Приветствую Вас, Гость Հրատ, 14.05.2024, 15:36
RSS

ՄՈՒՏՔ

Մենյու

...Նյութեր
Գ. Նժդեհ [44]
Ցեղակրօն
Հայկ Ասատրյան [19]
Տարոնականություն
Ուխտագիրք Արորդյաց [57]
Արորդիների Ուխտ
Մշակույթ [22]
ՀԱՅԵՐԸ [47]
հոդվածներ, տեսանյութեր
Պարույր Սևակ [17]
Բանաստեղծություններ
A.S.A.L.A Հ.Ա.Հ.Գ.Բ. [12]
Ուխտ Արարատի
Սասնա Ծռեր [6]
Մեր Սրբազան Էպօսը
Ազգային Ապրանքանիշ [1]
օգտակար կայքեր [2]
Կուր-Արաքս Միջագետք [2]
Ջավախք [4]
Գրադարան [12]
էլեկտրոնային գրքեր
Հայագիտություն-Հայոց պատմություն [8]
Հայագիտություն-Հայոց պատմություն
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք [1]
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք

Տեսանյութեր

ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

Օրացույց
«  Նոյ 2011  »
ԼուսինՀրատՓայլածուԼուսնթագԱրուսյակԵրևակԱրեգակ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Գրառումների արխիվ

Հարցումներ
Оцените мой сайт
Всего ответов: 344

People Group

Ստատիստիկա

այս պահին կայքում էն 1
հյուր 1
գրանցված 0

  
Главная » 2011 » Նոյ » 14 » ԱՐՓԻՆ
21:15
ԱՐՓԻՆ
ԱՐՓԻՆ

   Մայր Անահիտը դիմեց Հայր Արային.
   - Ո՛վ, Մեծդ Արարի՜չ, քո Արի որդին սթափվել է արդեն խորտակված սիրո մղձավանջից:  Մի նոր կին կերտիր նրա համար, որ լինի ավելի գեղեցիկ, քան Լիլիթը, ավելի նազելի, ավելի հեզ և ավելի սիրող, քան Լիլիթը, որ կարողանա գրավել Արիի սիրտը և լինի նվիրված ու հնազանդ:
   ԵՎ Արան Աշխարհի բոլոր գեղեցիկներից կերտեց Արփիին՝ Արևից՝ վառ սեր, Լուսնյակից՝ թախիծ, աստղերից՝ ժպիտ, մաքրություն՝ Երկնից, հուզմունքը՝ Երկրից, նազանքը՝ հովից, հառաչը՝ հողմից, կարկաչը՝ առվից, անձրևից՝ արցունք, դաշտերից՝ հեզանք, լեռնից՝ հպարտանք:
   ԵՎ այդ գեղեցիկը իր հրաշագեղությամբ ու իր հեզությամբ շողարձակեց Արարատի աստվածային հրաշալիքների մեջ:  Ծափ տվեցին բոլոր ծաղիկները, սոխակները զմայլված գեղգեղում էին նրա շուրջը:  ԵՎ նույնիսկ Արևը կապույտ երկնքում սիրո համբույրներ էր հղում Արփիին իր ջերմ ճաճանչներով:  Միայն Լիլիթը, նախանձելով Արփիի գեղեցկությանը, չարանում էր նրա սիրո դեմ:
   Բոլորը սիրում էին Արփիին:  ԵՎ Արփին սիրում էր բոլորին ու ամենին հրաշք Արարատում:  Բայց ամենից շատ նա սիրում էր պատանի Արիին:  Իսկ Արին չէր նկատում նրան:
   Արին սարերն էր մագլցում, առյուծների հետ մրցասպարեզ էր ելնում, արծիվների համար բույն էր շինում լերկ ժայռերի կատարին և ապա մինչև լուսաբաց Աստվածների հետ խնջույք էր անում:  ԵՎ չէր նկատում Արփիին:  Նա չէր նկատում Արփիի գեղեցկությունը, թեև Արփին ամենուր հետևում էր նրան:
   Այրվում էր սիրուց գեղեցիկ Արփին:  ԵՎ Արիի սիրով աղոթք էր անում Սիրո Դիցուհուն, որ օգնի իրեն, որ Արիի հայացքը իր վրա ուղղի և սեր արթնացնի Արիի սրտում:
   Աստղիկը չքնաղ՝ Սիրո Դիցուհին, որ սեր էր վառել Արփիի սրտում, սիրում էր նրա սերը լուսափայլ՝ լույսի պես անկիրք, մաքուր և ազնիվ:  Աստղիկը եկավ Արփիի մոտ և ասաց.
   - Արին մինչև լուսաբաց Մասիսի վրա խնջույք է անում Աստվածների հետ, որից հետո գնում է Կապուտան լճի սառնորակ ու քաղցրահամ ջուրը խմելու և հագեցնելու իր ծարավը:  Ես Կապուտան լճի մեջ մի բուռ աղ կցանեմ:  Արին կխմի այդ աղի ջուրը և ավելի կծարավի:  Դու կուժով լեռնային առվակներից սառնորակ ջուր կբերես.  նա կխմի այդ ջուրը, կհագենա և կնկատի քո գեղեցկությունը:
   Այդպես էլ արեց:  Լիլիթը, որ հետևում էր այդ բոլորին, չհանդուրժեց Արփիի մոտալուտ երջանկությունը և որոշեց խանգարել նրան:  Նա մոտեցավ Արփիին և ասաց.
   - Գեղեցիկ Արփի՜, Արին շատ զորեղ է, նա Աստված է, թեև Երկրային. մի բուռ աղը մեծ լճի մեջ ի՞նչ պիտի անի նրան:  Մի բուռ աղ էլ դու լցրու այդ ջրի մեջ:
   ԵՎ Արփիի գլուխը մտավ Լիլիթի խորհուրդը:  Աստղիկից թաքուն մի բուռ աղ էլ ինքը լցրեց:  ԵՎ լճի ջուրը չափից ավելի աղի դարձավ:  ԵՎ երբ գիշերային խրախճանքից հետո Արին եկավ ու խմեց այդ ջուրը, սարսափելի այրոցք զգաց իր մեջ:  Նա խեղդվում էր ծարավից:
   Արփին կուժով սառը ջուր բերեց, բայց Արին չհագեցավ:  Արփին նորից ջուր բերեց, դարձյալ Արին չէր հագենում:  Նորից ու նորից Արփին վազում էր Արարատի մի ծայրից մյուսը՝ ջուր բերելու, բայց Արիի ծարավը ավելի ու ավելի էր սաստկանում:
   Արփին ուժասպառ ընկավ գետին և հուսահատ լաց եղավ:  Նա անիծում էր Լիլիթին և անիծում էր ինքն իրեն, որ լսեց նրա չար խորհուրդը:
   Աստղիկը լսեց նրա լացի ձայնը և անմիջապես եկավ նրա մոտ:  Նախ հանդիմանեց Արփիին, ապա բռնեց Արիի մի ձեռքից և պատվիրեց, որ Արփին բռնի մյուս ձեռքից:  ԵՎ տարան Արիին դեպի այն լեռները, ուր քսանութ սառնորակ գետակներ են սկիզբ առնում:
   Այդ գետակներն էլ չէին հագեցնում Արիի ծարավը:  Աստղիկը կանչեց ճարտարագետ Տիր Աստծուն:  Տիրը լեռների մեջ թմբեր կանգնեցրեց, որ մի տեղ կուտակվեն քսանութ գետակների ջրերը:  Բայց որպեսզի ջուրը չնեխի անշարժությունից, նա մի անցք թողեց, որ ջուրը մշտապես հոսի:  Այդպես գոյացավ լեռնային մի լիճ՝ քաղցրահամ ու սառնորակ ջրով և կոչվեց Սևան:  Իսկ Կապուտանն այսուհետև ունեցավ շատ աղի ջուր:
   Արին լճից սառը ջուրը խմեց ու հագեցավ:  Բարձրացրեց գլուխը և նայեց Արփիին:
   - Դու այրեցիր սիրտս աղով, դու էլ հանգցրիր իմ միջի կրակը այս սառնորակ ջրով, - ասաց Արին, - բայց մի նոր հրդեհ բորբոքեցիր իմ մեջ քո գեղեցկությամբ:  Ասա, ո՞ր աղբյուրը կարող է հանգցնել իմ այդ ներքին հրդեհը:
   Հենց այդ ժամանակ Լիլիթը աննկատ մոտեցավ Արփիին և շշնջաց ականջին.
   - Լուռ հեռացիր ու թաքնվիր նրանից, թող նա քեզ որոնի, որ շատ սիրի քեզ:
   Արփին անմիջապես մոռացավ Լիլիթի նախկին խարդավանքը, և նրա գլուխը մտավ այս նոր միտքը:  ԵՎ նա ոչինչ չպատասխանեց Արիին, ուսերը թոթվեց ու հեռացավ:
   Զարմացավ Արին, չհասկացավ Արփիի արարքը:  Իսկ նրա հոգու մեջ գամվել էր արդեն Արփին իր ամբողջ դաժան գեղեցկությամբ:  Նա օրերով որոնում էր Արփիին, բայց Արփին միշտ փախչում և թաքնվում էր նրանից:
   Արին վշտացած դիմեց Աստվածամայր Անահիտին:
   - Երբ ես անտարբեր էի Արփիի նկատմամբ ու չէի նկատում նրա գեղեցկությունը, նա ինքը հետապնդում էր ինձ:  Իսկ երբ ես սիրեցի նրան, նա փախչում է ինձանից և ստիպում է անհույս վազել նրա ետևից:
   ԵՎ Մայր Անահիտը ասաց.
   - Դա Լիլիթի բնույթն է:  ԵՎ այն ամենուր հետապնդում է Արփիին ու մշտապես խառնում նրա միտքը:  ԵՎ Լիլիթի բնույթը նրան դարձնում է թեթևամիտ ու քմահաճ:  ԵՎ նրա քմահաճությանը սահման չի լինելու:  Ինչքան շատ բավարարես նրա քմահաճույքները, այնքան դրանք ավելանալու են, և քո  անսահման սերը նա փաթաթելու է քո պարանոցին և դրանից բռնած, քեզ քարշ է տալու իր ետևից:  Թող երբեք նա չիմանա քո սիրո չափը:  Այնժամ նա ինքը կհետևի քեզ ու հնազանդ կլինի:  Այդպես նա կերջանկացնի քեզ և ինքն էլ երջանիկ կլինի:
   ԵՎ այնուհետև Արին մտովի որոնելով Արփիին, կարոտելով նրան, այրվելով սիրուց, բայց և այնպես չէր գնում Արփիի ետևից:  Սիրո զգացմունքի բուռն պահերին վազվզում էր Արարատով մեկ, խառնում էր իրար թռչուն և գազան, թաքուն երգեր էր հյուսում և Մասիսի լանջերին երգում էր իր սիրո ու կարոտի երգերը այնպես, որ միայն Աստվածները լսեն:
   Վշտացավ Արփին՝ Արին այլևս չէր որոնում իրեն:  Իսկ Լիլիթը շարունակ խրատում էր նրան.
   - Զսպի՜ր, մի քիչ է՜լ զսպիր:  Կկոտրվի նրա համառությունը, և նա կգա քեզ մոտ:
   ԵՎ զսպում էր Արփին, զսպում էր իր սերը, բայց Արին չէր գալիս:  ԵՎ Արիին կորցնելու սարսափը խցկվեց նրա հոգու մեջ:  Նա լաց էր լինում, անիծում էր Լիլիթին, անիծում էր ինքն իրեն, որ լսել է նրան և աղոթում էր Աստվածամայր Անահիտին:
   Զգացվեց Մայր Անահիտը, եկավ Արփիի մոտ:  Արփին ծնկի իջավ Անահիտի առջև և խնդրեց վերջ տալ իր տառապանքներին:
Անահիտը մայրաբար խրատեց նրան.
   - Որքան դու հետևես Լիլիթի բնույթին, այնքան կտառապես ինքդ և նույնքան էլ տառապանք կպատճառես Արիին:  իտցի՜ր, որ Արարիչը քեզ բազմապիսի գեղեցկություններից է կերտել հենց Արիի համար:  Դու չես քո գեղեցկության տերը, դու չես քո սիրո տերը:  Արին է քո գեղեցկության ու սիրո տերը, Արին է քեզանից ծնված երեխաների տերը:  Ուրեմն Արին է քո տերը:  Այդպես է կամքը Հայր Արայի:  ԵՎ դու միշտ հետևիր Արիին, ու երբեք քո գոռոզությունը թող չիշխի քո սիրո վրա, որ Արիին է պատկանում:
   Արփին համոզվեց, որ չարիք է նյութում իր դեմ Լիլիթը և որոշեց այլևս երբեք չհետևել նրա բնույթին:  ԵՎ նա գնաց Արիի ետևից:  ԵՎ երբ Արին Սևանա լճից ջուր էր ուզում խմել, Արփին կանգնեց նրա մոտ, կուժը ձեռքին:
   - Ո՛վ, Երկրային Աստվա՜ծ, - դիմեց նա Արիին, - Հայր Արան ինձ կերտել է քեզ համար, և դու ես իմ տերը:  Թույլ տուր ես հագեցնեմ քո ծարավը իմ կուժի ջրով:
   Արին, որ իր հոգու մեջ մեծագույն բերկրանք էր զգում Արփիի տեսքից և ուզում էր թռչել ու փարվել նրան, այնուամենայնիվ, իր զորությամբ զսպեց իր մղումը և սառը ժպտաց.
   - Այս լճի ջուրը սառն է ու հաճելի, քո կուժի ջուրը արդեն տաքացել է և անհամ է:
   Լիլիթը աննկատ շշնջաց Արփիի ականջին. ՙՆա վիրավորում է քո սերը՚:
   ԵՎ վիրավորվեց Արփին:  Բայց անմիջապես հիշեց Մայր Անահիտի խրատը և ինքն իր մեջ ասաց. ՙՈւմի՞ց եմ վիրավորվում, իմ սիրո՞ւց, որ նրան է պատկանում՚:  ԵՎ խոնարհ ձայնով դիմեց Արիին.
   - Թույլ տուր կուժով ջուր վերցնեմ լճից և քեզ տամ:
   - Ո՜չ, - մերժեց Արին, - կուժն ի՞նչ է, որ պահպանի այս ջրի համը:
   Այն ժամանակ Արփին իր երկու ափերով ջուր վերցրեց լճից ու մոտեցրեց Արիի շուրթերին:  Արին ժպտաց և խմեց այդ ջուրը:
   ԵՎ այնուհետև Արփին ամենուր հետևում էր Արիին:
   Արփին երկրպագում էր Արիին ու երջանիկ էր իր հնազանդության մեջ:  Բայց և այնպես մի օր, երբ նրանք զբոսնում էին պուրակում, Արփին հարցրեց.
   - Ես գեղեցի՞կ եմ:
   ԵՎ հասկացավ Արին, որ սիրելով Արփիին, մշտապես պիտի պաշտպանի իր սերը Լիլիթի բնույթից, որը անվերջ հետապնդում էր Արփիին:

   
Категория: Ուխտագիրք Արորդյաց | Просмотров: 531 | Добавил: PanArmenizm | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Конструктор сайтов - uCoz
Copyright MyCorp © 2024