Приветствую Вас, Гость Փայլածու, 15.05.2024, 04:22
RSS

ՄՈՒՏՔ

Մենյու

...Նյութեր
Գ. Նժդեհ [44]
Ցեղակրօն
Հայկ Ասատրյան [19]
Տարոնականություն
Ուխտագիրք Արորդյաց [57]
Արորդիների Ուխտ
Մշակույթ [22]
ՀԱՅԵՐԸ [47]
հոդվածներ, տեսանյութեր
Պարույր Սևակ [17]
Բանաստեղծություններ
A.S.A.L.A Հ.Ա.Հ.Գ.Բ. [12]
Ուխտ Արարատի
Սասնա Ծռեր [6]
Մեր Սրբազան Էպօսը
Ազգային Ապրանքանիշ [1]
օգտակար կայքեր [2]
Կուր-Արաքս Միջագետք [2]
Ջավախք [4]
Գրադարան [12]
էլեկտրոնային գրքեր
Հայագիտություն-Հայոց պատմություն [8]
Հայագիտություն-Հայոց պատմություն
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք [1]
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք

Տեսանյութեր

ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

Օրացույց
«  Օգոստ 2011  »
ԼուսինՀրատՓայլածուԼուսնթագԱրուսյակԵրևակԱրեգակ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Գրառումների արխիվ

Հարցումներ
Оцените мой сайт
Всего ответов: 344

People Group

Ստատիստիկա

այս պահին կայքում էն 1
հյուր 1
գրանցված 0

  
Главная » 2011 » Օգոստ » 17 » Ցեղակրօնի Հավատամքը Գ. Նժդեհ
01:55
Ցեղակրօնի Հավատամքը Գ. Նժդեհ
Ա.
Ես ցեղակրօն եմ.
Եւ ահա՝ կ՚երդնում Վահագնի աջի վրայ՝ երբեք չմեղանչել ուխտիս դէմ - ապրել, գործել ու մեռնել որպէս ցեղամարդ:  
Բ.
Ինձ համար անհատականութեան եւ ազատութեան ամենաբարձր արարքը - դա հնազանդուելն է ցեղիս:  
Գ.
ես ցեղաճանաչ եմ, եւ ահա՝ գիտեմ, թէ մեծ է իմ ցեղը, թէ իմ ցեղն աւելին է տուել մարդկութեան, քան ստացել է նրանից. գիտեմ, որ հայոց նորագոյն յեղափոխութիւնը վերջին գործը չէ իմ ցեղի էութեան. գիտեմ, թէ ի՞նչ բաների ատակ է իմ ցեղը:  
Դ.
ես ցեղահաւատ եմ, եւ ահա՚ պաշտում եմ եւ մի այլ աստուածութիւն - ցեղիս արի ւնը, որի անարատութեան մէջ է իմ ցեղի ապագան:  
Ե.
ես ցեղահաղորդ եմ, եւ ահա զգում եմ, որ իմ անձը աւելի իմ գերագոյն ծնողին - իմ ցեղին է պատկանում, քան իմ անմիջական ծնողներին:  
Զ.
Իմ ժողովրդի քաղաքական ճակատագրով զբաղուելու պարտականութիւն ունիմ ես, եւ ահա՛պայքարում եմ մի մե ծ ճակատագրի համար, որին արժանի է իմ ցեղը:  
է.
Ցեղակրօն եմ, ասել է՝ ուր էլ որ լինեմ, ընկերային ինչ դիրք էլ որ ունենամ, ես խանդավառօրէն կը մնամ հպատակն ու մարտիկն իմ ցեղի: Ը.
Հայաստանից դուրս, սփիւռքի մէջ, ինչ վիճակում էլ որ լինեմ՝ մեծահարուստ, բարեկեցիկ թէ օրավարձով աշխատող բանուոր՝ անդարձ պանդխտութիւն չեմ համարի տարագրի կեանքս: Չէ, վերադարձ կայ:  
Թ.
Կը դաւանեմ, որ իմ սերունդը աւելի՛ մեծ պարտականութիւն ունի, քան ունէր անցնող ազատագրական սերունդը: Պարտականութեան մէջ՝ ցեղակրօնի իմ բաժինը - առիւծի բաժինն է, ամենամեծը:  
Ժ.
Ցեղակրօնը, որի նշանաբանն է - աւելի, էլ աւելի զօրութիւն - պաշտամունք ունի իր ցեղի մարտական ոյժի հանդէպ:  
ԺԱ.
Զոհապաշտ եմ ես, եւ ահա՛ երկիւղածօրէն կ՛ոգեկոչեմ նրանց, որոնց պաշտամունքը յաւիտենական է, որոնք առիւծացան իրենց արիութեան մէջ, աստուածացան իրենց հոյակապ նուիրումի մէջ - որոնք իրենց արիւնը շռայլեցին մեր ցեղի գոյութիւնը եւ պատիւը յաւիտենականացնելու համար: 
ԺԲ.
Ցեղակրօնն էլ է ձգտում երջանկութեան - տեսնել թէ ինչպէ՜ս աճում է իր ժողովրդի զօրութիւնը եւ արդարօրէն ընդարձակւում է Հայաստանը:
  ԺԳ.
Ցեղով է ապրում, ստեղծագործում եւ յաւերժանում ժողովուրդը: Մարդկային մշակոյթի գործում զօրութենական ոյժ է ցեղայնութիւնը: Արդ, թէ ինչու ցեղային անհատականութեան եղծումը՝ ցեղակրօնը համարում է ոճիր՝ ուղղուած մարդկութեան եւ, ի մասնաւորի, իր ժողովրդի դէմ:  
ԺԴ.
Ցեղակրօնը խորշում է այն բոլոր վարդապետութիւններից եւ հոսանքներից, որոնք միտում են մեր նորահաս սերունդը հեռու պահել ցեղի կազդուրիչ ստինքէն - կաթէն:
Նա խորշում է հայ իրականութեան մէջ զեռացող այն բոլոր ոյժերէն, որոնք թէպէտեւ հասարակական դիրքով հակոտնեայ, բայց ընդհանուր հոգեբանութեամբ միացած ճակատ է յարդարած մեր լուսաւոր ազգայնականութեան դէմ:
Աւելի պարզ: Ազգայնականութեան երկու ձեւերից՝ - ազգայնական անհատապաշտութիւն եւ եսապաշտութիւն - ցեղակրօնը ողջունում է առաջինը, որն այլ բան չէ, եթէ ոչ ազգ-անհատի արդար եւ արգասաւոր ձգտումը՝ հաւատարիմ մնալ իր ցեղի ոգուն, կատարելագործել իր պատմական տիպը, եւ պաշտպանել իր հաւաքական անձի ազատութիւնը:
Ցեղակրօնի այդ ձգտումը լիուլի համապատասխանում է համամարդկային բարոյականի եւ յառաջդիմութեան բարձր սկզբունքներին:  
ԺԵ.
Մեծ է ցեղակրօնի իմ թշնամանքը, ինչպէս մեծ է իմ պաշտամունքը:
Ցեղիս թշնամիներ են - թուրքը, բոլշեւիկը եւ սրանց հայադաւ գործակալները, ամէն անուան ու ծպտումի տակ - որոնց վճռաբար կը հակադրեմ իմ զօրութենական ցեղապաշտութիւնը:
- Ինձ համար գոյութիւն ունի հարցերի հարցը՝ հապա բախտահաս թո՞ւրքը:
- ես խորշում եմ բոլշեւիզմից, որովհետեւ հակամարդկային է: Երիցս ատում եմ դա, որովհետեւ հակահայ է՝ թուրքի չափ, որովհետեւ թուրքի հետ զինակցած մտաւ Հայաստան, որովհետեւ նրանից ցայսօր օգտուեց ցեղիս գերեզմանափորը - թո ւրքը, միայն թուրքը:
Ցեղադրուժ բոլշեւիկը իր շնական հրաժարիմքն ունի.
ես՝ իմ վճռական այոն՝ ցեղիս.
Նա իր թուղթէ անզօր եղիցի ն ունի.
Ես՝ իմ հանապազօրեայ ազատագրական աշխատանքը ցեղիս համար:
Զզուելիօրէն բացասական է բոլշեւիկը, եւ դիմազուրկ՝ հոգեպէս:
Ցեղակրօնը մարդկութեան ներկայանում է ցեղադրոշմ ճակատով:  
ԺԶ.
Պարտուողականութիւն, կրաւորական տառապանք, սարսափի հոգեբանութիւն, լալկանութիւն, մտքի անիշխանականութիւն, կրօնական անդէնականութիւն, դասակարգային եւ յարանուանական եսականութիւն - այդ ամէնից խորշելով խորշում է ցեղակրօնը:  
Ժէ.
Ցեղակրօն եմ, ասել է՝ պարտիմ, կամիմ, կարող եմ գերազանցել, եւ պէտք է գերազանցեմ ցեղիս թշնամիներին - նախ թուրքին:  
ԺԸ.
Ուժապաշտ՝ տկարութիւն ու նահանջ չի ճանաչում ցեղակրօնը: Նրա մօտ կենդանի է ծարաւը՝ ոյժի, քաղցրութիւնը՝ զոհաբերութեան, եւ ճիգը՝ ցեղի ոյժերի կենտրոնացման:
Արտաշիսեան իր նախնիքների մեծութեան հետամուտ՝ նա պատկառում է իր ցեղէն, եւ աշխատում ամէնուրեք արժանաւորապէս ներկայացնել դա:  
ԺԹ.
Նրա համար նուիրական է հայոց նորագոյն քաղաքական գոյառութեան օրը - Մայիս 28-ը - եւ այն խորհրդանշող սրբազան Եռագոյնը, որ է՝ սրբութիւն, քաղաքական դատ եւ վախճանաբանութիւն, միաժամանակ:  
Ի.
Հայ մարդու հետ ցեղակրօնը խօսում է հայերէն, որովհետեւ գիտակցում է, թէ լեզուի մահը արագացնում է ժողովուրդների հոգեւոր մահը  
ԻԱ.
Ինքնամսխումի մէջ ազատ չէ՛ ցեղակրօնը:
Քաջառողջ լինելու իրաւունք եւ պարտականութիւն ունի նա, որի ձեռքին է գալոց սերունդների ճակատագիրը:  
ԻԲ.
Նրա համար նախասիրելի են այն գիտութիւնները, արուեստներն ու արհեստները, որոնք կարելի է ծառայեցնել իր ցեղի հզօրութեան եւ յաղթանակին: Ցեղակրօնը՝ մարտիկ է կամ պատրաստւում է դառնալ այդպիսին:  
ԻԳ.
Անձնական կամքի մշակութեամբ՝ ցեղակրօնը սատարում է հայ ոգու հսկայացումին:
Ցեղի կամքի աստուածացումը - ահա՛ թէ ինչի է ձգտում նա:
Այդ անմեռ կամքին ահա, որ չմեռաւ դաժան դարերի հարուածների տակ, եւ չթողեց որ հայութեան մէջ Մամիկոնեանների ռազմաշունչ ոգին մեռնի, ցեղակրօնն ասում է վճռաբար՝ այո եւ ամէն:.
Категория: Գ. Նժդեհ | Просмотров: 451 | Добавил: PanArmenizm | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Конструктор сайтов - uCoz
Copyright MyCorp © 2024