Приветствую Вас, Гость Փայլածու, 15.05.2024, 08:14
RSS

ՄՈՒՏՔ

Մենյու

...Նյութեր
Գ. Նժդեհ [44]
Ցեղակրօն
Հայկ Ասատրյան [19]
Տարոնականություն
Ուխտագիրք Արորդյաց [57]
Արորդիների Ուխտ
Մշակույթ [22]
ՀԱՅԵՐԸ [47]
հոդվածներ, տեսանյութեր
Պարույր Սևակ [17]
Բանաստեղծություններ
A.S.A.L.A Հ.Ա.Հ.Գ.Բ. [12]
Ուխտ Արարատի
Սասնա Ծռեր [6]
Մեր Սրբազան Էպօսը
Ազգային Ապրանքանիշ [1]
օգտակար կայքեր [2]
Կուր-Արաքս Միջագետք [2]
Ջավախք [4]
Գրադարան [12]
էլեկտրոնային գրքեր
Հայագիտություն-Հայոց պատմություն [8]
Հայագիտություն-Հայոց պատմություն
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք [1]
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք

Տեսանյութեր

ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

Օրացույց
«  Օգոստ 2011  »
ԼուսինՀրատՓայլածուԼուսնթագԱրուսյակԵրևակԱրեգակ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Գրառումների արխիվ

Հարցումներ
Оцените мой сайт
Всего ответов: 344

People Group

Ստատիստիկա

այս պահին կայքում էն 1
հյուր 1
գրանցված 0

  
Главная » 2011 » Օգոստ » 13 » Ցեղակրօնի Դավանանքը
20:28
Ցեղակրօնի Դավանանքը

ՑԵՂԱԿՐՈՆԻ ԴԱՎԱՆԱՆՔԸ ,Նժդեհյան կարգախոսներ

 

Առաջնորդապաշտություն

Ցեղակրոնության մեջ պաշտամունքի է ենթակա նաեւ Ցեղի ճշմարիտ առաջնորդը,

որի աջն է գծում ճակատագիրն ազգերի, որին են պարտ ական ազգերն իրենց վերելքներն ու անկումները:

Եվ Ցեղակրոնությունը պահանջում է՝ հնազանդվելով Ցեղի կամքին՝ գիտենալ հնազանդվել նաեւ Ցեղի առաջնորդին,

որ կրողն ու ուսուցիչն է ցեղային բարոյականի: Ցեղակրոնությունը գերագույն սրբություն է ճանաչում Ցեղին եւ հռչակում.

«Հայ կոչվելու արժանի չէ նա, ո՛վ մեր երկրագնդի վրա հայ անունից ավելի մի այլ բան է սիրում»:

 

Ուժապաշտություն

Ցեղակրոնությունը քարոզում է ուժի՛ պաշտամունք,

քանզի աշխ արհը ճանապարհ է տալիս ուժեղներին՝ հոգով, մտքով եւ բազկով ուժ եղներին.

հաղթում է ուժեղը եւ ո՛չ արդարը:

- Ավելի՛, է՛լ ավելի զորություն,- նշանաբանում է Ցեղակրոնությունը, ձգտելով աշխարհ բերել զորությա՛ն մարդուն

- վահագնապաշտի՛ն՝ ուժապաշտ եւ արիապաշտ, որի մոտ մշտակա է ծարավը ուժի, արիության,

ճիգը՝ կատարելագործումի եւ կամքը՝ զոհաբերության:

 

Հայրենապաշտություն

Դա նվիրական պաշտամունքն է այն հողի,

որի վրա բնականորեն առաջացել է Հայ ցեղը,

որի վրա նա կերտել է իր պատմությունը եւ ստեղծել իր մշակույթը,

որում ամփոփված են իր զավակների աճյունները

եւ որի սիրո ու ազատության համար զոհաբերվել են մեր մեծ մեռելները:

 

 

 

 

Զոհապաշտություն

Դա պաշտամունքն է մեր ցեղի սրբազան մեռելների,

«որոնք առյուծ ացան իրենց արիության մեջ, աստվածացան իրենց հոյակապ նվիրումի մեջ,

որոնք իրենց արյունը շռայլեցին մեր ցեղի գոյությունը եւ պատիվը հավիտենականացնելու համար»:

 

Նախնիապաշտություն

Ցեղակրոնությունը մեծագույն վատություն է համարում հոգեւոր խզումը հին ու նոր սերունդների միջեւ,

որով խախտվում է Ցեղի երեկվա ու վաղվա օրգանական կապը:

«Նորահաս սերունդը կտրվե՞ց անցնող կամ անցած գնացած սերունդներից՝

նա էապես կտրվում է մինչ այդ գոյություն ունեցող Ցեղի արժեքներից ու սրբություններից...

Հին սերունդից կտրվողը դառնում է հոգեպես անհող եւ անուղի:

Էականը հոգեհաղորդակցությունն է սերունդների միջեւ, որի շնորհիվ վերջինները փոխանցում են Ցեղի հավիտենական բոցը...»:

Հոգեհաղորդակցվել, ասել է՝ «պատմական հիշողությամբ վերապր ել անցյալ սերունդների կյանքը՝ նրանց ճակատագրին կապելով մերը»:

Ցեղակրոնության մեջ հատկապես առկա է խորին ակնածանք դեպի Մամիկոնյան ռազմաշունչ ասպետները:

«Ով այս կամ այն չափ ծանոթ է Հայոց պատմությանը,

անմիջապես կհասկանա, որ Ցեղակրոն շարժումը, որպես ուխտ, նման է Մամիկոնեից ասպետների Ուխտին:

Մամիկոնյանների պես, ցեղակրոնը դավանում է՝ ազգին անշահախնդիր նվիրվածություն

եւ հանուն Հայրենիքի մահը քաջաբար ընդունելու վճռականություն»:

 

Լեզվի պաշտամունքը

Լեզվի հարցում Ցեղակրոնությունն անզիջում է.

նա Հայից պահանջում է՝ հայ մարդու հետ խոսել հայերեն, հիշեցնելով, թե լեզվի մահը արագացնում է ժողովուրդների հոգեւոր մահը:

Այդ մտահոգությամբ՝ նա պահանջում է պաշտամունք դեպի մայրենի լեզուն,

որի մաքրությամբ եւ իմաստավորմամբ է պայմանավորված մեր ցեղի հոգեւոր ապագան:

 

Արյան պաշտամունքը

Ցեղակրոնության մեջ Ցեղի արյունը աստվածություն է,

քանզի սրանով է նաեւ պայմանավորված Ցեղի հոգեմարմնական կերտվածքը:

Ցեղակրոնությունը քարոզում է պաշտամունք Ցեղի արյան նկատմամբ, որի անարատության մեջ է տեսնում մեր ցեղի ապագան:

Այլ խոսքով, Ցեղակրոնությունը մերժում է խառնացեղ ամուսնությունները:***

 

 

Արիութիւն:

Միակ ճշմարիտ կրօնը,առանց որի ոչինչ արժեն կրօնները:

Կեղծ է ամեն մի գրականութիւն,բարոյական քաղաքական վարդապետութիւն,

որ ոյժ եւ արիութիւն չէ ներշնչում իր դավանողին:

Դատապարտելի է ամեն մի դպրոց,եկեղեցի,կուսակցութիւն,

որը արիադաւան եւ արի չէ դարձնում մարդը որպէս անհատ եւ հաւաքականութիւն:

Արիութիւն-միակ ճշմարիտ բարոյականը:

***

 

 

           ՑԵՂԱԿՐՈՆԻ ԴԱՎԱՆԱՆՔԸ

 

 Հայ եմ:

 

 Ես ավանդապահն եմ Հայոց ազնիւ արիւնին:

 

 Ես ժառանգորդն եմ ու տերըՀայաստանի:

 

 Ես պահակն եմ Ցեղիս հոգեւոր հարստութեանց ու դրօշակիրը անոր պատմական կոչումին:

Ես կը դաւանիմ ու կը պաշտիմ ցեղիս ստեղծագործ Աստուածը:

 

Ցեղս մեծ է ու արժեքաւոր:

 

Ոյժի անսպառ աղբիւր է նա գիտակցութեան ջահ, առաջնորդ եւ ապաւեն:

 

Ցեղս արիւնի սրբազան միութիւնն է, որ ճակատ կը յարդարէ թշնամիին դիմաց եւ ներքին պառակտումները կը վեւացնէ:

 

Ցեղս ընկերային արդարութեան անշեղ դատաւորն է,որ կը մերժէ դասակարգային ամեն հասկացողութիւն:

 

Հայաստանը հարազատ մայրն է ամեն  Հայու պարգեւաբաշխ ու լիառատ:

Ցեղակրօն եմ:

 

Ես նուիրուած եմ Ցեղիս պայքարին ու յաղթանակին:

 

Իմ կեանքս, կարողութիւններս ու նուաճումներս- դիրք,փառք եւ հարստութիւն-

կը պատկանին ուկը ծառայեն ոչ թէ ինձ, այլ Ցեղիս:

 

Իմ գոյութիւնս մէկ նպատակ ունի միայն-

անաղարտ պահել երակներուս արիւնը եւ Ցեղս տեւականացնել:

 

Իմ կեանքս մէկ արդարացում ունի միայն-տիրանալ հայրենի սուրբ հողին եւ կառչիլ անոր:

 

Իմ մեծագործ նախահայրերուս պատմութիւնը, մշակոյթը եւ լեզուն ինձմով չեն վերջանար,այլ կը շարունակուին ու կը ծաղկին ինձմով:

 

Ես կը լսեմ կանչը իմ վտանգուած Ցեղիս:

 

Արիւնիս մէջ կը զգամ պայքարի կրակը եւ

հոգիիս մէջ`Արեւը հաւատքի:

 

Ցեղիս ու Հայրենիքիս համար պատրաստ եմ գործելու եւ մեռնելու:

 

Որոշումս անդարձ է, կամքս`անընկճելի

 

Ահա կ`ուխտեմ ես Մամիկոնեան զօրավարներու մեռնելու ուխտով.

 

ՔԱՋՈՒԹԵԱՄԲ ՄԵՌՑԵՒՔ Ի ՎԵՐԱՅ ԱՇԽԱՐԻՍ ՄԵՐ ԵՒ Ի ՎԵՐԱՅ ԱԶԳԻՍ ՄԵՐ

ԵՎ ՄԻ ՏԵՍՑԵՆ ԱՉՔ ՄԵՐ ԿՈԽԱՆ ՈՏԻՑ ՊՂԾԱԼԻՑ ԼԵԱԼ ԶՍՐԲԱՐԱՆՍ ՄԵՐ;

 

ՈԻԽՏԵՑԻ;

ՀԵՏԵՒԵՑԷՔ ԻՆԶ:

Категория: Գ. Նժդեհ | Просмотров: 480 | Добавил: PanArmenizm | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Конструктор сайтов - uCoz
Copyright MyCorp © 2024