Приветствую Вас, Гость Փայլածու, 15.05.2024, 03:07
RSS

ՄՈՒՏՔ

Մենյու

...Նյութեր
Գ. Նժդեհ [44]
Ցեղակրօն
Հայկ Ասատրյան [19]
Տարոնականություն
Ուխտագիրք Արորդյաց [57]
Արորդիների Ուխտ
Մշակույթ [22]
ՀԱՅԵՐԸ [47]
հոդվածներ, տեսանյութեր
Պարույր Սևակ [17]
Բանաստեղծություններ
A.S.A.L.A Հ.Ա.Հ.Գ.Բ. [12]
Ուխտ Արարատի
Սասնա Ծռեր [6]
Մեր Սրբազան Էպօսը
Ազգային Ապրանքանիշ [1]
օգտակար կայքեր [2]
Կուր-Արաքս Միջագետք [2]
Ջավախք [4]
Գրադարան [12]
էլեկտրոնային գրքեր
Հայագիտություն-Հայոց պատմություն [8]
Հայագիտություն-Հայոց պատմություն
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք [1]
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք

Տեսանյութեր

ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

Օրացույց
«  Օգոստ 2011  »
ԼուսինՀրատՓայլածուԼուսնթագԱրուսյակԵրևակԱրեգակ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Գրառումների արխիվ

Հարցումներ
Оцените мой сайт
Всего ответов: 344

People Group

Ստատիստիկա

այս պահին կայքում էն 2
հյուր 2
գրանցված 0

  
Главная » 2011 » Օգոստ » 27 » ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԻՒՆ Գարեգին ՆԺԴԵՀ
18:49
ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԻՒՆ Գարեգին ՆԺԴԵՀ
ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԻՒՆ
«Տւէ ք ինձ դաստիարակութիւնը եւ ես փոխեմ եւրոպացիի դէմքը»
ԼԱՅԲՆԻՑ

«Դաստիարակութիւնը կարող է մեզ տալ անհրաժեշտ յատկութիւններն այն ազգերի, որոնք չեն ուզում մեռնել»:

Այո՛, դաստիարակութիւնը, բայց ո՛չ այն, որն այսօր տրւում է մեր մատաղ սերնդին: 

Ամէն ինչից մի քիչ, առանց որեւէ գերիշխող գաղափարի: Մի՛ քիչ հայերէն, մի քիչ տեղական լեզու եւ սովորական առարկաներ - այդ է գաղութային դպրոցի տւածը:
Կուսակցամիջեան անվերջ պայքար եւ ժխտական քննադատութիւն - ահա՛ մեր մամուլի դաստիարակչական գործը:
Անհատապաշտական ճռւողիւններ - սրանից, կարծեմ, աւելի բան չէ մեր օրւայ գրականութիւնը:
Չկայ, պակասում է բոլորին - դպրոցին, մամուլին, գրողին - այն աստւածաշունչ զգացումը, որն իր մէջ խտացնում է մարդկային բոլոր բարձր յատկութիւնները:
Չկայ բարձր հայրենասիրութիւնը, հայրենապաշտութիւնը չկայ...
Հայրենապաշտական դաստիարակութիւն - ահա՛ մեր փրկութեան խարիսխը:
Ահա՛ թէ ինչու հայրենասիրութեան, չէ՛, հայրենապաշտութեան - մարդկային առաքինութիւնների այդ աստւածային մօր - համար պէտք է ջահ բարձրացնել մեր հոգիների մէջ, մեր դպրոցներում, մեր ընտանեկան յար¬կի տակ, մեր գաղթականական վրանների տակ, ամէն տեղ, ուր կ՛ապրի, կը շնչի հայ մարդը:
Ահա՛ թէ ինչու պէտք է երես դարձնել այն բոլոր վարդապետութիւններից, որոնք հաշտ չեն հայրենասիրութեան հետ:
Եւ ահա՛ թէ ինչու պէտք է կեղծ ու մոլար յայտարարել բոլոր կրօնները, բարոյականները, սկզբունքները, որոնք չեն դարբնում կուռ կամքեր, ուժեղ նկարագիրներ, արիներ, որոնց չգոյութիւնը ազգերին յաճախ է ստիպում դիմելու իրենց թշնամիների մեծահոգութեան:
«Այն օրը,- մի տեղ ասում է պատմաբան Միշելէն,- երբ Ֆրանսան կը հաւաքի իր որդիներին իր շուրջը եւ նրանց կը դասաւանդի Ֆրանսան որպէս դաւանութիւն եւ կրօն, այն օրը նա վերստին իրեն կը զգայ կենսունակ եւ հաստատ, ինչպէս երկրագունդը»:
Այո՛, հայրենիքը՝ ընդհանուր աստւածութիւն, հայրենասիրութիւնը՝ կրօն:
Հայրենասիրութիւնը - միայն ոչ որպէս գեղեցիկ խօսք, այլ զգացում եւ գիտակցութիւն, ոչ որպէս շրթունքի սէր, կամ իդէազուրկ խուժանավարի բարոյական մերկութիւնը ծածկող գեղեցիկ պատմուճան, այլ՝ պաշտամունք, կրօն:
Միայն այսպէս, միայն այսպիսով մեր ժողովուրդը կարող կը լինի հեգնել ժամանակն ու իր վտանգները:
Բարոյական մեծութիւններով եւ փառքի գործերով հարուստ է մեր պատմութիւնը:
Նա ունի փառահեղ էջեր՝ մեր Ոսկեդարը:
Եղիշէի եւ իր անմահ ժամանակակիցների դարը հերիք պիտ լինէր - եթէ գունատւած չլինէր մեր յիշողութեան մէջ - մեր ժողովրդի սրտի մէջ վառ պահելու հայրենասիրութեան բոցը:
Աւարայրը կը մնայ մարդկային պատմութեան ամենավեհափառ գործերից մէկը:
Իր յաղթական նահատակների աստւածային խիզախումներով ու դիւցազնական խոյանքներով նա ավելի վեհ է ու գեղեցիկ, քան մեր դարի ամենամեծ ճակատամարտերը:
Անմահ էջեր ունի եւ մեր նորագոյն պատմութիւնը: Նոր եւ հերոսական Աւարայրներ շա՜տ եւ անմահ մեռելների մի ամբողջ պլէադա - նահատակներ, մեծ իրենց գործերով, հրահանգիչ իրենց բարձր նկարագրով.
Կա՛յ, կա՛յ այդ բոլորը, կա՛յ այն, որն իրաւունք է տալիս մարդկային մի զանգւածի ազգ կոչւելու:
Բայց, չկայ, աւա՜ղ, այդ բոլորի պաշտամունքը մեր հաւաքական հոգու մէջ:
Եւ միայն հայրենապաշտական դաստիարակութիւնն է, որ ուժեղ եւ անմեռ պիտի դարձնի մեր ժողովուրդը:
«Ցեղի հոգին միակ ոյժն է, որի առաջ անզօր են բոլոր ոյժերը»:Դաստիարակենք մեր սերունդները հայրենապաշտօրէն ու ցեղօրէն՝ արեւի տակ մեր տեղը չկորցնելու համար:
Այն պիտի չլինի մեր դպրոցը, ինչ որ է այսօր: Շեշտւած նպատակը, ջերմութիւնը, հոգին է պակասում մեր արդի դպրոցին:
Նա չէ, բայց պիտի լինի հայրենագիտութեան ամբիոն, տաճար: Դեռ այնտեղ հայ մանուկը պիտ ճանաչի եւ սովորի սիրել հայրենի ժողովուրդն ու երկիրը:
Նա է, որ հայ մանուկի հոգու մէջ պիտ քամի մեր պատմութեան բովանդակ գեղեցկութիւնն ու վեհութիւնը: 
Բաւական չեն մութ եւ շփոթ տեղեկութիւնները հայրենի երկրի եւ ժողովրդի մասին:
Անպէտք են այն դասագրքերը, ցամաք եւ անհոգի, որոնց մէջ հայրենիքի մասին խօսւում է ճիշտ այնպէս, ինչպէս նկարագրւում է Սահարայի անապատը կամ մի հեռաւոր կղզի:
Կրօնական երկիւղածութեամբ եւ անսահման քաղցրութեամբ պիտ դասաւանդւի հայրենագիտութիւնը:
Սրտի եւ մտքի կրակով պիտ խօսւի հայրենի երկրի մասին՝ հրահրելով վերջինի պաշտամունքը մանկական հոգիների մէջ:
Փաստերի հետ եւ խորհրդածութիւններ, որոնք հարստացնելով յիշողութիւնը, բեղմնաւորէին նաեւ միտքը, ջերմացնէին նաեւ սրտերը:
«Կը գայ ժամանակ,- ասում է մեր դարի իմաստասէրներից մէկը,- որ ամէն բանից առաջ կը մտածեն դաստիարակութեան մասին»: Մի մեծ քայլ անենք դէպի այդ ժամանակը:
Ընդունենք, որ նա եկել է - այո՛, նա եկել է արդէն մեզ համար - եւ ամէն բանից առաջ մտածենք հայրենապաշտական փրկարար դաստիարակութեան մասին:
Նման դաստիարակութեամբ պատրաստենք մեր ապահով ապագան: Եւ չմոռանանք, որ դպրոցն ու մամուլը փաստերից աւելի բարձր գաղափարներ պիտի տան:
Չմոռանանք, որ նիւթապաշտութիւնը թոյն է մեզ նման փոքր ժողովրդի համար:
Ասենք եւ մի այլ ճշմարտութիւն` ով հայրենապաշտ ու գաղափարապաշտ երիտասարդութիւն ունի, նա էլ ապագայ ունի:Փրկութիւնը սրա մէջ է կամ եւ ոչ մի բանի, չմոռանանք եւ այդ:

Категория: Գ. Նժդեհ | Просмотров: 483 | Добавил: PanArmenizm | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Конструктор сайтов - uCoz
Copyright MyCorp © 2024