Приветствую Вас, Гость Հրատ, 14.05.2024, 07:47
RSS

ՄՈՒՏՔ

Մենյու

...Նյութեր
Գ. Նժդեհ [44]
Ցեղակրօն
Հայկ Ասատրյան [19]
Տարոնականություն
Ուխտագիրք Արորդյաց [57]
Արորդիների Ուխտ
Մշակույթ [22]
ՀԱՅԵՐԸ [47]
հոդվածներ, տեսանյութեր
Պարույր Սևակ [17]
Բանաստեղծություններ
A.S.A.L.A Հ.Ա.Հ.Գ.Բ. [12]
Ուխտ Արարատի
Սասնա Ծռեր [6]
Մեր Սրբազան Էպօսը
Ազգային Ապրանքանիշ [1]
օգտակար կայքեր [2]
Կուր-Արաքս Միջագետք [2]
Ջավախք [4]
Գրադարան [12]
էլեկտրոնային գրքեր
Հայագիտություն-Հայոց պատմություն [8]
Հայագիտություն-Հայոց պատմություն
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք [1]
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք

Տեսանյութեր

ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

Օրացույց
«  Նոյ 2011  »
ԼուսինՀրատՓայլածուԼուսնթագԱրուսյակԵրևակԱրեգակ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Գրառումների արխիվ

Հարցումներ
Оцените мой сайт
Всего ответов: 344

People Group

Ստատիստիկա

այս պահին կայքում էն 1
հյուր 1
գրանցված 0

  
Главная » 2011 » Նոյ » 14 » ԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
19:14
ԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
բ.   ԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

   Ամբողջ Տիեզերքը կառավարվում է չորս բնական Զորությունների միջոցով՝  Արարող Զորություն, Ծնող Զորություն, Դրական /Տիեզերական/ Էներգիա, Բացասական /Հողի/ Էներգիա:

ԱՐԱ՛ - Արարող Զորություն, Արարիչ:
   Լեզվաբանորեն կազմված է՝ ԱՐ /սերում, արարում/ և ԱՀ /հզոր/ բառարմատներով՝ ԱՐ - ԱՀ:
      Սակայն հոգևոր զգացական արտահայտությամբ Ա՛ - Բացարձակ Ձայնը չեզոքացնում է Հ - հնչյունին և ներկայացնում է Բացարձակ Արարող Զորության, Արարչի էությունը՝ ԱՐԱ՛:
      Ի դեպ,   ԱՐԱՀ բառակազմական ձևը   հնչյունափոխությամբ անցել է Սեմական Արաբներին և պահպանվել է ԱԼԼԱՀ ձևով: Իսկ  ԱՐԱ՛ խորհուրդը ժամանակին փոխանցվել է հին եգիպտացիներին և պահպանվել ՐԱ ձևով:
   Որոշ Արի Ազգերի մոտ Արարչի էությունը արտահայտվում է ոչ թե ԱՐ - ԱՀ լեզվական բաղադրությամբ, այլ՝ ԱՐ - ԱՆ: Այսպես՝ հինդուսների մոտ Արարչի էությունը արտահայտվում է ՎԱՐՈՒՆԱ՝  Վ - ԱՐ - ՈՒՆ/ան/ - Ա,  իսկ  ռուսների  մոտ՝  ՊԵՐՈՒՆ՝ Պ - ԷՐ/ար/ - ՈՒՆ/ան/ լեզվական բաղադրությամբ:
      Սակայն ԱՐ - ԱՆ բաղադրությունը ավելի ուշ շրջանի արտահայտություն է: Բանն այն է, որ հնդկական Բրահմայականության մեջ Արարչի էությունը արտահայտվում էր հենց ԱՐԱ՛ խորհրդով՝ ԲԸՐԱՀՄԱ՝ Բ - ԸՐ /ԱՐ/ - ԱՀ - ՄԱ, իսկ ռուսների մոտ՝ ՅԱՐ խորհրդով: Ըստ երևույթին հետագայում և՜ հնդիկների, և՜ ռուսների մոտ բացակայել է ի սկզբնապես ճանաչված  Աստվածամայրը՝  Անահիտը: ԵՎ  Արարիչն ու Աստվածամայրը միավորվել են մի կերպարի մեջ: Իսկ զգացական այդ միասնությունը հանգեցրել է նոր խորհրդի ձևավորմանը, որն էլ արտահայտվում է լեզվական արմատների այլ բաղադրությամբ:
   Այսպես՝ Արարիչը արտահայտվում է ԱՐ - ԱՀ /Արարող Զորություն/ բաղադրությամբ, իսկ Աստվածամայրը՝ ԱՆ - ԱՀ /Ծնող Զորություն/ բաղադրությամբ: Այնինչ, Հոր և Մոր կերպարների միաձուլումը հանգեցրել է ԱՐ - ԱՆ արմատների միասնությանը, որը նշանակում է՝ ԱՐԱՐՈՂ - ԾՆՈՂ, ՀԱՅՐ - ՄԱՅՐ: Այսինքն՝ այդ Ազգերի մոտ Արարիչը ներկայանում է ՀԱՅՐ-ՄԱՅՐ որակական ամբողջությամբ:
      Իսկ հայկական ու պարսկական ավանդություններում /տես՝ ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԻՑԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ԱՎԵՍՏԱ/ պահպանվում է Արարչագործության երկսեռությունը: Ըստ այդմ, ԱՆԱՀԻՏԸ Մայրն է բոլոր Աստվածների ու Արիների, իսկ ԱՐԱ՛ - ն Արարչի Բացարձակ Էությունն է, որ արտահայտվում է ԱՐ - ի խտացումով Ա՛ - Բացարձակ Ձայնի մեջ /Հ -ի սղումով/:
      Ի դեպ, պարսիկները ԱՐԱ՛ - ի հետ սովորաբար գործածում են ՄԱԶԴԱ /պաշտելի/ մակդիրը՝ ԱՐԱ ՄԱԶԴԱ: Իսկ հայերը ասում են ՀԱՅՐ ԱՐԱ՛ կամ պարզապես ԱՐԱ՛:
   ՈՒստի կոպիտ սխալ է ԱՐԱ - ին ԱՐԱՄԱԶԴ ասելը:

ԱՀ - Արմատ, որ նշանակում է ՄԵԾ, ՀԶՈՐ:
   Օրինակ՝ ահագին, ահռելի, ահավոր...
   ԱՀ արմատով կազմվում են ՄԵԾ, ՀԶՈՐ իմաստ արտահայտող խորհուրդներ.
   Օրինակ՝ մահ, ջահ, գահ, նահապետ, Անահիտ, Վահագն...
   Վ - արմատը ավելանալով ԱՀ - արմատին, նրան տալիս է գերագույնի իմաստ՝ ՎԱՀ - գերհզոր, աստված:
   Օրինակ՝ Վահագն - Հուր Աստված, Յահվահ - Սարսափի Աստված, Վահան - Աստծո տված:  

ԱՆ - 1. Կենսակերտ արմատ, որ նշանակում է  ԾՆՈՒՆԴ, ՊՏՈՒՂ, ՊԱՀՊԱՆՈՒՄ,    ՍՆՈՒՄ:
      ԱՆ - արմատով կազմվում են բազմաթիվ կենսական խորհուրդներ՜
      Օրինակ՝ նան -ծնող, սան - որդի, ծիրան - ծիրի /տիեզերական/ պտուղ, Սիրան -սիրո պտուղ, Միհրան - Միհրի որդի, Վարդան - վարդի ծնունդ, Վահան - Վահի /աստծո/ տված, Անուշ - հոգուց ծնված:
   ԱՆ կենսակերտ արմատը կարևոր դեր է կատարում հայոց ազգանունների  /տոհմանունների / կազմության մեջ.
      Օրինակ՝ Արամյան, Մուրադյան ազգանունների մեջ ԱՆ - ը նշում է Արամի, Մուրադի տոհմի ծնունդ, սերունդ լինելը, այդ տոհմին պատկանելը՝ Արամի  ան - Արամյան, Մուրադի ան - Մուրադյան:
   ԱՆՔ - ը  ԱՆ արմատի հոգնակի  ձևն է.
   Օրինակ՝ Արամի անք - Արամյանք, Արամենք, Արամենց...նաև՝ մեր անք - մերոնք, ձեր անք - ձերոնք, իմ անք - իմոնք:

ԱՆ արմատը գործածվում է նաև ՈՒՆ հնչյունափոխված ձևով. Օրինակ՝ գարուն, սիրուն, մածուն, բուն, տուն:
   -  2. Ժխտական ածանց՝ անտուն, անհաս, անհուն, անտեր:

ԱՆԱՀԻՏ - Ծնող Զորություն, Աստվածամայր:
      Լեզվաբանորեն կազմված է՝ ԱՆ /ծնում/, ԱՀ /հզոր, մեծ/ և ԻՏ արմատներով՝ ԱՆ - ԱՀ - ԻՏ:
      ԻՏ - արմատը գործածվում է միայն հայերեն և պարսկերեն լեզուներում՝ ԱՆԱՀԻՏ /հայերեն/, ԱՆԱՀԻՏԱ /պարսկերեն/ և առայժմ դժվար է պարզել նրա վերջնական իմաստը:
      Արիական մյուս լեզուներում ԱՍՏՎԱԾԱՄԱՅՐ խորհուրդը արտահայտվում է ԱՆ - ԱՀ բաղադրությամբ՝ ԱՆԱՀ - ԱՆՆԱ, որտեղ Ա՛ - Ձայնի ուժգնության շնորհիվ Հ - ն սղվում է:
      Հետագայում ԱՆԱՀԻՏ /ԱՆՆԱ/ - խորհուրդը վերածվել է հատուկ անունի: ՈՒստի հաճախ նրա հետ գործածվում է նաև ՄԱՅՐ /ՄԵՐԻ, ՄԱՐԻԱ/ բառը:
      Օրինակ՝ Աստվածամայր Անահիտ կամ Մայր Անահիտ, Մարի - Աննա, Աննա Մարիա:
   Այդ օրինաչափությամբ հայերենում որպես հատուկ անուն են ձևավորվել ՄԱՅՐԱՆ և ՄԱՅՐԱՆՈՒՇ անձնանունները: Իսկ ՄԱՐԻԱՄ ձևը ՄԱՅՐԱՆ - ի աղավաղումն է, որպես այլ լեզուների նմանակության արդյունք:
      Ըստ այդմ, բոլոր Արի Ազգերի զգացողության մեջ, թեև անգիտակցաբար, բայց իրականում այդ անունների մեջ արտահայտվում է ԱՆԱՀԻՏ խորհուրդը, քանզի բոլոր այդ անունները ընտանիքի հովանավորի պաշտամունքի արտահայտություն են: Իսկ ընտանիքի հովանավորող միակ Աստվածուհին ԱՆԱՀԻՏՆ է:
      Ըստ հայկական ավանդության /տես՝ ,,Արարատյան Դիցաբանություն,,/
   Անահիտը Մայրն է բոլոր Աստվածների և Արիների: ԵՎ Անահիտն է մշտապես հովանավորում ամեն մի բեղմնավորում,  ամեն մի պտղաբերում: ԵՎ ավանդաբար, հայերը մինչև հիմա ամեն տարի տոնում են բնության բեղմնավորումն ու պտղաբերումը: Գարնանը կատարում են բեղմնավորումի տոնը՝ Զատիկը: Փառաբանում են Անահիտին և խնդրում նրանից՝ հովանավորել հողի բեղմնավորումը: ԵՎ ապա սկսում են գարնանացանը: Իսկ աշնանը կատարում են պտղաբերումի՝ բերքահավաքի տոնը՝ Խաղողօրհնեքը,  փառաբանելով Անահիտին և խնդրելով նրան՝ օրհնել տված պտուղները:
      Ըստ այդմ, Անահիտին անվանում ենք նաև Սնուցող Մայր, Ոսկեմայր, Ոսկեհատ, Ոսկեծղի:

 Ա - Արմատ, որ արտահայտում է ՀՈՒՐ  իմաստ:
Օրինակ՝ Վահագն, Արեգ, Արագած, Բագ, թագ...

ՎԱՀԱՆ - Գերագույն Հրե Զորություն, Հուր - Աստված:
      Լեզվաբանորեն կազմված է՝ ՎԱՀ /գերագույն զորություն, Աստված/ բառով և Ա /հուր/ արմատով՝ ՎԱՀ - ԱՆ:
      ՎԱՀԱՆ - ը որպես Գերագույն Հրե Զորություն՝ ՀՈՒՐ - ԱՍՏՎԱԾ, համաարիական ճանաչում ունի:
      Օրինակ՝ ՎԱՀԱՆ - ին հնդիկներն անվանում են ԱՆԻ, ռուսները՝ ԱՈՆՅ, պարսիկները՝ ՎԵՐԱՏՐԱՆԱ:
   Ի դեպ, պարսկական ՎԵՐԱՏՐԱՆԱ -ն բացատրվում է միայն հայերեն լեզվով: Այն կազմված է երկու զուգահեռ խորհուրդների կցումով՝ ՎԵՐ - ԱՏՐ, որ նշանակում է երագույն զորության կրակ և ԱՆ - ԱՀ, որ նշանակում է Հրե Զորություն: Ըստ երևույթին պարսիկների մոտ նախնական խորհուրդը եղել է ԱՆԱ /Հ/: Իսկ ՎԵՐԱՏՐ - ի կցումը կապված է Զրադաշտականության հետ, երբ որպես տիեզերական հուրի խորհրդանիշ Արեգի փոխարեն ընդունվեց Կրակը՝ Ատրուշանը:
   ՎԱՀԱՆ Տիեզերական Հուրի Խորհուրդն է: Ի դեպ, Հուրը կրակը չէ, թեև կրակի մեջ հուրը շատ է: Հուրը - Էներգիա է: ԵՎ ՎԱՀԱՆ Տիեզերական /դրական/ Էներգիայի Խորհուրդն է, հակառակ ՅԱՀՎԱՀ - ի, որը Հողի  /բացասական/ Էներգիայի Խորհուրդն է: ՈՒստի ՎԱՀԱՆ - ի զգացողությունը կարող են ունենալ մնայն Արիները, որոնք դրական էներգիայի կրողներ են:  Իսկ Տիտանները կարող են ունենալ միայն ՅԱՀՎԱՀ -ի զգացողություն, քանի որ նրանք բացասական էներգիայի կրողներ են:
      Ըստ այդմ, ՎԱՀԱՆ միայն Արիների Աստվածն է. նա  Արիների Զորության, ՈՒժի  հովանավորն է :
   Ըստ հայկական ավանդության /տես՝ Արարատյան Դիցաբանություն/, ամեն Տիեզերական Գարնանը, Երկնի ու Երկրի ահեղ երկունքից ՎԱՀԱՆ է ծնվում: Ծնվում է Չարի Վիշապին սպանելու, Վիշապի գարշանքից Երկիրը լվալու Մեծ Ջրհեղեղով և Արարատում պահպանելու Արարչազարմ աստվածամարդերի՝ Արիների Ցեղը: Ըստ այդմ, ՎԱՀԱՆ - ին անվանում են նաև Վիշապաքաղ:
      Գարուն է բերում ՎԱՀԱՆ աշխարհին, Երկրի վրա՝ նոր պատմություն, իսկ Արարատում՝ նոր տարեգրություն: Ջրհեղեղը վերապրող Արիները Վահագնի Ծնունդից սկսում են նոր տարեգրության հաշվարկը:
   ՎԱՀԱՆ ծնվում է գարնան առաջին օրը՝ Արեգի 1 --ին: ԵՎ ավանդաբար գարնան առաջին օրը Արի  Հայերը տոնում են Վահագնի Ծնունդը որպես նոր պարբերության՝ նոր տարվա սկիզբ՝ Ամանոր: ԵՎ կանչում են Վահագնին, սպասում են Վահագնին: ԵՎ այդ սպասումով զորանում են:
      Միայն զորավորները կարող են դիմավորել ՎԱՀԱՆ - ին, միայն զորավորները կվերապրեն Ջրհեղեղը: Միայն զորավորներին է հովանավորում ՎԱՀԱՆ: Տկարները չեն կարող դիմավորել ՎԱՀԱՆ - ին. տկարները չեն վերապրի Ջրհեղեղը: ՎԱՀԱՆ տկարներին չի հովանավորի, քանզի ՎԱՀԱՆ պահպանելու է Արի Աստվածամարդերի Ցեղը, իսկ տկարներից աստվածներ չեն ծնվի:
   Վահագնին են նվիրված  Տրնդեզը և Ամանորը:

ՅԱՀՎԱՀ - Ստորգետնյա Աստված:
      Լեզվաբանորեն կազմված է Յ - չգիտակցված հունչարմատով, ԱՀ /հզոր/ արմատով և ՎԱՀ /աստված/ բառով:
      Դեռ չպարզաբանված Յ - հունչարմատը հնարավորություն չի տալիս ճշգրտել ՅԱՀՎԱՀ խորհրդի լեզվաբանական իմաստը: Սակայն պարզ է միայն, որ ՅԱՀՎԱՀ - ը Ստորգետնյա Աստված է և իր մեջ կրում է Հողի /բացասական էներգիայի/ խորհուրդը, ի հակադրություն ՎԱՀԱՆ -ի, որը Տիեզերական /դրական էներգիայի/ խորհուրդն է:
      Այսօր՝ Տիեզերական Ձմռանը, երկրի վրա իշխում է Բացասական Էներգիան, այսինքն՝ ՅԱՀՎԱՀ - ը /Եհովան/: ԵՎ այսօրվա համաշխարհային Կրոնները՝ Հուդայականություն, Քրիստոնեություն, Մահմեդականություն, փաստորեն Յահվահականություն են:

ԱՍ - Բառարմատ, որ արտահայտում է ԽՈՐՀՈՒՐԴ իմաստ:
   Օրինակ՝ ասել, Ասողիկ, վասն, դաս:

ԱՍՏ /ՈՒՍՏ/ - երագույն խորհուրդ, խորհրդի հաստատում:
      Լեզվաբանորեն կազմված է ԱՍ - բառարմատով և Տ , հաստատում արտահայտող հունչարմատով:
   Օրինակ՝ իմաստ, աստված, աստըղ, հարուստ, դուստըր:

ԱՍՏՎԱԾ - գերագույն Խորհուրդն իր մեջ կրող:
   Լեզվաբանորեն կազմված է՝ ԱՍՏ /գերագույն խորհուրդ/ բառով, Վ - կրավորական մասնիկով և ԱԾ /բերել, պահել/ արմատով:
   Նույն օրինաչափությամբ՝ սերված, ծնված, արարված...
   Ըստ այդմ, անհրաժեշտ է զանազանել ԱՐԱՐԻՉ և ԱՍՏՎԱԾ հասկացությունները:   Արարիչը մեկն է՝ ԱՐԱ՛ - ն /Արարող Զորություն/: Իսկ Աստվածները Արայի տարբեր բնական որակներն իրենց մեջ կրող Խորհուրդներ են: ԵՎ ամեն Աստված իր մեջ կրում է բնական որևէ երագույն Խորհուրդ՝ Սիրո, Զորության, Իմաստության, Պտղաբերումի և այլն:
      ՈՒստի Ազգը ճանաչում է այնքան Աստված, որքան բնական գերագույն Խորհուրդ է զգում: ԵՎ Ազգի հոգևոր հարստության աստիճանը մեծապես կախված է նրա ճանաչած Աստվածներից, այսինքն՝ բնական երագույն Խորհուրդների բազմազանության զգացողությունից:
   Ըստ այդմ, Բազմաստվածությունը Ազգի հոգևոր հարստության արտահայտություն է, իսկ Միաստվածությունը՝ Ազգի հոգևոր սնանկության արտահայտություն:

ԱՂ - Արմատ, որ  արտահայտում է  ՀԱՃԵԼԻ, ՀԱՄ, ՍԻՐԵԼԻ, ՔԱՂՑՐ, ԶԱՐՄ իմաստները:
      Օրինակ՝ աստըղ, աղջիկ, տըղա, աղբյուր, հաղթ, աղի, չաղ, մաղթանք...

ԱՍՏՂԻԿ - Սիրո երագույն Խորհուրդ:
      Լեզվաբանորեն կազմված է՝ ԱՍՏ /գերագույն խորհուրդ/ բառով, ԱՂ /սեր, հաճելի/ բառարմատով և ԻԿ  քնքշացուցիչ մասնիկով՝ ԱՍՏ - ԸՂ /աղ/ - ԻԿ:
   Ըստ հայկական ավանդության /տես՝ ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԻՑԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ/, ԱՍՏՂԻԿ - ը, որպես Սիրո գերագույն Խորհուրդ, ճանաչված է Սիրո Աստվածուհի: ԵՎ Աստղիկն է մշտապես հովանավորում Արիների սիրո զգացողությունը:
      ԱՍՏՂԻԿ - ին՝ Սիրո երագույն Խորհրդին է  նվիրված Վարդավառը: Վարդավառի տոնակատարությամբ Արիները փառաբանում են ԱՍՏՂԻԿ - ին, նրան վարդ ծաղիկներ նվիրում, վարդաջրով օծում են իրար և իրենց մեջ նորոգում են Աստվածային Սիրո զգացողությունը: Ըստ այդմ, ԱՍՏՂԻԿ - ին անվանում ենք նաև ՎԱՐԴԱՄԱՏՆ, որ նշանակում է Սիրո Գերագույն Խորհուրդը Պահպանող:

ՄԻՀՐ /ՄՀԵՐ/ - Ոգու ՈՒխտի, Հոգևոր ՈՒխտի, Դաշինքի Խորհուրդ:
      Լեզվաբանորեն կազմված է՝ ՄԱՀ /ոգի/ բառով և ԱՐ /ուխտ/  արմատով՝ ՄԱՀ - ԱՐ՝  ՄԻՀ - ԸՐ՝  ՄԸՀ - ԷՐ:
      Ի դեպ, հնդկական ԹԱՃ - ՄԱՀԱԼ դամբարանը հենց նույն բառակազմությունն ունի և արտահայտում է նույն խորհուրդը՝ ԹԱՃ /մեծ, բարձր/ - ՄԱՀ /ոգի/ - ԱՐ /ուխտ/, որ նույնանում է ՄԻՀՐ /ՄՀԵՐ/ խորհրդին:
      Որպես Ոգու ՈՒխտի խորհուրդ, հայերի մեջ ՄԻՀՐ - ը /ՄՀԵՐ/ հաճախ  նույնանում է ԱՐՏԱՎԱԶԴ - ին, որ նշանակում է Արտի Աստված: ԱՐՏ - ը՝ արարումը, արյունը պահպանող Աստվածադիր Խորհուրդն է /Օրենքը/: ԵՎ շատ հաճախ այդ երկու խորհուրդները գործածվում են միասին՝  Արտավազդ Միհր /Արտի Աստված Միհր/: Երբեմն էլ գործածվում է միայն ԱՐՏԱՎԱԶԴ խորհուրդը:
ՏԻՐ – Իմաստության Աստված։  Լեզվաբանորեն դեռ չպարզված։
Категория: Ուխտագիրք Արորդյաց | Просмотров: 1342 | Добавил: PanArmenizm | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Конструктор сайтов - uCoz
Copyright MyCorp © 2024