Приветствую Вас, Гость Հրատ, 14.05.2024, 07:24
RSS

ՄՈՒՏՔ

Մենյու

...Նյութեր
Գ. Նժդեհ [44]
Ցեղակրօն
Հայկ Ասատրյան [19]
Տարոնականություն
Ուխտագիրք Արորդյաց [57]
Արորդիների Ուխտ
Մշակույթ [22]
ՀԱՅԵՐԸ [47]
հոդվածներ, տեսանյութեր
Պարույր Սևակ [17]
Բանաստեղծություններ
A.S.A.L.A Հ.Ա.Հ.Գ.Բ. [12]
Ուխտ Արարատի
Սասնա Ծռեր [6]
Մեր Սրբազան Էպօսը
Ազգային Ապրանքանիշ [1]
օգտակար կայքեր [2]
Կուր-Արաքս Միջագետք [2]
Ջավախք [4]
Գրադարան [12]
էլեկտրոնային գրքեր
Հայագիտություն-Հայոց պատմություն [8]
Հայագիտություն-Հայոց պատմություն
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք [1]
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք

Տեսանյութեր

ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

Օրացույց
«  Նոյ 2011  »
ԼուսինՀրատՓայլածուԼուսնթագԱրուսյակԵրևակԱրեգակ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Գրառումների արխիվ

Հարցումներ
Оцените мой сайт
Всего ответов: 344

People Group

Ստատիստիկա

այս պահին կայքում էն 1
հյուր 1
գրանցված 0

  
Главная » 2011 » Նոյ » 14 » ԾԱԳՈՒՄՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ
21:01
ԾԱԳՈՒՄՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ
ե.   ԾԱԳՈՒՄՆԱՅԻՆ  ՀԱՄԱԿԱՐԳ

ԱՐՄԱՏ - Զորությունը, կենսունակությունը պահպանող:

Լեզվաբանորեն կազմված է՝ ԱՐ /զորություն, սերում/ արմատով և ՄԱՏ /պահպանել/ բառով:

ԱՐՅՈՒՆ - Զորությունը սնող, պահպանող:
      Լեզվաբանորենո կազմված է ԱՐ /զորություն/ և ԱՆ /ծնող, սնող, պահպանող/ արմատներով՝ ԱՐ - ՈՒՆ /ԱՆ/՝ ԱՐՅՈՒՆ:

ՑԵՂ - Ծագումնային նախահիմք, Տեսակ:
      Լեզվաբանորեն կազմված է՝ Ց - հունչարմատով և ԱՂ /զարմ/ բառարմատով՝ Ց - ԵՂ /ԱՂ/:
      Ըստ այդմ, ՑԵՂ - ը մարդկային բնական Տեսակ է, որպես ազգերի ծագումնային նախահիմք: ԵՎ վերացական Ազգ գոյություն չունի: Բոլոր Ազգերը իրենց ծագումով պատկանում են այս կամ այն բնական Տեսակին՝ ՑԵՂ - ին: ՑԵՂ - ը մի բնական օրգանիզմ է, որն ունի իր օրգանական մասերը՝ իր  Ազգերը:
      Միաժամանակ ՑԵՂ - ն էլ օրգանական մաս է ավելի մեծ բնական օրգանիզմի՝ Մարդկային Սեռի մեջ: ԵՎ որքան ՑԵՂ - ի կենսունակությունը կախված է իր բոլոր օրգանական մասերի՝ Ազգերի կենսունակությունից, նույնքան էլ Մարդկային Սեռի կենսունակությունը կախված է իր բոլոր օրգանական մասերի՝ ՑԵՂԵՐ - ի կենսունակությունից:
      Ըստ այդմ, որքան վտանգավոր է ազգային ու ցեղային անհանդուրժողականությունը, նույնքան էլ վտանգավոր է ազգայինի ու ցեղայինի ժխտումը:

ԱԶ - Կենսակերտ արմատ, որ արտահայտում է ԾԱԳՈՒՄ, ԶՈՐՈՒԹՅՈՒՆ, ՎԵՀՈՒԹՅՈՒՆ, ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆ, ՈՐԱԿ իմաստներ:
   Օրինակ՝ ազգ, ազնվ ական, Արազ, Հայկազ, ազատ, ազդ...
      Որպես կենսակերտ արմատ, ԱԶ - ը կարող է   որոշ բաղադրություններում  համապատասխանել ԱՐ և ԱՆ կենսակերտ արմատներին:
   Օրինակ՝ ազնիվ - բարի, Հայկազ - Միհրան:

ԱԶԴ - Զորության, Ծագումի, Խորհրդի ՈՐՈՇԱԿԻՈՒԹՅՈՒՆ, ՀԱՎԱՍՏՈՒՄ, ՀԱՍՏԱՏՈՒՄ:
   Լեզվաբանորեն կազմված է կենսակերտ ԱԶ բառարմատով և Դ /Տ/ հաստատում արտահայտող հունչարմատով:
      ԱԶԴ - ը բաղադրություններում արտահայտում է կենսունակությունը հաստատող, որոշակի խորհուրդներ:
      Օրինակ՝ մազդ - պաշտամունք, պաշտելի:  Արտավազդ - ոգու զորության ուխտ:

ԱԶ - Արյունակցական Որակական Ամբողջություն:
      Լեզվաբանորեն բաղադրյալ բառ է՝ կազմված է ԱԶ /ծագում/ բառարմատով և  հունչարմատով, որն ունի  արտահայտության, մարմնավորումի  իմաստ: 
      Նույն ԱԶ - արիական արմատով են կազմված նաև     ռուսերեն Յազիցա և լատիներեն Նացիա խորհուրդները:
   Որպես Արյունակցական Որակական Ամբողջություն, Ազգը մի բնական օրգանիզմ է և ունի իր բնական օրգանական մասերը՝ Տոհմերը: Միաժամանակ Ազգը ինքն էլ մի բնական օրգանական մաս է մեկ այլ բնական ամբողջության՝ Մարդկային որոշակի Տեսակի՝Ցեղի մեջ:
   Ըստ այդմ, Ցեղը Ազգի ծագումնային հիմքն է: ԵՎ վերացական  Ազգ գոյություն չունի. կան Արիական ծագում ունեցող Ազգեր, Չինական, Սեմական, Նեգրական, Մոնղոլական և այլ ծագում ունեցող Ազգեր: Արիական Ազգերը բնական ճյուղերն են Արիական Ցեղածառի, որի Արմատը գտնվում է Արարատում: 
      Ըստ Արարատյան  Ավանդության, Հնդարիական Ազգերը առաջացել են Արամի որդի Ինդրայից: Արեշից առաջացել են Իրանական Ազգերը: Ալանից առաջացել են Հյուսիս-Կովկասյան Ազգերը: Զևսից առաջացել են Հույն և Լատինական Ազգերը: Հավանաբար Գերմանական Ազգերը գալիս են Հայկի սերունդներից, քանզի նրանք արդյունք են Արարատից ավելի ուշ արտագաղթի, երբ արդեն Արարատյան Արիները կոչվում էին Արմեն, իսկ Արարատը՝ Արմենիա: Դա է վկայում նրանց անունը՝ //էրման կամ Ալեման: Ավելին՝ ՙԱնգլո-Սաքսոն Տարեգրության՚ մեջ գրված է. ՙ Այս կղզու առաջին բնակիչները եղել են Բրիտոնները, որոնք եկել են Արմենիայից՚: ՙThe Anglo-Sakson Chronikle ՚, London, 1861. Գերմանների և Ալանների միախառնվելուց առաջացել են Սլավոնական Ազգերը:

ՏՈՀՄ - Կենսունակությունը պահպանող:
      Լեզվաբանորեն կազմված է՝ Տ - հաստատական հունչարմատով, ԱՀ /հզոր/ բառարմատով և Մ /պահպանել/ հունչարմատով՝ Տ - ԱՀ /ՕՀ/ - Մ:
   ՏՈՀՄ - երը ազգի օրգանիզմում բնական, օրգանական մասեր են, որոնք իրենց սերնդատվությամբ ապահովում են ազգի կենսունակությունը: Ըստ այդմ, չկա ՏՈՀՄ Ազգից դուրս և չկա Ազգ առանց ՏՈՀՄ - ի: ԵՎ ՏՈՀՄ - երի քայքայումը հանգեցնում է ազգային օրգանիզմի քայքայմանը: Ազգը զորավոր է այնքանով, որքանով զորավոր են նրա ՏՈՀՄ - երը:
      Որպես Ազգի սերնդատվության օջախ, ՏՈՀՄ -ը ունի իր ընտանիքները: Իր ընտանիքների միջոցով է ՏՈՀՄ -ը ապահովում Ազգի սերնդատվությունը: Ըստ այդմ, ընտանիք չի ստեղծվում. ընտանիքները ճյուղավորվում են Տոհմի մեջ: Ընտանիքը անպայման Տոհմական է: ԵՎ ՏՈՀՄ - ից դուրս կազմված ընտանիքը օրինաչափության խախտում է, ուստի և ինքնին ազգային չարիք է:

ԼԵԶՈՒ - Ազգային խորհուրդների համակարգ:
      Լեզվաբանորեն կազմված է՝ Լ և ՈՒ չգիտակցված հունչարմատներով և ԱԶ /ծագում/ բառարմատով՝ Լ - ԷԶ /ԱԶ/ - ՈՒ:
      Լեզուն ազգային ներքին ծագումնային որակ է: Ազգը իսկզբանե զգալով իր ծագումը, իր որակները, իր բնօրրանը, բնական զորությունները... յուրովի ընկալում է դրանց խորհուրդները: ԵՎ Ազգային Լեզուն - ազգային խորհուրդների համակարգ է: Ըստ այդմ, Ազգային Լեզուն իր Ազգի մեջ ներկայանում է որպես ներքին ծագումնային որակ, իսկ ուրիշ Ազգերի մեջ՝ որպես արտաքին հաղորդակցման միջոց:
      Ի դեպ, ինչպես չկա վերացական Ազգ, այնպես էլ չկա վերացական Ազգային Լեզու: Եթե Ազգը Ցեղի օրգանական մաս է, ուրեմն Ազգային Լեզուն էլ Ցեղի Լեզվի օրգանական մաս է: ԵՎ պատահական չէ, որ աշխարհի բոլոր Լեզուները խմբավորվում են ըստ իրենց ծագումնաբանական ընդհանրության՝ Արիական /Հնդեվրոպական/ Լեզուներ, Չինական, Սեմական, Թուրքական և այլ ծագում ունեցող Լեզուներ: Ըստ այդմ, փաստորեն Ազգային Լեզուները  իրենց Ցեղային Լեզվի մասնավոր դրսևորումներն են՝ բարբառները:
      Արիական Ցեղալեզուն ձևավորվել է Արարատում և հենց Արարատից է տարածվել աշխարհով մեկ: Փաստորեն բոլոր Արիական Ազգային Լեզուները Արիական Ցեղալեզվի, այսինքն՝ Հայոց Լեզվի բարբառներ են, որ այնուհետև զարգացել են ինքնուրույնաբար և տարբեր պայմաններում: Դա հիմնավորվում է հենց այն իրողությամբ, որ Արիական այլ Լեզուների շատ արմատական խորհուրդներ բացատրվում են Հայերեն /գուցե և միայն Հայերեն/:
   Օրինակ՝
     Յազիկ՝ /ԱԶ /ծագում/ - ԻԿ / - Լեզու.
Յազիցա՝ /ԱԶ - ԻՑԱ / - Ազգ.
   Կնյազ՝ / ԿԸՆ - ԱԶ /   - Ազնվական.
Բրավո՝ / ԲԱՐ - ԱՎ - Օ / - Բարյավ.
   Բարին, Բարոն՝ /ԲԱՐԻ/ - Արիական ծագում ունեցող.
   Ագնի, Ագոն՝  /ԱՆ/ - Հուր.
Աննա՝ / ԱՆ - ԱՀ / - Աստվածամայր.
Ատրուշան՝ / ԱՏՐ - ՈՒՇ - ԱՆ / - Սուրբ կրակի պահպանում:
      Որպես ազգային խորհուրդների համակարգ, Ազգային Լեզուն սովորաբար չի ընդունում օտար փոխառություններ: ԵՎ եթե որոշ օտար բառերպարտադրվում են, ապա Ազգային Լեզուն դրանք չի մարսում, քանի որ օտար բառերը իրենց մեջ ազգային խորհուրդ չունեն: ՈՒստի փոխառությունները ժամանակավոր երևույթ են Ազգային Լեզվի մեջ: 

ԱԶՆԻՎ /ԱԶՆՎԱԿԱՆ/ - ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ, ԶՏԱՐՅՈՒՆ, համապատասխանում է ԲԱՐԻ խորհրդին:
      Լեզվաբանորեն կազմված է ԱԶ - կենսակերտ արմատով, Ն - որոշակիություն արտահայտող հունչարմատով և ԻՎ - բառարմատով՝ ԱԶ -Ն - ԻՎ:
   ԻՎ - ը ունի երկու կիրառություն.
   1. հոլովական վերջավորություն՝ բանիվ, մարմնիվ, ամենայնիվ...
   2. չգիտակցված արմատ՝ տիվ, ճիվ, թիվ,  անիվ...
      Ըստ երևույթին,  ԱԶՆԻՎ խորհրդի մեջ ԻՎ - ը հոլովական վերջավորություն է՝  ազնիվ մարդ - ծագումով մարդ:
   ՈՒստի սխալ է ԱԶՆիՎ - ը կամ ԱՆԱԶՆԻՎ - ը դիտել որպես վարքագիծ: Իրականում ԱԶՆԻՎ նշանակում է զտարյուն, ծագումով, իսկ ԱՆԱԶՆԻՎ - ը՝ ոչ զտարյուն, ծագում չունեցող:

ԱՐԵՎՈՐԴԻ /ԱՐՈՐԴԻ/ - Արարչի Որդի, Արարչածին:
      Լեզվաբանորեն կազմված է՝ ԱՐԵՎ /Կենաց Զորություն/ և ՈՐԴԻ բառերով:
      ԱՐԵՎՈՐԴԻ կամ ԱՐՈՐԴԻ խորհուրդը, որպես Արարչածին, մեր նախնիների ծագումնաբանական որոշակի ըմբռնումների արտահայտություն է:
      Բնագիտությանը արդեն հայտնի բնական չորս տարրերի՝ Հուրի, Օդի, Ջրի, Հողի տարբեր հարաբերակցություններն են բնորոշում տարբեր Տեսակների բազմազանությունը: Հենց այդ բնական օրինաչափությունն է արտահայտված մարդկային տարբեր Տեսակների՝ Ցեղերի, ծագումնաբանական ըմբռնումների մեջ:
   Ըստ երևույթին, Տիտանների մեջ գերազանցում է Հողի տարրը, և նրանք իրենց ծագումնաբանությունը կապում են Հողի հետ: Դա է վկայում հենց Տիտանների Բիբլիան, որտեղ նրանց նախահայրը՝ Ադամը,  հողածին է:
      Իսկ Արիների մեջ գերազանցում է Հուրի տարրը, որի շնորհիվ էլ Արիները իրենց ծագումը կապում են Հուրի հետ և իրենց համարում են Հրածին կամ Արարչածին: ԵՎ ծագումնաբանական այդ ըմբռնումը արտահայտվում է բոլոր Արի Ազգերի ավանդությունների մեջ: Այդ ըմբռնումի արտահայտություն են   նաև մեր Ազգի անունները՝ ՀԱՅՔ /ՀԵ/, որ նշանակում է Բացարձակ Հուր, Հրածին /աստված/ և ԱՐՄԵՆ, որ նշանակում է Աստվածամարդիկ:
   Ըստ ավանդության /տես՝ Արարատյան Դիցաբանություն/, Արարիչը Արարատում արարել է առաջին երկրային ՀԵ /աստված/ Արիին, որի սերունդներն էլ կոչվում են ԱՐՄԵՆ /ԱՐԻ/ կամ ՀԱՅ:

ԱՐԻ - Որոշակի ծագումնային - տեսակային ամբողջության՝ Ցեղի  անուն,  նաև Աստված:
   Լեզվաբանորեն կազմված է՝ ԱՐ /ծագում, սերում/ կենսակերտ արմատով և Ի - տեսակային ամբողջության իմաստ արտահայտող  հունչարմատով: 
      Ըստ ավանդության /տես՝ Արարատյան Դիցաբանություն/, Արարիչը Արարատում արարել է առաջին երկրային աստված Արիին: ԵՎ Արիից առաջացած սերունդները կոչվում են Արիներ կամ Արմեն /Աստվածամարդիկ/:
      Փաստորեն՝ ԱՐԻ նշանակում է աստված /երկրային/, որից էլ առաջացել է աստվածամարդերի՝ Արի կամ Արմեն Ցեղը, որպես որոշակի բնական Տեսակ: Ըստ այդմ, Արի Ցեղը միջանկյալ մի Տեսակ է Աստվածների ու Մարդկանց միջև, իր մեջ կրելով և՜ մարդկային, և՜ աստվածային որակներ: ԵՎ ԱՐԻ - ն հոմանիշ է ՀԱՅ -ին:
      Ի դեպ, բոլոր Արի Ազգերի մեջ պահպանվում է իրենց Արիական ծագումի զգացողությունը: Իսկ որոշ Ազգեր նույնիսկ իրենց անվան մեջ պահպանում են Արի Ցեղային անունը.
      Օրինակ՝ ԱՐՄԵՆ, որ նշանակում է Արի մարդիկ, Արիներ. ԻՐԱՆ՝ Արիան,  ԱԼԱՆ՝ Արիան, ԻՐԼԱՆԴ՝ Այրիշ, ՀԵԼԵՆ՝
   /Արիան/:  Իսկ երմանացիները ճանաչված են ԱԼԵՄԱՆ /Արիման/ և ՀԷՐՄԱՆ /Էրման/ անուններով: 
   Այդ տարբեր Ազգերի անվանական նույնությունը արդեն հաստատում է նրանց ծագումնային նույնությունը, որպես մարդկային մի Տեսակի՝ Արի Ցեղային Ամբողջություն:
   Ի դեպ, ԱՐԻԱՑԻ արտահայտությունը հայերեն սխալ է: Հայերեն ԱՐԻ է:

ԱՐՄԵՆ - Արի մարդիկ՝  Աստվածամարդիկ:
   Լեզվաբանորեն կազմված է՝ ԱՐԻ /աստված/ և ՄԱՆ, ՄԵՆ /մարդ, մարդիկ/ բառերով՝ ԱՐԻ - ՄԱՆ /ՄԵՆ/:
   Փաստորեն,  նույնանում են Ազգի և Ցեղի անունները՝ ԱՐԻՆԵՐ կամ ԱՐՄԵՆ: Ըստ այդմ, ԱՐՄԵՆ -ին / ՀԱՅ -ին/ Ազգ անվանելը որոշ չափով պայմանական է: ԵՎ այն, որ  բոլորը Հայերին ճանաչում են ԱՐՄԵՆ անունով, հաստատում է, որ Արմենը /Հայը/ Արի Ցեղի Արմատն է, և նրանից են ածանցվել բոլոր Արի Ազգերը: Այսինքն՝ Արմեն /Հայ/ Ազգը հենց ինքը Արի Ցեղն է: Նախ, որ Ցեղանունի ուղիղ ձևը պահպանվում է միայն Արմեն անվան մեջ, իսկ մյուս Ազգերը կրում են Ցեղանվան հնչյունափոխված ձևերը: ԵՎ ապա՝ հենց Արմենները /Հայերն/ են իսկզբանե բնակվում Արի Ցեղի բնօրրանում՝ Արարատում, որտեղից էլ Արիները տարածվել են և տարբեր ազգային ամբողջություններ կազմել:

ԲԱՐԻ - Արիական ծագում ունեցող: Համապատասխանում է ԱԶՆիՎ խորհրդին:
   Լեզվաբանորեն կազմված է ՝ Բ - հաստատական հունչարմատով և ԱՐԻ  խորհրդով:
   Ըստ այդմ, ԲԱՐԻ - ն չի նշանակում  լավ, իսկ ՉԱՐԻ - ն՝ 
վատ: Իրականում ԲԱՐԻ նշանակում է  Արիական ծագում ունեցող, իսկ ՉԱՐԻ՝ ՈՉ ԱՐԻ -  Արիական ծագում չունեցող:
   ԲԱՐԻ խորհրդի արտահայտություն են նաև ռուսերեն ԲԱՐԻՆ - ը ու ֆրանսերեն ԲԱՐՈՆ - ը, որոնք  Ազնվականության /ծագում ունեցողի/ միևնույն խորհուրդն են: Ի դեպ, հենց հայերեն ԲԱՐԻ խորհրդի ֆրանսիական ԲԱՐՈՆ արտահայտությունն է, որ ՊԱՐՈՆ չգիտակցված ու աղավաղված ձևով այսօր գործածվում է հայերի մեջ:

ՀԱՅ /ՀԵ/ - Բացարձակ Հուր, Հրածին, Աստված:
       Լեզվաբանորեն կազմված է՝ Հ  բացարձակություն արտահայտող  հունչարմատով  և  Ա /Է/ բառարմատով՝ Հ - Է՝ Հ - ԱՅ:
   ՀԱՅ - ը և ՀԱՅԿ - ը   ՀԱՅ - ի արտահայտություններն են:
      Ըստ հայկական ավանդության /տես՝ Արարատյան Դիցաբանություն/, Արարիչը Արարատում արարել է երկրային  աստծուն՝ ՀԱՅ - ին  և իր անունով անվանել ԱՐԻ: ԵՎ նրանից առաջացած սերունդները կոչվում են ԱՐՄԵՆ՝  Աստվածամարդիկ կամ պարզապես Արիներ  և ՀԱՅ//ԱՄԱՐԴ՝  Աստվածամարդ կամ պարզապես Հայ:
      Ըստ պարսկական ավանդության /տես՝ Ավեստա/, Արարիչը արարել է ՀԱՅԱՄԱՐԴՈՒՆ՝ Աստվածամարդուն, որից էլ սերվել են մարդիկ:
      Ըստ այդմ, ՀԱՅ - ը հոմանիշ է ԱՐԻ - ին. Երկուսն էլ նշանակում են Աստված: ՀԱՅԱՄԱՐԴ - ը հոմանիշ է ԱՐՄԵՆ - ին. երկուսն էլ նշանակում են Աստվածամարդ: ՈՒստի հոմանիշ են նաև ԱՐԱՐԱՏ և ՀԱՅԱՍՏԱՆ խորհուրդները. ԱՐԱՐԱՏ նշանակում է Արարման Վայր, իսկ ՀԱՅԱՍՏԱՆ նշանակում է Աստվածավայր:
      ԵՎ Արի Ցեղը կարելի է անվանել նաև Հայ Ցեղ, որի Արմատը պահպանվում է Արարատ - Հայաստանում, կոչվելով և՜ Հայ, և՜ Արմեն:

ՀԱՅԱՍՏԱՆ - Աստվածավայր:
      Լեզվաբանորեն կազմված է՝ ՀԱՅ /աստված/ - ԱՍՏ /խորհրդի հաստատում/ բառերով և ԱՆ /ծնունդ, պահպանում/ արմատով՝ ՀԱՅ - ԱՍՏ - ԱՆ՝ Աստվածավայր:
      Ըստ այդմ,  փաստորեն հոմանիշ են ԱՐԱՐԱՏ և ՀԱՅԱՍՏԱՆ խորհուրդները. ԱՐԱՐԱՏ - /Արիների/ Արարման վայր, ՀԱՅԱՍՏԱՆ - Աստվածավայր:

ՄԱՆ - Ծնունդի արտահայտություն, մարդ:
      Լեզվաբանորեն կազմված է՝ Մ /արտահայտել/ հունչարմատով և ԱՆ /ծնունդ/ բառարմատով:
   ՄԱՆ - ը  մարդ իմաստով գործածվում է շատ Արիական լեզուներում: Ըստ որում, ՄԱՆ - ը եզակի թիվ է ցույց տալիս, իսկ ՄԵՆ - ը՝ հոգնակի: Հայերենում ՄԱՆ /ՄԵՆ/ - ը գործածվում է որոշ բաղադրություններում.
   Օրինակ՝ մանուկ, Մանուշ, Արման, Արմեն, Մանազկերտ:
      Ըստ ավանդության /տես՝ Արարատյան Դիցաբանություն/, Համաշխարհային Ջրհեղեղի ժամանակ, Վահագն Աստծո հովանավորությամբ, Արի Մանը իր թափորով պատսպարվում է Մասիսի գագաթին: Ջրհեղեղից հետո Մանը իջնում է Մասիսից և շարունակում է Արի Ցեղի գոյության օրինաչափ ընթացքը: Ըստ երևույթին, հենց Արի Մանը խորհրդանշում է ԱՐՄԵՆ խորհուրդը որպես  աստվածամարդ:

ՄԱՐԴ - Սերումի հաստատման արտահայտություն / հոմանիշ է ՄԱՆ - ին/:
      Լեզվաբանորեն կազմված է՝ Մ /արտահայտել/ հունչարմատով և ԱՐԴ /սերումի հաստատում/ բառով:
Категория: Ուխտագիրք Արորդյաց | Просмотров: 553 | Добавил: PanArmenizm | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Конструктор сайтов - uCoz
Copyright MyCorp © 2024