Приветствую Вас, Гость Հրատ, 14.05.2024, 04:07
RSS

ՄՈՒՏՔ

Մենյու

...Նյութեր
Գ. Նժդեհ [44]
Ցեղակրօն
Հայկ Ասատրյան [19]
Տարոնականություն
Ուխտագիրք Արորդյաց [57]
Արորդիների Ուխտ
Մշակույթ [22]
ՀԱՅԵՐԸ [47]
հոդվածներ, տեսանյութեր
Պարույր Սևակ [17]
Բանաստեղծություններ
A.S.A.L.A Հ.Ա.Հ.Գ.Բ. [12]
Ուխտ Արարատի
Սասնա Ծռեր [6]
Մեր Սրբազան Էպօսը
Ազգային Ապրանքանիշ [1]
օգտակար կայքեր [2]
Կուր-Արաքս Միջագետք [2]
Ջավախք [4]
Գրադարան [12]
էլեկտրոնային գրքեր
Հայագիտություն-Հայոց պատմություն [8]
Հայագիտություն-Հայոց պատմություն
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք [1]
Գեղամա Աշխարհ- Գեղարքունիք

Տեսանյութեր

ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

Օրացույց
«  Նոյ 2011  »
ԼուսինՀրատՓայլածուԼուսնթագԱրուսյակԵրևակԱրեգակ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Գրառումների արխիվ

Հարցումներ
Оцените мой сайт
Всего ответов: 344

People Group

Ստատիստիկա

այս պահին կայքում էն 4
հյուր 4
գրանցված 0

  
Главная » 2011 » Նոյ » 14 » ԱՐԱՄԻ ՈՐԴԻՆԵՐԸ
21:31
ԱՐԱՄԻ ՈՐԴԻՆԵՐԸ
ԱՐԱՄԻ  ՈՐԴԻՆԵՐԸ



   Երկար էր կառավարում Արիներին Մանի որդի նահապետ Արամը: Նա կառավարում էր Արտի օրենքներով, որ իր հայրն էր հաստատել Արիների մեջ: Արարումը հաստատող օրենքներ էին դրանք: Այդ օրենքներով էին առաջնորդվում Արիները և ապրում էին աստվածավայել վարքով: Արարում էին Արիները, կերտում էին, ստեղծում: Բարեպաշտ էին Արիները, և Անմահ Աստվածներն էին հովանավորում իրենց երկրային եղբայրներին:
   Բայց մի մեծ հոգս ուներ նահապետ Արամը: Արդեն ծեր էր նա և շուտով պիտի մեռներ, որ նորերը ծնվեին: Բայց այդ նոր ծնվողներին ի՞նչ էր թողնելու նա: Այն բոլորը, որ ստեղծված էր Արարատում, բավարարում էր արդեն ծնվածներին միայն: Իսկ նոր ծնվողնե՞րը: Արիները շատ էին բազմացել, և նոր ծնվողներին քիչ տեղ էր մնում: Արարատի հողը չէր կարող սնել բոլորին: Ինչպե՞ս պիտի ապրեն նոր ծնվողները: ԵՎ Արամը պիտի հոգար նաև նոր ծնվողների մասին, որ նրանք էլ իրենցից ծնվողների մասին հոգան: Դա է կյանքի աստվածային խորհուրդը:
   ԵՎ Արամը դիմեց Արարչին.   
   - Ո՛վ, Հայր Արա՛, գերբնակեցվում է Արարատը, ինչից ամենայն դժբախտություններ են ծնվելու Ցեղիս մեջ: Ապահովիր նոր ծնվող Արիների կենաց շարունակելիությունը և պահպանիր նրանց աստվածայնությունը հնարավոր մոլորություններից:
   Արարիչը հավանեց Արամի խոսքերը և բավարարեց նրա խնդրանքը:
   Արամը իր մոտ կանչեց որդիներին: Հերթով եկան ու հոր առջև կանգնեցին նրա որդիները՝ Ինդրան, Զևսը, Ալանը, Արեշը և պատանի Թորգոմը՝ մեկը մյուսից հաղթանդամ, մեկը մյուսից գեղադեմ, մեկը մյուսից արևշող ու հրաչյա: ԵՎ այդ հսկաները հնազանդ շարվեցին իրենց հոր դիմաց՝ պատրաստ կատարելու նրա հայրական կամքը:
   ԵՎ Արամն ասաց.
   - Արարատն արդեն գերբնակեցված է: ԵՎ Հայր Արայի կամքով դուք ժառանգություն եք ստանում Արարատից դուրս ձեզ հատկացված հողերը: Դուք կտեղափոխվեք այնտեղ և ձեզ հետ կտանեք ամեն տոհմից հազար այր և հազար կին, որ ամեն մի տոհմ նոր հողերում ճյուղեր արձակի: ԵՎ ձեզանից միայն մեկը՝ Թորգոմը, որ դեռ պատանի է, կմնա Արարատում:
   - Հա՜յր իմ,- ասաց ավագ որդին,- քո կամքը Արայից է: Բայց ասա մեզ՝ ով ո՞ր ուղղությամբ է գնալու և ո՞րն է սահմանը մեր ժառանգած հողերի:
   ԵՎ Արամն ասաց.
   - Այս գիշեր դուք կբարձրանաք Մասիս սար: Խարույկ կվառեք, զոհ կմատուցեք: Մնացյալը Աստվածների կամքն է:
   ԵՎ Արամի որդիները բարձրացան Մասիս սար. նրանց հետ էր նաև պատանի Թորգոմը: Նա եղբայրների հետ գնաց հետաքրքրությունից դրդված: Նրանք հասան հենց  այն տեղը, ուր Մեծ Ջրհեղեղի ժամանակ հանգրվանել էր նրանց պապը՝ Արի Մանը:
   Մեծ խարույկ վառեցին ու զոհ մատուցեցին: ԵՎ Անմահ Աստվածները հավաքվեցին խարույկի մոտ: Այնտեղ էին և՜ Ամենազոր Վահագնը, և՜ Արտավազդ Միհրը, և՜ Ճարտարագետ Տիրը, և՜ Չքնաղ Աստղիկը իր հավերժական ժպիտով: Նույնիսկ Մայր Անահիտը եկել էր դիտելու իրենից ծնված երկրային աստված Արիի ժառանգների զորության ցուցադրումը: Խարույկի մոտ հավաքվեցին նաև շատ ու շատ նախնիներ:
   Մեծ խնջույք սարքեցին եղբայրները: Աստվածներն ու նախնիները սիրով վայելում էին Արարատյան ճոխ բարիքները, համեմված սուրբ ըմպելիքով՝ գինիով: Մինչև երկինք էին հասնում եղբայրների շուրթերից ծորացող ձոները՝ նվիրված Հայր Արային, Աստվածներին ու նախնիներին: Խնջույքը տևեց մինչև լուսաբաց:
   Առավոտյան արևի առաջին ճառագայթներով Արամի որդիները ոտքի կանգնեցին ու շարվեցին կարգով:
   ԵՎ ասաց Վահագնը.
   - Երկրի ջուրը նահանջում է և կուտակվում է բևեռներում սարցաբլուրների տեսքով: Բացվում է Հարաբերական Ցամաքը: ԵՎ նորանոր հողեր կան արդեն, որ պիտանի են բնակության համար: Հայր Արայի կամքով դուք ձեզ հատկացրած հողերն եք ժառանգելու Արարատից դուրս, Հարաբերական Ցամաքում: Իսկ ձեր ժառանգության տեղն ու սահմանը ձեր արձակած նետի թռիչքն է լինելու:
   Առաջինը Վահագնին մոտեցավ Ինդրան: Վահագնը նրան տվեց մի կայծ-նետ, որ հազար ու մի գույներով փայլում էր առավոտյան արևի տակ: Աստվածամայր Անահիտը օրհնեց Ինդրային: Ապա Ինդրան իր հուժկու բազուկներով ձգեց աղեղը, և կայծ-նետը թռավ երկինք: Իր հետևից բոց արձակելով, նետը սլացավ վերև, ապա թեքվեց ու գնաց դեպի Արևելք:
   Ապա Վահագնին մոտեցավ Զևսը: Վերցրեց կայծ-նետը և ստանալով Մայր Անահիտի օրհնանքը, լարեց իր աղեղը: Նրա նետը իր հետևից բոց արձակելով, սլացավ վերև, ապա թեքվեց ու գնաց դեպի Արևմուտք:
   Ալանի նետը թռավ դեպի Հյուսիս, իսկ Արեշինը՝ դեպի Հարավ:
   Մրցույթն ավարտվեց: Արամի որդիները ստացան իրենց ժառանգությունը: Բայց Վահագնին մոտեցավ պատանի Թորգոմը և ասաց.
   - Ո՛վ, Զորությունների Արքա՜, թույլ տուր ես էլ իմ աստվածային զորությունը ստուգեմ և ինքս համոզվեմ, որ արժանի ժառանգն եմ երկրային աստված Արիի և իրական առաջնորդը Արարատյան աշխարհի:
   Վահագնը հավանեց Թորգոմի խոսքերը ու նրան էլ տվեց մի կայծ-նետ: Թորգոմը ծնկի իջավ Մայր Անահիտի առաջ: Մայր Անահիտը համբուրեց նրա ճակատը և իր մայրական օրհնանքը տվեց:
   Պատանի էր Թորգոմը, բայց զորավոր էր: Նա լարեց իր լայնալիճ աղեղը: Նետը սլացավ երկինք, գնաց ուղիղ վերև: ԵՎ ապա շատ բարձր երկնքում նետը պայթեց և հրացայտ հրավառությամբ տարածվեց Արարատի վրա ու բազմագույն ծիածանով օղակեց երկինքը:
   Բոլորը ցնծում էին, շնորհավորում էին Թորգոմին þ փառաբանում նրա զորությունը:
   ԵՎ Վահագնը ասաց.
   - Ո՛վ, սքանչելի Թորգո՜մ, դու իրոք արժանի ժառանգն ես երկրային աստված Արիի, և ես ինքս իմ Աստվածային Զորությամբ քո ձախ բազկին դնում եմ խաչ-պատերազմին, որ լինես անպարտելի առաջնորդ Արարատյան աշխարհի:
   Արամի որդիները իջան Մասիսից, հավաքվեցին հոր մոտ, ստանալու նրա հայրական օրհնանքը: Արամը խարույկ վառեց, զոհ մատուցեց Աստվածներին: Ապա խարույկից չորս ջահ վառեց, հանձնեց որդիներին ու ասաց.
   - Հայր Արայի կամքով է, զավակնե՜րս: Դուք ստացել եք ձեր ժառանգությունը և գնացեք ձեր նետերի ետևից: Ձեզ հետ տարեք հայրական օջախի այս կրակը և դրանով վառեք ձեր օջախները: ԵՎ քանի դեռ այս կրակը կվառվի այնտեղ, դուք հոգեպես կապված կլինեք հայրական օջախին՝ Արարատին, մշտապես կսնվեք նրանից և անվերջ կնորոգեք ձեր մեջ արիական որակները: Ձեր սերունդները Հարաբերական Ցամաքում նորանոր Արի Ազգեր կկազմեն, որոնք միայն բնական ճյուղերն են Արի Ցեղածառի, որի Արմատը Արարատում է: ԵՎ Հայր Արայի կամքը որպես պատվիրան փոխանցեք ձեր սերունդներին՝ երբեք կեղտաջուր չլցնեն իրենց Ցեղածառի Արմատին, քանզի միայն Արմատով են կենդանի Ճյուղերը:
   Արամի որդիները իրենց երդումը տվեցին, երկրպագեցին Հայր Արային ու Անմահ Աստվածներին, խոնարհվեցին իրենց նախնյաց ոգիներին և ընտանիքներով գնացին իրենց ուղղությամբ: ԵՎ ամեն տոհմից հազար այր ու հազար կին հետևեցին ամեն մեկին:
   Հարաբերական Ցամաքում բազմացան Արամի որդիների սերունդները և նորանոր Արի Ազգեր կազմեցին: Իսկ Արարատին տեր ու պահապան եղան Թորգոմի սերունդները:
Категория: Ուխտագիրք Արորդյաց | Просмотров: 502 | Добавил: PanArmenizm | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Конструктор сайтов - uCoz
Copyright MyCorp © 2024