Приветствую Вас, Гость Հրատ, 14.05.2024, 08:59
RSS

ՄՈՒՏՔ

Մենյու

...Նյութեր
Գ. Նժդեհ [44]
Ցեղակրօն
Հայկ Ասատրյան [19]
Տարոնականություն
Ուխտագիրք Արորդյաց [57]
Արորդիների Ուխտ
Մշակույթ [22]
ՀԱՅԵՐԸ [47]
հոդվածներ, տեսանյութեր
Պարույր Սևակ [17]
Բանաստեղծություններ
A.S.A.L.A Հ.Ա.Հ.Գ.Բ. [12]
Ուխտ Արարատի
Սասնա Ծռեր [6]
Մեր Սրբազան Էպօսը
Ազգային Ապրանքանիշ [1]
օգտակար կայքեր [2]
Կուր-Արաքս Միջագետք [2]
Ջավախք [4]
Գրադարան [12]
էլեկտրոնային գրքեր
Հայագիտություն-Հայոց պատմություն [8]
Հայագիտություն-Հայոց պատմություն
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք [1]
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք

Տեսանյութեր

ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

Օրացույց
«  Նոյ 2011  »
ԼուսինՀրատՓայլածուԼուսնթագԱրուսյակԵրևակԱրեգակ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Գրառումների արխիվ

Հարցումներ
Оцените мой сайт
Всего ответов: 344

People Group

Ստատիստիկա

այս պահին կայքում էն 1
հյուր 1
գրանցված 0

  
Главная » 2011 » Նոյ » 25 » գ. ԽՈՐՀՈՒՐԴ ԾՆՈՒՄԻ
21:39
գ. ԽՈՐՀՈՒՐԴ ԾՆՈՒՄԻ
գ. ԽՈՐՀՈՒՐԴ  ԾՆՈՒՄԻ


1.      Ծնումի Խորհուրդն է Անահիտը՝ ԱՆ /ծնում/ - ԱՀ /հզոր/՝ Ծնող Զորություն՝ Աստվածամայր:
2.      Արարչագործությունը՝ դա արարումի և ծնումի միասնությունն է: ԵՎ արարումը ծնումով է հաստատում իր նորոգումը:
3.      ԵՎ թե Հայրը արարման բացարձակություն է՝ Հ /բացարձակ/ - ԱՐ /արարում/, ապա Մայրը արարումի պահպանողն է՝ Մ /պահել/ - ԱՐ/արարում/: ԵՎ Մայրը Հոր արարումը պահպանում է ծնումով:
4.      Արարումը ժամանակ չի պայմանավորում. ծնումով է մայրը նորոգում հոր արարումը ժամանակի մեջ:
5.      Ծնունդով է սկսվում կյանքի նոր պարբերությունը. իսկ պարբերությունները անսահման անգամ կրկնվում են, և մոր մեջ ու մոր միջոցով են կրկնվում դրանք:
6.      Թե չկա արարում առանց ծնումի, նույնպես և չկա ծնում արարումից դուրս:
7.      Արարումից դուրս որևէ ծնունդ ստեղծումն է նորի, որ հնարավոր չէ: Ծնունդը հենց արարումի նորոգումն է ժամանակի մեջ: Մայրը ծնում է եղածին. չեղածին նա ինչպե՞ս կծնի:
8.      Թե ծնունդ չլինի, էլ ի՞նչ արարում՝ արարումը երբեք չի նորոգվի. թե արարումը չնորոգվի, նա չի պահպանվի, ուստի և արարում չի լինի երբեք:
9.      Թե մայր չլինի, հայրն ինչպե՞ս նորոգի արարումը իր: ԵՎ հայրը իր որդու արարումը նորոգելու համար մայր է որոնում, որի մեջ և որի միջոցով նորոգի իր որդու արարումը: ԵՎ մայրը իր մեջ սնում է, ապա ծնում ու պահպանում է հոր զավակին:
10.      ԵՎ Անահիտն է Մայրության Խորհուրդ: Հենց ինքը՝ Արան Մայրն է արարել Անահիտի մեջ ու հենց Մայրությամբ կերտել է նրան՝ Աշխարհի բոլոր ցավերից մի փունջ, բոլոր սերերից մի ամբողջ հյուսվածք, հուզմուքից մի բուռ, երազներից սոսկումները լոկ, տառապանքի ծով - դա է Մայրությունը: ԵՎ այդ Մայրությամբ էլ նա Մայրն է կերտել Անահիտի մեջ:
11.      Մայր Անահիտը՝ ծնունդի խորհուրդ, պտղաբերումի մի ամբողջ աշխարհ, գութի խնկարկում, սիրո մեղեդի, կարոտի խորան, երջանկության բույր:
12.      ԵՎ Անահիտը՝ ինքը տառապանք, ինքը մայրացում, Մայր Աստվածուհին ամեն երկունքի, ամեն ծնունդի, ամեն քնքշության ու նվիրումի:
13.      Առանց երկունքի էլ ի՞նչ մայրացում, և էլ ի՞նչ երկունք առանց ցավերի: ԵՎ այդ ցավերով Մայր Անահիտը հենց ինքն է երկնում. և ինքն էլ բոլոր մայրերի նման գարուն է ծնում. և ինքն էլ բոլոր մայրերի նման երջանկանում է իր մայրացումով:
14.      Ամեն մի ծնունդ գարուն է կյանքի՝ լինի տիեզերական անհունության մեջ, թե ամենափոքր մի էակի:
15.      Գարուն է կյանքի ամեն պարբերության ծնունդը, և ձմեռ է վախճանը նրա:
16.      Տարին էլ երկրի կենաց մի պարբերություն է, որը սկսվում է գարնան ծնունդով և ավարտվում է հարաբերական մահով՝ ձմեռով:
17.      Ծնունդով է սկսվում երկրի կենաց պարբերության գարունը. և գարունն է երկրի վրա նոր ժամանակ սահմանում:
18.      Գարուն է ծնում երկրի վրա Մայր Անահիտը և ձմեռվա գորշությունն է ցրում երկրի վրայից, կյանքի գույները իրարից զատում և շաղ է տալիս ամբողջ երկրով մեկ:
19.      Զատիկ է հյուսում Անահիտն ամենուր: ԵՎ բազմագույն է աշխարհը դառնում. ամեն մի էակ իր գույնն է ստանում. ամեն մի էակ իր բույրն է ստանում, ամեն մի էակ իր համն է ստանում:
20.      ԵՎ տոնախմբություն է Զատիկը գարնան. և՜ ծառ, և՜ ծաղիկ, և՜ հավք, և՜ գազան, և՜ մարդ, և՜ աստվածամարդ բոլորը մեկտեղ ժպիտ են հղում գարնան արևին և փառաբանում Մայր Անահիտին:
21.      ԵՎ Անահիտն է Աստվածածին Մայր. և Անահիտն է զավակներ ծնում Արայի համար՝ Անմահ Աստվածներ և մայրական ջերմությամբ սնում է նրանց:
22.      ԵՎ Անահիտը՝ Մայրը բոլոր Անմահ Աստվածների, աղերսեց Արային, որ իրեն պարգևի տառապալից մայրություն:
23.      ԵՎ Հայր Արա՛ն հենց Անահիտի մեջ արարեց երկրային հրեղեն որդուն՝ Հէգին: ԵՎ երկնեց Անահիտը, ցավով երկնեց ու հենց երկրի վրա, Աստվածների կերտած Օրոցքում՝ Արարատում, ծնեց մի չքնաղ հրեղեն որդի՝ արեգատես, լուսափայլ, առողջ և ուժեղ: ԵՎ Արա՛ն նրան Արի անվանեց:
24.      Բայց քանի որ երկրային աստված Արին այնքան զորավոր չէր, որքան նրա Աստված եղբայրները, ուստի Աստվածամայր Անահիտը մշտապես հսկում էր նրան քնած թե արթուն, աչքը չէր կտրում նրանից և մայրական գուրգուրանքով սնում էր նրան:
25.      Աստվածամայր Անահիտը մշտապես հսկում է, պահպանում է նաև Արիից սերված Աստվածամարդերին:
26.      ԵՎ մայրացումը եղավ երկրային կյանքի խորհուրդը: ԵՎ Անահիտը հենց իր Մայրությամբ պարգևեց բոլոր մայրերին մայրացում որպես շնորհ աստվածային՝ լինել երջանիկ տառապանքի մեջ:
27.      ԵՎ Անահիտը՝ Մայրն Աստվածների ու Արիների. և մայրերն Արի նման են նրան, և նա նման է բոլոր մայրերին:
28.      ԵՎ Անահիտը՝ Մայրը բոլոր Արի մայրերի, իր Մայրացումով մայրերի կողքին, ամեն երկունքին անձամբ հովանի, անձամբ մասնակից մոր ապրումներին, մոր երազներին:
29.      ԵՎ Անահիտը՝ Մայրն Աստվածների ու Արիների, շրջում է ամբողջ Արարատով մեկ, այցելում բոլոր լացող մայրերին, որբ մանուկներին, գուրգուրում նրանց, ամոքում նրանց վիշտը դառնագին և կյանք է բուրում, արև է բաշխում և աստվածային սեր սնում նրանց:
30.      ԵՎ Անահիտը՝ Մայրը բոլոր Տոհմի մայրերի՝ Տոհմի մայրերի մայրության պաշտպան:
31.      Աստվածամայր Անահիտը մերժում է ընտանիքից դուրս ամեն մի ծնունդ. ընտանիքից դուրս ամեն մի ծնունդ՝ մի որբ անտոհմիկ, ընտանիքից դուրս ամեն մայրացում՝ չարիքի ծնունդ:
32.      Մայրը մայրացումն է լոկ ընտանիքի մեջ՝ տոհմածինն է մայրը: ԵՎ Անահիտը միայն տոհմածին մորն է պաշտպանում՝ տոհմը ծնող, տոհմը սնող, տոհմը պահող ու զորացնող մորն է պահպանում:
33.      Մայր Անահիտը ամեն ծնվողին ժպիտներ ունի, ամեն հերոսին համբույրներ ունի, ամեն մեռնողին արցունքներ ունի:
34.      ԵՎ Անահիտը՝ Մայր Աստվածուհին, որ ամեն Արի մոր կերպարը ունի, մայրական սիրով հասնում է ամեն մեռնող հերոսի, գրկում ջերմագին, սեղմում իր կրծքին, իր արցունքներով վերքը լվանում, համբույրով կնքում աչքերը նրա և մեռնող քաջի քունը օրորում: ԵՎ Արի քաջը երանելի մայրական գրկում աչքերն է փակում և ոգիանում սփոփված ժպիտով:
35.      Մայր Անահիտը հենց մոր կերպարով հայտնվում է քնած անմեղ մանուկին, ճոճում է նրան քաղցր երազում, համբույրներ դրոշմում, օրոր է ասում աստղերից քաղած անուրջ երգերով, ժպտում է նրան արևից պոկած հրե ժպիտով: ԵՎ քնած մանուկը ժպտում է սիրով, ժպտում երջանիկ՝ իր մորն է ժպտում, ժպտում աշխարհին:
36.      Մայր Անահիտը՝ ոգու պահապան, ոգիների Մայր. իր գիրկն է առնում ոգիացած մանուկներին, մայրական գութով գուրգուրում նրանց, որ էլ չլացեն կարոտի ցավից. իր իսկ ջերմությամբ սնում է նրանց, որ էլ չմրսեն ձմեռվա ցրտից. մայրական սիրով սիրում է նրանց, որ թեև ոգի՝ որբություն չզգան, մայրիկ ունենան, մայրական գգվանք, որ երջանկանան լուսափայլ ոգիք ու սիրեն, սիրեն բոլոր ողջերին:
37.      ԵՎ Անահիտը, ոգիացած մանուկին գրկած, մոր մոտ է գալիս նրա երազում, որ մայրը տեսնի ժպտադեմ որդուն, համոզվի նրա լինելության մեջ. հավատա, որ նա շունչ չէ մահաբեր, այլ՝ անմեղ ոգի, որդին անմարմին՝ սիրո, կարոտի զգացմունքով լեցուն և... մայրը սթափվի, էլ չսարսափի ու սիրի նրան ողջ զավակի պես:
Категория: Ուխտագիրք Արորդյաց | Просмотров: 472 | Добавил: PanArmenizm | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Конструктор сайтов - uCoz
Copyright MyCorp © 2024