Приветствую Вас, Гость Հրատ, 14.05.2024, 19:22
RSS

ՄՈՒՏՔ

Մենյու

...Նյութեր
Գ. Նժդեհ [44]
Ցեղակրօն
Հայկ Ասատրյան [19]
Տարոնականություն
Ուխտագիրք Արորդյաց [57]
Արորդիների Ուխտ
Մշակույթ [22]
ՀԱՅԵՐԸ [47]
հոդվածներ, տեսանյութեր
Պարույր Սևակ [17]
Բանաստեղծություններ
A.S.A.L.A Հ.Ա.Հ.Գ.Բ. [12]
Ուխտ Արարատի
Սասնա Ծռեր [6]
Մեր Սրբազան Էպօսը
Ազգային Ապրանքանիշ [1]
օգտակար կայքեր [2]
Կուր-Արաքս Միջագետք [2]
Ջավախք [4]
Գրադարան [12]
էլեկտրոնային գրքեր
Հայագիտություն-Հայոց պատմություն [8]
Հայագիտություն-Հայոց պատմություն
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք [1]
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք

Տեսանյութեր

ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

Օրացույց
«  Նոյ 2011  »
ԼուսինՀրատՓայլածուԼուսնթագԱրուսյակԵրևակԱրեգակ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Գրառումների արխիվ

Հարցումներ
Оцените мой сайт
Всего ответов: 344

People Group

Ստատիստիկա

այս պահին կայքում էն 1
հյուր 1
գրանցված 0

  
Главная » 2011 » Նոյ » 14 » ԲՆԱԶԱՑԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
21:06
ԲՆԱԶԱՑԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
թ.   ԲՆԱԶԱՑԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

ԱՐԱԳԱԾ - Գերագույն Զորության խորհուրդն է:
   Լեզվաբանորեն կազմված է ԱՐ /արարում, զորություն/ - Ա /հուր/ - ԱԾ /պահել, օծել/ արմատներով՝ Զորության հրով օծված կամ Արարչական հրով օծված՝ ԱՐ - ԳԱ - ԱԾ:
      ԵՎ պատահական չէ, որ հենց Արագածի հետ են կապված Արիների զորությունը հաստատող հիմնական խորհուրդները: Ըստ հայկական ավանդության /տես՝ Արարատյան Դիցաբանություն/, Արագածի գագաթին էր կանգնեցված Արայի գահը. Արագածից պեղված հազար ու մի գանձերով էր Արի Մանը կռում իր թուր-կեծակին. Արագածի լանջին էին Արիները կառուցում Արարատյան Աշտարակը:
   Ըստ այդմ, հենց Արագածն է այն պորտալարը, որով Արարատը կապվում է Տիեզերական Զորությունների հետ: Արագածն է իր մեջ խտացնում Տիեզերական Զորությունները և ապա ճառագումով տարածում դրանք Արարատով մեկ: ԵՎ եթե Մասիսը ունի իր արտահայտությունները  տարբեր Արի Ազգերի մոտ՝ Հիմալայ, ֆուձիյամա..., ապա Արագածը Արարյական Զորության միակ ու անկրկնելի խորհուրդն է բոլոր Արի Ազգերի համար:

ՄԱՍԻՍ - /Վերջնական խորհուրդը դեռ պարզված չէ/:
   Լեզվաբանորեն կազմված է ՄԱ և ՍԻՍ բառերով:
   ՍԻՍ բառի իմաստը դեռ պարզված չէ, թեև այն ունի նաև ինքնուրույն գործածություն՝  Սիս, Սիսակ:
   ՄԱ բառը կապված է ՄԱՆ անվան հետ:
   Ըստ հայկական ավանդության /տես՝ Արարատյան Դիցաբանություն/, Արի Մանը Համաշխարհային Ջրհեղեղից պատսպարվում է Մասիսի գագաթին: Ըստ երևույթին, ՍԻՍ անվանը ավելացել է ՄԱՆ անունը և կազմել ՄԱՍԻՍ խորհուրդը:
      Ի դեպ, այս նույն ավանդության հնդկական և ճապոնական տարբերակներում ՄԱՆ - ը՝ ՄԱՆՈՒ - ն Ջրհեղեղի ժամանակ պատսպարվում է  Հիմալայ լեռան վրա /հնդկական/ և ֆուձիյամա լեռան վրա /ճապոնական/:
      Ըստ որում, Հիմալայ անունը թարգմանաբար նշանակում է Մանի էջք: ԵՎ նույն ավանդության երեք ազգային տարբերակներում, երեք լեռների անվան մեջ միևնույն ՄԱ բառի գոյությունը հիմնավորում է, որ այն իրոք կապված է ՄԱՆ անվան հետ՝ Հի - մա - լայ /Մանի էջք/, ֆուձիյա - մա, Մա - սիս:
      ԵՎ ՍԻՍ բառի իմաստը պարզելուց հետո մենք կպարզենք նաև ՄԱՍԻՍ անվան վերջնական խորհուրդը:

ԱՇՏԱՐԱԿ - Ոգեղենության Հիմք:
   Լեզվաբանորեն կազմված է՝ ԱՇՏ /ոգի/ բառով, ԱՐ /զորություն/ և ԱԿ /հիմք/ բառարմատներով՝ ԱՇՏ - ԱՐ - ԱԿ:
   Հայկական ավանդության մեջ /տես՝ ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԻՑԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ/ պահպանվել է ԱՐԱՐԱՏՅԱՆ ԱՇՏԱՐԱԿԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ հասկացությունը: Ըստ այդ ավանդության, Արարչի կամքով, աշխարհի տարբեր վայրերից Արիները հավաքվում են Արարատում և Արագածի փեշերին սկսում են կառուցել բարձր Աշտարակ: Աշտարակի գագաթին պիտի դրվեր Արագածի գանձերից ձուլված Մեծ Ջահը, որը Տիեզերական Ձմռանը Արեգակից պիտի ջերմություն ստանար և այդ ջերմությամբ սներ բոլոր Արիներին: Սակայն Չարի Վիշապի խարդավանքների պատճառով Արիների մեջ գժտություն է ծագում, Աշտարակի կառուցումը խափանվում է:  Ապա  հիմնահատակ քանդվում է, և միայն անունն է պահպանվում մինչև հիմա՝ ԱՇՏԱՐԱԿ
      Ի դեպ, Արարատյան Աշտարակաշինության այս ավանդությունն է, որ Տիտանները աղավաղված և իրենց հարմարեցրած ձևով գործածել են Բիբլիայում որպես Բաբելոնյան Աշտարակաշինություն:

ԷՐԵՎԱՆ - Արիի բնակավայր կամ Արիների բնակավայր:
   Լեզվաբանորեն կազմված է՝ ԷՐԻ /ԱՐԻ/ և ՎԱՆ /վայր/ խորհուրդներով՝ ԱՐԻԱՎԱՆ՝ ԷՐԻԱՎԱՆ՝ ԷՐԵՎԱՆ:
   Ըստ այդմ, անընդունելի է Երևան ձևը, քանի որ նրա մեջ չեն արտահայտվում արմատական խորհուրդները: Ճիշտը Էրեվան ձևն է:
      Ըստ հայկական ավանդության /տես՝ Արարատյան Դիցաբանություն/, ԷՐԵՎԱՆ - ը կառուցել  է հենց ինքը՝ առաջին երկրային աստված Արին և իր անունով անվանել է ԱՐԻԱՎԱՆ կամ ԷՐԵՎԱՆ: ԵՎ իր քաղաքը նա կառուցել է Արարատի այն միակ տեղում, որտեղից երևում են և՜ Արագածը՝ Արայի ահը, և՜ Մասիսը՝ Աստվածների կացարանը:
      Վերջին Համաշխարհային Ջրհեղեղը հիմնահատակ արեց քաղաքը: ԵՎ Մանի որդի Արամը վերականգնեց ԷՐԵՎԱՆ - ը նույն տեղում: ԵՎ ըստ ավանդության, ԷՐԵՎԱՆ - ը հավերժական քաղաք է. այն միշտ պիտի կառուցվի ու երբեք ավարտին պիտի չհասնի:
Категория: Ուխտագիրք Արորդյաց | Просмотров: 420 | Добавил: PanArmenizm | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Конструктор сайтов - uCoz
Copyright MyCorp © 2024