Приветствую Вас, Гость Փայլածու, 15.05.2024, 10:33
RSS

ՄՈՒՏՔ

Մենյու

...Նյութեր
Գ. Նժդեհ [44]
Ցեղակրօն
Հայկ Ասատրյան [19]
Տարոնականություն
Ուխտագիրք Արորդյաց [57]
Արորդիների Ուխտ
Մշակույթ [22]
ՀԱՅԵՐԸ [47]
հոդվածներ, տեսանյութեր
Պարույր Սևակ [17]
Բանաստեղծություններ
A.S.A.L.A Հ.Ա.Հ.Գ.Բ. [12]
Ուխտ Արարատի
Սասնա Ծռեր [6]
Մեր Սրբազան Էպօսը
Ազգային Ապրանքանիշ [1]
օգտակար կայքեր [2]
Կուր-Արաքս Միջագետք [2]
Ջավախք [4]
Գրադարան [12]
էլեկտրոնային գրքեր
Հայագիտություն-Հայոց պատմություն [8]
Հայագիտություն-Հայոց պատմություն
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք [1]
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք

Տեսանյութեր

ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

Օրացույց
«  Օգոստ 2011  »
ԼուսինՀրատՓայլածուԼուսնթագԱրուսյակԵրևակԱրեգակ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Գրառումների արխիվ

Հարցումներ
Оцените мой сайт
Всего ответов: 344

People Group

Ստատիստիկա

այս պահին կայքում էն 1
հյուր 1
գրանցված 0

  
Главная » 2011 » Օգոստ » 30 » «ԳԻԼԳԱՄԵՇ» ԴՅՈՒՑԱԶՆԵՐԳՈՒԹՅՈՒՆ ՆԱԽԱԲԱՆ Նշան Մարտիրոսյան, 1963
20:06
«ԳԻԼԳԱՄԵՇ» ԴՅՈՒՑԱԶՆԵՐԳՈՒԹՅՈՒՆ ՆԱԽԱԲԱՆ Նշան Մարտիրոսյան, 1963
ՆԱԽԱԲԱՆ

ՔԱՆԻ ՄԸ ԽՈՍՔ «ԳԻԼԳԱՄԵՇ» ԴՅՈՒՑԱԶՆԵՐԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ուրուկի քաջարի եւ իմաստուն արքային՝ Գիլգամեշիբախտախնդրական կյանքին եւ քաջագործությանը նվիրված էպոսը գրված է սումերական ծագում ունեցող սեպագրով՝ պնակիտներու վրա, ակկադերենով, որ սեմական ցեղախմբին պատկանող բաբելոնացիներու եւ ասորեստանցիներու գործածական լեզուն էր:
Պնակիտներու մեծագույն մասը գտնված է Ասորեստանի թագավորԱշշուրբանիպալի (668—626 թթ. մ.թ.ա.) մայրաքաղաքին՝ Նինվեի արքունի դիվանատան հարուստ բեւեռագրական հավաքածոյին մեջ, ասկե մոտավորապես 80 տարի առաջ:
Վերոհիշյալ երկու ազգերը, որոնք թեեւ ցեղային եւ լեզվական որեւէ կապ չունին Միջագետքի սումերացիներու հետ, բայց եւ այնպես ժառանգած են անոնց բարգավաճ երկրին՝ Սումերաստանին հետ նաեւ անոնց բարձր մշակույթը եւ քաղաքակրթությունը: 
Սումերական այս դյուցազներգությունը, որ աշխարհիս ամենահնագույն գեղարվեստական գրականության գոհարն է, նախ՝ մ.թ.ա. XX դարուն եւ հետո Բաբելստանի խելացի արքայի՝ Խամմուրաբիի իշխանության ժամանակ (XVIII դար մ.թ.ա.) ակկադերենի վերածված է եւ բաժանված տասներկուդրվագներու: Ասորեստանի եւ Փոքր Ասիո զանազան կողմերը դեռ երկար ժամանակ պահպանված է ան, ինչպես կը վկայեն 
VI դարուն (մ.թ.ա.) անկե  ընդօրինակված երկու ֆրագմենտներ, որոնք հայտնաբերված են հնագիտական պեղումներու ընթացքին Վարկայիավերակներուն մեջ, հոն ուր կը գտնվեր երբեմնի դիւցազնական Գիլգամեշիպարսպապատ Ուրուկը, Աստվածաշնչի Էրեխը:

Խատտուշայի, երբեմնի լայնատարած հեթական հզոր կայսրության մայրաքաղաքին, ներկա Բողազքեոյի, ավերակներուն տակ թաղված արքայական դիվանին մեջ, գերմանացի արեւելաբան եւ հնախույզ Հ. Վինկլերիեւ Օ. Պուխշտայնի կողմե գտնված են «Գիլգամեշ» դյուցազնավեպին մեծ ու փոքր բեկորները, որոնք գրված են հեթերենով եւ խուրրերենով: Այսպիսով, մինչեւ այսօր Գիլգամեշի դյուցազներգությունը ծանոթ է չորս հնագույն լեզուներով - սումերենով, ակկադերենով, հեթերենով եւ հուրրերենով: Շատ հավանական է, որ ան կարգ մը ուրիշ փոքրասիրական լեզուներու ալ (խատտերենի, պալայերենի, խայերենի¹,  լուվերենի կամ արծավերենի) վերածված ըլլա, բայց ցարդ բեկոր մը իսկ գտնված չէ այս վերջին լեզուներով:


1. Խայերենը կամ խայաերենը Խայաշա (Խայաներու երկիրը, Խայաստան) բնակվողխայա կոչված տեղաբնիկ ժողովրդին լեզուն է, որ, րստ իս մեր նախնյաց լեզուն է՝հայերենը, որուն ենթախավը փոքրասիրական ծագում ունի: (Տե՛ս Ն. Մարտիրոսյան, Հայերենի /Հարաբերությունը խեթերենի հետ, «Հանդես Ամսօրյա» 192Հ, /քիվ 9—10, էշ 443, 1926, թիվ 7—8, էք 369): 

ԳիլգամեշիԷնկիդուի եւ Խումբաբայի զրույցները, սիրված ու տարածված ըլլալով հնագույն Մերձարնելքի այլացեղ ու այլալեզու ժողովուրդներու մեջ, բերանացի ավանդությամբ դարերով պահված մնացին՝ սերունդեսերունդ, ցեղե-ցեղ ն երկրե-երկիր անցնելով:
«Գիլգամեշ» դյուցազնավեպին նյութը մասամբ, հավանաբար, առնված է վաղեմի ժամանակներն մնացած փոքրասիրական ժողովրդական հերոսապատումներե եւ զրույցներե: 
  Սումերացի հանճարեղ բանաստեղծը, որուն անունը տակավին մեզի անհայտ կը մնա, հավաքած ու գրի առած է զանոնք մեծ վարպետությամբ, տալով անոնց կշանք եւ երաժշտականություն:
Ինչպես կերեւի, այս դյուցազնավեպը ժամանակին երգելով կը կարդացվեր եւ կամ ուղղակի կերգվեր գուսաններու կողմե: Գիլգամեշի, էնկիդուի եւ ահեղ Խումբաբայի զրույցները ու առասպելները սումերացիներու երկրեն, Միջագետքեն մուտք գործած են դեպի Բաբելոն, Ասորեստան, Հեթաստան, Խուրրիներու երկիրը, Իսրայել, Հայաստան (Խայաշա)², Արաբիա, Հնդկաստան, Հունաստան, Իտալիա եւ ուրիշ երկրներ, ուր անոնք զանազան ձեւերով յուրացված եւ ազգայնացված են:
Սումերացիներուն լեզվով խմբագրված կտորներեն մինչեւ այժմ հինգ-վեց պնակիտ գտնված եկ սումերական քաղաքներ Կիշ-Խուրսագ-Կալամալի եւ Նիպպուրի պեղումների ժամանակ: Այս պնակիտներովն շնորհիվ կարելի եղավ «Գիլգամեշ» դյուցազնավեպին տասներկուերորդ դրվագը մասամբ մը լրացնել:
Ըստ ավանդության, Գիլգամեշ կը պատկաներ ուրուկյան առաջին հարստության, որուն հիմնադիրը արեւ-աստծո որդին՝ Մեսկինգաշերն էր: Անոր հաջորդներն էին իր տոհմին պատկանող էնմեկարըԼոլգալբանդան,Գիլգամեշը (Կուլաբի նախկին քրմապետը, որ 126 տարի իշխած է),Ուր-Նունգալը (Գիլգամեշի որդին, որ միայն 15 տարի իշխած է): Միեւնույն տոհմե սերող իշխաններու այս հաջորդությունը, ըստ Բ. Հրոզնիի, 2310 տարի տեւած է:


2. Երբեք զարմանալի չէ, որ «Գիլգամեշ» դյուցազնավեպին գլխավոր հերոսներէն՝ Խումբաբայի եւ քաջ Էնկիդուի անունները Խուբաբուկ, Խուպապուկ, Հեոնիտյու, Հեոնտու (Հեոնդու) ձեւերով մինչեւ այսօր պահված են արեւմտահայերու մոտ: Այս մասին տե՛ս «Պատմություն Անթեպի Հայոց» գավառական բառարանը, ուր առաջ բերված են վերոհիշյալ անունները:

Գերմանացի ասորաբան եւ արեւելագետ Պետըր Իենսըն կը գրե. ««Գիլգամեշ» դյուցազներգությունը բաբելոնացիներու համար եղած է այն, ինչ որ Աստվածաշունչը մեզ համար:» 
 Եբրայեցիք «Գիլգամեշ» դյուցազնավեպեն բազմաթիվ նյութեր, օրինակի համար՝ Սումերստանի մեջ ժամանակին տեղի ունեցած ջրհեղեղի ուՈւտնապիշտիմի՝ բաբելոնացիներու Նոյ նահապետին պատմությունը յուրացնելով, իրենց հին կտակարանին կամ Ս. Գիրքին միջոցով փոխանցած են նան քրիստոնեությունը ընդունող բոլոր ազգերուն:
Համեմատական ուսումնասիրությամբ Իենսըն կրցավ փաստացի կերպով ապացուցանել, որ Հոմերոսի դյուցազնական վիպերգությունները՝ «Իլիականը» եւ «Ոդիսականը» «Գիլգամեշ» դյուցազներգության հետ սերտ առնչություն եւ ներքին ազգակցություն ալ ունին, հանգամանք մը, որով երեւան ելավ, որ հոնիացի Հոմերոսն ալ իր վերոհիշյալ էպոսներուն նյութը եւ կերպարները երրորդ հազարամյակեն եւ կամ ուղղակի «Գիլգամեշ» դյուցազնավեպեն առած է. հերոսներուն տալով հունական անուններ եւ իր բանաստեղծության նոր տարազ:

 Ուրեմն VIII կամ VII դարուն մեր թվականութենեն առաջ  Հոմերին ծանոթ էին Փոքր Ասիո Գիլգամեշյան զրույցները, պահված գրավոր, կամ բերանացի ավանդությամբ:
 Փոքր Ասիո հնագույն ազգերն ալ, երբ «Գիլգամեշ» դյուցազնավեպը կամ անոր մաս կազմող առանձին լեգենդները թարգմանել կամ ասոր հետնությամբ նոր դյուցազներգություններ ստեղծել են, հաճախ փոխված են հերոսներուն անունները. «Գիլգամեշ» եղած է «Գիշ» կամ «Գիլգամաշ», հայերու մոտ՝ հավանաբար «Տորք»:
Մեր անմահ պատմահոր՝ Մովսես Խորենացիի կողմե հինգերորդ դարուն գրի առնված եւ կորուստէ փրկված Տորքի երկու զրույցները, որոնց կորիզը անկասկած անհիշատակ ժամանակներն մնացած է, հավանաբար Գիլգամեշի դյուցազնավեպին հետ սերտ առնչություն ունեցող փշրանքներ են, որոնք բերնե բերան ավանդվելով պահված են Հայաստանի մեջ մինչեւ Խորենացիի օրերը¹:

1. Մ. Խորենացի, «Պատմություն Հայոց», Բ, 8.

Նաեւ Ղազարոս Աղայանի հավաքած եւ «Տորք Անգեղ» խորագրով հրատարակած երկը կազմված է Տորքին վերագրված հինգ ժողովրդական զրույցներե, որոնցմե երկուքը նման են Խորենացիի մոտ հիշատակված Տորքյան առասպելներուն եւ մյուս երեքն ալ պահված են անգիր ավանդությամբ: Այս ժողովրդական առասպելները եւ զրույցները մոտեն կամ հեռվեն կապ ունին «Գիլգամեշ» դյուցազնավեպին հետ: «Գիլգամեշ» դյուցազներգության 12-րդ դրվագին մեջ կը պատմվի, թե ինչպես քաջարի Գիլգամեշ հաստաբուն ծառը արմատով մեկտեղ հանած եւ ուսը առնելով գյուղաքաղաք բերած է, զարմանք պատճաոելով բնակիչներուն: Վերեւ հիշված հայ ժողովրդական ավանդության համաձայն, միեւնույն բանը ըրած է Անգեղի դժնահայաց Տորքը՝ հայկական, կամ ավելի ճիշտը՝ հնագույն Փոքր Ասիո ժողովրդական առասպելներու հերոսը, իր գերմարդկային ուժը հասարակության ցույց տալու համար¹

1. Խորենացիի Տորքը հնագույն Մերձարևելքի մեջ պաշտված դյուցազն մըն է, որուն անունը հաճախ հիշատակված է հեթական բևեռագրությանց մեջ՝ ՏարկուՏարխուձևերով, որ հեթ. տարխ - «կարենալ», բայարմատին և տարխուիլիշ «կարող», «հերոսական», «հսկայական», և տարխուիլատար «կարողություն», «հերոսություն», «քաջություն» թառերուն հետ կապ ունի: Իսկ Անգեղ (Անգղ)փոքրասիական աշխարհագրական անուն մըն է, որ Իշուվայի (Ծոփք) մեջ գտնված հեթ. Ինգալավա տեղանունին կը համապատասխանե: Այս մասին տե՛ս ուսումնասիրությունս՝ «Altarmeniche Überlieferungen über Tork, Archiv orientalni», հատ Բ. 1930 (Պրագա) եւ «Հայ տեղանունների շուրջ», «Կյանք եւ Գիր» Տարեգիրք, 1948, էջ 119.

Մեր քերթողահայրը, նկարագրելով Տորքի պատկառելի կերպարանքն ու գերմարդկային ուժը, կը պատմե, որ ան Սագճիկեն (Ռոստոմեն) եւՀերակլեսեն շատ ավելի ուժով եղած է: Խորենացիի պատմածին համաձայն, Տորքը բլուրի մը չափ խոշոր քարեր թշնամի նավերուն վրա նետելով, կընկղմեր զանոնք եւ այդպիսով կը փրկեր ժողովուրդը չարագործներու եւ ծովահեններու դաժան արարքներեն: Շատ հետաքրքրական եւ մշակութային պատմության համար հույժ կարեւոր է Խորենացիի «Հայոց Պատմության» այն հատվածը, ուր ան մեզի հավատարմորեն կը պատմե ժողովուրդէն լսածը, թե ինչպես Տորքը, խոշոր քարերը ճեղքելով, զանոնք սալերու եւ կամ քարե տախտակներու կը վերածեր ու անոնց վրա արծիվի եւ ուրիշ կենդանիներու եւ առարկաներու պատկերները կը փորագրեր: Այսօր բոլորովին պարզ Է, որ «Պատմություն Հայոց»-ի մեջ եղած ակնարկությունը՝ կենդանիներու եւ առարկաներու պատկերներն բաղկացած փոքրասիական մեհենադրոշմներու մասին է, որոնք գործածված են սեպագրի կողքին Փոքր Ասիո մեջ շարք մը հին ազգերու կողմե երկրորդ եւ առաջին հազարամյակներու ընթացքին մեր թվականութենեն առաջ:
Սումերացի հագներգուն կը ներկայացնե մեզի միայն իր հերոսներուն՝ Գիլգամեշի եւ Էնկիդուի ֆիզիկական ուժը, չարքաշությունը ու մարտնչումները: Մինչդեռ Խորենացիի Անգեղ Տորքը միեւնույն ատեն քարե տախտակ շինելու եւ անոր վրա մեհենադրոշմներ փորագրելու նուրբ արվեստին հմուտ դպիր մըն է:
Կողմնակի պետք է հոս նշել, որ նաեւ «Սասունցի Դավիթ» դյուցազներգությունն ալ «Գիլգամեշ» դյուցազնավեպին ազդեցությունը կրած է, բայց այս մասին ուրիշ առթիվ: 
«Գիլգամեշ» էպոսը, որ դիցաբանական բնույթ ունի, կը պատմե մեզի կիսաստվածային խրոխտ դյուցազնի մը մասին, որ տիտանի մը պես կը ծառանա հին աստվածներու դեմ, փոխանակ հպատակելու, կը մերժե Իշտարդիցուհիի սիրո առաջարկը: Դեռ ավելին, առաջին մարդն է, որ կը փորձե կորզել կյանքի եւ մահվան, աստվածային դրախտի եւ դժոխքի գաղտնիքները, մտնելովլուսոարդարության եւ ճշմարտության տեր, արեւ-աստված Շամաշիծառայության մեջ:
Եվ թեպետ Գիլգամեշը անսահման դժվարությանց եւ վտանգներու դեմ հաղթականորեն պայքարեցավ, թեպետ ինքն ալ երկու երրորդով աստված եւ մեկ երրորդով մարդ էր, բայց եւ այնպես չկրցավ ծեռք բերել հավերժական կյանքն եւ անմահությունը, որուն այնքան կը ցանկար, ու վերջապես ինքն ալ, պարսպապատ Ուրուկի հզոր արքան, ստիպվեցավ համակերպել մահկանացուներու ճակատագրին:
Ահա «Գիլգամեշ» դյուցազներգության հակիրճ բովանդակությունը:
Հարավային Բաբելստանի՝ ամենահին քաղաքներեն մեկը՝ Ուրուկ կը ճնշվի Գիլգամեշ արքային կողմե, որ մայրաքաղաքին պատնեշները շինել կու տա իր հպատակներուն:
Աստվածներու հրամանին անսալով, Արուրու դիցուհին հողեն վայրի կերպարանքով ուժեղ հսկա մը կը ստեղծե էնկիդու անունով, որուն ոչ միայն գլուխը, այլեւ, ամբողջ մարմինը մազով է ծածկված: Էնկիդու, որ քաղաքի մարդոց թշնամի եւ  դաշտավայրերու մեջ ապրող անասուններու պաշտպանը կը նկատվի, միշտ անոնց հետ լեռները կարածի ու կը թափառի:
Որսորդ մը, որուն Էնկիդու միշտ արգելք կըլլա, Ուրուկի Իշտարի տաճարոն գեղեցիկ քրմուհի մը առնելով, տափաստանները կերթա եւ ջուրին քով կը սպասե: Երբ Էնկիդու վիթերուն հետ ջուր խմելու կու գա, կը նշմարե մերկ ու գրգռիչ ցնծուհին, որ իր տեսքովն ու գեղովը ծաղիկի մը պես կը հրապուրե զայն եւ իրեն քով կը տանի:
Դեռատի քրմուհին վեց օր եւ յոթը գիշեր գինարբուք սարքելն հետո, կը համոզե եւ Ուրուկ կը տանի լեռներու հսկան՝ Էնկիդուն: Գիլգամեշի ոստանը՝ Ուրուկ ցնծության մեջ է: Էնկիդուի գալուստը կը տոնե: Իշտար դիցուհիին ննջարանին դուռը կը բացվի եւ Գիլգամեշ կուզե ներս մտնել: Բայց նորեկ Էնկիդուն արգելք կըլլա: Ասոր վրա երկու հսկաները կը գոտեմարտին: Ուժի այս փորձը կատարվելն հետո, երկու հերոսները Գիլգամեշը եւ Էնկիդուն սերտ բարեկամություն կը հաստատեն ու կորոշեն Լիբանանի լեռները, մայրիի անտառներուն մեջ ապրող ճիվաղը՝ Խումբաբան սպանել: Երկար ատեն փնտրելե հետո վերջապես, կը գտնեն ու կը սպանեն:
Վավաշոտ Իշտար դիցուհին սիրո առաջարկ կընե երկիրը սարսափազդուԽումբաբայի եւ չար դեւերու տանջանքեն փրկող քաջ Գիլգամեշի, որ արհամարհանքով կը մերժե անոր առաջարկը, քաջաբար հիշեցնելով Իշտարի նախկին վեց սիրեկանները, որոնք վերջին դժբախտության մատնված են: Իշտար զայրանալով, իր հորը՝ Անուին կը դիմե ու կը գանգատի խրոխտ Գիլգամեշեն, պահանջելով, որ դիցահայրը երկնային վայրի ցուլ մը ստեղծե ուերկիր ղրկե, որպեսզի Գիլգամեշի դեմ ելնե: Երկնադից Անու թեեւ նախապես կը հակառակի Իշտարի այս պահանջին, որովհետեւ ցուլի մը երեւումը աշխարհիս վրա յոթը տարի սովի պատճառ կրնա ըլլալ, բայց եւ այնպես վիթխարի ցուլ մը ստեղծելով, դուստրին՝ Իշտարի կը հանձնե, որպեսզի Գիլգամնշը սպանե: Գիլգամեշ, իր սրտակից բարեկամը՝ Էնկիդու այս երկնային ցուլն ալ երկար մարտնչումն մը հետո կը սպանեն: Այս առթիվ Ուրուկի մեջ ուրախության տոն մը տեղի կունենա:
Էնկիդուն գիշերը գեշ երազ կը տեսնե աստվածներու խորհրդակցության մասին, որուն ընթացքին էնլիլաստածներուն ամենամեծըարեւ-աստված Շամաշիկը հայտնե, որ Էնկիդուն պետք է մեռնի: Ասոր վրա Էնկիդուն իսկապես կը մեռնի, անհուն թախիծ ու վիշտ պատճառելով իր սիրելի ընկերոջ՝ Գիլգամեշին: Գիլգամեշ իր հավատարիմ եւ անկեղծ բարեկամին մահեն հետո կը սկսի խորհիլ կյանքի եւ մահվան հարցի մասին: Խռովված մահվան երկյուղեն, կը դիմե նախահոր՝ ՈւտնապիշտիմինԲաբելստանի ջրհեղեղի հերոսին, որպեսզի անորմե կյանքի եւ մահվան գաղտնիքը իմանա: Գիլգամեշ անապատային եւ լեռնային ճամփաներե անցնելով կը հասնի Մաշու լեռը, որուն ստորոտը ահեղկարիճ-մարդոց կը հանդիպի, որոնք լեռան մուտքին վրա կը հսկեն: Երկար ու դժվարին ճամփորդությունն եւ խարխափումներն ետք, վերջապես կանցնի Մաշու լեռան խորուղիեն ու կը հասնի մեհենական անտառ մը, որուն չքնաղագեղ ծառերուն ճյուղերեն կախված են գույնզգույն ազնիվ քարեր:
Հոն կը նշմարե մատռվակ Սիդոլրին, որ աստվածներոլն անմահական ըմպոյիք կը բաշխե:
Սիդոլրին զայն Ուտնապիշտիմի նախկին նավորդ Ուրշանաբիիեն կը ղրկե, որ այնքան ալ հեռու չէ: Ուրշանաբիի հրահանգին համաձայն, Գիլգամեշ 60կանգուննոց 120 ձող կը բերե նավավարին եւ հետո անոր հետ միասին ծովը ճեղքելով Ուտնապիշտիմի քով կերթան: Նախապես առանց արգելքի իրենց ճամփան կը շարունակեն, բայց հետո «մահվան ջուրերուն» մեջ ճամփորդելը վտանգավոր կը դառնա: Անհամար դժվարություններն հետո Գիլգամեշ վերջապես Ուտնապիշտիմի քով կը հասնի, կենաց եւ մահու մասին տեղեկություն քաղելու համար: Ուտնապիշտիմի՝ բաբելացիներու Նոյ նահապետին տված տեղեկությունները կյանքի եւ մահվան մասին մխիթարական չեն. բոլոր մարդիկ պետք է մեռնին, նաեւ Գիլգամեշ: Գիլգամեշի հարցումին վրա թե ինքը՝ Ուտնապիշտիմը ինչպես հավիտենական կյանքի արժանացած է, այս վերջինը կը պատմե իրեն ջրհեղեղի պատմությունը եւ կըսե, որ ինքը եւ իր կինը ջրհեղեղը վերապրելն հետո, աստվածացած են եւաստվածներու բնակավայրըերանելիներու կղզին փոխադրված: Ուտնապիշտիմ եւ իր կինը ցավելով իրենց զարմիկին հոգեկան վիճակին վրա, կուզեն կերպով մը օգտակար ըլլալ իրեն: Խորհուրդ կուտան, որ Գիլգամեշ 6 ցերեկ եւ 7 գիշեր արթուն մնա կյանքը գտնելու համար, բայց հանկարծ քունը կը տանի: Ուտնապիշտիմի բարի կինը խորհրդանշան յոթը հաց կեփե եւ Գիլգամեշի բարձին տակը կը դնե, որպեսզի դեւերը չխանգարեն:
Ուտնապիշտիմ խորհուրդ կու տա Գիլգամեշի, նորեն երկիր վերդառնալ ու կարեկցելով, կըսե անոր «կենաց ծառին» բուսած տեղը, հրաշագործ բույս մը,որուն պտուղը ուտողը հավիտենապես երիտասարդ կը մնա եւ նույնիսկ, երբ ծերը ուտե այդ կենարար բույսին պտուղը, կերիտասարդանա:
Գիլգամեշ իր նպատակին կհասնի, կենարար բույսը կը գտնե ծովի խորխորատում, բայց, ավա՜ղ, վերադարձին, երբ Գիլգամեշ լճակի մը մեջ լոգանք կընե, օձը՝ մարդուս թշնամին, այդ հրաշագործ տունկը կը հափշտակե ու Գիլգամեշի անմահության վսեմ երազը կը ցնդի:
Ահա այդ է պատճառը, որ օձը տարին անգամ մը շապիկը փոխելով կերիտասարդանա:
Դյուցազներգության գլխավոր հերոս Գիլգամեշ իր «հավերժական կյանքի» մեջ հուսախաբ ըլլալով, կը փափագի տեսնել իր հանգուցյալ բարեկամը՝ Էնկիդուն: Երկար պաղատանքներէ հետո մարդասեր Էան կը հրամայե մահվան աստվածՆերգալին, հողին տակեն վեր բերել Էնկիդուի ուրվականը, որպեսզի Գիլգամեշ ուղղակի իր սիրելի բարեկամին բերնեն իմանա մեռելներու վիճակը անդրաշխարհին մեջ: Գիլգամեշ կիմանա, բայց հուսախաբ կըլլա: .
Ավելորդ չեմ համարեր հոս փոքրիկ ծանոթություն մը տալ «Գիլգամեշ» դյուցազներգության նախերգանքի մասին, որուն բնագիր պնակիտը  դժբախտաբար դեռ կը պակսի: Ահա՛ այդ նախերգանքը՝ 

Կար ու չկար հին ժամանակ, արքա մը կար 
Ուրուկ բերդի տերն անունովը՝ էնմեկար
Բախտագուշակ քուրմերն իրեն ավետեցին. 
«Քու աղջիկը մանչ զավակ մը պիտի բերե. 
Որ քու գահը քեզմե պիտի հափշտակե»: 
Վախցավ արքան եւ մատնված ահ ու դողի 
Հրամայեց իր աղջիկը բանտում փակել, 
Ու խիստ հսկել, որ անկատար մնա հավետ 
Իր քուրմերու գուշակությունը դառնաղետ: 
Բաց ո՛վ կրնա փոխել վճիռն աստվածներուն:
Ծնավ դուստրը արու զավակ գաղտնաթաքուն: 
Բանտապանները վախցան տիրոջ քենեն: 
Եվ նետեցին նորածինը մի խոր անդունդ: 
Արծիվ մը, որ սուր հայացքով կդիտեր վերեն, 
Բռնեց տղեկն գետին չինկած, բեռցուց ուսին, 
Եվ տանելով նրան պարտեզ, արմավենուտ, 
Զգուշությամբ եւ փափկությամբ դրավ գետին:
Պարտիզպանը տեսավ մանկիկն այդ գեղուգեշ 
Սիրեց, գգվեց եւ  անվանեց զալն Գիլգամեշ: 
Մեծցավ տղեկն, եղավ կտրիճ մի տղամարդ, 
Խլեց գահը իր մեծ-հորմեն, էնմեկարեն: 
Վճիռն այդպես կկատարվի՝ երկնորեն միշտ:

Դոկտոր Ալբերտ Շոտտը¹ այս «նախերգանքը» քաղվածաբար առած եւ թարգմանած է Կլավդիոս Էլիանոսի կողմե հունարեն գրված «Պատմություններ անասուններու մասին» գրքեն: Հռովմեկան այս գրողը, որ մ.թ. 2-րդ դարում ապրած է, գրի առած է իր գրքին կցած է Գիլգամեշի ծնունդին եւ մանկության վերաբերող ժողովրդական այս գողտրիկ զրույցը, որ ավանդությամբ պահպանված ու հազարամյակներու ընթացքին տարածված է ոչ միայն արեւելյան երկիրներու, այլ նաեւ Եվրոպայի եւ Աֆրիկայի մեջ գաղթողներու միջոցով: Մինչեւ այսօր ալ Մերձարեւելքի մեջ զանազան ձեւերով ու լեզուներով (հայերեն, թուրքերեն, հունարեն եւ այլն) կը պատմվին այսպիսի կամ ասոր նման ժողովրդական առասպելներ, որոնք մոտեն կամ հեռվեն կապ ունին «Գիլգամեշ» դյուցազնավեպին մաս կազմող զրույցներուն հետ: Էլիանոսի կողմե հավաքված ու կորուստե փրկված այս գեղեցիկ ավանդություններն մին, որ Ալ. Շոտտը թարգմանաբար առաջ բերած է «Գիլգամեշ» էպոսի սկզբում իբրեւ «Նախերգանք», եւ ես ալ զայն առ ի չգոյե հայացուցած եմ, անկասկած «Գիլգամեշ» դյուցազներգության փշրանքներէն մին է, որովհետեւ ըլլա նյութը, ըլլա սումեր-ակկադյան նախատիպարը, հակառակ աղավաղումներու, անոր մեջ դեռ աղոտ կերպով ի հատյ կու գան: Օր մըն ալ անշուշտ այս նախերգանքը պարունակող կամ անոր համապատասխանող սեպագիր, պնակիտը պեղումներու ընթացքին կամ պատահմամբ, երեւան պիտի գա, դյուցազնավեպին մաս կազմող ուրիշ բեկորներու նման:

1. Albert Schott, Das Gilgamesch Epos (Redams Universal Blbliothek, թիվ 7235), էջ 14:
Просмотров: 1483 | Добавил: PanArmenizm | Рейтинг: 3.5/2
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Конструктор сайтов - uCoz
Copyright MyCorp © 2024