Гость Փայլածու, 15.05.2024, 18:09
RSS

ՄՈՒՏՔ

Մենյու

...Նյութեր
Գ. Նժդեհ [44]
Ցեղակրօն
Հայկ Ասատրյան [19]
Տարոնականություն
Ուխտագիրք Արորդյաց [57]
Արորդիների Ուխտ
Մշակույթ [22]
ՀԱՅԵՐԸ [47]
հոդվածներ, տեսանյութեր
Պարույր Սևակ [17]
Բանաստեղծություններ
A.S.A.L.A Հ.Ա.Հ.Գ.Բ. [12]
Ուխտ Արարատի
Սասնա Ծռեր [6]
Մեր Սրբազան Էպօսը
Ազգային Ապրանքանիշ [1]
օգտակար կայքեր [2]
Կուր-Արաքս Միջագետք [2]
Ջավախք [4]
Գրադարան [12]
էլեկտրոնային գրքեր
Հայագիտություն-Հայոց պատմություն [8]
Հայագիտություն-Հայոց պատմություն
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք [1]
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք

Տեսանյութեր

ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

Օրացույց
«  Օգոստ 2011  »
ԼուսինՀրատՓայլածուԼուսնթագԱրուսյակԵրևակԱրեգակ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Գրառումների արխիվ

Հարցումներ
Оцените мой сайт
Всего ответов: 344

People Group

Ստատիստիկա

այս պահին կայքում էն 3
հյուր 3
գրանցված 0

  
Главная » 2011 » Օգոստ » 30 » ԳԻԼԳԱՄԵՇ - III ՊՆԱԿԻՏ
20:15
ԳԻԼԳԱՄԵՇ - III ՊՆԱԿԻՏ
ԳԻԼԳԱՄԵՇ ||
| ԵՐՐՈՐԴ ՊՆԱԿԻՏ |

Մեկավորները Գիլգամեշին որհնեցան եւ ճամփորդության խորհուրդ տվին.

Գիլգամեշ, պետք չէ, որ ուժիդ ապավինես։ Դուն նայեք որ ինքզինքդ պաշտպանես։ էնկիդուն թող առշեւեդ երթա։ Ան, որ արահետները գիտե, ապահով կերպով կը տանի, տեղ կը հասցնե իր բարեկամը։ Ան տեսած է այդ ճամփան, քայլած է այդ կածաններեն, որոնք անտառ կը տանին, անցած է լեռնաշխարհին կիրճերեն, Խումբաբայի բոլոր ծածուկ լեռն ուղիներեն է: Ան, որ առջեւեն կերթա, կը պահպանե ընկերը. իր ճամփան թող շարունակե ան, դուն նայե, որ ինքզինքդ պաշտպանես։ Շամաշ թող բաղձանքդ կատարե։ Աչքդ թող տեսնե այն, ինչ որ բերանդ ավետեց։ Թող բանա գոցված կապանը, ճամփա թող բանա քայլերուդ առջեւ, լեռը ոտքերուդ թող մատչելի դարձնե։ Գիշերը թող քեզի տա, ինչ որ սիրտդ կը ցանկա, Լուգալբանդան թող քեզի օգնական ըլլա եւ հաշողությանդ նպաստե։ Երեխայի մը պես բախտավոր եւ երջանիկ ըլլաս։ Գիլգամեշ, հոն ուր հասնելու կը ճգնիս, լվա ոտքերդ Խումբաբայի գետին մեջ։ Երեկոյան՝ հանգստի ժամանակ՝ ջրհոր մը բաց, տիկիդ մեջ միշտ մաքուր ջուր թող գտնվի։ Շամաջին միշտ պաղ ջուր մատուցան: Լուգալբանդան միշտ հիշե։ Էնկիդու, պահպանէ ու պաշտպանե բարեկամդ եւ ուղեկիցդ ամուսնացած կնոջ մը հավատարմությամբ։ Մենք համայնորեն քեզի կը հանձնենք արքան, դարձյալ տուն բեր եւ մեզի հանձնե զայն։

Էնկիդուն, բերանը բանալով ըսավ Գիլգամեշին.

Քանի որ այդպես որոշեցիր, գնա ուրեմն, սիրտդ թող անվախ ըլլա,- միայն ինձի նայե։ Ես գիտեմ ճիվաղին, եւ ծանոթ են ինծի կածանները, ուրկե ահարկու Խումբաբան կանցնի։ Ուրեմն հրամայե, որ ճամփա ելլենք, բաժանվիր խորհրդատու ավագանիեդ։

Գիլգամեշ, բերանը բանալով, ըսավ պարսպապատ Ուրուկ քաղաքի ավագանիին.

Էնկիդուին հետ, որ կուզե ինձի ընկերանալ, կը խոստանամ կատարել այն, ինչ որ ձեզի, քաղաքի մեծավորներուդ ըսի։ Զեր ինձի տված խորհուրդները սիրով լսեցի։

Քաղաքին մեծավորները Գիլգամեշին ըսածները լսելե հետո, դյուցազնը ճամփու գրին.

- Գնա, Գիլգամեշ, գնա, թուրդ կտրուկ, ձեռնարկդ թող հաջող ըլլա։ Պաշտպան աստվածդ թող կողքիդ քայլե եւ լրիվ հաջողություն տա։

Գիլգամեշ, բերանը բացավ եւ ըսավ Էնկիդուին.

Եկուր, բարեկամս, մեծ պալատը երթանք, մեծ թագուհիին՝ Նինսունին քով։ Նինսունը, այդ իմաստուն-ամենագետը, մեր ոտքերուն զգուշավոր քայլվածք կուտա։

Գիլգամեշ եւ Էնկիդու, ձեռք ձեռքի բռնած, ՝ մեծ պալատը, մայր թագուհիին նինսունի մո՛տ եկան։ Գիլգամեշ, վեր բարձրանալով, մորը մոտեցավ.

-  Նինսուն, հեռավոր կապանները պիտի երթամ, ուր Խումբաբան կը գտնվի, կուզեմ մղել կռիվ մը, որուն վարժ չեմ. կուզեմ անցնել ճամփա մը, որ ինձի ծանոթ չէ։ Աղոթե եւ պաղատե Շամաշին, որպեսզի թափառումներուս մեջ զիս անվնաս պահն, որ կրնամ մայրիներու անտառը հասնել, որ կրնամ սպանել սարսափազդու Խումբաբան եւ աշխարհիս վրայեն վերացնիլ ամեն չարիք, զոր Շամաշը կատե: Եթե Խումբաբան, սպանեմ եւ անոր մայրիները ջարդեմ, այն ատեն աշխարհիս վրա խաղաղություն պիտի ըլլա:

Զավակին, Գիլգամեշի խոսքերը անձկությամբ լսեց մայր թագուհին՝ Նինսունը, իմաստուն-ամենագետը։

Այն ատեն Նինսուն իր սենյակը մտավ, որ հագուստեղեններով եւ թանկարժեք զարդերով լեցուն էր։ Իր մարմնին հարմար հագուստ մը հագավ, պարանոցը եւ կուրծքը գոհարներով զարդարեց, գոտին մեջքը կապեց, թագը գլուխը գրավ եւ թասով ջուր առնելով, գետինը սրսկեց։ Սանդուխներեն բարձրանալով, վերնատուն մտավ, տանիքը ելավ, արեւ-աստված Շամաշին խունկ ծխեց, զոհ մատուցեց, բազկատարած աղերսեց.

Ինչո՞ւ ինծի Գիլգամեշի պես զավակ մը տվիր. Ինչո՞ւ անոր այնպիսի սիրտ մը տվիր, որ հանգիստ ու դադար չտար։ Եվ հիմա էլ զինքը դրդեցիր, որ բախտախնդրության դիմե. երթա, թափառի այն խութ ու բարձրաբերձ լեռները, ուր Խումբաբան կը գտնվի։ Կուզե անոր դեմ կռվիլ, որուն վարժված չէ, քայլել ճամփայե մը, որ իրեն ծանոթ չէ։ Բազկատարած կը պաղատիմ, որ աչքդ վրան ընես գացած եւ եկած ատենը, որպեսզի կրնա մայրիներու անտառը հասնիլ, որպեսզի կրնա սպանել ահավոր Խումբաբան եւ վերացնել աշխարհիս վրայեն ամեն չարիք, զոր դուն կատես։ Ցերեկը, երբ դուն Գիլգամեշի ճամփան կը հսկես,Այան՝ քեզ սիրող հարսդ, թող քեզի հիշեցնե։ Նաեւ գիշերվան պահապաններուն՝ աստղերուն հանձնե զայն եւ իրիկունն ալ Լուսնյակ Սինին՝քու հորդ: Իր երկար արշավանքներուն մեջ պաշտպանե զինքը, որ ըլլա ան սիգապանծ լեռներու կիրճերուն մեջ, կամ տափաստաններու վրա, որպեսզի գազանները իր վրա չհարձակվեն, հսկե անոր գիշերը աստղերովդ եւ ցերեկը արեգակովդ։ Ցույց տուր իրեն անծանոթ կապանները եւ օգնե իրեն, որ գտնե այն ահռելի Խումբաբան. մեկ օրեն, ամիսեն կամ տարիեն։

Նինսուն խնկամանը պարպեց եւ Էնկիդուն կանչելով, ըսավ անոր.

Ո՜հ քաջ Էնկիդու, դու արգանդես չես ելած, բայց ես քեզ իբրեւ զավակ ընդունած եմ, Գիլգամեշի որդիական նվերին հետ։ Արդ քրմուհիները թող իրենց գործը կատարեն։

Մայր թագուհին Էնկիդուին վիզեն գոհարե հմայակ մը կախեց. նվիրական քրմուհիները զինքը իրենց քով առին եւ աստծո դուստրերը զինքը կրթեցին։

Երբ արարողությունը վերջացավ, Նինսուն ըսավ.

Էնդիկու, քեզի կը հանձնեմ ժառանգս, Գիլգամեշը, եղբայրդ։ Ջերմորեն կը փափագիմ, որ վրան հսկես իր ճամփորդության մեջ, մինչեւ մայրիներու անտառը առաջնորդես եւ ետ բերես։ Թող անցնին օրեր, ամիսներ եւ տարիներ։

էնկիդուն բերանը բացավ եւ ըսավ Նինսունին.

Կառաջնորդեմ Գիլգամեշը, բարեկամս եւ եղբայրս լայնատարած տափաստաններեն ու լեռներեն մինչեւ մայրիներու անտառը, ուր Խումբաբան կապրի։ Շամաշի շնորհիվ մեծ քաջագործություններ կընենք եւ հաջողությամբ պարսպապատ Ուրուկ՝ քեզի կը վերադառնանք, իմաստուն-ամենագետ թագուհիս եւ մայրս։

Գիլգամեշ եւ Էնկիդու ձեռք ձեռքի տված մեկնեցան իմաստուն Նինսունին քովեն։

Просмотров: 524 | Добавил: PanArmenizm | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Конструктор сайтов - uCoz
Copyright MyCorp © 2024