Приветствую Вас, Гость Հրատ, 14.05.2024, 01:15
RSS

ՄՈՒՏՔ

Մենյու

...Նյութեր
Գ. Նժդեհ [44]
Ցեղակրօն
Հայկ Ասատրյան [19]
Տարոնականություն
Ուխտագիրք Արորդյաց [57]
Արորդիների Ուխտ
Մշակույթ [22]
ՀԱՅԵՐԸ [47]
հոդվածներ, տեսանյութեր
Պարույր Սևակ [17]
Բանաստեղծություններ
A.S.A.L.A Հ.Ա.Հ.Գ.Բ. [12]
Ուխտ Արարատի
Սասնա Ծռեր [6]
Մեր Սրբազան Էպօսը
Ազգային Ապրանքանիշ [1]
օգտակար կայքեր [2]
Կուր-Արաքս Միջագետք [2]
Ջավախք [4]
Գրադարան [12]
էլեկտրոնային գրքեր
Հայագիտություն-Հայոց պատմություն [8]
Հայագիտություն-Հայոց պատմություն
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք [1]
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք

Տեսանյութեր

ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

Օրացույց
«  Նոյ 2011  »
ԼուսինՀրատՓայլածուԼուսնթագԱրուսյակԵրևակԱրեգակ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Գրառումների արխիվ

Հարցումներ
Оцените мой сайт
Всего ответов: 344

People Group

Ստատիստիկա

այս պահին կայքում էն 1
հյուր 1
գրանցված 0

  
Главная » 2011 » Նոյ » 28 » ԵԼՔԻ ԿԱՄՔ
20:54
ԵԼՔԻ ԿԱՄՔ
ԵԼՔԻ ԿԱՄՔ

    Դիցուք թէ աշուն է եւ օրերի հետ` խամրում է շատ բան - անիմա՞ստ է ամենայն անցեալ: Դիցուք թէ ձմեռ է եւ բուքը խրճիթդ մտած` կոտրել է սրտիդ ապակին եւ խշրանքների սարսուռով տխուր առասպել է երգում - միայն մի՞ պատմութիւն ունի աշխարհը: Կամ թէ կեանքի սայլը ճռնչալէն խրւել է առեղծւածների ցեխում - սո՞ւտ է ճիգը եւ ելքը` ցնո՞րք: 
    Առեղծւածները սարդի ոստայն են հիւսում եւ դարանում ճակատագրին: Կալանւած ոգու ոյժը վախճանի տենդն է եւ առաքինութիւնը` փրկութեան մոլորանքը: Մտածի՛ր, որքան ուզում ես, գալարւի՛ր, քանի դեռ ցաւ ես զգում, աղօթի՛ր, եթէ հաւատում ես գերբնական ոյժերին - կը քամւես, կը չորանաս, կը մոխրանաս, եթէ չգիտես ճիշդ ժամանակին թաղել նախապաշարումներդ եւ ճիշդ ժամանակին կենտրոնանալ որպէս ինքնափրկումի կամք: 
    Մենք ասում ենք. «Չկայ անել դրութիւն»: 
    Չկայ թէկուզ ա՛յն պատճառով, որ գէթ ապրող էակների բաժին տիեզերքը եղել է եւ պիտի անցնի, եւ նրա առեղծւածների գաղտնիքը հենց ա՛յն բանում է, որ նրանցից իւրաքանչիւրը լուծւել է ուզում: 
    Տիեզերքը առեղծւածների յղութիւն է, ծագումի ու վախճանի հանգոյց, խառնարան, կռիւ, կամ պատճառների կապակցութիւն եւ հետեւանքների շղթայակցութիւն, գոյութեան երանութիւն եւ յայտնութեան կամք: 
    Ուզում ես հաւատա՛, որ Աստծու կամքն է ստեղծել տիեզերքը, ուզում ես ասա՛, որ տիեզերքի կամքն է ստեղծել Աստւածը: Երկու դէպքում էլ դու մի մասնիկն ես արարչագործութեան: Դա ենթադրում է` յայտնութեան տենչի, կամքի ներկայութիւնը քո մէջ: Դու ծնունդ ես կամքի, եւ ճակատագրօրէն մասնակից ստեղծագործութեան: 
    Ամէն ստեղծագործութիւն անցումի ճիգ է - կորովների կուտակման եւ հոլովոյթի գործողութիւն, տարերքի երկունք, ոգու շարժ, սրտի ողբերգութիւն, էութեան զեղումի տենդ, թափւող բաժակի երանութիւն: 
    Մենք ասում ենք. «Յաւիտենականութիւնն ամէն բանից առաջ ոգու անցումի կարօտ է, եւ գոյութեան իմաստը հասկանում են նրանք, որոնք մեռնելու կամք ունեն»: 
    Ուզում ես Յիսուսի հողի մէջ ընկած ցորենի հատիկի առակը վերծանի՛ր, ուզում ես հայ Մամիկոնեանների բարոյականը հասկանալով` ապրիր, ուզում ես ոգու խորհուրդով գիտութեան մօտեցի՛ր– միեւնոյն է` տեսակի յարատեւումը, կեանքի ստեղծագործութիւնը պայմանաւորւած են անցումի խանդով, մեռնելու կամքով: 
    Գոյութիւնը ծագումի եւ վախճանի առեղծւած է: «Վախճան» նշանակում է ե՛ւ մահ, ե՛ւ նպատակ: Դա ասել է` մեր ճակատագիրն անցումի մղում է: Բայց ամէն «անցում» իմաստ ունի, եւ իմաստը նպատակի մէջ է: Ո՞վ է գծել ճակատագրի ուղին, ո՞վ է չափել տիեզերքի խորքը, ո՞վ է կշռել Աստուծոյ կամքը, ո՞վ է որոշել իրերի վախճանը, ո՞վ է գտել պատմութեան օրէնքները: Մենք ասում ենք. «Նպատակն է մեր կեանքի առաջնորդը»: 
    Քո գործունէութեան ձեւը պայմանաւորւում է քո նպատակի բովանդակութեամբ: Դու գործո՞ւմ ես այնպէս, որպէս թէ տիեզերքը քո կամքի արտայայտութիւնն է եւ Աստւածը` քո խղճմտանքի յղացումը - Աստուծոյ հետ ես, պատմաստեղծ ես: Առանց Աստուծոյ` դու ոչինչ ես, իսկ առանց քո խղճմտանքի արթնութեան` չկայ Աստւած: Այլ եթէ քեզնից դուրս կայ Աստւած, ապա դա զինակիցն է ուրիշների, եւ նրանք քեզ հետ կը վարւեն որպէս անոգի առարկայի: Դու կարող ես ե՛ւ աստւածապաշտ լինել եւ սակայն անհաղորդ մնալ Աստծուն: Քո էութիւնից պիտի բղխի աստւածապաշտութիւնը, այնպէս, որպէս թէ տիեզերքի բացարձակ կամքն է գործում քո մէջ: Աստւածապաշտութիւնը ճշմարտագործութիւն է եւ ճշմարիտ նպատակները միայն կարող են քեզ մղել իմաստալից գործունէութեան: Քո նպատակը պիտի արձանացնես էութեանդ ա՛յն բեւեռում, որ քեզնից դուրս է թւում: Անիմանալի կապերով դու զօդւած ես մի Անյայտի, մի Բացարձակի, մի Գեր-Բանականի: Քո նպատակը պէտք է լինի ո՛չ թէ քո մտքի յղացումը, այլ` քո կախումի զգացումի բացարձակ յայտնութիւնը: Դու գործում ես նրա կամքով, որից կախւած ես: Յիսուսն էր ասում. «Եւ ինձ պարտ է գործել զգործս այնորիկ, որ առաքեացն զիս»: Այսպէս գործողներն են միայն պատմութիւն ստեղծում: Դու քո նպատակի գործիքն ես միայն, բարեկա՛մ: Եւ նպատակիդ միջոցով դու գործադրում ես քո մէջ յայտնութիւն ստացած Աստուծոյ կամքը: 
   Երբ ասում ենք «Նմանւի՛ր Մամիկոնեան հային», ուզում ենք հասկացնել, որ դու պարտաւոր ես քեզ զգալ որպէս ցեղիդ նպատակի անօթը եւ այնպիսի վճռականութեամբ մօտենալ ճակատագիրդ շօշափող հարցերին` որպէս թէ Աստուծոյ կամքը բացարձակ յայտնութեան է յանգել քո մէջ: Երազող ես դու թէ գուշակ, երանգների ծարաւից խելագար բանաստեղծ թէ մտքի կմախքներով սիստեմներ հիւսող գիտնական, հացի սովորական ծառայ թէ գաղափարների իշխան, մարմնի թովչանք թէ հոգու ստւեր, սրտի աղքատութիւն թէ ուղեղի տագնապ, միեւնոյն է - դու ձեւ կտաս յաւիտենականութեան ա՛յն մասին, որ ապրումի որոշականութիւն է ստանում քո մէջ: Ուզում ենք ասել, որ հայ մարդը անձնական ի՛նչ բարեմասնութիւն էլ որ ունենայ, պատմագործումի տեսակէտով նրա արժէքը մոխիր է եւ քամի, եթէ դա չունի տարօնական հոգեգծութիւն: Միայն Մամիկոնեաններին յաջողւեց Յիսուսի մոլեռանդութեամբ մահով մահը յաղթահարել, այսինքն` որոշականութիւն դնել նպատակի, վճռականութիւն` գործի եւ բովանդակութիւն` պատմութեան մէջ: Ե՞րբ է մշակւում յաղթանակի արւեստը - այնժա՛մ, երբ պատմաստեղծ կամքը պատկերւում է որպէս Աստուծոյ զինակիրը, իսկ յաւիտենականութիւնը` որպէս մայր ամենայն կարելիութիւնների: Ինչպէս Աստուծոյ, այդպէս էլ նրա ներկայութիւնը վկայող կամքի համար ոչինչ է անկարելի: Տիեզերքը հասկացւում եւ յաղթահարւում է յաւիտենազգաց ոգու գործունէութեամբ:    Մամիկոնեանները գիտէին աստւածաբանութիւնից ռազմարւեստ բղխեցնել, բարոյականով քաղաքականութիւն հիմնաւորել եւ յաւիտենականութեամբ նպատակ օծել: Նրանք նախ` աղօթում էին, յետոյ` ծրագրում եւ ապա` գործում: Այդ էր պատճառը, որ նրանց օրերի Հայաստանում չկար երկու բան - հոգեւոր պարտւողականութիւն եւ բարոյական անկում: Նրանից յետոյ Նարեկացին հիւսեց տիեզերական ողբ: Հանճարի ցաւով նա թաթախեց իր գրիչը Բզնունեաց ծովի ալիքներում եւ աղի խօսքերի մրմուռ ցանեց դարերի սրտին: Երկար ժամանակ հայի իմացական իդէալն եղաւ` հասկանալ «Նարեկ»-ը: Հասկացա՞ւ. նա թութակեց «ողբաձայն» մրմունջը, խարխափեց խորքի, իմաստի եզրին, գալարւեց բանականութեան վիժած առեղծւածների ցանցում եւ մի օր էլ ընդմիշտ մոլորւեց իր էութեան անդունդներում: Աստւածն այլեւս մեր կամքի զինակիցը չէր, այլ` մեր մոլորանքների քննադատը: Պատմութեան փառքի գծից չեղածը, ենթագիտակցօրէն, իրան ծռւած է զգում Աստուծոյ ճանապարհից: Նմանի համար Աստւածն այլեւս առաջնորդ չէ, այլ միայն «տեսող գաղտնեաց»: Հայն է հիւսել աշխարհի ամենասպանիչ, գոյութեան տենչի ժխտումին համահաւասար «Մեղա»-ն: Պատուհասւելու սարսափից, նա իր հաւատի պարարտութիւնը ճենճերելով` բուրվառեց երկնքին - ներսից այրւեց, ծուխը տւեց քամիներին եւ դատարկւեց իր էութեան ոյժերից: Տէր-Զօ՞ր - առանց խոր վերածնունդի` դա անխուսափելի էր: Մինչեւ այդ` մեր կեանքում ամէն ինչ սկսւում էր ցաւով, շարունակւում` ողբով, վերջանում` աղօթքով: Մենք շուռ եկած էութիւն էինք եւ տառապանքի ծարաւ: Մենք յիշողութեամբ էինք միայն տարօնական, բայց ո՛չ կենդանի զգացումով: Դրա համար էլ մեր կեանքը քաւութեան բաղձանք էր միայն եւ անստեղծագործ տանջանք - նահատակութեան սարսուռ եւ երկիւղած թերահաւատութիւն: Յոռետեսութիւնը աւելի՛ ծանր արժէքներ եւ սրբութիւններ է ստեղծում, բայց դրանք բոլորն էլ ճակատագրօրէն խորասուզող են, անկումնային: Անիմաստ չէ՛ ամենայն անցեալ. աշխարհը միայն մի պատմութիւն չունի. ճիգը սուտ չէ, ոչ էլ ելքը` ցնորք: 
    Դեռ զզւանք չունե՞ս քո անզօր ճակատագրապաշտութեան, յոյսի աւելցուկներով կերակրւելու քո տկարութեան, քո նենգութեան, երկմտութեան, ունայնագործութեան, սողացող մոլորանքների հանդէպ: Ինչի՞ն ես սպասում եւ ի՞նչպէս սպասում: Հայաստանում ամէն ինչ սպասում են Մոսկւայից, գաղութներում` Հայաստանից: Հարուստներն իրենց հոգեպահուստ գանձը նախընտրում են իրենց աղջիկների հետ տալ օտարներին: Չունեւորները մխիթարւում են ա՛յն նախապաշարումով, թէ միայն աղքատութեան մէջ կարելի է մի քիչ աւելի լաւ հայ մնալ: Հոգեւորականութիւնը մոմ ծախելու նպատակով հաստատած իր աղօթատուները հռչակում է «Հայրենիք»: Քաղաքական կուսակցութիւնները գիտեն, որ ինչպէս էլ դարձնես` «մէկ անգամ մէկը անում է` մէկ»: Բարեգործական ընկերութիւնները «քիւֆթէ փարթի» են խաղում եւ թէ՛ զւարճանում, թէ՛ ողորմութիւն անում, թէ՛ ազգային աւանդութիւնները պահում... Մամուլի ներկայացուցիչները իրանց դէմքին մածուն են քսում եւ խելքի մրոտած թղթերի առաջ` կանգնում ճերմակերես: Եւ բոլորը միասին սպասում են ինչ-որ աքլորակ: Այս չէ՞ տարագրութեան տանջանքը, հսկումը, «ոգին պահելու» ճիգը: Եւ դու պատմութի՞ւն պիտի ստեղծես: Վա՜յ նրան, ո՛վ աքլորակի յոյսով «ոգին է պահում», նմանը, սովորաբար, մինչեւ աղջամուղջը աւանդում է այն: 
    Մենք ասում ենք` «Ոգին չի պահւում. ոգին աճում է գործելով»: 
    Գործի՛ր այնպէս, որպէս թէ գերբնական ոյժերից զօրութիւն ես ստանում եւ ո՛չ թէ դատարկւում նրանց առաջ: Այդպիսով` դու կը գործես քո Աստուծոյ հետ: Կը գործես կարելիութիւնների մի աշխարհում, որի բոլոր իրացումների աղբիւրը քո կամքն է: 
    Այսպէս չէի՞ն տարօնական հայերը: Ասում ենք` այսպէ՛ս էին, եւ «անել» թւացող այսօրւայ դրութեան մէջ մենք դիմում ենք նրանց ոգուն: Տարօնականութի՛ւն - դա միայն բարոյագիտական պատգամ չէ, այլեւ կարելիապաշտական իմաստասիրութիւն, անցաւորը յաւիտենականին հիւսելու իմաստութիւն եւ ճակատագրի առեղծւածները Աստուծոյ խորհուրդով լուծելու կամեցողութիւն: 
    Քանի դեռ չկայ այս կամեցողութիւնը, «անել դրութեան» նախապաշարումը պիտի շարունակէ բազմած մնալ իմաստութեան գահին եւ պատմութեան գծից դուրս նետւած հայը պիտի մոխրանայ մանր իր գոհունակութիւնների հետ, ինչպէս կալանւած ոգին` առեղծւածների ոստայնում: Տարօնականութիւնը հին մի բարոյականի ոգեկոչում չէ միայն. դա նաեւ ելքի կամք է` նախապաշարումների ցանցից: 

«Տարօնի Արծիւ» 1939թ., թիվ 9

Категория: Հայկ Ասատրյան | Просмотров: 599 | Добавил: PanArmenizm | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Конструктор сайтов - uCoz
Copyright MyCorp © 2024